Իսլամաֆոբիան արևմուտքում(60)
(last modified Sat, 12 Jan 2019 16:06:16 GMT )
Հունվար 12, 2019 19:36 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Կանադայում և Բրիտանիայում իսլամատյացության ու իսլամաֆոբիայի աճի մասին:

Կանադան Հյուսիսային Ամերիկայի այն երկրներից է, ուր զգալի թվով մուսուլմաններ են բնակվում: Արևմտյան մյուս երկրների նման Կանադայի մուսուլմանները նույնպես շարունակ ենթարկվում են հակաիսլամական ու ռասիստական հարձակումների: Կանադայում ատելությունից դրդված հացագործությունների մասին վիճակագրական վերջին տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատությամբ 2017թ. իսլամատյացության հողի վրա իրականացվող հարձակումները զգալիորեն ավելացել են: 2017թ. կրոնական ատելության ու ռասիստական շարժառիթներով հանցագործությունները, խափանարարությունները և պատերի վրա գրությունները ընդհանուր հաշվով 47 տոկոսով աճել են: Այս տարվա ընթացքում ոստիկանությունը գրանցել է ատելությունից դրդված հանցագործությունների 2073 դեպք, ինչը 2016 թվականին տեղի ունեցած դեպքերին գերազանցում է 664 դեպքով: Ատելությունից դրդված հանցագործությունների մեջ մուսուլմանների, սևամորթների ու հրեաների դեմ ատելության տարածումը ամենամեծ աճն է ունեցել, ինչը ավելի շատ նկատվում է Օնտարիո և Քվեբեկ նահանգներում: 2015-ի համեմատությամբ,2016թ. մուսուլմանների դեմ ատելությունից դրդված հանցանքները նավազել էին, սակայն 2017թ. 150 տոկոսով գերազանցում էր 2016-ին: Կանադայի մուսուլմանների ազգային խորհրդի գործադիր տնօրեն Իհսան Գարդին ասում է.«2017 թվականը բարդ ու դժվար տարի էր Կանդայի մուսուլմանների համար: Կանադայի պատմության մեջ 2017թ. հունվարի 29-ին գրանցվել է մուսուլմանների դեմ ամենամեծ հարձակումը, որի ընթացքում Քվեբեկի մզկիթում աղոթելիս սպանվել են 6 մուսուլմաններ»: Վերջերս հրապրակված այս տվյալները ցույց են տալիս, որ 2017թ. փետրվարին իսլամաֆոբիայի հետ կապված հանցագործությունները հասել են իրենց գագաթնակետի:

Կանադայի նահանգներից Օնտարիոն, որ ամենաշատ բնակչությունն ունի, այս կարգի հանցագործությունների ամենաշատ  աճն է արձանագրել և 2016 թվականին գրանցված հանցագործության 612 դեպքերը 2017-ին դարձել են 1023 դեպք, ինչը խոսում է 67 տոկոսանոց աճի մասին: Քվեբեկը Կանադայի 2-րդ նահանգն է, որտեղ ատելության հողի վրա իրականցվող ամենաշատ հանցագործություններն են իրականացվել: Վիճակագրության համաձայն Քվեբեկում 2016 թվականին գրանցված 327 դեպքերը  2017-ին դարձել են 489 դեպք, ինչը վկայում է 50 տոկոս աճի մասին: Իհսան Գարդին ասում է.«Վիճակագրական այս տվյալները ցույց են տալիս, որ Կանադայում իսլամաֆոբիան աճում ու տարածվում է»: Այս տվյալները իրականության միայն մի մասն են: Մոտավորապես կրոնական ատելության և ռասիստական հողի վրա իրականացվող հանցագործությունների երկու երրորդը տարբեր պատճառներով երբեք չեն զեկուցվում տուժողների կողմից: Անցյալ տարի Քվեբեկի մզկիթի վրա իրականացված հարձակումից ու 6 մուսուլմանների սպանությունից հետո իսլամաֆոբիայի դեմ պայքարելու համար Կանադայի մուսուլմաններն ավելացրել են իրենց ակտիվությունը: Կանադայի մուսուլմանների ազգային խորհուրը բաց նամակ տարածելով, այդ երկրի կառավարության կոչ է արել հունվարի 29-ը անվանել «Ատելության ու նախապաշարումների դեմ ակտի ազգային օր»: Իսլամական 100 կազմակերպություն, խումբ և հավաքականություն այդ թվում Քվեբեկի իսլամական կենտրոնը ստորագրել են այդ նամակը: Այս նամակի մի բաժնում ասված է.«Անկասկած հունվարի 29-ը Կանադայի մուսուլմաններին ու մեծ թվով կանադացիներին հիշեցնում է Քվեբեկի մզկիթի վրա կատարված ավերիչ հարձակումը: Բոլոր կանադացիներին ատելության դեմ համախմբվելու հրավեր ուղղելով մենք պարզ ուղերձ ենք հղում նրանց, ովքեր հնարավոր է ջանք գործադրեն պառակտում առաջացնել կանադացիների միջև և այս է ուղերձը, որ առանց հաշվի առնելով այն փաստը, որ մեր կամ հարևան հասարակությունը ատելության թիրախ է դարձել թե ոչ մենք շարունակ մնալու ենք իրար կողքի»:

Իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան տարածվել են աշխարհի այլ տարածքներ: Աշխարհում եվրոպական պետություններն ու ԶԼՄ-ները իսլամաֆոբիայի ու իսլամատյացության առաջատարներից են: Այս երկրներից մեկը Բրիտանիան է: Թել Մամա իրավաբանական հաստատության հաղորդմամբ 2018թ. առաջին վեց ամսվա ընթացքում Բրիտանիայում իսլամաֆոբիայի հետ կապված 608 դեպք է տեղի ունեցել»: Այս հաստատությունը իր հրապարակած մի զեկույցում, քննարկելով Բրիտանիայում հունվարից մինչև հունիս ամիսներին իսլամաֆոբիայի հետ կապված դեպքերը հայտարարել է.«Հիշյալ ժամանակահատվածի ընթացքում այդ երկրում ռասիստական հողի վրա իրականացված 685 հարձակումներից 608-ը մուսուլմանների դեմ է եղել, որից 58 տոկոսը ուղղված է եղել մուսուլման կանանց դեմ»:  Թել Մամա հաստատությունը մուսուլման կանանց և տղամարդկանց դեմ իրականացված հարձակումների քանակի տարբերությունը կապում է կանանց իսլմական հագուստ կրելու և տղամարդկանց համեմատությամբ կանանց թույլ ու անպաշտպան լինելու հետ: Այս զեկույցի մեջ ասված է, որ գրանցված դեպքերի 3.45 տոկոսը հարձակվողի ու զոհի միջև ուղիղ ընդհարման կամ էլ անուղղակի կերպով անձի ունեցվածքին հասցված վնասի տեսքով է իրականացվել: Զեկույցի շարունակության մեջ ասված է.«207 դեպք այսինքն Իսլամաֆոբիայի հետ կապված դեպքերի 34 տոկոսը իրականացվում են ինտերնետի միջոցով և ինտերնետային հանցագործությունների 59 տոկոսը իրականցվում է թուիթեր սոցիալական ցանցի միջոցով: Սիրիացի ծագում ունեցող ապաստանյալ փախստական մանուկների նկատմամբ Հադերզֆիլդում կոշտ վորաբերմունքից հետո, որի տեսագրությունները արագությամբ տարածվեց վիրտուալ միջավայրում, Բրիտանիայի իալամական խորհուրդը և իսլամական այլ խմբեր այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյից ու լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինից պահանջել են իրավաբանական հստակ բացատրություն ներկայացնել իսլամաֆոբիայի վերաբերյալ:

Համայնքների պալատի որոշ պատգամավորների կողմից հրապարակված մի զեկույցի մեջ ասված է.«Իսլամաֆոբիան բխում է ռասիզմից և այն ռասիզմի տեսակներից է, որ թիրախ է դարձրել մուսուլմաններին ու իսլամական երևույթները»: Բրիտանիայի իսլամական խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Խանը հույս է հայտնել, որ այդ երկրի քաղաքական ղեկավարները «բոլորն էլ ընկալեն հասարակությունների պահանջները լսելու կարևորությունը» և հստակ բացատրություն ներկայացնելով իսլամաֆոբիայից դրական պատասխան տան: Այս ընթացքում Թերեզա Մեյի կառավարության նախարարներից մեկը հայտարարեց, որ կառավարությունը իսլամաֆոբիայի բացատրություն ներկայացնելու ոչ մի որոշում չունի: Ավելի վաղ Վիկտորիա Աթքինզը ասել էր, որ իսլամաֆոբիայի մասին բազում բացատրություններ կան, սակայն կարիք չեն զգում հստակ բացատրություն ներկայացնել այդ երևույթի մասին: Իսլամաֆոբիայի ու իսլամատյացության մասին հստակ բացատրություն չներկայացնելու հարցով Բրիտանիայի կառավարությունը այս դիրքորոշմամբ իրականում խուսափում է հակաիսլամական դեպքերի պատասխանատվությունից ու այդ հանցանքները կանխարգելող քայլեր ձեռնարկելուց: Եթե Բրիտանիայում ու եվրոպական այլ երկրներում մուուլմանների դեմ իրականցված տասնյակ հանցագործությունները ոչ մուսուլմանի՝ հրեայի կամ քրիոտոնյայի դեմ իրականացված լինեին անշուշտ դրան կհաջորդեր ոստկանության կամ անվտանգության կառույցների արագ արձագանքը: Սա այն դեպքում, որ եթե ռասիստական հարձակումներից տուժողները մուսլումաններն են կառավարությունների ու անվտանգության ծառայությունների հակազդեցությունը լռությունն է: Քաղաքացիական ակտիվիստները իսլամաֆոբիայի վերաբերյալ հստակ բացատրություն ներկայացնելու հարցով ջանքեր են գործադրում պարզաբանել այս իրականությունը, որ չնայած մուսուլմանները էթնիկ խումբ չեն, սակայն նրանց դեմ ուղղված վատ վերաբերմունքը ռասիզմի տեսակներից մեկն է: Լիդզի համալսարանի դասախոս պրոֆեսոր Սալման Սաիդը և Քինգզի քոլեջից Աբդոլքարիմ Վաքիլը ասում են.«Իսլամաֆոբիային ընդդիմանալը կամ այս բառի վերաբերյալ ճշգրիտ բացատրություն չներկայացնելը նոր երևույթ չէ: Իսլամաֆոբիան ռասիզմ է և նրան անվանակոչելը և նրա դեմ պայաքարը հատուկ իրավաբանական պահանջ չէ, այլև այն վերաբերում է քաղաքացիական իրավունքներին: