Հեղափոխության երկրորդ քայլը(10)
Հեղափոխության երկրորդ քայլը հաղորդագրության մեջ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ահավասիկ երբ 40 տարի է անցնում հեղափոխության հաղթանակից եւ այգաբացի տասնօրյակից ,թշնամի համարվող երկու կենտրոններից մեկը(մարքսիզմը)վերացել է ,իսկ մյուսը(լիբերալիզմը)իր դեմ ծառացած դժվարությունների բերումով հոգեվարքի մեջ է,սակայն Իսլամական հեղափոխությունը ամուր քայլերով եւ կառչած իր գաղափարախոսության,առաջ է ընթանում»:
1979 թվականի փետրվարին,իրականացած Իսլ.հեղափոխության հաղթանակից անցնում է ավելի քան չորս տասնամյակ ,որի ընթացքում Իրանի ժողովուրդը բազմաթիվ վայրիվերումների դիմաց է կանգնած եղել: Այսօր նրանք նոր փուլ են թեւակոխում հանուն հեղափոխության վեհ նպատակների առաջմղման եւ երկրի շենացման ու առաջընթացի: Այս մեծ իրադարձության 40-ամյակի առիթով ,Իսլամական հեղափոխության առաջնորդի հրապարակած իսլամական հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրությունը գծագրում է հեղափոխության գաղափարներով հիմնավորված Իրանի ապագան: Սակայն եթե իրազեկ չլինենք այդ տարիների իրադարձություններին եւ ներկայի կարգավիճակին ,դժվար է եւ նույնիսկ կարող է շեղումնային լինել ընթանալ դեպի պարզ ապագա: Հենց այդ հանգամանքից ելնելով Իսլ.հեղափոխության մեծարգո առաջնորդը ,հիշյալ հաղորդագրությունում նշել է ,որ հեղափոխության առաջին սերունդը տեսել եւ սովորել է այն ,ինչը չի տեսել ու չի ուսանել ներկայի հեղափոխական երիտասարդը եւ նման եզրակացություն ներկայացնում .«Ապագայի անխախտ քայլերը պահանջում են անցյալի նկատմամբ ճիշտ ճանաչողություն ունենալ և դասեր քաղել փորձառություններից : Եթե նման ռազմավարություն չկիրառվի ,ստերը կփոխարինեն իրականությանը եւ ապագան անհայտ սպառնալիքների դեմ հանդիման է կանգնելու »: Հիշյալ հանգամանքը կարեւոր է այն առումով քանի որ , հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրերից ,թշնամին փորձել է աղավաղել դրա դիմագիծը եւ գործունեությունը եւ այսօր ,օգտագործելով ժամանակակից զանգվածային լրատվամիջոցները ,ինչպես կիբեր ցանցերն ու ռադիոհեռուստատեսային բազմաթիվ ալիքներ, հարցականի տակ տանել հեղափոխության անցյալը,անտեսել ձեռքերումները ,մեծացնել թերությունները եւ ժողովրդին հուսահատություն ներշնչել Իսլամական հանրպետության գործընթացի նկատմամբ :Այդ իսկ պատճառով հեղափոխության մեծարգո առաջնորդը հաղորդագրության մեջ շեշտել է.«Հեղափոխության թշնամիները հզոր դրդապատճառներով խեղաթյուրում են անցեալը եւ նույնիսկ ներկան եւ դրան հասնելու համար օգտագործում են գումար եւ հնարավոր ամեն միջոց :Բազմաթիվ են մտքի ու գաղափարի գողերը ,իրականությունը չի կարելի լսել թշնամուց եւ իր հետիոտնից»:

Հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեին ,հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ ներկայացրել է իսլամական հեղափոխության հաղթանակի պայմանները եւ թողած ազդեցությունը աշխարհի եւ Իրանի վրա:Ժողովրդական այս շարժումը մեկնարկեց այն ժամանակ ,երբ իշխանության գլուխ էր կանգնած բռնապետ, արյունարբու եւ ուրիշներին կապված մի վարչակարգ: Երկրում բացակայում էր ազատությունը եւ նրանք ովքեր համարձակվում էին քննադատել թագավորի վարչակարգը կամ պայքար մղել հանուն ազատության ,նրանց սպասվում էր բանտ,չարչարանք եւ մահապատիժ: Նման դիկտատորական իշխանություն կատարելապես հովանավորվում էր արեւմուտքի եւ ի մասնավորի ԱՄՆ-ի կողմից եւ այդ կառավարությունները նրան պաշտպանում էին ընդիմությանը ճնշելու նպատակով եւ իրենք մասնակից դառնում թագավորի եւ նրա յուրայինների քաղաքական ու տնտեսական ծավալուն նեխածություններին:Փահլավի դինաստիայի ճնշումներին եւ միապետությանը չէին բողոքարկում արեւմտյան կառավարությունները ,որոնք ձեւացնում են թե մարդու իրավանց եւ ժողովուրդների ազատության պաշտպանն են եւ նկատի առնելով այն հսկա քանակությամբ զինամթերքը ,որ թագավորն էր գնել նրանցից ,նրան տապալելը համարվում էր անհասանելի երազանք : Իսլամական հեղափոխության առաջնորդը այդ մասին , հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրությա մեջ գրել է.«Իսլամական հեղափոխությունը եւ դրանից ակունք առած համակարգը ,զրոյական կետից սկսվեց:Ամեն ինչ մեր դեմ էր ,թե միապետական նեխած վարչակարգը ,որը բացի նեխած,վարձկան եւ կապված լինելուց ,Իրանում թագավորական առաջին վարչակարգն էր ,որը իշխանության էր անցել օտարի միջոցով եւ ոչ թե սրի ուժով ,թե ԱՄՆ-ի կառավարությունը եւ արեւմտյան այլ պետություններ,թե ներքին անբարենպաստ պայմանները եւ թե գիտության ,քաղաքականության եւ հոգեմտավոր արժեքների ոլորտներում խայտառակ եւ խիստ հետամնացությունը»:
Նշված բոլոր խոչընդոտները վերաբերում են թագավորի ճնշող վարչակարգի եւ նրա արեւմտյան հովանավորների դեմ պայքարի սկզբնական տարիներին: Սակայն յուրաքանչյուր հեղափոխություն, հաղթանակելուց հետո կարիք ունի հստակ իշխանական համակարգի: Այն օրերի հեղափոխությունները ընդհանրապես հետեւում էին նախկին Խորհրդային միությանը իշխող կոմունիստական համակարգին ,որն իր բազմաթիվ թերությունների բերումով ոչ միայն չհաջողեց այդ երկրներում ,այլեւ հենց Խորհրդային միության շրջանակներում եւ իվերջո տապալվեց: Աշխարհի երկրների համար խորհրդանիշ հանդիսացող այլ վարչաձեւն էր արեւմուտքի կապիտալիստական համակարգը ,որն իր բազմաթիվ թերություններով հանդերձ ,ընդհանրապես այդ երկրներում լիիրավ չէր գործադրվում եւ նրանց կախված պահում կապիտալիստ կառավարություններից: Ահավասիկ Իրանի հեղափոխությունը,որպես իսլամական հեղափոխություն,ոչ հավատաց եւ ոչ էլ վստահեց առկա իշխանական ձեւաչափերին եւ հետեւելով Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի ցուցումներին, Իրանում հիմքը դրեց նախընթացը չունեցող իսլամական համակարգի:
Այդ մասին հեղափոխության մեծարգո առաջնորդը , այսպես է անդրադարձել հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ.«Այդ առումով բացակայում էր անցյալից որեւէ փորձառություն ,կամ անցած ճանապարհ:Բնականաբար իսլամական գաղափարախոսությամբ եւ համոզմունքով ծնունդ առած հեղափոխության համար չէր կարող օրինակ ծառայել մարքսիստական եւ կամ այդ կարգի շարժումները: Իսլամական հեղափոխականները առանց օրինակի եւ փորձառության սկսեցին շարժումը եւ հանրապետականության ու իսլամականության զուգակցումը եւ դրա կազմավորումն ու առաջընթացը ապահովվեց միայն Իմամ Խոմեյնիի աստվածային ուղղությունների ,վեհ գաղափարախոսության եւ պայծառ հոգու շնորհիվ ,որը կարելի է համարել հեղափոխության առաջին ցոլանքը»: Այսպիսով առաջին անգամ ձեւավորվեց իսլամական արժեքներով եւ ժողովրդական հիմունքներով մի համակարգ,այսինքն՝ կրոնական ժողովրդավարություն ,իսլամական հանրապետության շրջագծում:
Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակեց այն պայմաններում ,երբ աշխարհը երկբեւեռ էր ,եւ միմյանց դեմ հանդիման էին գտնվում ԱՄՆ-ը ու նախկին Խորհրդային միությունը ու նրանց դաշնակիցները :ԱՄՆ-ը ներկայացուցիչն էր Լիբերալ-կապիտալիզմի ,իսկ Խորհրդային միությունը հովանավորում էր կոմունիզմը: Այդ պայմաններում ,Իրանի հեղափոխությունը կրոնի եւ հոգեմտավոր հիմունքներով ձեւավորված իշխանական նոր համակարգ եւ գաղափար արծարծեց եւ այսպիսով հիմքը դրվեց իշխանության մի երրորդ ձեւաչափի:Երբ 1991 թվականի դեկտեմբերին փլուզվեց խորհրդային մարքսիստական համակարգը դա ապացուցեց ,որ երերուն եւ անհիմն են նյութական համակարգերը : Դրանից երկու տարի առաջ Իմամ Խոմեյնին իր մանրազնին եւ աստվածային դիտարկմամբ ,նախկին խորհրդային միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովին մի գրություն հղելով բացատրել էր խորհրդային միության փլուզման դրդապատճառները եւ ընդգծել էր.«Պրն.Գորբաչով այսուհետ կոմունիզմը պետք է փնտրել միայն աշխարհի քաղաքական պամության թանգարաններում,քանի որ մարքսիզմը չի կարող բավարարել մարդկային իրական պահանջներից եւ ոչ մեկը,քանի որ այն նյութապաշտ գաղափարախոսություն է եւ նյութապաշտությամբ չի կարելի մարդկությանը փրկել անհավատության տագնապից եւ արեւմուտքում ու արեւելքում մարդկային կյանքի ամենահիմնական ցավը հենց դա է »: Հոգեմտավոր արժեքների բացակայության տագնապից է տառապում նաեւ արեւմուտքի լիբերալ-կապիտալիստական համակարգը ,որի պատճառով աստիճանաբար ի հայտ են գալիս դրա քայքայման երեւույթները: Հեղափոխության մեծարգո առաջնորդը հեղափոխության երկրոդ քայլի հաղորդագրության մեջ անդրադառնալով Խորհրդային միության կոմունիստական համակարգի փլուզումից հետո ստեղծված իրավիճակին գրել է.«Իրանի ժողովրդի հեղափոխությունը ,այն օրերի երկբեւեռ աշխարհը վերածեց եռաբեւեռ աշխարհի ,իսկ խորհրդային միության եւ իր արբանյակների փլուզմամբ եւ նոր բեւեռների ձեւավորմամբ դեմ հանդիման կանգնեցին «իսլամ եւ մեծապետականություն» երկու նոր երեւույթները ,որպես ժամանակակից աշխարհի ակնհայտ երեւույթ,որն իր վրա սեւեռեց աշխարհի ժողովրդի ուշադրությունը»:
Իհարկե իսլամական հեղափոխության հաղթանակով եւ ժողովրդի ավելի քան 98 տոկոսանոց կողմ քվեներով ձեւավորվեց Իրանի իսլամական հանրապետութեան համակարգը,որը սակայն ,համաշխարհային գերուժերի դժգոհանքին հանգեցրեց եւ նրանք վճռեցին տապալել այս նորակառույց համակարգը:Հատկապես որ Իրանի իսլամական հանրապետությունն իր Սահմանադրկան օրենքի համաձայն իր առաքելությունն է համարում ընչազուրկներին հովանավորելը եւ իսլամական համախմբումը: Այաթ.Խամենեին հեղափոխության երկրորդ քայլի հաղորդագրության մեջ անդրադառնալով իսլամական հեղափոխության ազդեցությանը աշխարհի ընչազուրկների վրա եւ բռնատերերի հակազդեցությանը գրում է.«Մի կողմից աշխարհի ճնշված ազգերը եւ աշխարհի ազատատենչ հոսանքներն ու անկախության ձգտող որոշ կառավարություններ հույսով առլեցուն հայեացքով են նայում հեղափոխությանը ,իսկ մյուս կողմից աշխարհի քինախնդիր,կաշառակեր եւ բռնատեր վարչակարգերի ուշադրութիւնն է սեւեռվել դրա վրա»: Այսպիսով փոփոխվեց աշխարհի ընթացքը եւ հեղափոխության ցնցումը արթնացրեց ննջած փարավոններին եւ ամենայն թափով սկսվեցին թշնամությունները»: Աշխարհի իմպերիալիստական ճակատը զանազան ջանքեր ի գործ դրեց եւ սկսեց ու շարունակում է՝ անջատողական խռովություններ, քաղաքական ճգնաժամեր իշարս պետական հարված,պատժամիջոց եւ պատերազմ: Ի դեպ Իրաքի բռնապետ Սադդամ Հոսեյնի եւ իր արեւմտյան ու արաբ հովանավորների միջոցով Իրանին 8 ամյա պատերազմ պարտադրելը ,թեեւ բազմաթիվ վնասներ պատճառեց Իրանին,սակայն ձախողեց: Այնուհետ ԱՄՆ-ն եւ իր եւրոպացի դաշնակիցներն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատժամիջոցները սաստկացրին, որպեսզի կանխեն հեղափոխության ուղու շարունակումը:Սակայն այդ բոլոր ջանքերը,լինեն դրանք՝ ,քաղաքական ,ռազմական ,տնտեսական եւ քարոզչական դավադրությունները ձախողել են Աստծու կամոք , հեղափոխության գաղափարների նկատմամբ ժողովրդի հավատարմության եւ Իմամ Խոմեյնիի եւ այաթ.Խամենեիի խելամիտ առաջնորդությամբ:Հեղափոխության մեծարգո առաջնորդը հեղափոխության երկրոդ քայլի այս բաժինը հետեւալ ձեւով է ամփոփում.«Ահավասիկ երբ 40 տարի է անցնում հեղափոխության հաղթանակից եւ այգաբացի տասնօրյակից, թշնամի համարվող երկու կենտրոններից մեկը (մարքսիզմը) վերացել է, իսկ մյուսը (լիբերալիզմը) իր դեմ ծառացած դժվարությունների բերումով հոգեվարքի մեջ է, սակայն Իսլամական հեղափոխությունը ամուր քայլերով եւ կառչած իր գաղափարախոսության,առաջ է ընթանում»: