«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Շուշի ամրոցն ու Ապադանայի պալատը»
«Իրան» վավերագրական ֆիլմի երկու համարներում , ներկայացնելու ենք իրանական երկու կոթողներ ՝ Շուշի ամրոցը և Ապադանայի պալատը:
00:02 - 00:24
Արտաքին տեսքը հիշեցնում է Ֆրանսիայի Բաստիլի բանտ–ամրոցը, ճարտարապետական ոճը ՝ եվորապական միջնադարի շինությունները: Սա Ֆրանսիան չէ: Այստեղ մեր երկիրն է ՝ Իրանը: Խուզիստան նահանգ, Շուշ քաղաք Շուշի պատմական ամրոց:
00:30 - 01:15
Ֆրանսացի Ժակ դը Մորգանը հետազոտությունների ու պեղումների նպատակով , այցելեց Շուշ: Նա Ֆրանսիայի կառավարությանը համոզեց, որ Շուշի տարածքն ապահով է ՝ ֆրանսացի հնեաբանական խմբի կենավայրը կառուցելու համար: Նա Շուշի ամենաբարձադիր տարածքը ՝ Ակրոպոլն ընտրեց ամրոց կառուցելու համար: Այստեղ էլ կառուցվեց եվրոպական միջնադարյան ոճով ամրոցը:
Ամրոցի շինությունն ավարտվեց 1912 թ.-ին ՝ Հաջ Մոստաֆա Դեզֆուլիի հսկողությամբ:
01:21 - 02:25
Ամրոցի հատակագիծը երկրաչափական սեղանաձև է, որի փոքր սրունքը կամ կողմնային կողը գտնվում է հյուսիսային դիրքում : Շրջապատված է միջանցքներով:
Ամրոցն ունի նաև ապակե մի տնակ ՝ ֆրանսական գլխարկ կոչվող: Դա գլամաձև աշտարակ է, որտեղ ժամանակին պահվել են աղավնիներ: Ամրոցի հյուսիս-արևմտյան աշտարակը քառակուսի, իսկ հյուսիս-արևելյանը ՝ կլորաձև են:
Շինության կառուցման համար օգտագործվել են Դարեհի Ապադանայի պալատի և Չողազանբիլի շինության սեպագրերով նախշված աղյուսները: Ամրոցի շինության պատերին կան նաև կոր մուտքերի պայտեր, աղյուսե դեկորատիվ քարեր, եվրոպական ու արևելյան ոճով համակցված գեղանկարչություններ ու արձանագրություններով աղյուսներ:
02:34 - 02:43
Շինությունը արեգակնային հիջրեթի 1380 թ.-ին գրանցվել է Իրանի ազգային կոթողների ցուցակում:
03:36 - 04:02
Շուշի ամրոցից քիչ հեռու կա մի շինություն, որից մի քանի սյուներ են մնացել: Այստեղ եղել է Աքեմենյան թագավորների ձմեռային նստավայրը ՝ Շուշի Ապադանայի պալատը : Պալատը կառուցվել է Մ.թ.ա. 515-521 թվականներին ՝ Դարեհ թագավորի հրամանով:
04:10 - 04:31
Ապադանայի պալատը զբաղեցրել է 10,434 քառակուսի մետր տարածք: Հատակագիծը պալատի տեսք ունի: Հյուսիսային, արևելյան ու արևմտյան մասերում Ապադանան ունեցել է սյունապատ երեք դահլիճներ՝ յուրաքանչյուրը վեց հատանոց կրկնակի սյունաշարով:
04:45 - 05:00
Թեև այսօր Ապադանայի պալատից ավերակներ են մնացել, սակայն քարե սյուներն ու նախշերն ինքնին վկայում են շինության երբեմնի շքեղության ու մեծության մասին: