Իսլամաֆոբիան արևմուտքում (80)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Սաուդյան Արաբիայում շիաների սպանության և դրա նկատմամբ արաբական պետությունների անտարբերության խնդրին:
Շիա մուսուլմաններն իսլամական մյուս ուղղություններից առավել սպառնալիքների ու սպանությունների են ենթարկվում: Արևմտյան պետությունների կողմից հովանավորվող իսլամական երկրներում փոքրամասնություն կազմող շիաները խտրականությունների առջև են կանգնում: Սաուդյան Արաբիան այն երկրներից է, որտեղ շիաները շատ են բռնությունների ենթարկվում: Արևմտյան պետություններն էլ հաշվի առնելով Ալե սաուդյան ռեժիմի հետ իրենց ծավալուն համագործակցությունները աչք են փակում Ալե սաուդի հակամարդկային արարքների վրա: Թուրքիայում Արաբիայի քաղաքացի Ջամալ Խաշողջիի սպանության նկատմամբ պասիվ վերաբերմունքը միայն մի նմուշն էր, որ մեծ արձագանք գտավ ԶԼՄ-ներում: Շիա փոքրամանության դեմ Սաուդյան Արաբիայի հանցագործությունների ծավալները շատ ավելի մեծ են մի լրագրողի սպանությունից: Ռամազան բարեբաստիկ ասմվա առաջին օրերին տասնակ շիաների արյամբ շաղախեցին այդ երկրի արևելյան Ղաթիֆ նահանգում: Սաուդյան Արաբիայի շիաների վրա հարձակման ընթացքում այդ երկրի ոստիակությունը մի քանի հոգու սպանել է: Այս հարձակումը տեղի է ունեցել Թարութ կղզում: Բողոքելով շիաների նկատմամբ Սաուդական ռեժիմի անարդարությունների և հասարակական ու կրոնական ակտիվիստներին մահապատժի ենթարկելու դեմ շիաները ցույց էին անցկացրել: Սաուդյան Արաբիայի անվտանգության գործակալները, որ հետապնդում էին շիա քաղաքական ակտիվիստներից մեկին՝ հանդիպեցին շիաների դիմադրության: Եվրոնյուզը մի հաղորդմամբ հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը տվյալներ չի հաղորդել այդ դեպքի ընթացքում սպանվածների թվի մասին, սակայն այդ երկրի որոշ լրատվական աղբյուրներ հայտարարել են, որ անվտանգության ուժերը շատ փամփուշտներ են կրակել և հնարավոր է, որ սպանվածների թիվը հասնի տասնյակների: Ալե Սաուդյան իշխանավորները որոշ ժամանակ առաջ նույնպես սին մեղադրանքներով գլխատեցին 37 քաղաքացու, որոնցից 33-ը շիաներ էին: CNN հեռուստատեսության հաղորդավար ու պրոդյուսեր Քրիստին Ամանփուրը մի հաղորդման ընթացքում վերլուծել է Սաուդյան Արաբիայում վերջերս իրագործված մահապատիժների տարբեր կողմերը:
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի բանկիչ, գրող «Թրանս Վարեդը», ով ապրել է Իրանում, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում ներկա է գտնվել Քրիստիան Ամանփուրի հաղորդմանը և խոսել է Սաուդյան Արաբիայում վերջերս գործադրված մահապատիժների ոչ լրատվական կողմերի մասին: Նա համոզված է 33 շիաների մահապատիժը իրականացվել է գլխատման ձևով միայն այն բանի համար, որ ցույց տրվի Ռիադի անգթության գագաթնակետը ընդդիմադիրների նկատմամբ: Փաստորեն վերջերս իրագործած մահապատիժներով Սաուդյան Արաբիան այդ երկրի շիաներին ուզում էր այս պատգամը հղել, որ վերջիններս պետք է սարսափեն այդ երկրի իշխանավորներից: Փաստորեն Սաուդյան Արաբիան այս մահապատիժներով ձգտում էր Ղաթիֆ նահանգի շիաների մեջ սարսափ առաջացնել: Վարեդը համոզված է.«Սաուդյան Արաբիան ձգտում է այդ երկրի շիա փոքրամասնությանը հասկացնել, որ երկիրը ղեկավարվում է վահաբիական իշխանական համակարգի կողմից»: Այս ամերիկացի գրողը համոզված է, որ շիաների դեմ թշնամության արմատները սաուդցի իշխանավորների ԴՆԹ-ի մեջ է: 1923թ. իր ձևավորումից իվեր Սաուդյան Արաբիան փորձել է լռեցնել այդ երկրի շիաներին: Իրականում Սաուդյան Արաբիայի շիաները առճակատվում են կրոնական ապարտեիդի հետ: Դեռևս Սաուդյան Արաբիայի պաշտոնական օրենքների մեջ ուժի մեջ է արաբ բարձրաստիճան մուֆթի Աբդոլազիզ Բին Զարի շիաների դեմ տրված ֆիթվան: Հենց վերջերս էր, որ Սաուդյան Արաբիայի կրոնական խորհրդի անդամներից մեկն ասել էր.«Շիաները ոչ թե մեր, այլ սատանայի եղբայրներն են»: Դրանով հանդերձ որ նույնիսկ արևմտյան ԶԼՄ-ները բացեիբաց խոսում են Ալե սաուդի թայֆայական իշխանության հանցագործության ու անգթության մասին՝ արևմտյան պետությունները նույնիսկ պատրաստ չեն քննադատեն Սաուդյան Արաբիային: Նրանք այդ երկրին քաղաքական, տնտեսական ու ռազմական բազմակողմանի աջակցություն են ցուցաբերում: Նույնիսկ Human Rights Watch կազմակերպությունը, որ շարունակ մեղադրվում է մարդու իրավունքների խախտողների դեմ երկակի մոտեցման մեջ Սաուդյան Արաբիայի հակամարդկային քայլերի դեմ կոտրել է իր լռությունը: Human Rights Watch կամզկերպության Միջին Արևելքի հարցերի բաժնի ղեկավար Մայքըլ Փիջը արձագանքելով Սաուդյան Արաբիայի շիա հոգևորական Շեյխ Ալ-Հաբիբի ձերբակալմանն ու խոշտանգմանն ասել է.«Սաուդյան Արաբիայի դատական իշխանության կողմից Շեյխ Ալ-Հաբիբի նկատմամբ գործադրված բռնությունը և վախը շիաների նկատմամբ սաուդցիների կողմից գործադրվող անարդարություններից մեկն է: Թվում է թե Սաուդյան Արաբիայի 2030թ. հեռանկարում չի խոսվում այդ երկրի շիաների դեմ իրականացվող բռնությունների դեմ պայքարի մասին»:
Հանդես գալով հայտարարությամբ անդրադառնալով որ շիա հոգևորականի դատավարությունը կատարվում է 37 այդ թվում 33 շիաներին մահապատժի եթնարկելուց հետո, Human Rights Watch կամզկերպությունը հավելել է.«Սաուդյան Արաբիայի շիաները հուսով էին, որ Մոհամմեդ Բին Սալմանի կողմից խոստացված բարեփոխումները վերջ կտան նրանց դեմ գործադրվող խտրականություններին, սակայն կրոնական առաջնորդների դեմ կիրառվող սահմանափակությունները և հավաքական մահապատիժները վկայում են շիաների դեմ սաուդցի պաշտոնյաների կույր վերաբերմունքի մասին: Սաուդյան Արաբիայի ողջ տարածքում ժողովրդի դեմ գործադրվող հարաճուն ճնշումները դարձել են այդ երկրի քաղաքականության անբաժանելի մասը և շիաները ամեն օր առճակատվում են դրանց դեմ: Անդրադառնալով այն կետին, որ Ռիադը չի հանդուրժում այլ կրոնների ու դավանանքների բացահայտ պաշտամունքները և 12 իմամների հետևող և Էսմայիլի շիաների դեմ տարբեր՝ այդ թվում ուսման, դատական գործերի, աշխատանքի ու հավատքի ազատության ոլորտներում մի տեսակ համակարգված խտրականություն է գործադրվում, այդ հաղորդագրության մեջ ասված է.«Ներկա դրությամբ Սաուդյան Արաբիայի տասնյակ շիաներ՝ նախնական իրավունքների հարգման և մյուս քաղաքացիների հետ լիարժեք հավասարության պահանջով ցույցերի մասնակցելու բերումով հայտնվել են կալանավայրերում»: 2012թ. դեկտեմբերին սաուդցի պաշտոնատարները շիաբնակ շրջաններում քարոզներ կարդալու պատճառով վերսկսեցին Շեյխ Հաբիբի դեմ իրենց քայլերը և հայտարարեցին, որ վերջինս այդ քարոզների մեջ վիրավորական խոսքեր է ասել երկրի որոշ ղեկավարների ու կրոնական առաջնորդների հասցեին և երկրի ղեկավարների դեմ հրահրել է ժողովրդին: Սաուդցի պաշտոնյաները նույնպես նրան մեղադրեցին ուրիշներին աղանդավորության հրավիրելու մեջ և Շեյխ Հաբիբին ստիպեցին ստորագրել մի փաստաթուղթ, որ նրան արգելում էր քարոզել: Այս քայլերը շարունակվեցին մինչև 2016թ. նրա ձերբակալումն ու կալալնավորումը: Human Rights Watch կազմակերպության զեկույցի համաձայն, դրանով հանդերձ որ պարզից էլ պարզ էր Շեյխ Հաբիբի անմեղությունը, սակայն սաուդական դատարանը իվերջո նրան վերագրեց՝ ազգային միասնության խափանման համար ջանքեր գործադրելու, Ղաթիֆում ժողովրդական ընդվզմանն աջակցելու, երկրից ապօրինի դուրս գալու համար ջանքեր գործադրելու և Էլեկտրոնային հանցագործությունների մասին օրենքը խախտելու նման մեղադրանքներ և Շեյխին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Մի քանի տարի առաջ նույնպես Ալե Սաուդի իշխանավորները Շեյխ Նեմեր Բաղեր ալ-Նեմերին մի քանի տարի կալանավորումից ու խոշտանգումներից հետո սարսափելի կերպով գլխատեցին: ԻԼԻՊ-ն ու թաքֆիրական խմբերը, որ արևմտյան պետությունները հայտարարում են պատերազմում են նրանց դեմ, վահաբիական դպրոցներում են դաստիարակվել: Հենց նրանք են, որ իրենց սարսափելի հանցագործություններով խափանել են իսլամ կրոնի դիմագիծը և արևմտյան պետությունները լուսաբանելով թաքֆիրական խմբերի հանցագործությունները միջազգային հանրության մոտ իսլամը ներկայացնում են որպես ծայրահեղական կրոն: Արևմուտքում իսլամատյացները նույնպես այս քարոզչությունների հիմունքով սպանում ու բռնություն են կիրառում մուսուլմանների նկատմամբ: