Իրանը Աստվածային կրոնների ելակետը(Ուրմիայի եկեղեցիների մասին հրատարակված գրքի առիթով)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i109530-Իրանը_Աստվածային_կրոնների_ելակետը(Ուրմիայի_եկեղեցիների_մասին_հրատարակված_գրքի_առիթով)
Օրերս կայացել է «Ուրմիայի արեւելյան ասորի եկեղեցիները եւ կրոնական ծեսերը»գրքի շնորհանդեսը եւ այսօր Իրանի շուկայում է գիտահետազոտական ու վավերագրական այս գիրքը: Գիրքն անդրադառնում է Ուրմիա քաղաքում արեւելյան ասորի եկեղեցիներում իրականացվող կրոնական արարողություններին ու ծիսակատարություններին: Մարդաբանության հիմունքներով այս գիտահետազոտությունը ապացուցում է ,որ Իրանում առկա մշակութային բազմազանությունը մեկտեղված է բոլոր էթնիկ ազգերի եւ կրոնական փոքրամասնությունների պատմական խորը արմատներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2019 16:35 Asia/Tehran

Օրերս կայացել է «Ուրմիայի արեւելյան ասորի եկեղեցիները եւ կրոնական ծեսերը»գրքի շնորհանդեսը եւ այսօր Իրանի շուկայում է գիտահետազոտական ու վավերագրական այս գիրքը: Գիրքն անդրադառնում է Ուրմիա քաղաքում արեւելյան ասորի եկեղեցիներում իրականացվող կրոնական արարողություններին ու ծիսակատարություններին: Մարդաբանության հիմունքներով այս գիտահետազոտությունը ապացուցում է ,որ Իրանում առկա մշակութային բազմազանությունը մեկտեղված է բոլոր էթնիկ ազգերի եւ կրոնական փոքրամասնությունների պատմական խորը արմատներով:

Իրանը զարմանահրաշ երկիր է ,որն ըստ Մեհրդադ Բահարի ,համարվում է Աստվածային կրոնների եւ հավատամքի  ելակետերից մեկը: Հետաքրքիր եւ գրավիչ է այն հանգամանքը ,որ Իրանի հավատամքային եւ կրոնական ժառանգությունը իմաստավորվում է հենց  Իրանի կրոնական էթնիկ ազգութիւններ՝քրիստոնեաների ,ասորիների ,հայերի եւ զրադաշտականների ներկայությամբ: Այդ իսկ պատճառով կարելի է ասել ,որ մշակութային բազմազանությունը խորը կապեր եւ արմատներ  ունի հոգեմտավոր միասնականության եւ ծիսական ժառանգությունների հետ եւ այն վեր է մաշկի գույնից եւ ցեղային հարցերից  ,որոնց  շուրջ այսօր աշխարհում պատերազմներ են ծավալվում:

Իրանի մարդաբանության գիտահետազոտական կենտրոնը ,անցյալ տարիներին աշխատանքներ է ծավալել Իրանի  կրոնական համայնքների ,իշարս՝ հայերի,զրադաշտների, հրեաների  բնագաւառում , քննարկել  Իրանում՝ հրեաների հասարակական ու քաղաքական իրավիճակը ,Հայերի եւ քրիստոնյաների պատմական անցյալը, Իրանի կաթոլիկ եկեղեցիները ,ասորի արեւելյան եկեղեցու տեղեկատվական բանկը ,զրադաշտների մոտ ջուլհակության ավանդությունը,զրադաշտների «Բի բի քոգ» տիկնիկների պատմությունը ,եվ դրանց  ազգային գրանցումը,զրադաշտների մոտ կալվածների կտակման հոլովույթը,«Մեհրեգան»-ի թղթածրարը ,որը առնչակից է զրադաշտներին, եւ այլ պարագաներ: Կատարված  ուսումնասիրությունները  ապացուցում են ,որ Իրանի մշակութային ժառանգությունն ունի բազմազան ոլորտներ ու կարողականություններ եւ գիտահետազոտողները փորձում են վեր հանել , քննարկել ու տարածել  Իրանի մշակութային ժառանգությունը:

«Ուրմիայի  արեւելյան ասորի եկեղեցիները եւ կրոնական ծեսերը»գրքի շնորհանդեսը

 

«Ուրմիայի  արևելյան ասորի եկեղեցիները եւ կրոնական ծեսերը»գրքի շնորհանդեսին գնահատանքի արժանացավ գրքի հեղինակ  Աբբաս Թահվիլդարին,ով   հեղինակել  է՝ հեռուստատեսային  կինոյի երեք երկարամետրաժ ֆիլմերի եւ  30 փաստագրական ֆիլմերի սցենարներ, իշարս աշիրեթների պայքարը, Դելիի պատմական կոթողները,Իրանը սիրո երկիր , Բիջարի Աշուրան եւ այլն:

Փաստագրական գրքում ներկայացված են ասորի արևելյան եկեղեցու յուրահատուկ ծեսերը ,ինչպես «Ռազե Ղադիսե»,«Քրիստոսի ծնունդը»,«Համբարձումը»,հարսանյաց հանդիսությունը, մահվան արարողությունները եւ այլն:

Նախագծի հեղինակ,լուսանկարիչ Աբբաս Թահվիլդարին նշում է.«Իրանի մի քանի քաղաքներ հայտնի են իրենց մշակութային եւ աշխարհագրական բազմազանության բերումով,որոնցից է Ուրմիա քաղաքը,որի ավանդական անվանումն է «Ջրի քաղաք»:Այդ քաղաքում կան 80 եկեղեցիներ,որոնցից շատերը պատկանում են ասորի արևելյան եկեղեցուն եւ գրքում ներկայացված են 20 եկեղեցու պատմական տվյալները, որոնց մշակութային ժառանգությունը նույնանում է Իրանի մշակութային ժառանգության հետ:

Արվեստագետը նշում է.«Թեեւ արխիվում ունեի ասորի արեւելյան եկեղեցիներից բազմաթիվ լուսանկարներ ,սակայն գրքում չեմ օգտագործել որեւէ հին լուսանկար  եւ բոլոր ծեսերը կրկին լուսանկարել եմ: Հիշյալ եկեղեցիներում  հոգեւորականները եւ քահանաները իրականացնում են ասորական բազմաթիվ ծեսեր ու արարողություններ» :

Ուրմիայի ասորի արեւելյան  եկեղեցու հոգեւորական Դարիավաշ Ազիզյանը,աննախընթաց եւ կարեւոր է համարել «Ուրմիայի  արեւելյան ասորի եկեղեցիները եւ կրոնական ծեսերը»գրքի հրատարակումը   հենց այնքանով , ինչքան Իրանում կարեւոր է  այս եկեղեցու երկու հազարամյա պատմությունը եւ ընդգծել է.«Արժեքավոր այս գրքի հրատարակումը ,որը պատկերներով ներկայացնում է Ուրմիայի արեւելյան ասորի եկեղեցիների աշխատանքը ,ապացուցում է Իրանի իսլամական հանրապետության ջանքերը: Գիրքը Իսլամական հանրապետության կողմից ընծա է Իրանի ասորիների բարեկամ  համայնքին»:Նա անդրադառնալով արեւելյան եկեղեցու դիրքին,ձեւավորման ժամանակաշրջանին եւ Իրանում դրա ներկայությանը հստակեցրել է.«Սուրբ գրքում Իրանը նշված է Փարս անունով,որը միշտ ունեցել է վառ ներկայություն: Արեւելյան եկեղեցին իրանական մշակույթի վերելքի ճանապարհին, ծավալուն աշխատանքներ է իրականացրել, որի մի մասը արտացոլվել է գրքում շնորհիւ Աբբաս Թահվիլդարիի եւ մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության գիտահետազոտական կենտրոնի մարդաբանության  հետազոտական  բաժնի  ջանքերի:

«Նանե Մարիամ» եկեղեցին

 

«Նանե Մարիամ»եկեղեցին ,որը հռչակված  է նաեւ արեւելյան աշուր անվամբ  ,գտնվում է Ուրմիայի Խայամ փողոցում հսկա տարածքում եւ վերջին տարիներին եկեղեցին օժտվել է նոր տարածքով եւ մի աշտարակով:

Եկեղեցու կարճ դռնից մուտք գործելու նպատակով անհրաժեշտ է գլուխ խոնահել,մուտք գործելիս կարելի է տեսնել մի փորագրություն ,որը հիշեցնում է Մովսես մարգարեի հետեւյալ պատգամը.«Այս տեղին մի մոտենար. Կոշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վրա դու կանգնել ես, սուրբ երկիր է»:

Եկեղեցու տարածքը ընդհանրապես նման չէ այլ եկեղեցիներին եւ ունի իրար մէջ բացվող նրբանցքներ, որոնք պատրաստվել են քարից ու շաղախից եւ ունի կարճ առաստաղ:

Ունի պարզ խորան ,որի կապույտ գույնով հետնապատի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերը ,եւ համարվում է այն վայրը որտեղ տեղի են ունենում եկեղեցական արարողություններ: «Նանե Մարիամ»եկեղեցին  հակառակ շատ այլ եկեղեցիների ծածկված է ձեռագործ գորգերով եւ եկեղեցու վերջնամասում գտնվում է  փոքր նստարան տարեցների համար:

Եկեղեցու խորանը գմբեթաձեւ է որտեղ կարող են մուտք գործել միայն հոգեւորականները եւ խորանում գտնվող աստիճանի եւ փոքր որմախորշի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսից զանազան պատկերներ:Պատկերները ներկայացված են նկարչությունների,մանրակարերի,առաքյալներից  եւ Հիսուս Քրիստոսը Մարիամ Աստվածածնի գրկում պատկերված դրվագագործությամբ ,նաեւ տեղադրված են  Հիսուս Քրիստոսի  ժպտադեմ պատկերով մոմեր:Խորանի աջ անկյունում է գտնվում մկրտության եւ մոմեր վառելու12 մետրանոց սենյակը  ,որը զարդարված է նկարչություններով ,մանրակարերով որոնք պատկերված  են Հիսուս Քրիստոսի պատկերով:

Նանե Մարիամ եկեղեցին

 

Ասորիների պատմական աղբյուրների հիմամբ,հիշյալ եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է ,քանի որ ըստ պատմական գրառումների զրադաշտական երեք մոգպետներ ,որոնք նախատեսել էին Հիսուս Քրիստոսի ծնունդը ,ճամփորդությունից եւ Աստծու մարգարեի ծնունդից իրազեկ դառնալուց հետո ,Ուրմիա վերադառնալով այդ վայրում եկեղեցի են կառուցել: Պատմական գրառումներում նրանցից երկուսի անունը պարզ է ՝Մելքոմ եւ ԲոխտոլՆասր,սակայն անհայտ է երրորդի անունը:

Եկեղեցին կառուցվել է առաջին դարում ,եւ դարերի ընթացքում այն վերանորոգվել է ,սակայն հիմնական կառույցը մնացել է անփոփոխ եւ նախնական տեսքի վրա նորոգություններ են իրականացվել: Ներկայի կառույցը ունի գեղատեսիլ  սիմետրիկ գմբեթներ ,որոնք կարելի է համեմատել Սասանյան շրջանի մեհյանների հետ:

Բաֆրի անունով չինացի մի արքայդուստր,այդ երկրի 50 պետական այրերի հետ միասին 642 թվականին Նինվեի բարձրաստիճան հոգեւորականին այցելելու նպատակով գալիս է նախ  Միջագետք , ապա Ուրմիա եւ «Նանե Մարիամ» եկեղեցում իջեվանելուց հետո վերանորոգում այն :Արքայադստեր այցի մասին ասորերենով մի փորագրություն է եղել  եկեղեցու պատի վրա, որը մինչեւ երկրորդ աշխարհամարտ տեղում էր  ,բայց այսօր դրա հետքը չկա:

Եկեղեցին որպես քրիստոնյաների հավաքատեղի կարեւոր դեր է խաղացել քրիստոնեության տարածման համար:Թեեւ պատմական տվյալների համաձայն,սկզբում  եկեղեցիները կառուցվել են մեհյանների վրա, որոնք հետագայում ազդել են եկեղեցու ներքին ու արտաքին տեսքի վրա  ,սակայն քրիստոնյանները  եկեղեցու կառուցումը վերագրում են  Հիսուս Քրիստոսին: Ասորիները եւս նույն ձեւով են մոտենում: Եկեղեցի նշանակում է հավատացյալների համախմբում,ուստի թվում էր թե կառույցը չպիտի կարեւոր համարվի,բայց ժամանակի ընթացքում եկեղեցին սկսեց ուղղորդել հավատացյալներին եւ վերածվեց վերահսկման բեւեռի:

Արեւմտյան Ատրպատականի զանազան տարածքներում, լինեն դրանք քաղաքներ թե գյուղեր ,գտնվում են  բազմաթիվ  եկեղեցիներ,որոնցից ամենանշանավորը Ս.Թադեոս առաքյալի վանքն է,որը գտնվում է սահմանային այդ նահանգի հյուսիսային տարածքում: Հիշյալ վանքը  քրիստոնեության ամենահին եկեղեցիներից է ,եւ գտնվում է Չալդորանի հյուսիս արեւելքից 20 կիլոմետր հեռավորության վրա եւ այն կառուցվել է  Հիսուս Քրիստոսի առաքյալ ս.Թադեոս  առաքյալի գերեզմանի վրա: Վանքը  գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում: Յուրաքանչյուր ամռանը  վանքում կատարվում է եռօրյա ուխտագնացություն եւ մատուցվում է Սուրբ պատարագ եւ հազարավոր ուխտավորներ համայն աշխարհից այցելում են վանք:

Ս. պատարագ Սուրբ Թադեի վանքում 

 

Ասորի արեւելյան եկեղեցին ,աշխատանք է ծավալում  եկեղեցիների ընդհանուր ավանդության շրջանակներում: Ուրմիայում եւ շրջակա գյուղերում գտնվող եկեղեցիների ճարտարապետությունը տարբերվում է այլ եկեղեցիներից: Հիշյալ եկեղեցիները կառուցվել են ըստ ժամանակի անհրաժեշտության  եւ ծառայել որպես Աստծուն փառաբանելու  եվ աղոթավայրեր: Ինչպես օրինակ Ուրմիայում կառուցված «Նանե Մարիամ»եկեղեցին չունի յուրահատուկ ճարտարապետություն: Առաջին իսկ հայացքից  թվում է թե այն հասարակ կառույց է: Սակայն եկեղեցու ներսի տարածքում  իրար հատող փոքր սենյակներ կան: Մուտքի մոտ կան երկու փոքր սենյակները ,կարճ առաստաղներով  եւ շատ նեղ միջանցքով միանում են եկեղեցու խորանին : Խորանը կառուցված է դեպի արեւելք եւ ունի երեք մետրանոց բարձրություն: եկեղեցում չկան աթոռներ կամ նստարաններ եւ խորանը եկեղեցու տարածքից չի բաժանվում վարագույրով , քանի որ անցյալում  արարողությանը  բոլորը  հետեւում էին կանգնած:Եկեղեցին  70-ից 100 հոգու տարողութիւն ունի:

«Նանե Մարիամ»եկեղեցին բացահայտ վկայությունն է Իրանի պատմամշակութային անցյալի եւ էթնիկ ազգությունների ու կրոնական միասնության: Աշխարհի երկրորդ վաղեմի  եկեղեցու գոյությունը Ուրմիայում ,այդ էլ հոծ թվով մուսուլմանների միջեւ ,վկայում է այդ տարածքում ազգերի ու կրոնների միասնականության մասին եւ մեծ ներուժ է զբոսաշրջիկներին գրավելու համար: