«Իրան» վավերագրական ֆիլմ․ «Շուշի ամրոցն ու Ապադանայի պալատը»
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i100507-Իրան_վավերագրական_ֆիլմ_Շուշի_ամրոցն_ու_Ապադանայի_պալատը
«Իրան» վավերագրական ֆիլմի երկու համարներում , ներկայացնելու ենք իրանական երկու կոթողներ ՝ Շուշի ամրոցը և Ապադանայի պալատը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 09, 2018 23:10 Asia/Tehran

«Իրան» վավերագրական ֆիլմի երկու համարներում , ներկայացնելու ենք իրանական երկու կոթողներ ՝ Շուշի ամրոցը և Ապադանայի պալատը:

Շուշի ամրոցը և Ապադանայի պալատը

00:02 - 00:24

Արտաքին տեսքը հիշեցնում է Ֆրանսիայի Բաստիլի բանտ–ամրոցը, ճարտարապետական ոճը ՝ եվորապական միջնադարի շինությունները: Սա Ֆրանսիան չէ: Այստեղ մեր երկիրն է ՝ Իրանը: Խուզիստան նահանգ, Շուշ  քաղաք Շուշի պատմական ամրոց:

00:30 - 01:15

Ֆրանսացի Ժակ դը Մորգանը հետազոտությունների ու պեղումների նպատակով , այցելեց Շուշ: Նա Ֆրանսիայի կառավարությանը համոզեց, որ Շուշի տարածքն ապահով է ՝ ֆրանսացի հնեաբանական խմբի կենավայրը կառուցելու համար: Նա Շուշի ամենաբարձադիր տարածքը ՝ Ակրոպոլն ընտրեց ամրոց կառուցելու համար: Այստեղ էլ կառուցվեց եվրոպական միջնադարյան ոճով ամրոցը:

Ամրոցի շինությունն ավարտվեց 1912 թ.-ին ՝ Հաջ Մոստաֆա Դեզֆուլիի հսկողությամբ:

01:21 - 02:25

Ամրոցի հատակագիծը երկրաչափական սեղանաձև է, որի փոքր սրունքը կամ կողմնային կողը գտնվում է հյուսիսային դիրքում : Շրջապատված է միջանցքներով:

Ամրոցն ունի նաև ապակե մի տնակ ՝ ֆրանսական գլխարկ կոչվող: Դա գլամաձև աշտարակ է, որտեղ ժամանակին պահվել են աղավնիներ: Ամրոցի հյուսիս-արևմտյան աշտարակը քառակուսի, իսկ հյուսիս-արևելյանը ՝ կլորաձև են: 

Շինության կառուցման համար օգտագործվել են  Դարեհի Ապադանայի պալատի և Չողազանբիլի շինության սեպագրերով նախշված աղյուսները: Ամրոցի շինության պատերին կան նաև կոր մուտքերի պայտեր, աղյուսե դեկորատիվ քարեր, եվրոպական ու արևելյան ոճով համակցված գեղանկարչություններ ու արձանագրություններով աղյուսներ: 

02:34 - 02:43

Շինությունը արեգակնային հիջրեթի 1380 թ.-ին գրանցվել է Իրանի ազգային կոթողների ցուցակում:

03:36 - 04:02 

Շուշի ամրոցից քիչ հեռու կա մի շինություն, որից մի քանի սյուներ են մնացել: Այստեղ եղել  է Աքեմենյան թագավորների ձմեռային նստավայրը ՝ Շուշի Ապադանայի պալատը : Պալատը կառուցվել է Մ.թ.ա. 515-521 թվականներին ՝ Դարեհ թագավորի հրամանով:

04:10 - 04:31

Ապադանայի պալատը զբաղեցրել է 10,434 քառակուսի մետր տարածք: Հատակագիծը պալատի տեսք ունի: Հյուսիսային, արևելյան ու արևմտյան մասերում Ապադանան ունեցել է սյունապատ երեք դահլիճներ՝ յուրաքանչյուրը վեց հատանոց կրկնակի սյունաշարով:  

04:45 - 05:00

Թեև այսօր Ապադանայի պալատից ավերակներ են մնացել, սակայն քարե սյուներն ու նախշերն ինքնին վկայում են շինության երբեմնի շքեղության ու մեծության մասին: