Գարնանային տոներին իրանական թանգարանները մեծ ընդառաջում են գտել
Հնեաբանությունը մշակույթի խորքերում որոնում է նշանակում: Մշակույթը զարգանում է տարիների ու դարերի ընթացքում: Իրանի նման հին ու հարուստ մշակույթի ու քաղաքակրթության տեր երկրում , հնեաբանությունն ունի մեծ նշանակություն: Իրանի թանգարաններում ցուցադրվում են հնեաբանների գտածոները: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանական թանգարանների և հնեաբանների կատարած աշխատանքների մասին:
Իրանական 1397 թ. վերջին օրերին , Նիդերլանդներում «Իրանի արվեստի և քաղաքակրթության օրրան» միջազգային ցուցահանդեսը շահել է աշխարհի լավագույն թանգարանների առաջին մրցանակը: Մրցանակը, որն աշխարհում մշակույթի և թանգարանային քաղաքակրթության թեմայով համաշխարհային մասշտաբով կարևոր մրցանակներից է, Իրանին բերեց մեծ պատիվ ու համբավ: Հատկանշական է, որ մրցանակն այնքան նշանակալի է , որ այն համարում են աշխարհի թանգարանային մրցանակների Օսկարը:
Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի (Drents Museum) տնօրեն՝ Հարի Տուպանը համաշխարհային մրցանակի մասին ասել է .«Մրցակցությունը կայացել է 94 թանգարանների միջև և արդյունքում մրցանակին է արժանացել Նիդերլանդներում «Իրանի արվեստի և քաղաքակրթության օրրան» միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսից հետո , փոխադարձ համագործակցության շրջանակում, Իրանի ազգային թանգարանում կայացել է Նիդերլանդների թանգարանային նմուշների ցուցադրումը»: Համաշխարհային այս արժեքավոր մրցանակն Իրանին շնորհվել է որոշ երկրների կողմից Իրանի դեմ ճնշումների գործադրման պայմաններում: Մրցանակն Իրանին հանձնվել է Նյու Յորքում Իրանի ներկայացուցչին:
Իրանի և արտերկրի թանգարանների միջև համագործակցության շրջանակում, Իրանի ազգային թանգարանը տարիներ շարունակ անց է կացրել մյուս երկրների թանգարանային ու մշակութային պատմական կոթողների ցուցահանդես: Այդպիսով Թեհրանում Իրանի ազգային թանգարանում կայացել է «Դրենց թանգարանի վկայությամբ Նիդերլանդների հնեաբանության ու արվեստի» ցուցահանդեսը: Ցուցահանդեսն ունեցել է հազարավոր այցելուներ: Ցուցադրվել են նիդերլանդների ավելի քան 420 պատմա-մշակութային կոթողներ ու պատառիկներ ՝ հնեաբանության, կերամիկայի ու գեղանկարչության երեք բաժիններից:
Դրենց թանգարանի տնօրենը, որ վերջերս Իրան էր այցելել, Իրանի ազգային թանգարան այցի ժամանակ, կարևորել է Իրանի և Նիդերլանդների միջև մշակութային համագործակցությունների զարգացումը: Անդրադառնալով Իրանի ազգային թանգարանի մշակութային հարստությանը և հին անցյալին, նա ավելացրել է.«Այսօր առիթ ունեցա այս թանգարան այցելել : Ուրախ եմ և իրանական զարմանալի ու հետաքրքիր ցուցանմուշները տեսնելով ՝ ոգևորված: Բարեբախտաբար Իրանը և Նիդերլանդները լավ համագործակցություն են սկսել մշակութային , մասնավորապես թանգարանային ոլորտում: Թեհրանի և Ասսենի մշակութային հարաբերություններն ամրապնդվելու են «Դրենց թանգարանի վկայությամբ Նիդերլանդների հնեաբանության ու արվեստի» ցուցահանդեսի անցկացման շնորհիվ»: Նրա հավաստմամբ, այս համագործակցությունը կարող է շարունակվել : Տուպանն ասել է .«Ողջունում ենք այս համագործակցությունը, քանի որ թանգարանային համագործակցությունների շարունակումը կարող է խթանել երկու երկրի միջև մշակութային հարաբերությունների խորացումը»: Նիդերլանդների մշակութային գործիչը նաև ավելացրել է, որ աշխարհի թանգարանային Օսկարի մրցանակը տրվում է Դրենցի թանգարանին և Իրանի ազգային թանգարանին, քանի որ երկու երկիրը միասնաբար են շահել այն: «Դրենց թանգարանի վկայությամբ Նիդերլանդների հնեաբանության ու արվեստի» ցուցահանդեսն իր աշխատանը սկսել է վեց ամիս առաջ ՝ Իրանի ազգային թանգարանում և շարունակվելու է մինչև ամռան կեսերին:
Հնեաբանական թանգարանները համարվում են մարդկային քաղաքակրթության փաստաթղթերի ցուցադրավայր և միջազգային բեմերում այս գանձարանի ներկայացումը նպաստում է ազգերի ու երկրների մշակութային արմատների ճանաչմանը: Իրանը և Իսպանիան վաղեմի կապեր ունեցող բարեկամ երկրներ են: «Իրանի արվեստի և քաղաքակրթության օրրան» միջազգային ցուցահանդեսն իր երթը շարունակել է հասնելով Իսպանիա: Այդ երկրի Ալիկանտե քաղաքում ցուցադրվել են Իրանի հնեաբանական 60 շրջանների ավելի քան 196 կոթողներ: Ցուցադրվել են Իրանի աշխարհագրական տարածքները ՝ Շուշի, Թախթե Ջամշիդի, Վառված քաղաքի, Թախթե Սուլեյմանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված այլ վայրերի կոթողներ : «Իրանի արվեստի և քաղաքակրթության օրրան» միջազգային ցուցահանդեսում կան նաև 200 հազար տարվա առաջվանից մինչև Սեֆևյան ժամակաշրջանին պատկանող Գիլանում մի քարանձավից ձեռք բերված նմուշներ:
Ալիկանտեի նահանգապետի մշակութային գծով տեղակալ ՝ Սեզար Աուգուստո Ասենսիոն գոհունակություն հայտնելով Իրանի պատմական կոթողների ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ , շնորհակալություն է հայտնել Իրանի ազգային թանգարանի տնօրենին և Մադրիդում ԻԻՀ դեսպանատանը ՝ միջոցառումը կազմակերպելու համար, կարևորել է Իրանի և Իսպանիայի միջև մշակութային համագործակցությունները : Նա հավաստել է .«Առաջիկա սեպտեմբերին Իրանի ազգային թանգարանում կայանալու է Իսպանիայից բերված կոթողների ցուցահանդես»: Իսպանիայի Վալենսիայում բացվելու է «Իրանի արվեստի և քաղաքակրթության օրրան» միջազգային ցուցահանդես և մինչև սեպտեմբեր շարունակելու է իր աշխատանքը:
Իրանի հնեաբանների չորս տասնամյա աշխատանքի արդյունքը ցուցադրվել է Իրանի ազգային թանգարանում: Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի հնեաբանական 16-րդ համագումարի շրջանակում : Իսլամական արվեստի ու հնեաբանական թանգարանում կայացած միջոցառման ժամանակ, ցուցադրվել են 200 հազար տարվա վաղեմությամբ մինչև իսլամական միջին դարերի , երկրի 31 նահանգներից հավաքված նմուշներ:
Հնեաբանական թանգարանում տեղի ունեցած միջոցառումը լավ առիթ էր նովրուզյան զբոսաշրջիկների համար : Իրանի աշխարհագրական բոլոր կետերից ժամանած ուղևորները, նույիսկ արտասահմանցի զբոսաշրջիկները ծանոթացան Իրանի պատմա-մշակութային հարստությանը :
Հնեաբանությունն ինքնին նպաստակասլաց գիտություն է , որտեղ երևան են գալիս մշակութային տարբեր ժամանակաշրջանի հարստությունները: Ուստի չափազանց կարևոր են այս ոլորտի հայտնաբերումների ներկայացումը, ինֆորմացիայի փոխանակումը և ցուցահանդեսների կազմակերպումը: Ցուցահանդեսը կարևոր էր մի քանի առումներով: Առաջին անգամ ցուցադրվում էին Իրանի աշխարհագրական տարբեր անկյունների բոլոր ժամանակաշրջանների նմուշներ: Երկրորդն այն, որ ցուցահանդեսի գլխավոր մասը հատկացված էր նոր հայտնաբերումներին և տվյալ բաժնի նմուշները ցուցադրվում էին առաջին անգամ: Երրորդն այն, որ ցուցահանդես էին այցելում սովորական ու ոչ-մասնագետ մարդիկ: Այդպիսով հնեաբանների քառասուն տարվա աշխատանքը դասակարգված ու շոշափելի ձևով հավաքվել էին նույն հարկի ներքո:
Իրանի թանգարանային հարցերի գլխավոր տնօրենի խոսքով, Թեհրանի թանգարանների այցելուների թիվը գերազանցել է թանգարանների ընդունելության սահմանը, ուստի հարկադրված սահմանափակումներ են կիրառվել»: «Բարձրացել է Իրանի թանգարանների և՛ իրանցի և՛ արտասահմանցի այցելուների թիվը: Այս լավ ընդառաջումը մի քանի գործոնների արդյունք է : Առաջինը, որ Թեհրանի նման քաղաքը, որ մշտապես եղել է զբոսաշրջիկների անցակետ, այսօր դարձել է նրանց նպատակակետը: Հասարակական առումով ևս փոփոխություններ են տեղի ունեցել: Ընտանիքներում մշակութային հարցերն ավելի են կարևորվում : Քաղաքացիները նովրուզյան այցելությունների ցուցակում ընդգրկում են նաև թանգարանային այցելությունները: Ի հարկե այս գործում մեծ է եղել վիրտուալ միջավայրի օգնությունը»:
Այս տարի նովրուզյան օրերին մեծաթիվ այցելուներ են ունեցել նաև Թեհրանի պատմական հուշակոթողները: Սաադաբադի համալիրը տեղումներից ու ջրհեղեղից առաջ ունեցել է օրական 16 հազար այցելու , իսկ Գոլեսթանի պալատն ՝ օրական 12 հազար այցելու է ընդունել: Իրանի ազգային թանգարանում , որտեղ ցուցադրվել են իրանական ցուցանմուշներ, նաև կայացել է Նիդերլանդների ցուցահանդեսը, օրական 14 հազար այցելու է ունեցել: Նիավարանի պալատն օրական իր դռները բացել է ութ հազար այցելուի համար: Նիավարանի մասնավոր պալատն ունեցել է 77,829 այցելու, Ահմեդշահի պալատը ՝ 53,550 : Այս երկու կոթողներն ունեցել են այս ժամանակաշրջանում նիավարանի համալիրի թանգարանների ամենամեծ թվով այցելուները:
Նիավարանի պատմա-մշակութային համալիրը Թեհրանի հյուսիսային թանգարանային պալատներից մեկն է, որը զբաղեցնում է շուրջ 11 հեկտարի տարածք: Համալիրն ունի բնական ու պատմական մեծ գրավչություն : Շինությունները կատարվել են Ղաջարի և Փահլավի թագավորությունների օրոք: Այսօր պալատի տարածքում են գտնվում Նիավարանի մասնավոր, Սահեբղարանիեի պալատները, Հոզխանեի թանգարանը, Ահմեշահի պալատը, Ջահաննամա թանգարանը, մասնավոր գրադարանը, Նիավարանի պալատների մասնավոր մեքենաների թանգարանը և այգին: Թեհրանի թանգարանների այցելուների 80 տոկոսը մայրաքաղաք են ժամանում այլ քաղաքներից : Ձևավորվել է մշակութային նոր մոտեցում, որի արդյունքում մեծացել է թանգարանների այցելության և մշակութային այլ միջոցառումների ընդառաջումը: