Հունիս 17, 2019 14:29 Asia/Tehran

Նավթից հետո, պատմական կոթողների մասքանենգումը եղել է և կա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման եկամուտների կարևոր աղբյուրը: Բազմաթիվ արժեքավոր պատմական իրեր, որ գողացվել են այս ահաբեկչական խմբի կողմից, համացանցում վաճառքի են հանված:

ԻԼԻՊ-ը ոչնչացնում է պատմական կոթողները

 

Ընդամենը մի քանի տարի առաջ, ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հանցագործությունների մասին խոսվում էր մամուլում: Դեռևս չենք մոռացել, որ ամեն անգամ, երբ ԻԼԻՊ-ը մտնում էր որևէ քաղաք, ավերում էր դրա պատմական ու նյութական արժեքները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը թալանել ու ոչնչացրել է այնպիսի քաղաքների հարստությունն ինչպես Իրաքի Նիմռուդը, Ալ-Հազրը, Մուսուլը և Սիրիայի Հալեպը, Իդլիբը, Դարաան, Թադմիրը: ԻԼԻՊ-ը երբեք չի ժխտել այս հանցագործությունները և ահաբեկիչները նույնիսկ նկարահանում ու աշխարհին ի ցույց  էին դնում իրենց ատելությունը պատմության նկատմամբ: Նրանք ամենայն հավանականությամբ նպատակ ունեին ոչնչացնել ժողովուրդների պատմությունը և ինքնությունը: Նման արարքների պատճառների մասին, «Դաբեղ օնլայն» պարբերականը, որը պատկանում է ԻԼԻՊ-ին, գրում է, որ անհավատներն այս արձաններն ու կոթողները նախկին սերունդներից գտել են և փորձում են դրանք ներկայացնել որպես իրենց ինքնության և մշակույթի մասնիկ:  

Պետք է ասել, որ այս խումբն ատում է պատմությունը և անցյալը, միևնույն ժամանակ մեծ շահույթ ստանալով պատմական կոթողների ավերածությունցի: Եվ վերջապես, ավերելով այդ կոթողները, ԻԼԻՊ-ը փորձում էր ստեղծել մի բռնատեր և կոպիտ համակարգ, այն տարածքներում որոնք գրավում էր, որպեսզի ցույց տար իր վայրենության աստիճանը և իշխեր մարդկանց վրա: Սակայն պետք է ասել, որ ԻԼԻՊ-ի այս արարքն ավելի շուտ տնտեսական նպատակ է ունեցել: ԻԼԻՊ-ի ամսական եկամուտը գոյանում էր պատմական կոթողների վաճառքից: Սակայն բացի ԻԼԻՊ-ից, վերջին չորս տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմ սկսեց, մեկ անգամ ևս արաբական աշխարհի պատմական հիշողության մեջ թողելով ոչնչացման նպատակով իրականացված ևս մեկ հարձակում:  

Պատմական կոթողների փորձագետ Ամիդե Շալանն ասում է. «Եմենի մշակութային ժառանգությունն ու մարդկային քաղաքակրթությունը ոչնչացվում է: Ոչնչացվում են նաև ջրամբարները, պալատները, քանդակները, մզկիթները, աշտարակները, որոնցից յուրաքանչյուրն ունի 4 հազար տարվա պատմություն»: Ավելի վաղ, Ալ Ղաիդա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերը, մուտք գործելով Եմենի տարբեր նահանգներ, ոչնչացրեցին այս երկրի պատմական կոթողները: Իսկ մզկիթներն ու աշտարակները դարձան պատերազմների բեմեր: Ոչնչացված շինություններից էր Ալ-Ամերիե մզկիթն ու դպրոցը, որը պատկանում էր 16-րդ դարին: Ռադա քաղաքի պատմական աշտարակը նույնպես, որը կառուցվել էր երրորդ դարում, ավերվեց 2014թ բախումների հետևանքով:

Բնականաբար, ԻԼԻՊ-ն այս թալանում մենակ չէր և  նրան աջակցում էին մի շարք երկրներ: Այս պատմական նմուշերը նախ Թուրքիայում և Լիբանանում գնվում էին որոշ միջնորդների միջոցով և այնուհետև վաճառվում եվրոպացիներին ու ամերիկացիներին:  

Դեբորա Լոհրը, ով ղեկավարում է «Համաշխարհային կոալիցիա՝ պատմական կոթղները պահպանելու համար» խումբն ասում է . «Մաքսատների աշխատակիցները գիտեն, որ մեկ կգ կոկաինի տեղափոխելն անօրինական է: Սակայն երբ տեսնում են մի պատմական ծաղկաման, չգիտեն այն տուրիստական գնում է՞, թե՝ երեքհազարայմա իր»:

Եմենի անտիկ իրերը սոցիալական ցանցերում

 

Չնայած միջազգային առումով բազաթիվ քայլեր են կատարվում, որպեսզի այս առևտուրը հնարավոր լինի կանխել, սակայն փաստերը ցույց են տալիս, որ Սիրիայից թալանված նմուշները վաճառվում են ֆեյսբուքում: Վերջին շաբաթների ընթացքում ֆեյսբուքում վաճառքի են հանվել հին մետաղադրամներ, կավե արձանագրություններ, ոսկե արձաններ և արամերեն ու եբրայերեն ձեռագրեր:

Օհայո համալսարանի հնագետ Քիթ Փանոլի ասելով. «Մի հետազոտող խումբ հետևում է 95 ֆեյսբուքյան խմբի, որոնց անդամները պատմական իրերի վաճառողներ, թալանողներ ու գնորդներ են: Խումբը կարողացել է Սիրիայում կապվել այնպիսի խմբերի հետ, որոնք 56 գրառումներում հայտարարել են Եմենի պատմական իրերի վաճառքի մասին: Եվս 450 գրառումներում նրանք առաջարկել են Սիրիայի պատմական նմուշներ»: Նրա խոսքերով. «91 խմբի գրառումներ դեռևս ուսումնասիրվում են: Նրանք վաճառում են քարեր, արձանագրություններ, բրոնզե արձանիկներ ու պատմակն զենքեր»:

Իհարկե երբ ֆեյսբուքին ուղարկվել են այս մասին զեկույցներ, ցանցը չեղարկել է դրանք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԻԼԻՊ-ը նպատակ ունի միջնորդների միջոցով այդ իրերը վաճառքի հանել այս սոցաիալական ցանցերում: Եվ հենց այդ պատճառով, աշխարհի բոլոր թանգարանները զգուշացվել են այդ կապակցությամբ

2015թ Ալ Ալամ հեռուստաալիքը, Եմենի Կոնգրես կուսակցության պաշտոնյաներից մեկին վկայակոչելով, հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգներից Ադբուլ Ազիզ Բեն Բահադը, մասնակցել է Եմենի 63 պատմական կոթողների թալանի և դրանք երկրից դուրս բերելու գործին: Պաշտոնյան նշել է, որ գահաժառանգն այդ իրերը վաճառքի է հանել Բրիտանիայում: Նա հավելել է, որ դրանք Եմենի Մարբ նահանգից են և արժեն միլիոնավոր դոլարներ:

2017թ նույնպես Լոնդոնում հրատարակվող Daily Telegraf –ը գրեց, որ արվեստի գործեր վաճառող մի ամերիկյան ընկերություն, իր ֆինասնական հաշվետվության հրապարակման ժամանակ պարտավոր եղավ վերադարձնել Իրաքից գողացված իրերը և կեղծ փաստաթղթերով ԱՄԷ-ից ու Իսրայելից դրանք տեղափոխվել ԱՄՆ: Ընկերությունը պարտավոր եղավ որպես տուգանք վճարել 3 միլիոն դոլար և Իրաքին  վերադարձնել 5500 պատմական իր: Հատկանշական է, որ Հաբի Լաբի ընկերությունը հայտարարել է, որ չի իմացել, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ իր համար, նշելով, որ այդ իրերը գնվել են մի ընկերությունից, որը զբաղվում է բեռանփոխադրումներով:  

Պետք է ասել, որ նման դեպքերը միայն արաբական երկրներում չէ, որ տեղի են ունենում: Նման դեպքեր տեղի են ունենում նաև Աֆղանստանում: 2018թ հունիսին Բամիան համալսարանի պատասխանատուներից Լայեղ Ահամդին ասաց, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Անգլիան, մի խումբ աֆղանցիների օգնությամբ փորձում են ոչնչացնել Բամիանի պատմական կողոթն ու այն մաս-մաս դուրս հանել երկրից: Այդպես է եղել նաև Բուդդայի մեծ քանդակների դեպքում, որոնք գտնվում են Բրիտանիայի թանգարաններում

Աֆղանստանի խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովի անդամ Ահմադ Ջույանդեի ասելով, արտասահմանցի զինվորականները գիշերային ժամերին կատարում են պեղումներ, նպատակ ունենալով թալանել պատմական կոթողները:

Սիրիայի թանգարանների գլխավոր կազմակերպության տնօրեն Ահմադ Համուդը նշում է, որ Սիրիայի 10 հազար պատմական շրջաններում իրականացվում են անօրինական պեղումներ, իսկ պատմական բլուրներն այդ պեղումների հետևանքով ոչնաչնում են:

Հայտարարելով այն մասին, որ առնվազն մեկ միլիոն պատմական կոթող Թուրքիայի, Հորդանանի և Պաղեստինի հետ Սիրիայի ընդհանուր սահմաններից դուրս է գնացել, Համուդը հավելել է, որ երկրից դուրս է բերվել նաև 16 հազար սեպագիր արձանագրություն: Խոսելով այն մասին, որ Ռապտե թանգարանից գողացվել է 6 հազար պատմական նմուշ, նա նշել է, որ դրանց մեծ մասը Թուրքիայի միջոցով ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներ:

Որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Թուրքիայի Ղաիանքաթ քաղաքը համարվում է պատմական կոթողների վաճառքի կենտրոն, որտեղ վաճառվում են այն իրերը, որոնք ԻԼԻՊ-ը գողացել է Սիրիայից: Հարկ է նշել, որ ԻԼԻՊ-ը Սիրիայի Հալեպից նավթ էր ուղարկում նույն քաղաք:

Հատկանշական է, որ ահաբեկչական խմբերին աջակցող երկրները նույնիսկ այս հարցում աջակցում են ահաբեկիչներին: Սիրիայի զբոսաշրջության նախարար Բաշար Յասչիրին ասում է, որ Սիրիայի պատմական կոթողներն ուղարկվել են Իսրայել, քանի որ թալանով զբաղված խմբերի մեծ մասը կապ ունեն այդ ռեժիմի հետ:

 

 

 

 

Պիտակ