Սպառազինական առևտուրը, Արևմուտքի շահամոլությունը և վահաբիականության միլիտարիզմը (5)
Սիրելի բարեկամներ «Սպառազինական առևտուրը, Արևմուտքի շահամոլությունը և վահաբիականության միլիտարիզմը » հաղորդաշարի վերջին համարում կխոսենք Պարսից ծոցի արաբական երկրների, մասնավորապես Արաբիայի հետ ԱՄՆ-ի սպառազինական պայմանագրերի կնքման նպատակների և արևմտյան Ասիայի ժողովրդի վրա դրանց հետեւանքների մասին:
Նախորդ ծրագրի ընթացքում քննարկեցինք Սաուդյան Արաբիայի եւ արաբական երկրների կողմից սպառազինումներ գնելու հետեւանքները ,իսկ վերջին ծրագրում քննարկելու ենք արեւմտյան երկրների կողմից Սաուդյան Արաբիային եւ արաբական երկրներին սպառազինումների վաճառքի գծով մարդասիրական միջազգային իրավունքների խախտման ոլորտները:
Արաբական երկրների սպառազինական պայմանագրերը քաղաքական ու անվտանգության հետեւանքներից բացի ունեն նաեւ իրավական հետեւանքներ ,իմասնավորի հումանիտար միջազգային իրավունքների խախտման բնագավառում: Եմենի պատերազմում ,Սաուդյան Արաբիայի և իր դաշնակիցների կողմից օգտագործվող զինամթերքը գնվել է ԱՄՆ-ից,սիոնիստական ռեժիմից եւ եւրոպական երկրներից: Միայն Եմենի պատերազմի ընթացքում նման զենքերի օգտագործման հետեւանքով զոհվել է ավելի քան 16 հազար մարդ,որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ,այդ թվում կանայք ու երեխաներ են եղել: Միլիոնավոր եմենցիներ տառապում են պատերազմի ու սովի պատճառով, և այդ առումով ՄԱԿ-ն իր հրապարակած զեկույցով այդ երկրում տարածված սովը բնութագրել է մարդկային ամենամեծ աղետը: Խաղաղ բնակիչներն այն պայմաններում են կոտորածի ենթարկվում, երբ մարդու իրավունքների մասին 1977 թվականի Ժնեւի քառյակ կոնվենցիաների լրացուցիչ առաջին պրոտոկոլի 48-րդ հոդվածը նշում է հետեւյալը.«Խաղաղ բնակչության պատիվը երաշխավորելու և գույքը ապահովելու նպատակով, ներխուժող կողմերը պարտավոր են միմյանցից զատորոշել խաղաղ բնաչությանն ու զինվորականներին և ռազմական ու ոչ ռազմական նպատակակետերը»:
Ժնեւի կոնվենցիայի լրացուցիչ պարձանագրություններից բացի,արդարադատության միջազգային ատյանը 1996 թվականի խորհրդակցական քվեով,որը առնչվում է միջուկային զենքերի օգտագործման սպառնալիքին, շեշտում է հետեւյալ կետը.«Պետություններն իրավունք չունեն հարձակման թիրախ դարձնել խաղաղ բնակչությանը, ուստի ընդհանրապես չպետք է օգտագործեն զենքեր, որոնք ի զորու չեն ռազմական ու ոչ ռազմական նպատակակետերն անջատել միմյանցից»: Միջազգային կազմակերպությունների,իշարս ՄԱԿ-ի եւ միջազգային Ներում կազմակերպության հրապարակած զեկույցների հիմամբ ,Սաուդյան ն Արաբիան Եմենի դեմ իր հարձակումներում զինվորական եւ խաղաղ բնակչության նպատակակետերը միմյանցից չի տարանջատում ,որը համարվում է մարդասիրական միջազգային իրավունքի բացահայտ խախտում :ՄԱԿ-ի հռչակագրի 4-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն արգելված է ռազմական զենքերին դիմելով և ուժի կիրառմամբ ռազմական ներխուժում իրականացնել ,իսկ ՄԱԿ-ի 1970 թվականի հռչակագրում,որն առնչվում է , բարեկամական հարաբերություններին շեշտվել է.«Ագրեսիվ պատերազմը,համարվում է ոճրագործություն խաղաղության դեմ ,որն ունի միջազգային պատասխանատվություն:Պետությունները միջազգային տարաձայնությունների կարգավորման համար չպետք է միջազգային սահմանները ներխուժելիս ուժի դիմեն եւ պիտի խուսափեն փոխադարձ քայլերից»:
Ուրեմն միջազգային իրավունքը, Սաուդյան Արաբիային և իր դաշնակիցներին թույլ չի տալիս ,որ ԱՄՆ-ից եւ արեւմտյան երկրներից գնած զինամթերքի բերումով ,Եմենում ուժի դիմեն: Բազմաթիվ զեկույցներ են հրապարակվել ,կապված ԱՄՆ-ի կողմից Սաուդյան Արաբիային արգելված զենքերի վաճառման մասին: 2016-ի սեպտեմբերին, «Վաշինգտոն Փոստ»-ը հաղորդել է,որ Ռիադը , Եմենի դեմ օգտագործել է ԱՄՆ-ի արտադրած սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբեր :Նույնիսկ ԱՄՆ-ի ներքին օրենքների հիմամբ սպիտակ ֆոսֆորը միայն օգտագործելի է զինվորներին ազդանշան տալու եւ բաց տարածքում տեսողության դաշտը նվազեցնելու համար: Ընդսմին Ռիադը սպիտակ ֆոսֆորը բազմիցս է օգտագործել խաղաղ բնակիչների դեմ: Վաշինգտոն Փոստի համաձայն, ԱՄՆ-ի կառավարությունն անցյալում Սաուդացիներին է տրամադրել սպիտակ ֆոսֆոր,սակայն նրանք հրաժարվել են նշել թե այդ ռումբերը երբ եւ ինչպես են փոխադրել իրենց երկիր: Ռազմական փորձագետների հավաստմամբ 2015 թվականի մայիսին, Սաուդյան ռազմօդանավերը Եմենի Ֆաջ Աթանի վրա հարձակման ժամանակ օգտագործել են քիչ հարստացված ուրան պարունակող ԱՄՆ-ի արտադրած զենքեր:
Խաղաղ բնակիչները ,Սաուդյան կոալիցիայի ռազմական հարձակումների անպաշտպան զոհերը
Ֆոսֆորային ռումբերը պայթյունի ժամանակ խոր վերքեր են առաջացնում անհատի մոտ: Արգելված է նման զենքերի օգտագործումը խաղաղ բնակիչների և բնակելի տարածքների դեմ , պատերազմի ժամանակ դրանց օգտագործումը համարվում է պատերազմական ոճրագործություն ,իսկ խաղաղ պայմաններում ոճրագործություն մարդկության դեմ: Որոշ երկրներ նման զենքեր նույնիսկ համարում են քիմիական զենք: Ուստի նկատի առնելով նման զենքերի արգելված լիենլու փաստը,դրանց վաճառքը եւ գնորդի կողմից դրանց ոճրագործական շահարկումը միջազգային հարթակում պարտավորեցնող հանգամանք է ստեղծում Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի համար :Եմենում օգտագործված,ականների,կլաստերային ռումբերի,եւ քիմիական ու ֆոսֆորային արգելված ռումբերի վաճառքը համարվում է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների միջոցով մարդու միջազգային իրավունքների բացահայտ խախտում և ծանր պատասխանատվություն է նրանց համար Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբ հետադեմ երկրներին նման զենքերի վաճառքը: Հատկանշական է ,որ Սիրիայի ճգնաժամի տարիներին Սաուդյան Արաբիան եւ Էմիրությունները նման զենքեր են տրամադրել թաքֆիրական ահաբեկիչներին ,իշարս ԴԱԵՇ-ին եւ Ջիբհաթ ալ- Նուսրային:
Եվրոպայի տեղեկատվական և անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղար Հեյսամ Աբու Սաիդը 2016-ի մայիսին հայտարարել է ,որ Ռիադը Սիրիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ջիբհաթ ալ- Նուսրային է տրամադրել քիմիական զենք: Նրա զեկույցի համաձայն, Ջիբհաթ ալ- Նուսրան այդ զենքերը օգտագործել է Հալեպում խաղաղ բնակիչների դեմ: Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւս հայտարարել է,որ Ջիբհաթ ալ- Նուսրա ահաբեկչական խմբի ավելի քան 100 անդամ Հալեպ են փոխադրել Քլոր գազ պարունակող զենքեր:Ամերիկացի լրագրող Սիմոր Հերշի հավաստմամբ.«Տեղեկատվական զեկույցները հաստատում են, որ Սաուդյան Արաբիան ,զարին գազի արտադրման համար քիմիական նախանյութեր է տրամադրել Սիրիայի Ալ-Ղաիդային կամ Ջիբհաթ ալ-Նուսրային: Ուստի Ռիադի կողմից Սիրիայում ահաբեկչական խմբերին զենք մատակարարելը նշանակում է.«Այլ երկրում ահաբեկչական գործողություններին կամ ներքին խռովությունների մասնակից լինել կամ դրանց նպաստել»:
Եմենում արաբական երկրները արեւմտյան զենքերով դիմել են ցեղասպանության: Պատժական միջազգային ատյանի կանոնագրության համաձայն՝զեղասպանություն են համարվում բոլոր այն գործողությունները ,որոնց նպատակն է մասսայական կամ մասնակի ոչնչացումը ազգային, էթնիկ կամ կրոնական մի հավաքականության: Ցեղասպանությունը վեր է անհատների սպանությունից և պարփակում է հետեւեալ քայլերը՝ սաղմի վիժել,անպտղաբերություն սառաջացնել, արհեստական վարակ տարածել կամ աշխատանքի հատուկ ճամբարներում մինչեւ մահ մարդկանց աշխատեցնել: Նման ոճրագործություններ դատապարտված են մարդասիրական միջազգային իրավունքների փաստաթղթերում: 2016-ի հոկտեմբերին, երբ Սանայում տեղի ունեցող մի հուղարկավորության ժամանակ սպանվեցին 140 հոգի ,բազմաթիվ փորձագետներ եւ քաղաքական դեմքեր ,հիշյալ ցեղասպանության պատասխանատուն համարեցին Սաուդյան Արաբիային : «Ինդիփենդենթ»-ը «Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ կոալիցիան 140 զոհեր խլած օդային հարձակումից հետո կանգնած է զեղասպանության առջև» խորագրով հոդվածում քննարկել է այդ հարցը: Եմենում, ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունները համադրող Ջեյմի Մակ Գոլդիկը,հարձակումը համարել է ցնցող և պահանջել դադարեցնել խաղաղ բնակչության դեմ բռնությունները:
Սաուդյան կոալիցիայի միջոցով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը պատկանող Խոլերայով տառապող հիվանդների բուժկենտրոնի ռմբակոծումը 2018-ի հունիսի 12-ին ,որի հետեւանքով դադարեց այդ կենտրոնի աշխատանքը համարվում է ցեղասպանություն եւ Եմենում սաուդացիների պատերազմական ոճրագործություն: Կենտրոնը ,որը գտնվում էր Հաջջա սահմանային նահանգի արեւմտյան տարածքում գտնվող Աբս քաղաքում ,Եմենի ժողովրդին պաշտպանում էր Խոլերայից եւ վարակիչ այլ հիվանդություններից: Եմենում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության պատվիրակության նախագահ Ժաո Մարթինեզը ի հակազդեցություն այդ հարձակմանը նշել է.«Հարձակումից հետո «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ստիպված ժամանակավորապես դադարեցրել էր իր աշխատանքը: Սաուդացիների հարձակումը ապացուցեց, որ նրանք ուշադրություն չեն դարձնում բուժկենտրոնների եւ հիվանդների իրավունքներին և ընդունելի չէ որեւէ միտումնավոր կամ ոչ միտումնավոր պատրվակ: Եմենում Սաուդյան Արաբիայի միջազգային ոճրագործությունների նկատմամբ ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դրսևորած հովանավորությունները, և զենքի վաճառքը շարունակվելով ,Սաուդյան ռազմօդանավերը 2018-ի օգոստոսի 2-ին հարձակում իրականացրին Եմենի Ալ- Հուդայդա քաղաքի Ալ- Սուրա հիվանդանոցի վրա ,որի հետեւանքով սպանվել են 25 և վիրավորվել ավելի քան 100 խաղաղ բնակիչներ:
2018 թ․ի ապրիլին Սաուդյան ռազմօդանավերը հարձակվեցին եմենցի աշակերտներին փոխադրող մի հանրակառքի վրա,և աղետալի այդ հարձակման հետեւանքով զոհվեց 50 և վիրավորվեց 77 մարդ։ Հարձակումը իրականացել էր ամերիկյան ռումբերի միջոցով: ՄԱԿ-ը եւս իր զեկույցներում շեշտել է,որ Սաուդյան Արաբիան պատերազմական ոճրագործություններ է իրականացնում: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության մանուկների իրավունքների հարցերով ավագ հետազոտող Բիլ Վան Էսվելդի հավաստմամբ.«Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ աշակերտներին փոխադրող հանրակառքի վրա հարձակումը պետք է ավելացնել հարսանյաց հանդեսների, հիվանդանոցների ու դպրոցների վրա իրականացված հարձակումների հետևանքով խաղաղ բնակիչների վայրագ սպանությունների ցանկին: Այն երկրները, որոնք այդ ցանկի մասին իրազեկ լինելով հանդերձ առավել ռումբեր են վաճառում Սաուդյան Արաբիային ,նման մահացու հարձակումներին մեղսակից են»:Ժնևում , ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը և Միջազգային ներում կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի կառավարությանը եվ նրա դաշնակիցներին, այդ թվում Էմիրություններին մեղադրելով Եմենի ժողովրդի դեմ ոճրագործության և ցեղասպանության մեջ,պահանջում են պատասխանատվության ենթարկել նրանց։ Նման կազմակերպություններ բազմիցս ԱՄՆ-ին եւ եւրոպական երկրներին կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան ռեժիմին և նրա դաշնակիցներին:
Վերջին տարիներին ԱՄՆ-ը տարատեսակ զենքեր է տրամադրել Սաուդյան Արաբիային և Էմիրություններին ,ինչպես ֆոսֆորային և կլաստերային ռումբեր ,որոնց արտադրությունը ,վաճառքը և օգտագործումը արգելված է միջազգային կոնվենցիաների և միջազգային իրավունքների հիմամբ: Նման զենքեր ուղղակիորեն համարվում են անմեղ մարդկանց կոտորածի միջոց, որոնք դառնում են արեւմտյան երկրների և ռազմամոլ վահաբականության ծավալապաշտական նկրտումների զոհը: