Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ
Հարգելի բարեկամներ ,ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:
Իրանցի գիտահետազոտողները արտադրել են նանոմետրիկ ծածկույթով «էներգիան վերահսկող կամ էներգախնայող (ցածր emissivity) »ապակի:Ապակին շենքերում խիստ սպառվող ապրանքներից է ,որը ապահովում է ներքին լույսը եւ տեսողական կապը դրսի աշխարհի հետ:Սակայն նկատի առնելով ,որ ապակին լաւ մեկուսիչ չէ, ուստի տաք կամ պաղ եղանակներին այն բարդություններ է առաջացնում:Տեխնոլոգիայի զարգացմամբ ,համարյա վերացել է հասարակ ապակիների թերությունները կապված էներգիայի վատնման եվ ջերմային էներգիա ապահովելու հարցով:Այս շարքին են պատկանում էներգիան վերահսկող ապակիները:
Էներգիան վերահսկող կամ ցածր emissivity ապակիները ,ի համեմատություն այլ տեսակի ապակիների ,ջերմությունը ավելի քիչ են փոխանցում եւ համարվում են ջերմային իզոլացիաներ:Հիշյալ ապակիները արտադրվել են նանոտեխնոլոգիայի զարգացման կենտրոնի հաստատումով եւ այսօր շուկայում են: Քանի որ շենքերի եւ կառույցների արտաքին ֆասադի մեծ մասը կազմում են ապակիներրը ,ուստի հասարակ ապակիների փոխարեն նման ապակիների օգտագործումով ,մեծապես կարելի է կանխել շենքերի էներգետիկայի սպառումը: Նման ապակիները տարատեսակ են եւ ունեն զանազան կիրառություններ:
Իրանական գիտելիքահենք մի ընկերություն նախագծել է ոտքի հաշմանդամությամբ տառապող հիվանդների համար ռոբոտիկ եւ ոտքի մակերեսի համար սարք: Մարդը հագնում է հիշյալ ռոբոտը : Այն աշխատում է անհատի օգնությամբ: Ռոբոտը քայլելու հնարավորություն է ընձեռում նրանց,ովքեր ոտքի հաշմանդամությամբ են տառապում:Ռոբոտ ոտքը ,վերականգնողական ռոբոտ է նրանց համար, որոնք ընդհանրապես քայլելու կարողություն չունեն կամ քիչ կարողություն ունեն: Ռոբոտը անհատին օգնում է նստել,քայլել եւ բարձրանալ,եւ կարող է փոխարինել անվասայլակին:
Հիշյալ գիտելիքահենք ընկերության գլխավոր տնօրենի խոսքով,արտաքին կմախքի տեխնոլոգիան ,աշխարհում առաջընթաց վերելք արձանագրող տեխնոլոգիա է եւ ԱՄՆ-ում ու Ճապոնիայում սահմանափակ թվով ընկերություններ են հաջողել դրանք շուկա հանել: Այս ընկերությունը Իրանում առաջինն է ,որ նման ռոբոտ է նախագծել: Դրա արտասահամանյան տարբերակի գինը Իրանից դուրս մոտավորապես 80 հազար դոլար է ,որը համահավասար է մեկ միլիարդ թումանի,մինչդեռ մենք այդ արտադրանքի գինը ճշտել ենք 260միլիոն թուման:Մինչ օրս Գերմանիայից ու Շվեյցարիայից մի քանի ներդրողներ համագործակցության առաջարկություն են ներկայացրել ,որոնց մասին ուսումնասիրում ենք եւ նույնիսկ բանակցություններ ենք վարել իրաքցի առեւտրականների հետ:
Բերկլի համալսարանի գիտահետազոտողներն օգտագործել են ռոբոտիկ թեւ եւ եռաչափ սկաներ, մարմնի կենդանի հյուսվածքները արտադրելու նպատակով եւ հայտարարել են, որ մարմնի զանազան անդամները արտադրելու նպատակով կարելի է այս մեթոդը օգտագործել: Այս մեթոդով մարմնի զանազան բջիջները տեղադրվում են երկաչակ մակերեսի վրա եւ անմիջապես սառեցվում ,որպեսզի վերջնական տեսքի գան: Իվերջո երբ ամբոջականացվում են այդ բջիբները ,ստացվում է ցանկացած հյուսվածքը :Այս մեթոդը կարող է հեղաշրջել արհեստական օրգանների ապահովումը նրանց մոտ, ովքեր վթարների կամ այրվածքների բերումով կորցրել են իրենց մարմնի կենդանի հյուսվածքները:
Նման տեխնոլոգիայով հնարավոր է ընդունելի որակով վերականգնել մարդու մարմնից եռաչափ կառուցվածքը եւ անդամների պատվաստման համար օգտագործել հենց այդ անհատի մարմնի հիմնական բջիջները: Այդ մեթոդի ներկայի միակ թերությունը ,անհրաժեշտ հյուսվածքների արտադրման դանդաղ ընթացքն է: Նաեւ դեռեւս հնարավոր չէ անհրաժեշտ օրգանի ճշգրիտ չափագրումը ,քանի որ երկար ժամանակ է պահանջվում ագրեգացված բջիջների վերականգնման համար: Նաեւ դեռեւս հնարավոր չէ ստույգ վերահսկել տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանը եւ քիմիական բաղադրությունները ,իսկ արտադրված հյուսվածքների պահեստավորման եւ փոխադրման համար անհրաժեշտ են նոր մեթոդների կիրարկումը:
Ակնկալվում է ,որ մարմնի յուրաքանչյուր հյուսվածքից երկաչափ շերտեր արտադրելով եւ դրանք միմյանց միացնելով ,իվերջո մարմնի յուրաքանչյուր անդամից կատարյալ եռաչափ կառուցվածք ստեղծել:
Ռոբոտիկ թևի միջոցով մարմնի կենդանի հյուսվածքները արտադրումը