Սիոնիստական ռեժիմի կաբինետի փլուզումը. Նեթանյահուի քաղաքական մթագնած ապագան
Բենիամին Նեթանյահուն, ով 2017 թվականն ավարտեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմամբ, ինչն առաջարկել էր ԱՄՆ նախագադ Դոնալդ Թրամփը, հույս ուներ, որ 2018թ քաղաքական առումով տարբեր տարի կլինի իր և Իսրայելի համար: Սակայն ի վերջո, նա 2018 թվականն ավարտեց կոալիցիոն կառավարության փլուզմամբ:
2018թ նոյեմբերին Իսրայելի բանակը նոր պատերազմ սկսեց Գազայի հատվածի դեմ: Սակայն այս պատերազմը տևեց միայն 2 օր: 2008թ Գազայի դեմ Իսրայելի պատերազմը տևեց 22, 2012թ`8, իսկ 2014թ` 51 օր: 2018թ նոյեմբերի պատերազմը տևեց երկու օր և դրան հաջորդեց հրադադարի ռեժիմի հաստատումը:
Իսրայելի կոալիցիոն կառավարության փլուզումը սկսվեց հենց այդ երկօրյա պատերազմից: Գազայի հետ հրադադարին հաջորդեց Նեթանյահուի կառավարության պատերազմի նախարար Լիբերմանի հրաժարականն ով “Հրեական տուն” կուսակցության ղեկավարն է: Դա պատճառ դարձավ, որ կոալիցիոն կառավարությունը կորցնի Քնեսեթում 120 աթոռներից իրեն պատկանող 61-ը: Այդպիսով, Նեթանյահուի կառավարությունը փլուզվեց: Այլ խոսքով, երկօրյա պատերազմն, այնուհետև հրադադարը իսլամական ջիհադի շարժման հետ, Իսրայելի կառավարությունը բաժանեց հրադադարի հարցով կողմ և դեմ բևեռների:
Եվազ Հենդելն ով ղեկավարում է Իսրայելի ռազմավարական ինստիտուտը և աջ ծայրահեղական մի խումբ, հանդիսանում է նախկին կառավարության խոսնակը: Նա ասում է. «Երբ մեջտեղ է գալիս Գազայի անունը, Նեթանյահուի հեղինակությունը կամա թե ակամա, նվազում է»: Իսրայելի ներկա կառավարությունը կոալիցիոն կառավարություն է, որի մաս են կազմում տարբեր աջակողմյան կուսակցություններ, օրինակ` Լիքուդ կուսակցությունը, որն ամենաշատ ձայներն ունի կոալիցիոն կառավարության մեջ: 2015թ կուսակցությունը չկարողացավ ձեռք բերել Քնեսեթի ձայների մեծամասնությունը և պարտավոր եղավ կոալիցիա կազմել այս կուսակցությունների հետ: Իսրայելի կառավարության առանձնահատկությունը դրա կոալիցիոն լինելու մեջ է: Դա պատճառ է դառնում, որ կառավարության մեջ մշտապես տեղի ունենան բախումներ: Որպես օրինակ, այդ կուսակցությունների միջև տարաձայնությունները վերաբերում են ծայրահեղ ուղղափառ հրեաների բանակում ծառայելու վերաբերյալ օրենքի հաստատմանը: Տարաձայնություն, որը բացահայտվեց այն ժամանակ, երբ Լիբերմանը հրաժարական տվեց:
Այդուհանդերձ պետք է ասել, որ վերոնշյալ խնդիրը որոշ կուսակցությունների համար պատրվակ էր, որպեսզի ցույց տային իրենց հակառակությունը Լիքուդ կուսակցությանն ու Բենիամին Նեթանյահուին: Իսրայելի ընդդիմության ղեկավարներից Ցիպի Լիոնիի ասելով. «Ուղղափառների օրենքի հաստատմաբ կամ առանց դրա, մենք չենք ընդունում Նեթանյահուին: Նա պետք է հեռանա: Իսրայելում չկա ապահովություն, անվտանգություն և ժողովրդավարություն: Իսկ կյանքի կենսամակարդակը իջել է գների թանկացման պատճառով»:
Բենիամին Նեթանյահուն բռնագրավված տարածքներում ոչ միայն քաղաքական ու ժողովրդական բազմաթիվ ընդդիմադիրներ ունի, այլ նաև ներգրավված է մի քանի դատական գործերում: Իր պաշտոնավարման առաջին շրջանում, Նեթանյահուն կարողացավ հաղթել կոռուպցիայի գործով դատը: Սակայն այսօր նա ներգրավված է 4 այլ դատական գործերում: Նեթանյահուն և նրա կինը մեղադրվում են թանկարժեք նվերներ, այդ թվում`թանկ սիգարետներ ստանալու մեջ: Գործը կոչվում է «1000»: Իսկ «2000» գործով, Նեթանյահուն մեղադրվում է Յեդիոթ Ահարոնոթ թերթի հրատարակիչ Առնոն Մուզիսի հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ, որպեսզի վերջինս Նեթանյահուի օգտին լուրեր հրապարակի և վերջինս փոխարենը ճնշում գործադրի թերթի մրցակից`»Իսրայել Ալյոմ» թերթի վրա: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ առաջին գործով, Նեթանյահուն ստացել է 200 հազար դոլար կաշառք: Իսկ «3000» գործը վերաբերում է Գերմանիայից սուզանավ գնելուն` կաշառքի դիմաց: «4000» գործը վերաբերում է կապի նախարարությունում և Բեզեք ընկերությունում խախտումներին:
2016թ. դեկտեմբերից Նեթանյահուն բազմիցս հարցաքննվել է ոստիկանության կողմից: Իսկ նրան ուղղված մեղադրանքները պատճառ են դարձել, որ նրա դեմ բողոքների ալիքը մեծ ծավալ ստանա: 2018թ դեկտեմբերին այդ բողոքներին ավելացան նաև «դեղին բաճկոնավորները»: Որպեսզի նվազեցնի իր վրա գործադրվող ճնշումները, Նեթանյահուն ներկայացրեց վաղաժամկետ ընտրությունների առաջարկը: Այս քայլով նա հետապնդում է որոշակի նպատակներ: Նա ցանկանում է նախքան դատարանի որոշման կայացումը, ցույց տալ իր և Լիքուդ կուսակցության հեղինակությունը և այդպիսով դատարանի վրա ճնշում գործադրել: Մյուս կողմից, նա նպատակ ունի ընտրություններում հաղթելով, կազմել նոր կոալիցիոն կառավարություն: Ընտրությունները կանցկացվեն 2019թ ապրիլի 9-ին: Սա վերջին չորս տարիների ընթացքում այս երկրում անցկացվող երկրորդ վաղաժամկետ ընտրություններն են: 2015թ խորհրդարանական ընտրությունները նույնպես կայացան ժամանակից շուտ: Դրանք պետք է անցկացվեին 2016թ:
Ներկայումս Իսրայելում փաստորեն գոյություն ունի չորս քաղաքական հիմնական խումբ`»Աշխատանքի», «Լիքուդ» և «Արևմտյան ու արևելյան կրոնական կուսակցությունները» և Արաբական կուսակցությունների կոալիցիան: Ըստ երևույթին, ենթադրվում է, որ աջ կուսակցությունները նորից կհաղթեն ընտրություններում և մրցակցությունը կլինի հենց այդ կուսակցությունների մեջ: Հատկանշական է, որ «Թայմս օֆ Իսրայել» թերթի հաղորդմամբ, «Հրեական տուն» կուսակցության առաջնորդը, ով նաև եղել է կրթության նախարար, ինչպես նաև Արդարադատության նախարարը, ով կուսակցության անդամ է, հայտարարել են, որ դուրս են գալիս կուսակցությունից և հիմնում են նոր կուսակցություն` «Նոր աջ» անունով: Որոշ փաստերի համաձայն, Լիքուդ կուսակցության ձայները կնվազեն, սակայն կուսակցությունը կշարունակի մնալ Քնեսեթի ամենախոշոր կուսակցությունը: Ենթադրվում է, որ Իսրայելի նոր վարչապետը Նեթանյահուն չի լինի: Ներկա դրությամբ, նշված կուսակցությունների քննադատությունների թիրախում ավելի շատ Նեթանյահուն է, ոչ թե Լիքուդ կուսակցությունը: Նա արդեն երկու անգամ եղել է Իսրայելի վարչապետը: Առաջին անգամ նա պաշտոնը ստանձնել է 1990-96թթ., երկրորդ անգամ նա վարչապետ է դարձել 2009թ մինչ օրս: Այլ խոսքով, վերջին 23 տարիների ընթացքում, նա 13 տարի եղել է Իսրայելի վարչապետը: Փորձագետների ու քննադատների կարծիքով, դա հակասում է ժողովրդավարական սկզբունքներին: Իսրայելական հեռուստաալիքներից մեկի կողմից 2018թ դեկտեմբերին անցկացված վերջին հարցումները վկայում են, որ սիոնիստների 52 տոկոսը չի ցանկանում Նեթանյահունի կրկին տեսնել վարչապետի պաշտոնում: Ամեն դեպքում, կարելի է ասել, որ 2019թ ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո կորոշվի նաև Բենիամին Նեթանյահուի քաղաքական ապագան: Ապագա, որը կազդի Միջին Արևելքի քաղաքական իրավիճակի վրա: Թերևս այս ընտությունների ամենակարևոր ձեռքբերումը լինի այն, որ ոչնչանա Թրամփ-Նեթանյահու-Բին Սալման չարիքի եռյակը: