Հեղափոխության երկրորդ քայլը (9)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք հեղափոխության կայունությանն ու դինամիկային:
Ինչպես որ հեղափոխությունները իրենց առաջացման շարժառիթների ու պատճառների առումով քննարկվել են գիտնականների կողմից, դրանց հաղթանակին հաջորդող փուլերի ու իրադարձությունների մասին նույնպես տեսություններ են արծարծվել: Այս ոլորտում կարևորագույն տեսություններից մեկը ներկայացրել է ամերիկացի պատմագիր «Քրեյն Բրինթոնը», որի համաձայն հեղափոխությունները սկզբնական ոգևորվածությունից, հուզականությունից ու գաղափարատենչությունից հետո աստիճանաբար լճանում են և մոտավորապես հասնում են նախահեղափոխական շրջանին նմանող իրավիճակի: Իր տեսությունը ապացուցելու համար Քրեյն Բրինթոնը քննարկել է Ֆրնասիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի ու ԱՄՆ-ի չորս հեղափոխությունները: Սակայն արդյոք Բրինթոնի տեսությունը համապատասխանո՞ւմ է Իրանի հեղափոխությանը հաջորդող զարգացումներին: Հեղափոխության երկրորդ քայի հաղորդագրության մեջ Այաթոլլահ Խամենեին շեշտել է, որ Իրանում հեղափոխականի եռանդը դեռ գոյություն ունի ու շարունակվում է, և ժողովուրդը դեռ հավատարիմ է հեղափոխության իդեալներին: Իր ելույթներից մեկում մեկնաբանելով հեղափոխությունների շրջադարձի տեսությունը, այն մասին որ արդյոք իսլամական հեղափոխությունն էլ ներառվում է այս տեսության մեջ մեծարգո առաջնորդն ասում է.«Աշխարհի մեծ հեղափոխությունները, որ վերջին 200 տարվա ընթացքում դրանց ականատեսն ենք եղել համընկնում են այս տեսությանը: Սակայն իսլամական հեղափոխությունը բացառություն է և չի ներառվում այս հասարակագիտական վերլուծության մեջ: Իսլամական հեղափոխության մեջ վերադարձի հակաթույնը հենց այս հեղափոխության մեջ է: Բազմիցս ասել եմ, որ իսլամական հեղափոխությունը մարմնավորվում է իսլամական հանրապետության և նրա սահմանադրության մեջ: Սահմանադրության մշակողները, ովքեր սովորել էին Իմամ Խոմեյնիի դպրոցում ու նրա շնչի տակ, հենց այս սահմանադրության մեջ են տեղադրել հեղափոխության շարունակականության գործոնը: Իսլամական օրենքներին հավատարմությունն ու սահմանադրության օրինականացումը՝ պայմանով որ հիմնված լինի իսլամի և առաջնորդության խնդրի վրա»: Այլ խոսքով մեծարգո առաջնորդի տեսանկյունից Իրանի հեղափոխության և համակարգի իսլամական լինելն ու նաև դրանց նկատմամբ ժողովրդի հավատարմությունը պատճառ են դարձել իսլամական հեղափոխությունը շարունակ դինամիկ ու առաջաընթաց լինի:

Հեղափոխությունների ճակատագրի մասին մի այլ տեսության համաձայն, պայքարներից ու հաղթանակից հետո, իշխանական կառույցների տեղակայմամբ ավարտվում է հեղափոխությունը և հեղափոխական գաղափարատենչությունն իր տեղը զիջում է քաղաքական համակարգի ռեալիզմի: Սակայն հեղափոխության երկրորդ քայլը հաղորդագրության մեջ Այաթոլլահ Խամենեին շեշտում է.«Համակարգի ձևավորումից հետո, իսլամական հեղափոխությունը չի լճացել ու չի մարել և այս երևույթներին էլ չի ենթարկվելու: Հեղափոխությունը հեղափոխական եռանդի և քաղաքական ու հասարակական կարգի միջև հակասություն չի նկատում, այլ մինչև վերջ պաշտպանում է հեղափոխական համակարգի տեսությունը»: Դրանից բացի, որ անհրաժեշտ է համարում համակարգի ու իշխանական կառույցների ստեղծումը, բայց այդ քայլը հեղափոխության վերջը չի համարում: Այնպես ինչպես ներկայումս իսլամական հանրապետության համակարգը համարվում է Իրանի իշխանական կառույցը, բայց այս համակարգի վրա իշխող մտայնությունն ու գաղափարները հենց նույն իսլամական ու հեղափոխական արժեքներն են: Այս համակարգը հենց այն է, որ մեծարգո առաջնորդը նրան «Հեղափոխական համակարգ» է անվանում: Այդ պատճառով է, որ Իրանի ժողովուրդը իր հեղափոխական իդեալների մարմնացումը տեսնում է իսլամական հանրապետության մեջ և հովանավորում է նրան: Իրանի մեծարգո առաջնորդը որպես օրինակ անդրադառնում է հեղափոխության հաղթանակի մեծարման քայլարշավներին ու հայտնում է.«Աշխարհի ոչ մի անկյունում հեղափոխությունների մեծարման տոնակատարությունը այսքան ժողովրդական չէ: Միայն մեր հեղափոխությունն է, որ ամեն բահմանի 22-ին տոնվում է ժողովրդի կողմից: Ողջ Իրանում միլիոնավոր մարդիկ պողոտաներում շքեղ քայլերթ են անցկացնում, կարգախոսներ են վանկարկում: Այդ հարցը ոչ մի հեղափոխության մեջ չի եղել»:
Հեղափոխությունների ամենամեծ խդիրներից մեկն այն է, որ պայքարի ընթացքում, երևան են գալիս ու արծարծվում են մեծ նպատակներ ու իդեալներ, սակայն հեղափոխության հաղթանակից հետո առկա իրավիճակի շրջանակներն ու իրականությունները սահմանափակում են այդ իդեալները ու երբեմն էլ ոչնչացնում դրանց: Այս իրավիճակներում հեղափոխությունների առաջնորդները՝ հեղափոխության փառահեղ ճանապարհի շարունակման ու նպատակների իրականացման, և կամ էլ տհաճ իրականություններին հանձնվելու, առկա կանոններն ընդունելու և իդեալների մոռացման երկու ճանապարհներից մեկը պիտի ընտրեն: Ցավոք, համարյա բոլոր հեղափոխություններում, նախնական հաջողությունների հասնելուց հետո առաջնորդներն ու ժողովուրդը հետ են մնացել հաջողությունները լրացնելու և հեղափոխության իդեալները իրականացնելու համար ջանքեր գործադրելուց: Սակայն Իրանի իսլամական հեղափոխությունը քառասուն տարի անց ցույց տվեց, որ չնայած բազմաթիվ արգելքների դեռ հավատարիմ է իր մարդկային ու իսկական իդեալներին և դրանց իրագործման համար ջանքեր է գործադրում, քանի որ այս նպատակներն ու իդեալները հենց իսլամի ուսուցումներն են, որ երբեք չեն հնանում ու չեն մոռացվում: Այաթոլլահ Խամենեին շարունակ մտահոգված է իսլամական հեղափոխոթյան սուրբ գաղափարների պահպանման հարցով և ժողովրդին ու կառավարությանը այս ուղղությամբ է առաջնորդում՝ չնայած որ հաշվի առնելով թշնամություններն ու օտարների խափանարարությունները ավելի է դժվարանում այդ գործը: Մեծարգո առաջնորդը հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ այսպես է ասել.«Անկասկած անհրաժեշտությունների ու իրականությունների միջև ընկած տարածությունը միշտ տանջել է գաղափարականների խիղճը, սկայն այս տարածությունը հաղթահարելի է և անցնող 40 տարիների ընթացքում որոշ պարագաներում բազմիցս հաղթահարվել է և անկասկած ապագայում նույնպես երիտասարդ, հավատացյալ, իմաստուն և կյանքով լի սերնդի մասնակցությամբ առավել հզորությամբ կհաղթահարվի»:

Հեղափոխությունների և ընդվզումների վնասատուներից մեկը հաղթանակին հաջորդող շրջանում կատարվող ծայրահեղականություններն ու արյունահեղություններն են: Ընդդիմադիրների ծավալուն սպանությունները մի կողմից և մյուս կողմից իշխանության ղեկին նստելու հարցում հեղափոխության առաջնորդների մրցակցությունը, որ հանգում է արյունալի հաշվեհարդարի, կոպիտ ու բռնի դիմագծի հետք է թողել այս շարժումներից, սակայն Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ իսլամական հեղափոխության ընթացքում այս կարգի անտրամաբանական բռնություններ չեն գործադրվել, քանի որ այս շարժման վրա իշխող ոգին ծնունդ էր առել իսլամի վեհ ուսուցումներից, որոնք շարունակ մարդուն հորդորում են նույնիսկ ուժ ունենալու դեպքում սիրալիր ու բարի վերաբերմունք դրսևորել: Այս հիմունքներով հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ կարդում ենք.«Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխությունը, հզոր, բայց սիրալիր և ներող ու նույնիսկ բռնահարված է եղել: Մեծ թվով շարժումների ու ընդվզումների ամոթի առարկան համարվող ծայրահեղականությունների չի գնացել ու ճանապարհից չի շեղվել: Ոչ մի պատերազմում, նույնիսկ ԱՄՆ-ի ու Սադդամի դեմ պատերազմում առաջին փամփուշտը ինքը չի կրակել և բոլոր դեպքերում թշնամու հարձակումից հետո ինքնապաշտպանվել է և իհարկե շատ հզոր և ուժգին հակահարված է հասցրել հակառակորդին: Այս հեղափոխությունը առաջին օրվանից ոչ անողոք ու արյունահեղ է եղել և ոչ էլ պասիվ ու կասկածամիտ»: Իսլամում ընդգծված կետերից մեկը միմյանց ուղղված քաջալերող ու բարեկամական քննադատությունն է, որ «Բարին հորդորել ու չարիքից արգելել» սկզբունքը հիմնված է դրա վրա: Սակայն քննադատությունն ու հորդորը միայն մարդկանց չի վերաբերում: Իսլամ կրոնի տեսնանկյունից իշխանությունը նույնպես կարող է ժողովրդի կողմից քննադատության ենթարկվել: Բռնատիրական իշխանութունները ժողովրդին ու կուսակցություններին զրկում են քննադատության իրավունքից, սակայն քաղաքական ազատ համակարգերը պաշտոնապես ճանաչում են ժողովրդի այս իրավունքը, այնպես որ ԻԻՀ-ում էլ որպես կրոնական ժողովրդավար համակարգ, պատասխանատուների ու տարբեր կառույցների գործունեությունը քննարկման ու քննադատության է ենթարկվում: Հեղափոխության երկրորդ քայլը հաղորդագրության մեջ հեղափոխության մեծարգո առաջնորդը բացահայտորեն հստակեցնում է, որ Իսլամական հեղափոխությունը նույնպես սխալեր է ունեցել, հավելելով.«Իսլամական հեղափոխությունը որպես կամք ունենցող կենդանի երևույթ միշտ ճկուն է եղել և միշտ պատրաստ է ուղղել իր սխալները, սկայան նա իր գաղափարներն ու արժեքները վերանայող ու պասիվ չէ: Քննադատություններին դրական է մոտենում և դրանք համարում է Աստծո բարիքը և նախազգուշցումը ուղղված՝ իրենց խոստումները չգործադրող անձանց, սակայն ոչ մի գնով իր արժեքներից, որոնք շաղախված են ժողովրդի կրոնական հավատի հետ, չի հեռանում»: Այս վերելքը խոսում է նրա մասին, որ Իրանի իսլամական հեղափոխությունը անցնող 4 տասնամյակի ընթացքում հեղափոխության հաղթանակի ժամանակաշրջանի իրավիճակում չի մնացել և շարունակ վեհ ու հզոր քայլերով առաջ է գնացել: Սակայն այս ժամանակվա ընթացքում որոշ պատասխանատուներ, որոնց պարտականությունն է եղել պահպանել ու առաջ տանել հեղափոխության նպատակները, երբեմն սխալվել ու ճանապարհից շեղվել են: Հետևաբար որպես ժողովրդական մի շարժում Իսլամական հեղափոխությունը ճկուն է և ողջունում է իմաստուն ու կառուցողական քննադատությունները և դրանք աստվածային բարիք է համարում: Սակայն Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շարունակ պնդում է իր այս խոսքը, որ քննադատությունները այնքանով են ընունելի, որ իսլամ կրոնի վրա հենված հեղափոխության սկզբունքները վտանգի չենթարկեն: Այլ խոսքով այս հեղափոխությունը երբեք իր ինքնությունն ու աստվածային գաղափարները չ զոհի հանուն այլոց պահանջների, քանի որ այդ դեպքում Իրանի իսլամական հեղափոխության անունից բացի ոչինչ չի մնա: