Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ոճրագործությունները
Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմի 52-րդ ամիսն իր ավարտին է մոտենում: Սաուդյան կոալիցիան Եմենի դեմ պատերազմի ընթացքում, բազմաթիվ ոճրագործություններ է իրականացրել,որոնք վկայում են միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքների, ներառյալ անհրաժեշտության,համաչափության և տարբերակման սկզբունքների բացահայտ խախտման մասին:

Սաուդյան կոալիցիայի ոճրագործությունները եւ անհրաժեշտության սկզբունքի խախտումը
1977 թվականի լրացուցիչ արձանագրությունների մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական մեկնաբանության համաձայն, «Ռազմական անհրաժեշտություն են համարվում այն գործողությունները ,որոնք հետապնդում են ռազմական հիմնական նպատակներ ,եւ ըստ ռազմական իրավունքների եվ նորմերի համարվում են օրինավոր»: Պատերազմի ընթացքում, յուրաքանչյուր ներխուժող կարող է այնքանով ուժ կիրառել, որքանով հարկավոր է թշնամուն պարտության մատնելու համար:Ռազմական գործողությունները արտոնված են այնքանով ,որ թիրախավորեն ռազմական նպատակակետեր,անտեղի ցավ չպատճառեն եւ զերծ մնան խաբեությունից ու դավաճանությունից»: Հիշյալ սկզբունքը բացառում է ուժի անտեղի կիրառումը:
Սակայն անցյալ 52 ամիսների ընթացքում Սաուդյան կոալիցիայի ոճրագործությունները ,բացարձակապես խախտել են միջազգային այս կարեւոր սկզբունքը:ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Սաուդյան կոալիցիայի պատերազմի հետեւանքով,Եմենի 24 միլիոնանոց բնակչության 80 տոկոսը , մարդասիրական ինչ որ կարգի օգնության կարիք ունի: Միաժամանակ երեխաների փրկության միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն ,Եմենի բնակչության 46 տոկոսը պատերազմի հետեւանքով զրկված է մաքուր ջրից եւ սննդամթերք ապահովող գրեթէ բոլոր աղբյուրները , լինեն դրանք՝ շուկաներ, վարելահողեր թե սննդամթերքի ներմուծման միջոցներ ,անցյալ տարիներին ռմբակոծվել են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաղը 2019 -ի հուլիսի 8-ին , Եմենի մասին հրապարակած զեկույցի մեջ նշել է՝ 2019-ի առաջին 6 ամիսներին մոտավորապես կես միլիոն եմենցիներ վարակվել են խոլերայով ,որոնցից 203 հազարը կազմում են 15- տարեկանը չլրացրած եմենցի երեխաներ:Ֆարհան Հաղի խոսքով,միայն 2019-ի առաջին 6 ամիսներին Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է 705 մարդ ,մինչդեռ 2018-ի ողջ տարվա ընթացքում մահացության թիվը եղել է 75 հոգի: Նման աղետալի տվյալներ հարց են առաջացնում,թե Սաուդյան Արաբիան ի՞նչ դրդապատճառով է աշխարհի վերջին տասնամյակների ամենասոսկալի ոճրագործությունն իրականացնում:
Սաուդյան կոալիցիայի ոճրագործությունները եւ համաչափության սկզբունքի խախտումը
Համաչափության սկզբունքի նպատակը հետեւյալն է ՝համաչափություն ստեղծել հարձակման գործնական առավելությունների եւ ռազմական անհրաժեշտությունների միջեւ:Հիշյալ սկզբունքը հիմնավորված է հետեւյալ անժխտելի նորմերով:Հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կյանքի պատահական կորուստները, քաղաքացիական անձանց և նրանց սեփականությանը պատճառված վնասները պետք է համաչափ լինեն և չգերազանցեն ռազմական առումով առավելությանը, որը նախատեսվում է ստանալ տվյալ ռազմական գործողության արդյունքում:1977թվականի առաջին արձանագրության 57-րդ հոդվածի «բ»կետի համաձայն,զինվորական հրամանատարները պարտավոր են «հրաժարվել այնպիսի հարձակումից ,որի հետեւանքով անսպասելիորեն զոհվեն կամ վիրավորվեն խաղաղ բնակչությունը ,եւ վնասներ կրեն ոչ ռազմական գույքերը , մի խոսքով կորուստը եւ վնասը չպետք է գերազանցեն ռազմական առումով առավելությանը, որը նախատեսվում է ստանալ տվյալ ռազմական գործողության արդյունքում:
Անցյալ 52 ամիսներին Սաուդյան Արաբիան Եմենում թիրախավորել է եմենցի խաղաղ բնակիչներին: Հիշյալ պատերազմի մասին հրապարակված միջազգային տվյալները վկայում են ,որ Սաուդյան կոալիցիան բացարձակապես խախտել է համաչափության կարեւոր սկզբունքը: 2019-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած վերջին զեկույցի համաձայն,յուրաքնչյուր երկու ժամը մեկ մահանում է եմենցի մի կին եւ 6 նորածին: Յուրաքնչյուր 10 մանուկներից միայն 3-ն է օգտվում առողջապահական հնարավորություններից: Յուրաքնչյուր 37 նորածիններից մեկը մահանում է առաջին ամսում: Եմենի տարածքի 18 տոկոսում չկա ոչ մի բժիշկ եւ բժիշկների մեծ մասը կամ հեռացել են պատերազմի պատճառով եւ կամ անապահովության բերումով չեն գնում հիվանդանոցներ կամ բուժկենտրոններ: Այդ երկրում տարագրվել են մեկ միլիոն 71 հազար եմենցի երեխաներ եւ 5 տարեկանը չլրացրած 360 հազար երեխաներ տառապում են թերսնմամբ:
Սաուդյան կոալիցիայի ոճրագործությունները եւ տարբերակման սկզբունքի խախտումը
Միջազգային մարդասիրական իրավունքների հիմնական սկզբունքներից է՝ տարբերակման սկզբունքը ,ըստ որի խաղաղ բնակչությունը պատերազմին մասնակից չլինելու պատճառով միջազգային իրավունքի հովանու ներքո է եւ անհրաժեշտ է հեռու մնա թշնամու գործողություններից: Տարբերակման սկզբունքը կառավարություններին պարտավորեցնում է զինվորականներին եւ ռազմական նպատակակետերը զատորոշեն ,խաղաղ բնակչությունից եւ ոչ ռազմական նկատակակետերից եւ միայն հարձակման ենթարկեն առաջին խմբին :Հիշյալ սկզբունքը արժեքային նշանակությամբ չգրված օրենք է,պարտավորեցնող է եւ նույնիսկ անխախտելի:Այս սկզբունքի նպատակն է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և նրանց պատկանող գույքը։
Սակայն Սաուդյան կոալիցիան անցյալ 52 ամիսներին ոչ միայն հարձակման է ենթարկել խաղաղ բնակիչներին ,այլ միտումնավոր հարձակման թիրախ է դարձրել ոչ ռազմական կենտրոնները,այդ թվում բուժկենտրոնները, դպրոցները ,բնակելի տները եւ ենթակառուցվածքները ,եւ Եմենի ենթակառուցվածքների ավելի քան 80 տոկոսը ոչնչացվել է պատերազմի հետեւանքով ,իսկ 1800 դպրոցներ դարձել անօգտագործելի:Իրավունքի եւ զարգացման օրինավոր կենտրոնի զեկույցի համաձայն, Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմի 4-րդ տարվա ավարտին ,Սաուդյան կոալիցիայի ռազմօդանավերի հարձակումների հետեւանքով ոչնչացել կամ մեծապես վնասվել են 15 օդանավակայաններ,2 հազար661 ճանապարհներ եւ կամուրջներ,1824 պետական հիմնարկներ, 14 նավահանգիստներ,193 էլեկտրահոսանքի կենտրոններ եւ գեներատորներ, 434 կապի միջոցներ ,341 բուժկենտրոններ եւ հիվանդանոցներ, 945 մզկիթներ եւ 424 հազար 654 բնակարաններ: Պատերազմի հետեւանքով կամ կատարելապես չեն աշխատում եւ կամ սահմանափակ են աշխատում բուժկենտրոնները:
Միջազգային համակարգը եւ միջազգային պատասխանատու կազմակերպությունները պետք է լուրջ մոտեցում ցուցաբերեն այն փաստին ,որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Եմենի դեմ կոալիցիայի ոճրագործությնները դեմ են գնացել միջազգային բոլոր արգելքներին ,այդ թվում խաղաղ բնակչության դեմ հարձակման եւ ոչ բնականոն զենքերի կիրառման արգելքներին: Մարդասիրական միջազգային իրավունքի չորս սկզբունքերի հիմամբ արգելված է որոշ սարքավորումների կիրառումը: Ըստ՝«1977թվականի առաջին արձանագրության 35-րդ հոդվածի առաջին կետի» սահմանափակ է կառավարությունների լիազորությունը ռազմական միջոցների կիրառման հարցով,ըստ«1977 թվականի լրացուցիչ արձանագրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի»արգելված է այնպիսի ռազմական սարքերի օգտագործումը ,որոնք առավել վնաս կամ ցավ են պատճառում, ըստ«1977թվականի արձանագրության 35-րդ հոդվածի 3-րդ կետի»,արգելված է օգտագործել այնպիսի ռազմական սարքեր,որոնք կենսոլորտին պատճառում են խիստ երկարատեւ եւ ծավալուն վնաս և ըստ«1977 թվականի առաջին արձանագրության 48-րդ հոդվածի,արգելված է օգտագործել այնպիսի ռազմական զենքեր ,որոնք անկարող են տարբերակել»:

Դժբախտաբար այսօր ,նրանով հանդերձ որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հակաեմենական կոալիցիան բացարձակապես խախտել է միջազգային բոլոր այն իրավունքները ,որոնց հարգելը յուրաքանչյուր պատերազմի ընթացքում անհրաժեշտություն է եւ ,ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով համաշխարհային համակարգում իրականացրել է վերջին տասնամյակների ամենամեծ մարդկային աղետը,սակայն միջազգային պատասխանատու եւ ոչ մի կազմակերպություն ,ինչպես ՄԱԿ-ը եւ Հաագան այդ ոճրագործությունների կապակցությամբ որեւէ անկախ ուսումնասիրություն չի կատարել:Բազմաթիվ երկրներում,իշարս իսլամական եւ արեւմտյան որոշ երկրներում հանրային կարծիքը պահանջում է պատասխանատվության ենթարկվեն Եմենում ամենամեծ մարդկային ոճրագործության հեղինակները ,սակայն ԱՄՆ-ի բացահայտ հովանավորությունը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմադ Բեն Սալմանի նկատմամբ,ով Եմենի դեմ պատերազմի գլխավոր դերակատարն է ,խոչընդոտում է այդ ոլորտում որեւէ գործողություն: Արեւմուտքի եւ ի մասնավորի ԱՄՆ-ի ընթացքը Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի պատերազմի նկատմամբ ,վկայում է այն մասին որ մարդու իրավունքները դառնում են հիշյալ ուժերի շահերի զոհը: