Իսլամաֆոբիան արևմուտքում 52
(last modified Sat, 03 Nov 2018 04:57:07 GMT )
Նոյեմբեր 03, 2018 08:27 Asia/Tehran

Ողջույն ձեզ թակնագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի կողմից բուրքա օգտագործող մուսուլման կանանց ուղղված վիրավորանքների հետևանքների շարունակման խնդրին:

Բորիս Ջոնսոնի կողմից հիջաբ կրող մուսուլման կանանց ուղղված անարգալից արտահայտությունների հետևնաքով այդ երկրում ավելացել է այդ կանանց նկատմամբ իրականացվող հարձակումների քանակը: Վկայակոչելով «Բրիտանիայում ատելությունից դրդված հանցանքների դիտորդ կազմակերպությունը» «Թել Մամա»  «Ինդիփենդենթ» օրաթերթը հայտարարել է, որ այն բանից հետո երբ «Բորիս Ջոնսոն» իր վիրավորական արտահայտությունների մեջ բուրքա կրող մուսուլման կանանց նմանեցրել էր փոստարկղի ու բանկի կողոպտիչների այդ կանանց ուղղված վիրավորական արտահայտությունները զգալիորեն ավելացել են: Ըստ այդ հաղորդման այն րոպեից երբ Բորիս Ջոնսոնը բուրքա կրող կանանաց մասին հնչեցրեց այդ վիրավորանքները, հանրային վայրերում առնվազն չորս մուսուլման կանանց կոչեցին փոստարկղ: «Թել Մամա» կազմակերպության հիմնադիր «Ֆայազ Մուղալը» այդ կապակցությամբ ասել է.«Բուրքա հագնող կանայք հազվադեպ են խոսում իրենց նկատմամբ ատելության բերումով իրագործված հանցանքների մասին: Այդ պատճառով էլ դրանց թիվը շատ ավելին է առկա պաշտոնական զեկույցների քանակից: Գարդիան օրաթերթը նույնպես գրել է.«Բրիտանիայում իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան լուրջ խնդիրներ էին և ամեն օր մուսուլման կանանց նկատմամբ հարձակումները էին իրականացվում, սակայն հիմա այդ հարձակումների նոր փուլ է սկսվել»: Դեյլի Թելեգրաֆ օրաթերթում մուսուլման կանանց ուղղված Բորիս Ջոնոսոի հոդվածը արժանացավ բազում քննադատությունների: Այդ բանից հետո Բրիտանիայի ամենամեծ իսլամական կազմակերպություն համարվող Բրիտանիայի իսլամական խորհորդը նամակով դիմեց վարչապետ Թերեզա Մեյինի և նրան կոչ արեց բուրքա օգտագործող մուսուլման կանանց ծաղրելու և անարգելու պատճառով կարգապահական հետաքննություն անցկացնել Բորիս Ջոնսոնի նկատմամբ: Այս խորհուրդը հայտարարել է.«Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի վիճահարույց հոդվածի հրապարակումից հետո իսամատյացությունից դրդված դեպքերն ավելացել են և պահպանողական կուսակցությունը պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկի նրա դեմ»: Բրիտանիայի վարչապետին հղված նամակում ասված է.«Մենք հուսով ենք, որ պահպանողական կուսակցությունը թույլ չի տա, որ անցկացվող հետաքննությունները սովորական երևույթ դառնա ու մոռացվի: Ոչ ոք իրավունք չունի վնասել փոքրամասնություններին ու փախչել պատժից»:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ջոնսոնից պահանջել էր ներողություն խնդրել, սական վերջինս մինչ այժմ չի կատարել այդ քայլը: Լրատվամիջոցները հաղորդել են, որ այս քաշքշուկների մասին Ջոնոսոնը իր տան մոտակայքում լրագրողներին ասել է.«Ես այս խնդրի մասին ասելու բան չունեմ: Միայն կարող եմ ձեզ մի գավաթ թեյ առաջարկել»: Իր վիրավորական խոսքերի դեմ արված տասնյակ բողոքներից հետո ներկուսակցական կարգով կարգապահական հետաքննություն է ացկացվում Բորիս Ջոնսոնի նկատմամբ: Մի անկախ գործակալ քննարկում է արված բողոքները և նախատեսվում է, որ պաշտոնական հետաքննություններն անցկացնելու համար կյանքի կոչվի 3 հոգանոց կոմիտե: Արաբ լրագրող ու հայտնի վերլուծաբան «Աբդ-ոլ-բարի Աթավանը» վերտարածաշրջանային Ռայ Ալ-Յոմ օրաթերթի խբագրականում Ջոնսոնի կողմից մուսուլմաններին ուղղված վիրավորական արտահայտությունների մասին գրել է.«Սա «Իսլմաֆոբիայի» նորագույն օղակն է, որ այժմ իր մեջ է առել եվրոպական որոշ երկրներին և զգալիորեն տարածվել է՝ Դոնալդ Թրմափի Սպիտակ Տուն մտնելուց ու վերջինիս կողմից իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելվելուց հետո»: Տոտենհամ շրջանի պատգամավոր Դեյվիդ Լամիեն Բորիս Ջոնսոնին քննադատողներից մեկն է: Նա ասել է.«Ջոնսոնը հույս ունի, որ այս հրահրիչ ռասիստական արտահայտությունները իրեն կմոտեցնեն պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնին և ի վերջո վարչապետության»: Լամիեն հավելել է.«Ջոնսոնը այն դեպքում է այս խոսքերն ասում, երբ  նիգաբ օգտագործող որոշ կանայք Բրիտանիայի մի շարք պողոտաներում հալածվում են այն հանցագործների կողմից, ովքեր փորձում են զոռով վերցնել այդ կանանց նիգաբը»:

Դատապարտելով Բոիս Ջոնսոնի կողմից մուսուլման կանանց անարգելու քայլը Աբդ-ոլ-բարի Աթավանը Ռայ Ալ-Յոմ օրաթերում գրել է.«Այն մուսուլման կանայք, ովքեր նիգաբ են օգտվում փոստարկղեր չեն և չպետք է նրանց կողոպտիչների ու գողերի նմանեցնել, այն էլ Բորիս Ջոնսոնի պես անհատակնության կողմից և Դեյլի Թելեգրաֆի պես լուրջ պահպանողական օրաթերթում, որ Բրիտանիայում բոլոր թերթերից ավելի շատ տպաքանակ ունի: Մենք ընդգծում ենք մուսուլման կանանց հագուստի ընտրության  ազատությունը: Նրանց համոզումները օրինական իրավունքներ են, որոնք երաշխավորվել են Բրիտանիայի ու այլ եվրոպական երկրների սահմանադրությունների կողմից, ճիշտ անյպես ինչպես այդ սահմանադրությունները ճանաչել են՝ ծովափնյա տարածքներում համարյա մերկամարմին զգեստներ հագնելու իրավունքը: Արաբ լրագրողը հավելել է.«Մենք Ռայ Ալ-Յոմ օրաթերթում մուսուլմանների դեմ այս կարգի ռասիստական ու տգեղ արտահայտությունները չեզոքացնելու համար մեր ձայնը միացնում ենք պահպանողական կուսակցության մեծ թվով անդամների ձայներին, որոնց ղեկավարը լինելու հույսով է ուրախ Ջոնսոնը, նաև մեր ձայնը միացնում ենք հարյուրավոր այլ կուսակցությունների ու հաստատությունների անդամների ձայներին, քանի որ այս կարգի ռասիստական արտահատությունները ռադիկալ կազմակերպությունների օգտին են, որոնց համար հեշտացնում է տվյալ երկրի ապակայունացման նախագծեր իրագործելու հարցում մուսուլման երիտասարդներին իրնեց շարքերում ներառելու ընթացքը:

Բրիտանիայից շարժվենք դեպի Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը: ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը շարունակ աճ են արձանագրում: Կալիֆորնիայում ամերկիա-իսլամական կապերի խորհրդի մասնաճյուղը իր հրապարակած զեկույցում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարվա ընթացքում մուսուլմանների դեմ ատելությունից ու կույր նախանձախնդրությունից դրդված հանցանքները 82 տոկոսանոց աճ են արձանագրել: Այս զեկուցի մեջ ասված է.«Այս խորհուրդը 2017թ. մուսուլմանների դեմ հանցանքների հետ կապված ավելի քան 2259 բողոք է ստացել, որոնց մեծ մասը առնչվում էին ճամբորդության և միգրացիայի օրենքներին»: Կալիֆորնիայում ամերիկա-իսլմական կապերի խորհդրի մասնաճյուղը հայտարարել է.«Դոնալդ Թրմափի կողմից իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին որոշման ընդունումից հետո բողոքների հսկայական ալիք ներկայացվեց այս խորհրդին»: Ամերիկա-իսլամական կապերի խորհուրդը մահմեդական  քաղաքացիական իրավունքների ու ազդեցիկ խմբերից է, որ ԱՄՆ-ի մուսուլմանների մեջ տարածում է քաղաքացիական իրվունքները, ԶԼՄ-ների հարաբերությունները, քաղաքացիական ընդհարումները և քաղաքական, օրինական ու հասարակական համագործակցությունների ուսուցումը:

ԱՄՆ-ի հարևան երկիր կանադայում նույնպես մուսուլմանները իսլամ կրոնին հետևելու բերումով խտրական մոտեցումների ու անրդարությունների են ենթարկվում: Վերջերս Կանադայում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ մի մուսուլման ուսանող մահացել է շտապ օգնության թերացման հետևանքով: Ծագումով իրաքցի, բժշկագիտության 19-ամյա ուսանող Յուսեֆ Ալ-Հասավին անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին փողոցում տեսել է երկու հոգի հեգնանքով ու վիրավորանքով մի տարեց մարդու մահվամբ են սպառնում: Ալ-Հասնավին նրանցից պահանջել է վերջ տալ այդ վիրավորանքներին, սակայն ծաղրող երիտասարդներից մեկը կրակել է նրա վրա: Դեպքի վկաները նախնական շտապ օգնության ուժերի թերացումը և ճիշտ ժամանակին նախնական օգնություններ չստանալն են համարում մուսուլման ուսանողի մահվան պատճառոը:

Կանադայում Յուսեֆ Ալ-Հասնավիի սպանությունը

Շտապ օգնության երկու ուժերի՝ Ասիտվեն Սնիվելիի ու Քրիստոֆեր Մադչենթի դեմ հետաքննություններից պարզվել է, որ նրանք նրանք խուսափել են օգնել Կանադայի Համիլթոն քաղաքում հրազենային հարված ստացած մուսուլման մարդուն: Ցավոք իսլամաֆոբիան արմատավորվում է արևմուտքի հասարակական շերտերում  և դա  բազմակրոնության, ժողովուրդների համակեցության և կրոնի ու մտքի ազատության հավակնորդ երկրների համար վատ ու խավար երևույթ է: