INSTEX-ի էությունը, վայրիվերումներն ու հեռանկարը(1)
Միջուկային համաձայնությունը` Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը 2015թ. հուլիսին կնքվեց Իրանի ու «5+1» խմբի միջև և պաշտոնապես ուժի մեջ մտավ 2016թ. հունվարին: Իրանի միջուկային գործունեությունը վերահսկող միջազգային կառույցը Ատոմային Էներգիայի Միջազգային գործակալությունն է, որ հայտարարել է միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի կատարյալ հավատարմության մասին:
Հաշվի առնելով 2018թ. մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլը՝ եվրոպացիները իրենց ջանքերն կենտրոնացրել են Իրանին համաձայնագրում պահելու վրա: Եվրոպական եռյակը ՀԳՀԾ-ն համարում է բազմակողմանի համաձայնության նմուշ, որ մեծապես նպաստել է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Եվրոպական եռյակի տեսանկյունից Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը լիովին հակասում է միջազգային օրինաչափություններին և վտանգում է տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգությունը և ավելացնում է բախումների ու առճակատման վտանգը: Հետևաբար հակառակ ԱՄՆ-ի կամքին ու Վաշինգտոնի միակողմանի մոտեցմանը, որ շարունակ շեփորում է ՀԳՀԾ-ի չեղարկումն ու Իրանի վրա ճնշումների ավելացումը, եվրոպացիները այս չափազանց կարևոր համաձայնության պահպանման կողմնակից են:
2018թ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Բրյուսել կատարած այցից հետո, եվրոպական եռյակը հանդես եկավ 9 կետերից բաղկացած հայտարարությամբ և Զարիֆի հետ հանդիպման ընթացքում Մոգերինին հայտնեց այդ մասին: Հայտարարության մեջ անդրադառնալով Իրանի հետ տնտեսական հարաբերությունների պահապանման և խորացման անհրաժեշտությանը, եվրոպական եռյակը կարևորել է՝ նավթի, գազի ու պետրոքիմիական արտադրանքների վաճառքի, Իրանի հետ բանկային փոխանակումների, տրանսպորտի ոլորոտում համագործակցությունների, տնտեսական ու ֆինանսական այդ թվում առևտրական ներդրումների նկատմամբ գործնական աջակցության ճանապարհով ֆինանսական ու տնտեսական համագործակցությունների նպատակով հատկապես ֆինանսական, բանկային ու ապահովագրական ոլորտներում վարկային գծերի ստեղծման, իրանական ու եվրոպական ընկերությունների միջև համաձայնագրերի ու պայմանագրերի ամբողջացման ու գործադրման, Իրանում առավել ներդրումների, Իրանում եվրոպացի գործարարների հովանավորման և այլ գործունեությունների շարունակումը: Դրանից հետո 2018թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի ու «4+1» խմբի անդամ երկրների ԱԳ նախարարները և Մոգերինին նիստ գումարեցին, որի ավարտին հանդես եկան 12 կետերից բաղկացած հայտարարությամբ, որն ընթերցվեց Մոգերինիի և Զարիֆի կողմից: Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին ինչու չէ նաև Իրանի նավթային արտահանումների և Իրանի հետ առևտրի շարունակման հարցով կանալի ստեղծամնը: Նա հստակեցրել էր, որ վճարումների հատուկ կանալը օգնելու է Իրանի հետ առևտրի հարցին, նավթի արտահանումների գործին, բանկային փոխանակումներին և արտահանումներին: Փաստորեն եվրոպացիները հավակնում էին, որ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա գործադրվող ճնշումների ազդեցությունը նվազեցնող մեխանիզմների ստեղծման խնդրի վրա:
Այս ելքերից մեկը «Առևտրային փոխանակումների աջակցման գործիք» է, որ հայտնի է դարձել «Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական հատուկ մեխանիզմ անունով(INSTEX): Ինսթեքսը ֆինանսական հատուկ մեխանիզմ է, որ Իրանի հետ ոչ դոլարային փոխանակումները հեշտացնելու նպատակով՝ 2019թ. հունվարի 31-ին ստեղծվել է Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի կողմից: Եվրոպական եռյակի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ Ինսթեքսը պաշտոնապես գրանցվել է: Եվրոպական եռյակի ԱԳ նախարարները մի հաղորդագրությամբ հայտարարեցին.«Ֆրնասիան, Գերմանիան և Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևով հաստատված ՀԳՀԾ-ի պահպանման հարցով իրենց հանձնառությունների ու շարունակական ջանքերի ուղղությամբ հայտարարեցին «Առևտրային փոխանակումների աջակցման գործիք»-ի ստեղծման մասին: Այս մեխանիզմը հատուկ կանալ է Իրանի ու Եվրոպայի միջև օրինական առևտուրը դյուրի դարձնելու համար: Ինսթեքսը նվազագույնը թղթի վրա եվրոպական ընկերություններին հնարավորություն է տալիս առանց ԱՄՆ-ի կողմից շրջափակման վտանգի ենթարկվելու շարունակել Իրանի հետ առևտուրը: Ինսթեքի գործարկման նպատակով 2019թ. հունվարի 31-ին, 3 հազար եվրո կապիտալով Փարիզում հիմնադրվեց ու գրանցվեց մի ընկերություն: Առանց Իրանի հետ ֆինանսական ուղղակի կապի այս հատուկ մեխանիզմով փոխանակումներ է իրականացվում եվրոպական մի երկրի արտահանողների ու ներկրողների և Իրանի միջև:
Համաձայն այս համատեղ հաղորդագրության Ինսթեքսը կենտրոնանալով Իրանի ժողովրդի համար հիմնական բաժինների վրա՝ հովանավորելու է Իրանի հետ օրինական առևտուրը: Եվրոպացիները հավակնեցին, որ այս մեխանիզմը երկարատևում կբացվի այն երրորդ երկրների համար, որոնք ցանկություն ունեն առևտրական կապեր հաստատել Իրանի հետ և եվրոպական երեք երկրներն էլ քննարկում են այս նպատակին հասնելու ձևերը: Փաստորեն նախատեսված է եղել, որ Ինսթեքսը դեպի Եվրոպա Իրանի արտահանումների ու ներկրումների միջև ֆինանսական ոչ կանխիկ կապ առաջացնի և ներկրողի գումարը փոխանցի արտահանողին: Ինսթեքսը և դրան համարժեք իրանական ընկերությունը որպես միջնորդ կառույցներ կիրականացնեն երկու կողմերի պարտապան ու պարտատեր ընկերությունների հաշիվների կարգավորումը: Հետևաբար Ինսթեքսի կառուցվածքի մեջ փողի փոխանակում տեղի չի ունենում: Սա այն դեպքում է, որ Իրանը բազմիցս եվրոպական կողմին հայտարարել է, որ Ինսթեքսի գործունեությունը առանց վարկային գծի հնարավոր չէ: Նախատեսված է եղել, որ այս մեխանիզմը առաջին փուլում ներառի հիմնական ապրանքների՝ սննդամթերքի ու դեղորայքի առևտուրը, բայց աստիճանաբար ընդլայնվի դրա ծավալները:
Ինսթեքսի կենտրոնը գտնվում է Փարիզում և տնօրենն է Կոմերս բանկի նախկին տնօրեններից՝ գերմանացի Փեր Ֆիշերը: Այս կանալի առաջացման հիմնական նպատակն է՝ եվրոպական փոքր ու միջին ընկերություններին տալ հնարավորություն, որպեսզի կարողանան պահպանել Իրանի հետ իրենց ֆինանսական կապերը: 2019թ. մարտի 11-ին Ֆիշերը Իրանի պաշտոնյաների հետ հանդիպման ու հնարավորինս շուտ Ինսթեքսի գործարկման մասին խորհրդակցելու նպատակով այցելեց Թեհրան: Իրան-Բրիտանիա առևտրական պալատի տնօրեն Նորման Լամոնթը այս մեխանիզմի գործարկումը համարում էր այն բանի փաստը, որ «ԱՄՆ-ի կողմից ճնշումների գործադրմամբ հանդերձ Եվրոպան այս ոլորտում պահպանել է իր դիրքորոշումը»: Դրա դիմաց Իրանը ստեղծեց «Իրան-Եվրոպա առևտրի և ֆինանսական ապահովման հատուկ մեխանիզմ» անվամբ STFI ընկերությունը, որ համարվում է Ինսթեքսի համարժեքը: Իրանական այս մեխանիզմը գրանցվեց Թեհրանում, 2019թ. ապրիլի 22-ին «Ալի Ասղար Նուրիի» տնօրինությամբ: Այս հատուկ բաժնետիրական ընկերության գործունեության խնդիրն է՝ կատարել բոլոր առևտրական գործարքները, որոնք նշված են առևտրի օրենքում ինչպես՝ առ ու վաճառք և արտահանումներ ու ներկրումներ: 2019թ. մարտ ամսին Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն հայտարարել էր, որ եվրոպական եռյակի կողմից հայտարարված հատուկ ֆինանսական մեխանիզմի իրանական համարժեքը շուտով գրանցվելու է Թեհրանում:
Ոչ միայն Իրանը, այլև եվրոպացի որոշ փորձագետներ ու դիվանագետներ կասկածներ ունեն, որ Եվրոպան կարող է գործարկման հանձնել Ինսթեքսը: «Դոյչե Վելլե» կայքը Ինսթեքս մեխանիզմը նմանեցրել է թրջված վառոդի և այս կապակցությամբ գրել է.«Մինչ այժմ այս մեխանիզմը սահմանափակված էր սննդամթերքի ու դեղորայկքի առևտրի շրջանակներում, որ նորմալ պայմաններում էլ չի ներառվում ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում: Չնայած որ միայն մի քանի միլիոն եվրո ներարկվել է Ինսթեքս մեխանիզմում, որպեսզի առանց գումարի ուղղակի փոխանակման եվրոպական ընկերությունները կարողանան ապրանք արտահանել Իրան: Որոշ փորձագետների խոսքերով, նույնիսկ եթե ԵՄ-ի ու եվրոպական եռյակի հեռանկարի համաձայն այս մեխանիզմի ծավալները մեծացվեն, դարձյալ Իրանին հասցվող տնտեսական լուրջ վնասների կանխարգելման մեջ Ինսթեքսը անզոր է լինելու: Արևմտյան վերլուծաբաններից մեկն այս կապակցությամբ ասում է.«Այս փուլում Ինսթեքսը նույնիսկ չի մոտեցել Իրան-Եվրոպա մարդասիրական փոխանակումները կատարելու մակարդակին»: Նրա տեսանկյունից Իրանին միջուկային համաձայնության կնքման ժամանակաշրջանի տնտեսական վիճակին հասցնելու համար պետք է միլիարդավոր եվրոներ ներարկել այս մեխանիզմին ու միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ «4+1» խմբի մյուս անդամները այսինքն Չինաստանն ու ՌԴ-ն նույնպես ներառվեն այս համակարգի մեջ ու իրենց աջակցությունը ցուցաբերեն:
Նավթային փոխանակումները մեխանիզմում ներառելու համար Իրանը ցանկանում է Ինսթեքսի ընդլայնումը, այդուհանդերձ Թեհրանի այս օրինական պահանջը եվրոպացիների կողմից անուշադրության է մատնվել, որ բնականաբար հանգեցրել է Իրանի հակազդեցությանը: «Բրոքինգզ» հաստատության Իրանի հարցերի վերլուծաբան «Սուզան Մալոնիի» խոսքերով.«Անցնելով ՀԳՀԾ-ով նախատեսված որոշ սահմանափակությունների սահմանները Իրանը փորձում է «Գնահատել ԱՄՆ-ի ու ՀԳՀԾ-ի մոյուս կողմերի պատասխանը»: ԱՄՆ-ի անկայուն կառավարության վարվերլակերպի գնահատելը և համաձայնության մյուս կողմերին ինչ-որ չափով հրատապության մեջ դնելը շատ արդյունավետ մեթոդ է»: Իրանը ԵՄ-ին մեղադրում է այն բանի մեջ, որ վերջինս ոչ միայն ճիշտ չի գործադրում ՀԳՀԾ-ն, այլև ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական ազդեցությունները նվազեցնելու համար նախատեսված Ինսթեքս կոչվող ֆինանսական մեխանիզմը նույնպես անհրաժեշտ արդյունավետություն չունի: Եվրոպան ոչ միայն պետք է առավել հզորությամբ հովանավորի ՀԳՀԾ-ն, այլև Ինսթեքսի առավել հզորացմամբ պետք է նախադրյալներ ստեղծի նավթային գործարքների համար: Հետևաբար պետք է ասել, որ մինչ այժմ Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմը տնտեսական մեխանիզմ լինելուց առավել նմանում է քաղաքական համաձայնության, որը վերածվել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի ուժի ցուցադրության հարթակի:
Որոշ ժամանակ առաջ ՌԴ-ն պատրաստակամություն էր հայտնել Ինսթեքսին միանալու համար, սակայն, հետո, ռուսները հայտարարեցին, որ Մոսկվան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո շարունակել է Իրանի հետ առևտուրը. հետևաբար Ինսթեքսի շրջանակներում ֆինանսական մեխանիզմով Իրանի հետ առևտրական ու ֆինանսական գործարքներ իրականացնելու անհրաժեշտություն չի նկատում: Այդուհանդերձ Եվրոպայի ավագ պաշտոնյաները այլ կարծիքի են: Այդ թվում ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդատունեից Նատալի Տոչչին հավակնել է, որ ՌԴ-ի օգնության դեպքում կարող ենք նավթային գործարքները նույնպես ներառել այս մեխանիզմի մեջ: Տոչչին ասել է.«Մեր գաղափարը Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ եռանկյունի ստեղծելն է, որ դեպի Եվրոպա եւ Իրան էներգիա արտահանողներից մեկն է»: Այս գաղափարի գործնականցումը անշուշտ առթելու է ԱՄՆ-ի զայրույթը: Իհարկե Մոսկվայի տեսանկյունից Ինսթեքսի մասին եվրոպացիների խոստումների գործադրումը և Իրանի հետ առևտրական կապեր հաստատելու համար այլ երկրների քայլերը միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի զոռբայական ու միակողմանի քայլերին դիմակայելու ուղղությամբ արված քայլեր են:
Վաշինգտոնը բազմիցս ԵՄ-ին սպառնացել է, որ Ինսթեքսի հետ համագործակցող ընկերությունները շրջափակումների են ենթարկվելու: Առևտրական հարցերի փորձագետ Անդրեաս Շուիթզերի խոսքերով.«Նավթի վաճառքը Ինսթեքի մեջ ներառելը կնշանակի Եվրոպայի անկախացումը: Եվրոպան կարող է պահպանել իր քաղաքական անկախությունը սակայն պետք է կարողանա դիմակայել ԱՄՆ-ի հարվածներին»: Թվում է թե եվրոպական փոքր ու միջին ընկերությունները ամենշատն են շահելու Ինսթեքսից, սակայն եվրոպական մեծ ընկերությունները, որ Վաշինգտոնի հսկողության տակ են Իրանի հետ առևտուր անելով իրենց վտանգի չեն ենթարկում: Այդուհանդերձ ԵՄ-ը հուսով է, որ Եվրոպայի երեք մեծ երկրներ Գերմանիայից, Ֆրանսիայից ու Բրիտանիայից բացի, որոնք Ինսթեքսի հիմնական անդամներն են համարվում, մյուս եվրոպական երկրները նույնպես կմիանան Ինսթեքսին: Այս ուղղությամբ եվրոպական 7 երկրներ այսինքն Ավստրիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Սլովենիան, Իսպանիան եւ Շվեդիան 2019թ. հունիսի վերջերը հովանավորելով ՀԳՀԾ-ն հայտարարեցին, որ միանում են Ինսթեքսին: Նիդերլանդներն էլ մտադիր է միանալ Ինսթեքսի բաժնետերերի խմբին: Հետևաբար այս մեխանիզմի շրջանակերում Իրանի հետ առևտրական կապեր հաստատելու ցանություն ունեցող երկրների թիվը ավելանալու է: ՀԳՀԾ-ի գործադրման վրա եվրոպական կողմի վերահսկողության պատասխանատու Հելգա Շմիդտը նույպես կարևորել է Ինսթեքսի գործարկման անհրաժեշտությունը: Շմիդտն ասել է.«Ինսթեքսն այժմ գործարկվել է և առաջին գործարքները կատարման փուլում են և ԵՄ-ի ավելի շատ անդամներ կմիանան այս մեխանիզմին»: Այս հայտարարությամբ հանդերձ Ինսթեքս մեխանիզմով իրականացվող գործարքները դեռևս փորձնական փուլում են ու թվով շատ սահմանափակ են, չնայած որ հիմականում պարզ չէ թե այս ֆինանսական փոխանակումների գործադրողը ո՞ր ֆինանսական կառույցը կամ բանկն է: