Թրամփ: Մեդալի երկու կողմերը(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i109740-Թրամփ_Մեդալի_երկու_կողմերը(1)
Ներկայացնում ենք «Մեդալի երկու կողմերը» նոր հաղորդաշարի առաջին համարը, որի ընթացքում կքննարկենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեբանությունը՝ հիմնվելով նրա սկանդալային հայտարարությունների և թուիթերյան գրառումների վրա: Կանդրանդառնանք նաև Թրամփի ինքնասիրահարվածությանը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 24, 2019 12:33 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Մեդալի երկու կողմերը» նոր հաղորդաշարի առաջին համարը, որի ընթացքում կքննարկենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեբանությունը՝ հիմնվելով նրա սկանդալային հայտարարությունների և թուիթերյան գրառումների վրա: Կանդրանդառնանք նաև Թրամփի ինքնասիրահարվածությանը:

Դոնլադ Թրամփի նախագահության օրոք, աշխարհին ներկայացավ առանց դիմակի ԱՄՆ-ը: Նա անում է հայտարարություններ, որոնք ամերիկացի դիվանագետները կատարում էին: Հետևաբար, կարելի է ասել, որ Թրամփն ԱՄՆ-ի անդիմակ ճշմարտությունն է:

 

Այն ժամանակ, երբ Թրամփը հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում, ԻԻՀ առաջնորդն ասաց. «Մենք շնորհակալ ենք պարոն Թրամփին, քանի որ նա նվազեցրեց մեր ջանքերը և ցույց տվեց ԱՄՆ-ի իրական պատկերը: Նա փաստեց, որ ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական ու բարոյական վիճակի մասին Իրանի 38 տարվա հայտարարությունները ճիշտ էին»:

Թերևս կարելի է ասել, որ Թրամփը ներկայացնում է Արևմուտքի իրական ճշմարտությունն այնտեղ, որտեղ ԶԼՄ-ները մորթում են  իրականությունն ու աղավաղում այն: Շատերն այս օրերին փորձում են ԱՄՆ-ի չար ու բարի կողմը ներակայացնել, ասելով, որ սխալ է կարծել, թե ԱՄՆ-ն ներկայացնում է Թրամփը: Նրանք պնդում են, որ սա պարզապես անցումային շրջան է և Թրամփը բնականաբար մշտապես չի կարող գոյատևել: Սակայն հակառակ այս կարծիքի, պետք է ասել, որ Թրամփը կամ թրամփիզմն ԱՄՆ-ի այն իրականությունն է, որի մասին քիչ է խոսվել: Ի վերջո արդյո՞ք Թրամփն ԱՄՆ-ի իրական ներկայացուցիչն է:

Այն պատկերը, որ ամերիկյան ԶԼՄ-ները ձևավորել են Թրամփի մասին, վերջինիս վարչակարգի  ջանքների արդյունքն է: Հենց այդ պատճառով էլ, Հարվարդի համալսարանի դասախոս Ջոզեֆ Նեյը, Թրամփին համարում է ողբերգություն այդ երկրի համար: Այն պատկերը, որ Օբամայի օրոք էր աշխարհին ցուցադրվում, այդ երկրին ներկայացնում էր որպես իրականացված երազանքների, հավասար հնարավորությունների և բոլորին գերազանցող երկիր: Այդ ժամանակ, ԱՄՆ-ն վերածվել էր մի գաղափարախոսության, որը կարող էր հնարավորություն դառնալ այլ երկրների համար: Ուստի Ամերիկյանացում ամերիկանացումը  համարվում էր երջանկության ու դառնությունների ավարտ, ինչը հեռու էր իրականությունից: Թրամփն ԱՄՆ-ի այն իրականությունն  էր, որ թաքնվել էր քաղաքական շերտերի տակ:

 

Երբ աշխարհին երևաց ԱՄՆ-ի իրական պատկերը, արևմտյան երկրները խառնաշփոթի մատնվեցին: ԶԼՄ-ները, որ տարիներ շարունակ զբաղված էին ԱՄՆ-ին գրիմ անելով, այսօր հայտարարւմ են, որ Թրամփը հեռու է ամերիկյան արժեքներից: Եվ բանը հասել է նրան, որ Գերմանիայի  խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թրամփն ամերիկացի չէ:

Այս օրերին, Թրամփն արատահայտում է Իրանի ժողովրդի նկատմամբ իր ողջ ատելությունը: Նա խոսում է սպառնալիքներից ու պատժամիջոցներից, սակայն բոլորը գիտեն, որ ԱՄՆ-ի նախկին կառավարութունը, որը մշտապես թշնամություն էր ցուցաբերում իրանցիների նկատմամբ, հայտարարեց, որ իր ամենամեծ հաջողությունն այն էր, որ պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի դեմ: Ուստի կարելի է ասել, որ Թրամփը ներկայացնում է ԱՄՆ-ի իրական պատկերը: Երբ FAX News լրատվական գործակալության լրագրողը ՌԴ նագահային ներկայացրեց որպես մարդասպան, Թրամփն առանց ամաչելու հայտարարեց. «Մենք նույնպես մարդասպաններ ունենք և անմեղ չենք»:

 

Թրամփի վարքագծի ուսումնասիրությունը ցույց  է տալիս, որ այդ երկրի և իր դաշնակիցների կամ թշնամիների հարաբերություններում չկա գիտակից քաղաքականություն: Այաթոլլահ Խամենեին, այս կապակցությամբ ասում է . «ԱՄՆ-ն, փափուկ ուժ ասելով, հասկանում է իր կարծիքն այլ երկրներին պարտադրելը: Այսօր այդ երկիրը գտնվում է  ամենաթույլ դիրքում: Իսկ այն ժամանակից սկսած, երբ ԱՄՆ-ն ղեկավարում  է Թրամփը, ոչ միայն Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպայի, Հնդկաստանի, Աֆրիկայի, այլ նաև Լատինական Ամերիկայի պետությունները, հստակորեն դեմ են արտահայտվում Վաշինգտոնի քաղաքականություններին»:

Այաթոլլահ Խամենեին հավելում է. «ԱՄՆ-ի բարոյական ու փափուկ ուժը գնալով նվազում է, իսկ նախագահի զարմանալի որոշումները հեղինակազրկել են ազատական ժողովրդավարության գաղափարախոսությունը, որը կազմում է Արևմուտքի քաղաքակրթության հիմքը»:

Խոսելով այն հայտարարության մասին, թե ԱՄՆ-ի ներկա վիճակը մարդկության ամենազարգացած ձևն է, Խամենեին ասել է. «Նույն սոցիոլոգն, ով արել է այս հայտարարությունը, հիմա հրաժարվում է դրանից և նշում, որ ԱՄՆ-ի հեղինակությունն ու գաղափարախոսությունը թուլացել են»:

 

Նա հավելել է. «ԱՄՆ-ի տնտեսական ու ռազմական ուժը նույնպես նվազում է: ԱՄՆ-ն ունի ռամզական ուժ, սակայն ամերիկացի զինվորներն այսօր խառնաշփոթի մեջ են: Նրաքն կասկածում են իրենց քայլերի իսկությանը: Այդ իսկ պատճառով, ԱՄՆ –ն փորձում է  իր նպատակներին հասնելու համար օգտվել այնպիսի հանցագործ կազմակերպություններից, ինչպես՝ Black Water-ը»:

ԱՄՆ-ի անտրամաբանական որոշումների պատճառով, այդ երկրի դաշնակիցներն այսօր դուրս են եկել Վաշինգտոնի դեմ: Թրամփը հայտարարում է, որ ինքն ազգայնական է ու կողմ է ազգայնական տնտեսությանը: Իսկ այդ քաղաքականության արդյունքում, ԱՄՆ-ի ու այլ երկրների միջև լարվածությունն աճել է: Մաքսային պատերազմը Չինաստանի հետ, պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ և տարբեր երկրների,  հետ օրեցօր աճող լարվածությունը, պատճառ են դարձել, որ անգամ այդ երկրի դաշնակից Բրիտանիան հայտարարի, որ Թրամփն անգործունյա է ու զուրկ տրամաբանությունից:

Վաշինգտոնում Բրիտանիայի նախկին դեսպան Քիմ Դերոքը  ներկայացրել է այնպիսի փաստեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն այսօր խնդիրներ ունի ոչ միայն իր թշնամիների, այլ նաև դաշնակիցների հետ: Նա Թրամփին ներկայացրել է որպես անտրամաբանական ու անգործունյա անձ: Քիմ Դերոքը բրիտանացի պաշտոնյաներին զգուշացրել է, որ Թրամփի նախագահության ժամկետը հավանաբար ավարտվում է: Դրանից հետո, Թրամփը հայտարարեց, որ չի պատրաստվում այլևս աշխատել նրա հետ ու անգամ նրան տգետ անվանեց:

Բրիտանիայի պալատական դիվանագիտության  ծառայության նախագահ Սայմոն  Մաքդոնալդն այս կապակցությամբ վերջերս հայտարարեց, որ առաջին անգամ աշխարհում, մի երկրի ղեկավար հրաժարվում է  մեկ այլ երկրի դեսպանի հետ աշխատելուց: Իհարկե Քիմ  Դերոքը, Բրիտանիայի պաշտոնյաներին հղած իր նամակներում գրել էր նաև, որ Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս  եկավ, քանի որ այն ստորագրվել էր Օբամայի օրոք: Նա նշել է, որ Թրամփի օգնականների ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև առկա են խիստ տարաձայնություններ և նրանցից ոչ մեկը, այդ թվում նաև Մայք Փենսն ու Ջոն Բոլթոնը, չեն կարողանում բացատրել թե ինչո՞ւ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից:

Քիմ  Դերոքը  իր նամակներից մեկում ասում է . «Նրանք չեն կարող անգամ հաջորդ օրվա համար ռազմավարություն ներկայացնել: Եվ ԱԳ նախարարության հետ այսօր առավտյան հաստատված կապը ցույց է տալիս, որ նրանք չունեն իրենց դաշնակիցների հետ խորհրդակցելու որևէ ծրագիր, լինի դա Եվրոպայում, թե՝ տարածաշրջանում»: