Իսլամաֆոբիան արևմուտքում (79)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i109801-Իսլամաֆոբիան_արևմուտքում_(79)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք արևմտյան հասարակություններում Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում ահաբեկչական ու ռասիստական քայլերի հարցով մուսուլմանների մտահոգության մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 25, 2019 16:43 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք արևմտյան հասարակություններում Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում ահաբեկչական ու ռասիստական քայլերի հարցով մուսուլմանների մտահոգության մասին:

Ռամազան բարեբաստիկ ամսվա հասնելով իսլամական երկրների օրինակով արևմտյան երկրների մուսուլմանների փոքրամասնության մեջ հատուկ հոգևոր մթնոլորտ է ստեղծվում: Այն տարբերությամբ, որ Արևմտյան մուսուլման փոքրամասնությունները կանգնած են իսլամատյաց հոսանքի դեմ: Ռամազանը Սատանայի մարմաջների դեմ արթնության ու զգոնության ամիս է, այս ամիսը հավատացյալների սրտերը ողողում է մի մաքուր սիրով և բոլորին առաջնորդում է առ Աստված: Ռամազանը Աստծու ամիսն է, մաքրում է անփութության օրերի մեղքերը, քեները հանում է սրտերից և մարդու մեջ մեծացնում է սերը՝ բարությունների նկատմամբ: Ռամազան ամսում Աստված չափազանց գթաց ու ողորմած է, քանի որ մարդը ընկալում է իր վիճակը և իր սիրտը բացում է բարձրյալի առջև: Այս ամսվա ընթացքում մարդու սիրտը ծաղկում է, Աստվածային լույսը հավիտենական է դառնում և հուսահատությունն ու հուսալքությունը հեռանում են մարդուց: Այդ իսկ պատճառով ռամազան ամիսը հատուկ նշանակություն ունի և այս ամսվա ընթացքում ծոմապահության ու պաշտամունքի բերումով մուսուլմանների միջև հատուկ նրբություն ու սեր է թևածում: Մուսուլմանների նունիսկ ոչ մուսուլմանների նկատմամբ են այդքան սիրալիր դառնում: Իֆտարի ժամը, որ հասնում է բոլոր տեղերում բացվում են բարության սեղանները: Այս ամսվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում աղքատներին և իսլամական հասարակություններում բարության ու բարեգործության գեղեցիկ դրսևորումների ականատես ենք լինում:

Հարավային Ֆլորիդա նահանագում ռամազան ամսվա ընթացքում 6 իսլամական միություններ ու կրոնական կենտրոններ միջկրոնական իֆտարներ են հյուրընկալում ու այդ կենտրոնների դռները բացվում են ոչ մուսուլմանների առջև: Այդ արարողությունների նպատակն է ժողովուրդներին միացնել իրար և ընդհանուր առմամբ տեղեկություններ փոխանցել իսլամ կրոնի մասին: Հարավային Ֆլորիդա նահանգում գտնվող Մայամի-Դեյդ, Բրեվըդ և Փալմ Բիչ քաղաքների իսլամական կենտրոնները «Հարավային Ֆլորիդայի իսլամական կազմակերպությունների կոալիցիայի հյուրընկալությամբ» ամեն գիշեր մայրամուտից հետո ձրի իֆտարի արարողություն են ունենում: այս կոալիցիայի անդամ Շեբիր Մոթորվալան ասել է.«Մեր նպատակն այն է, որ ոչ մուսուլման ընկերներն ու հարևանները ռամազան ամսվա ընթացքում գան մզկիթ և տեսնեն մզկիթը ինչպիսի վայր է և ծանոթանան իսլամական հասարակության հետ»: Մոթորվալան ասել է.«Անցյալ տաիների ընթացքում ժողովրդի ներկայացուցիչներ ու նույիսկ որոշ դիվանագետներ, համալսարանի դասախոսներ, իրավաբաններ ու տեղացիներ մասնակցել են իֆտարի սեղաններին»: Նա հավելել է.«Մեր հիմնական նպատակն է՝ կամուրջ ստեղծել մուսուլմանների ու այլ կրոնների հետևորդների ու հանրության միջև հատկապես այս ժամանակաշրջանում, որ կրոնական կենտրոններում ահաբեկչական հարձակումները մարդկանց կյանքեր են խլում»:

Ցավոք արևմտյան հասարակություններում հակաիսլամական հոսանքը խլել է մուսուլմանների հանգիստը և իսլամատյացները փոորձում են արևմտյան հասարակություններում մուսուլմանների դեմ բացասական քարոզչությամբ ավելացնել նրանց նկատմամբ հանրային ատլեությունը: Գերմանիայում ռամազան բարեբաստիկ ամսվա հանսելով ռասիստները Դորթմոնդ քաղաքում հարձակվել են ռամազանի առիթով մուսուլմանների վրանների վրա և սվաստիկա են պատկերել դրանց վրա: Նույնպես պայթեցրել են կոյուղիների խողովակները և այս խնդիրը վրանների աղտոտման պատճառ է դարձել: Գերմանիայի իսլամական խորհուրդը հանդես գալով հայտարարությամբ նախազգուշացրել է մուսուլմանների դեմ ատելության ու իսլամաֆոբիայի ավելացման կապակցությամբ: Անցյալ տարի պատասխանելով ձախակողմյան կուսակցության ֆրակցիային Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Գերմանիայում շուրջ 813 հարձակում է տեղի ունենցել մուսուլմանների վրա: Գերմանիայի ներքին գործերի նախարարության պատասխանատուները նույնպես համոզված էին, որ այս խնդրի հետ կապված տվլաները ամբողջությամբ չեն գրանցվել և ավելի քան 813 հարձակում է տեղի ունեցել: Վերջերս Գերմանիայի իսլամական խորհուրդը այդ երկրի Դաշնային կառավարության համար «Գերմանիայում մուսուլմանների դեմ խտրականություն ու ռասիզմ» խորագրով մի հետազոտություն է պատրաստել, որ ցույց է տալիս Գերմանիայի հասարակության մեջ իսլամաֆոբիան զգալիորեն ավելանում է: Գերմանիայի իսլամական խորհրդի մամլո հաղորդագրության մեջ ասված է.«Ցավոք, մուսուլմանների դեմ ռասիզմը տարածվել է: Սա մուսուլմանների դեմ տարիներ տևած հակաքարոզչության արդյունքն է: Այս ընթացքում մուսուլմանների դեմ քաղաքացիներին գրգռելը հանգեցնում է բռնությունների: Մուսուլմանները պողոտաներում պաշարվում և խիստ ծեծի են նեթարկվում: Երբեք մուսուլմանների դեմ բռնությունները այսքան շատ չեն եղել»: Այս հաղորդագրության մի այլ բաժնում ասված է.«Դրանից բացի, մուսուլմանները կյանքի բոլոր բնագավառներում խտրականությունների են ենթարկվում: Դպրոցում, աշխատավայրում, բնակարան փնտրելու ժամանակ և կամ էլ հանրային վյրերում նրանք բազում խնդիրների են հանդիպում: Ուստի, դիվանագետների ու դաշնային կառավարության անդամների պահանջով, այս խնդրին լուծում գտնելու համար, իսլամական խորհրդի անդամները քննարկել են Գերմանիայում մուսուլմանների դեմ ռասիստական վերաբերմունքի արմատները»: Շեշտը դնլեով Գերմանիայի հասարակությունում խտրականության ու ռասիստական վերաբերմունքներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը իսլամական խորհրդի տնօրեն Բորհան Քեսիջին ասել է.«Մենք դիվանագետներին կոչ ենք անում, որ հնարավորինս շուտ հետևեն այս խնդրին և կատարեն անհրաժեշտ քայլերը: Իսլամական խորհուրդը որոշ նահանգների պատասխանատուներին կոչ է անում մի լուծում գտնել այս խնդրի համար»:

Ռասիստները հարձակվել են Դորթմոնդ քաղաքում ռամազանի առիթվ խփված վրանների վրա

Իհարկե միայն Գերմանիայի մուսուլմանները չեն, որ իսլամատյաց հոսանքի կողմից տարբեր բռնությունների ու ճնշումների են ենթարկվում: Մոտենալով ռամազան բարեբաստիկ ասմվան՝ Նոր Զելանդիայում, Շրի Լանկայում և ԱՄՆ-ում կրոնական կենտրոնների վրա տեղի ունեցած հարձակումներից հետե, ԱՄՆ-ի մոսւոլմանները ոստիկանությանը կոչ են արել առավել քայլեր ձեռարկել մզկիթների անվտանգությունը ապահովելու համար:

Քաղաքականություն և հասարակական հասկացուղություն ինստիտուտի հետազոտությունների բաժնի տնօրեն Դալիա Մոջահեդն ասում է.«Ներկա պայմաններում, ԱՄՆ-ում մզկիթ չկա, որի անվտանգության ապահովման մասին չխոսվի»: Նա հավելել է.«Որոշ մզկիթներ անվտանգության տեսախցիկներ տեղադրելու համար դիմել են կառավարության օգնության և մյուսները ժողովրդից օգնություններ են հավաքում»: Յաղին իսլամական հետազոտությունների հաստատության տնօրեն Օմար Սոլեյմանն ասում է.«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից մինչ այսօր մուսուլմաններին այսքան մտահոգ չեմ տեսել»: Նա ասում է.«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի բոլոր մուսուլմանները մտածում են, որ ռամազան ամսվա ընթացքում մզկիթների վրա հարձակում կլինի: Ամեն մարդ ինքն իրենից հարցնում է քանի՞ հարձակում և ինչպե՞ս է տեղի ունենալու»: Մոջահեդը հակակրոնական բռնությունների դեմ կանգնելու Հարցում պատասխանատու է համարում ԱՄՆ նախագահին, ով հերքում է աշխարհի տարբեր վայրերում սպիտակամորթների առավելության հիման վրա ձևավորված շարժումների տարածումը: Սոլեյմանն ասում է.«Եթե այժմ ԱՄՆ-ում պարզվի, որ դուք մուսուլման եք, որտեղ որ գնաք պետք է թշնամական վերաբերմուքի ակնկալիք ունենաք: Նոր Զելանդիայի մուսուլմանները, տարբեր ռամազան են դիմավորում: Դռևս երկու մզկիթների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման և 50 մուսուլմանների սպանության վախը տիրում է Նոր Զելանդիայի մուսուլման փոքրամասնության մեջ: Հավանական հարձակումների վախից Նոր Զելանդիայի Քարյստչերչ քաղաքի որոշ մզկիթների պատասխանատուներ մտածում են չեղարկել այդ քաղաքաում իֆտարի համար կազմակերպված 4 արարողությունները»: Լինվուդ քաղաքի աղոթապետ Էբրահիմ Աբդոլռահիմը այս կապակցությամբ ասել է.«Մեր երեխաների համար էլ որ լինի չենք կարող մեծ ռիսկերի գնալ: Այն ընտանիքները, որոնց սիրելիները զոհվել կամ վիրավորվել են, վախեցել կամ հոգեպես վնասվել են»: Նա հավելել է.«Նոր Զելանդիայի Քանթերբերիում իսլամական հասարկության հիմնադրամը նախապես ապահովել է քաղաքի հանրահավաքների դահլիճը, սակայն որոշել է հասարակական անվտանգության պահպանման համար չեղարկել իֆտարի ծրագիրը»: Աբդոլռահիմն ասել է.«Քրայստչերչում մեծ թվով մուսուլմաններ մտահոգված են բազմամարդ հավաքների մասնակցելու համար: Այս տարի դժվար տարի ենք ունենալու: Ժողովուրդը մտահոգված է, որ երկրում մուսուլմանների համար անվտանգություն գոյություն չունենա և Լինվուդը նունպես գիշերով ապահով վայր չլինի»: