Դեկտեմբեր 08, 2018 19:51 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում և Ուելսում մուսուլմանների վրա իրականացվող հարձակումների կրկնապատկման, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից երկու մուսուլման կանանց նկատմամբ վատ վերաբերմունքի համար Ֆրանսիայի դատապարտման և Կանադայի Քվեբեկում նիքաբ կրելու արգելման խնդիրներին:

Եվրոպական տարբեր երկրների մակարդակով դեռևս շարունակվում են իսլամաֆոբիայի տարածումն ու հակաիսլամական քարոզչությունները: Հրապարակված վերջին տվյալների համաձայն անցնող հինգ տարվա ընթացքում Բրրիտանիայում մուսուլմանների վրա իրականացվող հարձակումները ավելի քան կրկնապատկվել են: «Հավասարության ու մարդու իրավունքների կոմիտեի» կողմից անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն կրոնական դրդապատճառներով ատելությունից դրդված հանցագործությունները անցնող 2 տարիների ընթացքում 40 տոկոս աճել է և այդ հանցագործությունների 52 տոկոսը ուղղակիորեն մուսուլմաններին է թիրախ դարձրել: Այս համընդհանուր սոցհարցմանը մասնակցած մուսուլմանների 70 տոկոսն ասել է, որ իրենց առօրյա կյանքում տեսել են մոլեռանդության ու նախապաշարումների ազդդեցությունը: Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության պատագամավոր Դեյվիդ Լեմին այս կապակցությամբ ասել է.«Վերջին տարիների ընթացում ատելությունից դրդված հանցագործությունների աճը ցավալի ու ամոթալի է: Այս բոլորը այն անձանց քայլերի արդյունքն է, ովքեր ղեկավար դիրքեր են զբաղեցնում: Քաղաքական ղեկավարների կողմից այլատյաց հռետորաբանությունները հանգում են մեր երկրի փողոցներում տեղի ունեցող բռնություններին ու հալածանքներին»: Նա հավելել է.«Զարմանալի բան չէ, որ բուրքա ու նիքաբ կրող մուսուլման կանանց դեմ հարձակումները ավելացան այն բանից հետո, երբ «Բորիս Ջոնսոնը» նրանց «Փոստարկղ» անվանեց»: Բրիտանիայի ներքին գործերի նախարար «Սաջեդ Ջավիդը» նույնպես ասել է.«Ատելությունից դրդված հանցանքները ուղղակիորեն միաբանության, հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի արժեքների դեմ են գործում»: Բրիտանիայում իսլամաֆոբիայի ու ատելության հողի վրա իրականցվող հանցանքների վերաբերյալ հրապարակվող վերջին տվյալներից ելնելով Բրիտանիայի իսլամական խորհուրդը այդ երկրի կառավարությանը բազմիցս կոչ է արել ազդեցիկ ու գործնական քայլեր ձեռնարկել այդ երևույթը կասեցնելու համար: Այս կապակցությամբ Բրիտանիայի իսլամական խորհրդի գլխավոր քարտուղար «Հարուն Խանը» ասել է.«Բրիտանիայի մուսուլմանները տարիներ է ինչ ակնկալում են կառավարությունը գործնական քայլեր ձեռնարկի իսլամաֆոբիայի դեմ, սակայն առայսօր հարմար պատասխան չեն ստացել, բայց այժմ կառավարությունը չի կարող մի կողմ քաշվել ու լոկ իսլամաֆոբիայի տարածման ականատեսը լինել»:

Այն դեպքում, երբ եվրոպական կառավարությունները գործնական քայլեր չեն վերցնում իսլամաֆոբիայի աճը կանգնեցնելու համար և հենց իրենք նպաստում են այս երևույթի ծավալների մեծացմանը, միջազգային կառույցներում մուսուլմաների կողմից ներկայացված բողոքների բերումով որոշ դեպքերում դատապարտվել են եվրոպական մի շարք կառավարություններ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կիմիտեն Ֆրանսիային դատապարտել է նիքաբ կրող երկու մուսուլման կանանց նկատմամբ վատ վերաբերմունքի ու նրանց իրավունքները ոտնահարելու համար: Հանդես գալով մի հաղորդագրությամբ այս կոմիտեն հայտարարել է.«Ֆրանսիայի կառավարության կողմից մուսուլման կանանց համար նիքաբի օգտագործման լիովին արգելումը չափազանց ծայրահեղական է»: Այս դատավճիռը արձակվել է այն բանից հետո, երբ 2016թ. ֆրանսիացի երկու մուսուլման կանայք Ֆրանսիայի կառավարության դեմ բողոքեցին ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին: Ֆրանսիայի կառավարությունը համոզված է, որ այս կանայք ոտնահարել են 2010թ. հանրային վայրերում նիքաբ կամ այլ ծածկոց կրելն արգելող օրենքը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն իր հաղորդագրության մեջ շեշտել է.«Քրեական բնույթով բուրքայի օգտագործման համընդհանուր արգելումը, իրականում կրոնի ու մտքի ազատության իրավունքի անտեսումն է եղել»: ՄԱԿ-ի այս կառույցը համոզված է, որ Ֆրանսիայի կառավարությունը բավարար ու համոզիչ բացատրություններ չի ներկայացրել հանրային վայրերում նիքաբի օգտագործումը արգելելու համար: 2010թ. Ֆրանսիայի պառլամենտի մասնագիտական կոմիտեներում վերջնականապես վավերացվեց հանրային վայրերում ու հրապարակներում մուսուլման կանանց համար նիքաբի կամ բուրքայի օգտագործումը: Ըստ այս օրենքի նույպես կտուգանվի այն տղամարդը, ով մի կնոջ ստիպել է նիքաբով կամ բուրքայուվ ծածկել իր երեսը: Նույնիսկ հնարավոր է, որ այդ անձը դատապարատվի մի տարվա ազատազրկման: Շուրջ 6 մլն. մուսուլման քաղաքացիներով Ֆրանսիան ամենաբազմանդամ մուսուլման փոքրամասնությունն ունի եվրոպական մյուս երկրների համեմատությամբ: Ֆրանսիայի մուսուլմաններն ու մարդկային իրավունքի ակտիվիստները համոզված են, որ կանանց երեսը ամբողջությամբ ծածկելն արգելող օրենքը կրոնական ու անհատական ազատությունների բացահայտ խախտում է համարվում, ինչը հստակորեն ընդգծվել է Ֆրանսիայի սահմանադրության մեջ:

 Ամենաբազմամարդ մուսուլմանների փոքրամասնությունն ունենալով և ազատատենչության ու ժողովրդավարության օրրանը լինելով հանդերձ Ֆրանսիան մուսուլմաններին սահմանափակելու հարցում առաջատարներից է համարվում: Սա այն դեպքում, երբ մարդու համոզումների ու կարծիքների հարգումը ցանկացած մարդու նախնական իրավունքն է համարվում և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ու Ֆրանսիայի սահմանադրությամբ էլ ճանաչվել է այդ իրավունքը: Սակայն Ֆրանսիայի տարբեր կառավարությունները թե աջակողմյանները և թե ձախերը աշխարհիկ օրենքների խախտման պատրվակով սահմանափակումներ են առաջացրել մուսուլմանների հատկապես հիջաբ կրող մուսուլման կանանց համար և այդ սահմանափակումների ավելացմամբ իսլամաֆոբիա ու իսլամատյացություն են տարածում մեծ թվով եվրոպական երկրներում, որոնք հետևելով Ֆրանսիայի օրինակին իրենք նույնպես սահմանափակումներ են առաջացրել մուսուլմանների համար: Այդ սահմանափակումներից մեկը իրենց կրոնական համոզումների հիմամբ ապրող մուսուլման կանանց՝ հիջաբ, բուրքա ու այլ ծածկոցներ կրելու հարցում սահմանված արգելքներն են: Սակավաթիվ մուսուլման կանայք են նիքաբ կամ բուրքա օգտագործում և մինչ օրս այդ կանանց կողմից հանցագործության իրականացման որևէ զեկույց չի հնչել: Օրինակ Ֆրանսիայի 6 մլն. մուսուլման բնակչության միայն 2000-ն է նիքաբ կրում: Կամ էլ Դանիայում մուսուլման կանանցից միայն 150-ն են նիքաբ օգտագործում: Եվրոպական երկրներում հիջաբ ու նիքաբ օգտագործելու համար քաղաքական, իրավական ու անվտանգության բոլոր ապացույցները հիմնված են իսլամաֆոբիայի ու իսլամատյացության վրա: Արևմուտքում ամենավերջին տարածաշրջանը, որտեղ արգելման փուլում է գտնվում նիքաբ կրելը Կանադայի Քվեբեկ քաղաքն է:

Կանադայի Քվեբեկի ընտրություններում  «Կոալիցիա՝ հանուն Քվեբեկի ապագայի» աջակողմյան կուսակցության անսպասելի հաղթանակից մեկ օր հետո այդ նահանգի նորընտիր վարչապետ Ֆրանսուա Լեգոն մամլո ասուլիսում ասել է, որ մտադիր  է այդ նահանգի ողջ շրջաններում «Պետական աշխատակազմի» համար գործադրել կրոնական խորհրդանշաններին դիմակայելու օրենքը: Անցնող տասնամյակի ընթացքում այդ շրջանի դիվանագետները շարունակ փորձել են տարբեր արգելքներ սահմանել կրոնական խորհրդանիշների հատկապես նիքաբ կրելու դեմ: Այս քայլերը արժանացել են տարբեր խմբերի ինչպես՝ Կանադայի մուսուլմանների ազգային խորհրդի, Կանադայի մուսուլման կանանց խորհրդի և Կանադայի քաղաքացիական ազատությունների խորհրդի բողոքներին:  Ազատությունների ու իրավունքների խորհուրդը մեծ դեր է ունեցել այս օրենքի գործադրումը կանխելու մեջ: Ֆրանսուա Լեգոն ասել է.«Կրոնական հագուստների առումով այն արգելքները, ինչ ինքը նկատի է ունեցել շատ կարևոր է ուսուցիչների, դատավորների և ոստիկանության սպաների համար, քանի որ կանխում են անհատների քաղաքացիական իրավունքների և ազատությունների օրենքների ոտնահարման ընթացքը»: Նա ասել է.«Քվեբեկի բնակչության մեծամասնությունը համաձայն է իր նոր քաղաքականության»: Այդուհանդերձ կրոնական խորհրդանիշների սահմանափակող օրենքում բացառություններ էլ կան օրինակ կաթոլիկների կրոնական խորհրանշանները ոչ թե կրոնական, այլ «Մշակութային» ու «Պատմական» երևույթներ են համարվել: Փաստորեն այս սահմանափակությունների ու արգելքների հիմնական թիրախը մուսուլմաններն են:

Պիտակ