Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (121)
Հարգելի բարեկամներ ,ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:
ԱՄՆ-ի ֆիզիկայի միությունը գնահատել է իրանցի երկու գիտահետազոտողների , որպես 2019 -ի այդ միության պարբերաթերթերի ականավոր իրավարարների: Հիմնարար գիտելիքների գիտահետազոտական ինստիտուտի դասախոս Յասաման Ֆարզանը եւ «Սանաթի Շարիֆ»համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Վահիդ Քարիմի փուրը ,նշյալ միության կողմից գնահատանքի արժանացած իրավարարներն են : 2019-ին հիշյալ հիմնադրամը գնահատել է 143 ականավոր իրավարարների, այդ թվում իրանցի երկու գիտահետազոտողների: ԱՄՆ-ի ֆիզիկայի միության ականավոր իրավարարների ընտրության ծրագիրը մեկնարկել է 2008-ից, գնահատելու համար այն գիտնականներին, որոնք այդ միության պարբերաթերթերում եւ հանդեսներում տպագրում են հոդվածներ եւ ներկայացնում գնահատականներ: Ծրագիրը տարեկան 71 հազար ակտիվ իրավարարներից, գնահատում է 150 լավագույններին։
Լավագույն իրավարարները ընտրվում են իրենց ներկայացրած հոդվածների որակի,թվային պատկերի, եւ հղած հոդվածների թվականի համաձայն ,առանց նկատի առնելու նրանց անդամակցությունը ԱՄՆ-ի Ֆիզիկայի միություն APS-ին,կամ իրենց պատկանած երկիրը, տարածաշրջանը կամ հետազոտության ոլորտը:
Իսլամական Ազատ համալսարանի գիտահետազոտողները հաջողել են արտադրել ջրհեղեղից տուժած տարածքների տիղմահանող սարք: Սարքը օգտագործելի է այն բնակարաններում ,որտեղ հնարավոր չէ օգտագործել մեխանիկական բահեր: Գիտահետազոտողներից մեկի խոսքով, հիշյալ սարքը հորիզոնական դրեյլ է, որը հնարավորություն ունի շարժվելու հորիզոնական եւ ուղղահայաց ուղղություններով եւ կարելի է այն օգտագործել ջրհեղեղից տուժած տարածքներում: Դրեյլն ունի անիվներ, որոնք դյուրին են դարձնում դրա շարժողականությունը: Սարքն ունի նաեւ18 ձիաուժով շարժիչ,որին ամեն կարգի տիղմահանման հնարավորություն է տալիս: Սարքի ծայրին տեղադրված գայլիկոնը հնարավորություն է ընձեռնում ծակել յուրաքանչյուր տիղմը:
Գիտահետազոտողի խոսքերով՝ նման պարագաներում ընդհանրապես օգտագործվում է մեխանիկական բահը,սակայն մեխանիկական բահն իր մեծության պատճառով հնարավոր չէ օգտվել ջրհեղեղի տիղմով ծածկված բնակարաններում: Հիշյալ սարքը կարելի է օգտագործել փոքր տարածքներում: Սարքը նախագծվել է 48 ժամվա ընթացքում եւ ունի 90 սանտիմետր լայնք եւ 2 մետր երկարություն: Սարքը 30 սանտիմետր բարձրությամբ կարող է մինչեւ երկու մետր բարձրանալ եւ իջնել: Հորիզոնական այս դրեյլը օգտագործվում է հողը դատարկելու համար եւ երբ դատարկում է հողը ,այն , մի շեղբի միջոցով հետ է մղում եւ սարքի հետնամասում կարելի է տեղադրել մի լցարան ,որի մեջ կարելի է փոխադրել տիղմը: Գիտահետազոտողի խոսքով՝ սա այս նպատակին ծառայող առաջին սարքն է եւ կարելի է այն 6 ժամ անընդատ օգտագործել եւ մեկ ժամյա դադարից հետո կրկին օգտագործել: Հողի հեռացման ծավալը յուրաքանչյուր րոպեն մեկ մետր խորանարդ է:
Ներկայումս այս սարքի մեկ նմուշն առաքվել է Իրանի ջրհեղեղից տուժած Փոլ Դոխտար քաղաք։
Աշխարհում առաջին անգամ Շվեդացի մի կին ,ով ռոբոտիկ վիրահատությամբ ստացել է պատվաստված արգանդ հղությունից հետո«ԱՅ ՎԻ ԷՖ»մեթոդով տղա երեխա է ծննդաբերել : Առաջին անգամ է ,որ մի կին ,ռոբոտիկ վիրահատությաբ պատվաստված արգանդ ստանալով հղանում եւ զավակ է ունենում: Նա համարվում է առաջին կինը ,ով նման ձեւով է հղացել եւ զավակ ծնել: Նա 36 շաբաթյա հղությունից հետո ունեցավ իր զավակին : Արգանդի պատվաստման ռոբոտիկ վիրահատությունը կատարվել է 2017 թվականին եւ նա հունվարին հղացել է:
Արգանդի պատվաստումը հետեւյալ կարգով է կատարվում, արգանդը մի կնոջ մարմնից հեռացնելով այն պատվաստվում է այլ կնոջ ,ով չի կարող բնական ձեւով հղանալ:Կինը, ում տարիքը նշված չէ, 2018 թվականին Շվեդիայի Sahlgrenska համալսարանի հիվանդանոցում արգանդի պատվաստում ստացավ: Վիրահատության ժամանակ երկու հմուտ վիրաբուժներ յուրահատուկ վերահսկիչների միջոցով վերահսկում էին ռոբոտիկ երկու ձեռքերը եւ հաջողեցին բոլոր գործողությունները իրականացնել այդ ձեռքերի վրա տեղադրված ապառատներով, որոնք եռաչափ պատկերներ էին նկարահանում եւ որովայնում վիրաատությունը իրականացնում:Հաջորդ փուլում այլ ճեղք ստեղծվեց ,որպեսզի նախկին արգանդը հեռացվի մարմնից եւ փոխարինող օրգանը նույն տեղում տեղադրվի:
Բժիշկների խոսքերով՝այս մեթոդով հիվանդը ավելի քիչ արյուն է կորցնում եւ վիրահատությունից հետո ավելի կարճ ժամանակ մնում հիվանդանոցում: Այդ վիրահատություից 10 ամիս անց, արգանդում տեղադրվել էր IVFպտուղը եւ ահա այսօր լույս աշխարհ է եկել նորածինը: Բժիշկները հայտարարել են ,որ մոր եւ մանկան առողջական վիճակը գոհացուցիչ է: Նույնպես նախապես ծրագրված է եղել կեսարյան վիրահատությունը:Արգանդի պատվաստման վիրաբուժների խմբի ղեկավարն ասում է, որ սա առաջին քայլն է ապահով ձեւով արգանդի պատվաստման համար: Նույնպես առաջին անգամ ապացուցեցինք ,որ ռոբոտիկ վիրահատությունը կարելի է օգտագործել ոչ հարձակողական վիրահատությունների պարագային եւս: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մինչ օրս 5 կանայք Շվեդիայի Գուտենբերգի համալսարանում ռոբոտիկ վիրհատությամբ պատվաստված արգանդ են ստացել ,սակայն նրանցից եւ ոչ մեկը չեն հղացել:
Սիրելի բարեկամներ մինչեւ նոր հանդիպում, եւ նորանոր գիտական նորությունների փոխանցում ,Տերն ընդ ձեզ: