Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (97)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոն ISC-ի ղեկավարի խոսքերով, Սկոպուս համաշխարհային համակարգի տվյալներով, 1997-2017 թթ.-ին պարսկերեն լեզվով հրատարակված գիտական հոդվածների թիվը 40 անգամմեծացել է, իսկ պարսից լեզվի համաշխարհային դիրքը 15 անգամ բարձրանալով , 30-րդ աստիճանից հասել է 15-րդի: Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի խոսքով՝ 1997-2000 թվականների կտրվածքով, Սպոկուսի համակարգում պարսկերեն լեզվով ոչ մի հոդված չի հրատարակվել: Փաստորեն 2001 թվականին պարսկերենը երևան է եկել որպես համակարգում գիտական լեզու: 2001 թվականին համակարգում ներկայացվել են 42 աշխատություններ: Այդ տարիներին շարունակվել է պարսկերեն լեզվով հոդվածների հրատարակման գործընթացը: 2012 թվականին դրանց թիվը հասել է հազարի: 2017 թվականին պարսկերենով ներկայացված հոդվածների թիվը բարձրացել է 1834-ի: Դա այն իմաստով, որ հիշյալ ժամանակահատվածում այդ հոդվածների թիվը 40 անգամ մեծացել է: Վերջին երկու տասնամյակներին պարսկերեն լեզվով գիտական արտադրության տարեկան աճը կազմել է 25 տոկոս:
Համեդանի Բու Ալի Սինա համալսարանի գիտնականները նանոկրիչներ են պատրաստել արգանդի հյուսվածքի քաղցկեղային բջիջներին դեղերի սմարթ մատակարարման համար: Արգանդի քաղցկեղի տարածման պատճառով, գիտնականները փորձում են հիվանդության դեմ դեղերի կողմնակի հետևանքները նվազեցնելուն զուգահեռ, մեծացնել դրանց ազդեցությունը: Այդ ամենի հետ մեկտեղ փորձեր են արվել նանոկրիչ մասնիկներ նախագծել ՝ նպատակակետ բջիջներին դեղերի սմարթ մատակարարումն ապահովելու համար: Գիտնականների խոսքով, քանի որ արգանդի քաղցկեղը համարվում է հիվանդության ամենավտանգավոր տեսակներից մեկը, լաբորատորային հետազոտությունների ընթացքում փորձ է արվել ուսումնասիրել նեվիրապին դեղի նանոկրիչների սինտեզավորումը, որոնց գլխավոր գործառույթը արգանդի քաղցկեղային բջիջների տարածման կանխումն է:
Քաղցկեղային բջիջների ոչնչացման համար կիրառվել են կիտոսանի բաղադրիչերով հագեցած մագնիսական նանոտարրեր, որոնց օգնությամբ սինտեզավորվելու են նանոկրիչները և տվյալ բջիջների դեմ են աշխատելու: Հիշյալ դեղի դանդաղ մատակարարումը նպաստելու է քաղցկեղածին բջիջների ոչնչացմանը: Թեև այդ տարրերը որպես ամենակիրառելի նանոտարրեր կարևոր դերակատարում ունեն , սակայն ավելի ընդգծված ու նկատելի է բժշկական ոլորտում նրանց նշանակությունը: Փաստորեն մագնիսական հատկության շնորհիվ, այդ տարրերը թիրախավորում են ախտահարված բջիջները և մեծ ձգողականությամբ ինտենսիվ դաշտերի օգնությամբ, հնարավոր են դարձնում հիվանդության օջախում նանոտարրերի կուտակումը: Մակերեսային կարգավորման մեթոդները ևս մագնիսական տարրերի համար ստեղծում են բուժման նպաստավոր պայմաններ, որտեղ կանխվում է բիոլոգիական սպիտակուցների ու ախտահարված բջիջների թունավորումը: Դա նպաստում է նանոտարրերի դիմացկանությունը:
Համեդանի Բու Ալի Սինա համալսարանի գիտնականները նանոկրիչներ են պատրաստել արգանդի հյուսվածքի քաղցկեղային բջիջներին դեղերի սմարթ մատակարարման համար:
Իրանցի գիտնականները նախագծել ու պատրաստել են ջրից նիտրատային տարրերը կրճատելու միկրոբային վառելիքային էլեմենտ: Խմելու ջրում առկա նիտրատը համարվում է վնասակար նյութ, որը կարող է հանգեցնել ստամոքսային քաղցկեղի: Դա վտանգավոր է նաև հղի կանանց ու նորածինների համար: Մարդու և կենդանիների առողջությանը վնասող թունավորումը և ջրի որակազրկումը համարվում են այդ աղտոտիչ նյութի շրջակա միջավայր անցնելու հետևանքները:
Քանի որ ջրի նիտրատն լուծված է, ջրի մաքրման տարածման մեթոդներով հնարավոր չէ զտել ջուրը և այդ բոլոր մեթոդներում նիտրատը միայն առանձնացվում է ջրից և ստացված թափոնն ունի նիտրատի բարձր խտություն: Դա էլ այդ մեթոդների թերությունն է: Միկրոբային վառելիքային էլեմենտում ջրից նիտրատի առանձնացումը , որը կատարվում է մոլեկուլային ազոտին նիտրատի բիոլոգիական վերականգնման նպատակով, որպես նորագույն տեխնոլոգիա կիրառվում է ջրի զտման համար:
Իրանցի գիտնականները նախագծել ու պատրաստել են ջրից նիտրատային տարրերը կրճատելու միկրոբային վառելիքային էլեմենտ:
«Վիրջին գալակտիկ» ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում առաջին անգամ տիեզերք է նետելու հրթիռ, որից հետո այն երկիր մոլորակի ուղեծրի շուրջն առևտրական պտույտներ է կատարելու: Տիեզերական տուրիստական ընկերությունն ուղևորներ է տիեզերք տեղափոխելու: Հիշյալ ընկերությունը մրցակցում է «Ասպիս իքս» և «Ամազոն» ընկերությունների հետ : «Վիրջին գալակտիկ» ընկերության կազմակերպած տուրիստական ուղևորությունը յուրաքանչյուր ուղևորի համար արժենալու է 250 հազար դոլար: Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև 2019 թվականն ուղևորներ է տիեզերք տեղափոխելու: «Վիրջին գալակտիկ» ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին ՝ նպատակ ունենալով բոլորի համար տիեզերական կարճատև ուղևորությունների կազմակերպումը: