Մայիս 07, 2019 20:39 Asia/Tehran

Միջուկային համաձայնությունը կայացավ 2015 թ.-ի հունիսին Վիեննայում ՝ Իրանի և 5+1 խմբի անդամների միջև: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը սկսվեց 2016 թ.-ի հունվարից: Համաձայնության շրջանակում հանձնառությունների իրականացմանը հսկող միջազգային կաույցտ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն է, որը բազմիցս հայտարարել է , որ Իրանը լիովին հավատարիմ է մնացել համաձայնությանը:

Այնուամենայնիվ ԱՄՆ-ը որպես 5+1 խմբի անդամ երկիր, Բարաք Օբամայի նախագահության օրոք տարբեր պատճառաբանություններով խույս է տվել ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտականությունները կատարելուց: Նախընտրկան արշավի ժամանակ, նաև նախագահական ընտրություններում հաղթելուց հետո, Թրամփը միջուկային համաձայնության նկատմամբ թշնամական դիրքորոշում է ընդունել ՝ այն համարելով վատագույն համաձայնությունը: 2017 թ.-ի մարտին նա ասաց .«ՀԳՀԾ-ն իմ կյանքում տեսած ամենավատ երևույթներից մեկն է եղել »: Թեև Թրամփը Սպիտակ տուն է մտել 2017 թ.-ի հունվարին և մի քանի անգամ թարմացրել է համաձայնության հանձնառությունների ժամանակաշրջանը, սակայն վերջին անգամ հայտարարեց, որ այլև համաձայնությունը չի երկարաձգվելու: «Կարնեգի» հաստատության փորձագետներից Ռիչարդ Սոկոլսկին Իրանի դեմ Թրամփի կողմնորոշումը որակում է նրա անհատականության հետևանք և շեշտել է, որ տարածաշրջանում Իրանին դիմագրավելու և ՀԳՀԾ-ից դուրս գալու հարցերում, ԱՄՆ նախագահը որոշակի ու իրատեսական և հստակ ստրատեգիա չունի:  

2018 թ.-ի մայիսի 8-ին Թրամփը վերջանականապես հայտարարեց, թե ԱՄՆ-ը դուրս է գալու ՀԳՀԾ-ից և հակաիրանական խիստ պատժամիջոցներ է կիրառելու, որոնք իրականացվելու են երկու փուլերում՝ նույն թվականի օգոստոսին ու նոյեմբերին: Թրամփի այդ որոշմանը բացասաբար հակազդեցին Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները : Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, թե ՀԳՀԾ-ն ազդեցիկ է  եղել և միությունը վճռակամ է պահպանել այդ համաձայնությունը: Ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն չեղարկել ՀԳՀԾ-ն , քանի որ դա ոչ թե երկկողմ համաձայնություն այլև համաշխարհային ժառանգություն է: ՀԳՀԾ-ի հարցում Թրամփի պահանջները չեն վերաբերում փաստաթղթում բերված բաժիններին, այլև ուղղված են Թրամփի վերտարածաշրջանային պահանջներին ՝ այն է Իրանի հրթիռային ծրագրի սահմանափակմանը և Իրանի տարածաշրջանային քաղաքականության փոփոխմանը : Այս պահանջները համընկնում են Իսրայելի և Վաշինգտոնի արաբ դաշնակիցների ՝ Սաուդյան Արաբիայի  ցանկությանը: Ամերիկացիները գիտակցում են, որ Իրանն ամբողջությամբ հարգել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները, այնուամենայնիվ իրենց քայլերն արդարացնելու համար, Իրանի դեմ անիրական մեղադրանքներ են ներկայացնում: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է միջուկային համաձայնության հարցում Իրանի կողմից հանձնառությունների հարգման մասին , ասելով .«Թեհրանը հավատարիմ է եղել իր պարտավորություններին և կարևոր է այն, որ շարունակում է  հարգել համաձայնությունը»:

ՀԳՀԾ-ից հրաժարվելու և այդ շրջանակից դուրս պահանջներ ներկայացնելու Թրամփի իրական նպատակը ՝ Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրում սահամափակումներ առաջացնելն ու վերջնականապես ՝ Սիոնիստական ռեժիմի պահանջով, համաձայնության լուծարումն է: Այդ պահանջները 2018 թ.-ի մայիսին ներկայացվել են ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջադրված 12-ական կետերով : Դրանք ընդգրկում են Իրանի հրթիռային ու միջուկային ծրագրի  ամբողջական դադարեցումը և Իրանի տարածաշրջանային քաղաքականության փոփոխության մասին կետեր: Փաստորեն Վաշինգտոնը ցանկանում է , որ Իրանն ամբողջությամբ հանձնվի ԱՄՆ-ին: Այս դեպքում, հարցականի տակ է լինելու Իրանի ոչ միայն անկախությունը, այլև ՝ ինքնությունը: Պոմպեոն բազմիցս շեշտել է, որ Իրանը պետք է սովորական երկրի նման վարվի: Սովորական ասելով, նա նկատի ունի մի երկիր , որն ամբողջությամբ հնազանդվելու է ԱՄՆ-ին և Արաբիայի նման լինելու է Վաշինգտոնի կամակատարը և նրա սպառազինության գնորդը:  ԱՄՆ-ի այս պահանջն ամբողջությամբ հակասում է Իրանի անկախությանն ու արժանապատվությանը: Միջազգային անվտանգության հարցերում ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Ֆրանկ Վիզները ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը որակել է ստրատեգիական լուրջ սխալ քայլ, ասելով.«Այս քայլը չափազանց ցավալի էր և հուսով եմ, որ Եվրոպան, Չինաստանը և Ռուսաստանը մնալու են համաձայնությունում և պաշտպանելու են նրա ձեռքբերումները»:

ՀԳՀԾ-ն տապալելու ԱՄՆ հստակ ցանկության հակառակ , միջազգային հանրությունը և հատկապես 4+1 խմբի անդամները , ցանկանում են պահպանել այդ համաձայնությունը և նույնիսկ Եվրամիությունն այդ շրջանակում և Իրանին համաձայնությունում մնալու համար խրախուսելու նպատակով, քայլեր ու միջոցառումներ է ձեռնարկել, ինչպես օրինակ INSTEX-ը , որ համարվում է առևտրային փոխանակումների աջակցության մեխանիզմ : Նման միակողմանի քայլերով ԱՄՆ-ը նպատակ ունի պատժամիջոցների օգնությամբ իր պահանջները պարտադրել Իրանին: Նույնիսկ Վաշինգտոնի եվորապական գործընկերները հայտնել են, որ Թրամփի այս քայլերը հակասում են ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջանակում Բարաք Օբամայի նախագահության օրոք ստանձած հանձնառություններին :

2018 թ.-ի մայիսին ՀԳՀԾ-ից հրաժարվելու Թրամփի որոշումը դեմ է միջազգային օրենքներին , հատկապես, որ ԱՄՆ-ը հանձնառություններ էր ստանձել ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով:  Թրամփն այսքանով չբարարարվեց և նույն տարվա օգոստոսին ու նոյեմբերին Իրանի դեմ երկու փուլերի պատժամիջոցներ սահմանեց: ԱՄՆ-ի գլխավոր նպատակը նավթի վաճառքի դադարեցումը և Իրանի ու այլ երկրների միջև բանկային, ֆինանսական ու առևտրային բոլոր գործարքների չեղարկումն է, որով իր կարծիքով կկարողանա վերջնականապես տապալել Իրանի տնտեսությունը: Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքն ասել է.«Վաշինգտոնը լուրջ է տրամադրված Իրանի պատժամիջոցների հարցում: ԱՄՆ-ի այս մոտեցմանը դեմ են արտահատվել Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան , Բրիտանիան, նաև Եվրամիությունը:

Վերջիններս ՀԳՀԾ-ն համարում են կարևոր ձեռքբերում, որը կարևորում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը, ուստի ցանկանում են , որ Իրանը շարունակի հավատարիմ մնալ այս կարևոր համաձայնությանը: Իրանին խրախուսելու համար, 4+1 խմբի արևելյան ու արևմտյան թևը լուրջ քայլեր են նախաձեռնել: Խմբի անդամները քաջատեղյակ են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կրկնակի խնդիրներ է առաջացրել: Մոգերինին այդ մասին ասել է.«Մենք միասնաբար քայլեր ենք արել Իրանի հետ առևտրի ճանապարհը բաց պահելու համար, որով երաշխավորվելու է Իրանի հետ առևտուրն ՝ անկախ հունվարից ուժի մեջ մտնող պատժամիջոցներից»:

Այս դիտանկյունից, եվրոպացի ղեկավարների համոզմամբ, անօրինական է գնահատվում ոչ միայն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների երկարաձգումը, այլև ԱՄՆ-ի տարածքից դուրս և մյուս երկրների ընկերությունների բոյկոտումը, որն էլ հանգեցնելու է աշխարհում առևտրական անկայունության: ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպայի մշակած առևտրական ու ֆինանսական մեխանիզմներն ու քայլերն անկարևոր համարելով, ամերիկացիները ձևացնում են, թե այդ միջոցառումները նրանց համար ոչ մի արժեք չեն ներկայացնում: Նման քայլերն ավելի անհրաժեշտ են դարձնում Թրամփի միահեծանության դեմ Եվրոպայի լուրջ քայլերի նախաձեռնումը: Թեև վերջին քառասուն տարիներին Իրանն առանց օտար երկրների օգնության , դիմագրավել է այս բոլոր քաղաքականություններին ու շրջափակումներին և գործնականապես չեզոքացրել է Վաշինգտոնի քայլերը, այսօր երբ Թրամփը պնդում է իր դիրքորոշումների վրա, միջազգային ուժերն էլ պաշտպանում են ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի իրավունքները : Եվրոպայի, Ռուսաստանի և Չինաստանի քայլերը որպես 4+1 խմբի անդամ երկներ, պետք է լինեն այնքան լուրջ ու ազդեցիկ, որպեսզի կարողանան Իրանին խրախուսել մնալ ՀԳՀծ-ում: Միջուկային համաձայնությունից դուրս գալով, ԱՄՆ-ը բացահայտել է իր միահեծանությունը և կամքն այլոց վրա բարդելու մոլուցքը, ուստի եթե միջազգային ուժերն իրոք ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն, ապա պետք է կանգնել Վաշինգտոնի դեմ և պաշտպանել Իրանի օրինական իրավունքները: Նամանավանդ, որ Թեհրանը շեշտել է, որ համաձայնությանը հանձնառու է մնալու, քանի դեռ պաշտպանվելու են իր շահերը ՝ հատկապես ԱՄՆ անօրինական պահանջների ազդեցությունը մեղմելու պահանջը:

 

Պիտակ