Բորիս Ջանսոնի վարչապետությունը,նախադրյալներ, մարտահրավերներ եւ հեռանկարներ (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i109947-Բորիս_Ջանսոնի_վարչապետությունը_նախադրյալներ_մարտահրավերներ_եւ_հեռանկարներ_(1)
Բրիտանիայի վարչապետի եւ պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրության պահը հասունանալով ,հուլիսի 23-ին տեղի ունեցան Պահպանողական կուսակցության ներքին ընտրությունները, կուսակցության 160 հազար անդամների մասնակցությամբ։ 55-ամյա Բորիս Ջանսոնը հաղթեց ընտրություններում։Նրա օգտին քվեարկեց Պահպանողական կուսակցության 92 հազար 153 անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 46 հազար 656:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2019 11:37 Asia/Tehran

Բրիտանիայի վարչապետի եւ պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրության պահը հասունանալով ,հուլիսի 23-ին տեղի ունեցան Պահպանողական կուսակցության ներքին ընտրությունները, կուսակցության 160 հազար անդամների մասնակցությամբ։ 55-ամյա Բորիս Ջանսոնը հաղթեց ընտրություններում։Նրա օգտին քվեարկեց Պահպանողական կուսակցության 92 հազար 153 անդամ, իսկ նրա մրցակցի՝ Ջերեմի Հանթի օգտին՝ 46 հազար 656:

Իդեպ Բորիս Ջանսոնի հաղթանակը շատ էլ չընդառաջվեց:Բրիտանիայում ընդդիմադիր ամենամեծ կուսակցություն՝ Աշխատավորական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը այդ մասին ասել է.«Ջանսոնի հաղթանակը ժողովրդական   հովանավորություն չէր վայելում»: Պահպանողական կառավարության որոշ պաշտոնատարներ եւս բացասական մոտեցում դրսևորելով Ջանսոնի ընտրությանը ,հրաժարական ներկայացրին: Բրիտանիայի գանձապետարանի նախարար Ֆիլիպ Համոնդը և արդարադատության նախարար Դեյվիդ Գավոքը  նախապես հայտարարել էին ,որ Բորիս Ջանսոնի վարչապետ ընտրվելու դեպքում կհրաժարվեն իրենց պաշտոնից:Համոնդը հեռուստատեսային ասուլիսի ընթացքում նշելով  ,որ Ջանսոնի կառավարությունը մտադիր է հոկտեմբերի 31-ին լքել Եվրոպան, ընդգծել է,որ իզորու չէ համագործակցել նրա դահլիճի հետ: Նույնպես արտգործնախարարության Եւրոպայի ու Ամերիկայի հարցերով տեղակալ Ալեն Դունքանը հրաժարվել է իր պաշտոնից: Նա ևս հայտարարել էր, որ հնարավոր չէ համագործակցել Ջանսոնի հետ:

Ջանսոնը պահպանողական կուսակցության նախագահ ընտրվելուց հետո ունեցած  հակիրճ ելույթի ընթացքում շեշտել է,որ լրջորեն հետեւելու է Բրեքզիտի հարցին և վերանայման է ենթարկելու Բրիտանիայի հարաբերությունը իր եւրոպացի գործընկերների հետ:

Բրիտանիայի նորընտիր վարչապետն իր ելույթի ընթացքում անդրադառնալով այդ երկրում չքավորության և քաղաքի արվարձաններում բնակչության ավելացման խնդիրներին ,հանձնառու  դարձավ ուշադրության կենտրոնում պահել դրանք: Իր ելույթի ընթացքում Ջանսոնը նույնպես հայտարարեց,որ  մինչև հոկտեմբերի 31-ը իրականացնելու է Բրեքզիտը ,որը և նրա քարոզարշավի կարգախոսերից էր: Ջանսոնը այն պայմաններում ընտրվեց ,որպես Բրիտանիայի վարչապետ և պահպանողական կուսակցության նոր ղեկավար ,երբ Բրեքզիտը փակուղու է դեմ առել և սրվել են Լոնդոնի ներքին լարվածությունները կապված Եվրամիության կազմից այդ այդ երկրի դուրս գալու հետ: Ջանսոնը խիստ  հովանավորում է Բրեքզիտը։ Նա  հայտարարել է,որ նույնիսկ առանց համաձայնության հոկտեմբերի 31-ին Բրիտանիան հեռանալու է Եւրամիությունից: Ուրեմն Ջանսոնի ամենակարևոր առաքելությունն է Բրիտանիան հեռացնել Եվրամիությունից:

Եվրոպական մեծ երկրների պաշտոնատարները փորձել են դրական արձագանքելով  Ջանսոնի որպես Բրիտանիայի վարչապետ ընտրությանը , կանխեն նրա կոշտ դիրքորոշումը :Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը շնորհավորելով Ջանսոնին ընդգծել է,որ Լոնդոնի հետ հզոր բարեկամությանն է ձգտում: Գերմանիայի արդյունաբերական տերերը սակայն զգուշացրել են Եվրամիությունից Բրիտանիայի առանց համաձայնության հեռացման վտանգների մասին: Գերմանիայի արդյունաբերության միության գլխավոր տնօրեն Խուաքիմ Լանգը նշել է.« Լոնդոնի սպառնալիքներն առանց համաձայնության Եվրամիությունից հեռանալու հարցով վնասկար է և առավել հարված է պատճառելու տնտեսությանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս գնահատելով Թերեզա Մեյին հավաստել է.«Նա երբեք չկասեցրեց Եվրոմիության գործակցությունը»: Մակրոնը Ջանսոնի մասին ասել է.«Սպասում եմ նրա հետ աշխատելուն,ոչ միայն եվրոպական հարցերի և Բրեքզիտի մասին ,այլ նաև միջազգային կարևոր խնդիրների ,այդ թվում Իրանի և միջազգային անվտանգության մասին»:  Ընդսմին Իտալիայի ներքին գործերի նախարար  եւ «Լիգ» աջակողմյան կուսակցության ղեկավար Մատեո Սալվինին իր թուիթերյան գրառմամբ գովաբանել է Ջանսոնին: Սակայն Ջանսոնի վարչապետ ընտրվելու ամենակարևոր արտասահմանյան հովանավորն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է :Նա շնորհավորելով Ջանսոնին ,նրան անվանել է Բրիտանիայի Թրամփը:Թրամփը նախապես Ջանսոնին կոչել էր իր բարեկամը և Բրիտանիայի ապագայի համար լավ վարչապետ:

Երբ հուլիսի 24-ին Բրիտանիայի թագուհին Ջանսոնին դահլիճի կազմավորման պարտականությունը փոխանցեց,իրենց հրաժարականը ներկայացրին Բրիտանիայի արտաքին գործերի, առևտրի, պաշտպանության և եկամուտների  նախարարները: Երբ Բորիս Ջանսոնը պաշտոնապես ստանձնեց վարչապետի պաշտոնը, Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը չորեքշաբթի օրը  հրաժարական տվեց։ Միաժամանակ Բրիտանիայի առեւտրի նախարար Լիամ Ֆաքսը ևս հայտարարեց ,որ հրաժարվում է պաշտոնից:Բրիտանիայի պաշտպանության նախարար Փենի Մորդաութը ևս իր թուիթրյան գրառման ընթացքում հայտարարեց ,որ չի ցանկանում աշխատել Ջանսոնի հետ:Բրիտանիայի եկամուտների նախարար Ֆիլիպ Համոնդը չորեքշաբթի օրն իր հրաժարականը ներկայացրեց նախքան  Բորիս Ջանսոնի պաշոնին անցնելը: Նախապես Համոնդը հայտարարել էր ,որ չի սպասելու մինչև նոր վարչապետն իրեն հեռացնի աշխատանքից և նախքան ,որ  Թերեզա Մեյը իր պաշտոնը հանձներ Բորիս Ջանսոնին ,ինքը պաշտոնապես հրաժարվելու է: Բրիտանացի մի շարք նախարարներ ևս հայտարարել են ,որ Ջանսոնի հետ տարաձայնության պատճառով հրաժարական են ներկայացնելու: Բրիտանիայի վարչապետի գրասենյակը չորեքշաբթի օրը հաղորդել  է այդ երկրի եկամուտների,ներքին գործերի և արտաքին գործերի նորանշանակ նախարարների  մասին: Մի հրամանագրով Ջանսոնը Դոմինիկ Ռաբին նշանակել է այդ երկրի արտգործնախարար: 45 ամյա Ռաբը նախապես Բրեքզիտի հարցերով նախարար էր: Պահպանողական այս քաղաքական բործիչը հովանավորում է Եվրամիությունից Բրիտանիայի հեռացումը առանց համաձայնության: Սաջեդ Ջավիդը նշանակվել է,որպես ֆինանսների նախարար: Նա ժամանակին եղել է ներքին գործերի նախարար: Փրիթի Փաթելը ևս նշանակվել է ներքին գործերի նախարար:

Բրեքզիտը համարվում է Բրիտանիայի ժողովրդի կարևորագույն հարցը և հիմնական մտահոգությունը Եւրամիության համար: Հանրաքվեից  ավելի քան երեք  տարի անցնելով անորոշ իրավիճակը և Բրիտանիայի ու Եվրամիության միջեւ առկա  կարևոր տարաձայնությունների չկարգավորվելը պատճառ են դարձել,որ լուրջ զգուշացումներ հնչեն այդ կարգավիճակի շարունակման և սպառնացող լուրջ վնասների մասին: Նրանով հանդերձ, որ 2018 թվականի նոյեմբերի ավարտին Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնություն կայացավ,Բրիտանիայի պահպանողական վարչապետ Թերեզա մեյը այդ մասին երեք քվեարկությունների ժամանակ մեծ անհաջողություն ունեցավ այդ համաձայնությունը հաստատելու առումով: Այդ խնդիրը և ներքին ճնշումները պատճառ դարձան ,որ Թերեզա Մեյը 2019-ի մայիսի հայտարարի իր հրաժարականը: Ապա միջկուսակցական մրցակցություններ ձևավորվեցին պահպանողական կուսակցության նոր ղեկավարի և վարչապետի ընտրության հարցով,որը իվերջո հանգեցրեց Բրեքզիտի կողմնակից Բորիս Ջանսոնի պաշտոնավարությանը:

Բորիս Ջանսոնի ամենամեծ խնդիրը Եվրամիությունից այդ երկրի հեռանալու շուրջ պառլամենտի համաձայնություն շահելն է: Եվրամիությունից Բրիտանիայի հեռացման նախագծի նախօրինակը հաստատվել է 2018-ի նոյեմբերին Եվրամիության անդամ 27 երկրների կողմից,սակայն Բրիտանիայի պառլամենտը երեք անգամ դեմ է քվեարկել նախագծին : Ջանսոնը երեք ամիս ժամանակ ունի Բրեքզիտի իրականացման համար պառլամենտի պատնեշը  հաղթահարել: Նրա մտերիմները միառժամանակ առաջ հայտարարել էին ,որ նա մտադիր է կասեցնել խորհրդարանը: Ջանսոնը ով կողմնակից է կոշտ Բրեքզիտին, այսինքն Եվրամիության հետ Բրիտանիայի բոլոր հարաբերությունների խզմանը,հայտարարել է ,որ պատրաստ է առանց համաձայնության հեռանալ Եվրամիությունից: Մինչդեռ խորհրդարանի պատգամավորները մի նախագծով դեմ են գնացել առանց համաձայնության Եւրամիությունից հեռանալու տարբերակին:

Քաղաքական ընդհանրացած գործընթացի համաձայն, Պառլամենտի առկախումը կատարվում է կառավարության պահանջով և Բրիտանիայի թագուհու հաստատումից հետո: Սակայն Ջանսոնը ցանկանում է ,որ պառլամենտը ժամանակից ուշ աշխատանքի անցնի ,որպեսզի առիթը օգտագործի առանց պառլամենտի կողմից հարուցվող խոչընդոտկների, իրականացնել Բրեքզիտը:Ջանսոնը նախապես խորհրդարանի կասեցման նախագիծը ներկայացրել էր Թերեզա Մեյին ,որպես Բրեքզիտի փակուղուց հանելու տարբերակ, որին դեմ հանդես եկան  ստորին պալատի նախագահը և մեծ թվով պատգամավորները։

Ջանսոնի իշխանության անցնելով Եվրամիությունը խիստ մտահոգված է  այդ միությունից Բրիտանիայի հեռացման վերաբերյալ նրա կոշտ դիրքորոշման  կապակցությամբ: Եվրամիությունը թեև շնորհավորել է Բորիս Ջանսոնի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, սակայն միաժամանակ զգուշացրել է ,որ Բրեքզիտի կետերի մասին կրկին բանակցությունը բացառված է: Եվրամիությունը հայտարարել է,որ Ջանսոնը դժվար պայմանների դիմաց է կանգնելու և չի իրականանա նրա խոստումը Բրեքզիտի մասին կրկին բանակցության նպատակով :Ուրեմն նրանով հանդերձ ,որ Եվրոպայի և  Եվրամիության ղեկավարները շնորհավորել են նրան և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Օրսոլա Ֆոն դեր Լայնը ,նաև Եվրամիության այլ պաշտոնատարներ պատրաստակամություն են հայտնել համագործակցել Ջանսոնի հետ,սակայն ըստ տվյալների Եվրամիությունը բոլորովին չի ցանկանում Լոնդոնի հետ կրկին բանակցություն անցկացնել  Բրեքզիտի համաձայնեցված կետերի շուրջ:

Բրիտանիայի հրաժարված վարչապետ Թերեզա Մեյին հակառակ ,Ջանսոնը համոզված է ,որ եթէ Լոնդոնը և Բրյուսելը չհամաձայնվեն Եվրամիությունից հեռանալու համաձայնության շուրջ, Բրիտանիան պիտի առանց որևէ համաձայնության հեռանա Եվրամիությունից: Եթե այս հարցով Ջանսոնը իրականացնի իր խոստումը ,մեծ խնդիրների առջև է կանգնելու: Մարտահրավերները նախ իհայտ են գալու հենց Բրիտանիայում։ Մարտահրավեր, որն սպառանլիք է հանդիսանալու Բրիտանիայի ներքին քաղաքական դաշտում և նույնիսկ իր կուսակցության շրջագծում իր դիրքի համար,քանի,որ այդ երկրի ժողովուրդը պատրաստ չէ հանդուրժել Եվրամիությունից առանց համաձայնության հեռանալու աղետալի հետևանքները: Այժմվանից բրիտանացի քաղաքական դեմքերը և բարձրաստիճան պաշտոնատարները մտահոգ են Ջանսոնի վարչապետության շրջանում երկրի ղեկավարման հարցով: Շոտլանդիայի առաջին  նախարար Նիկոլա Սթերջենը բացարձակապես հայտարարել է,որ խորապես մտահոգված է Բորիս Ջանսոնի ապագա գործելաոճի կապակցությամբ:

Եվրամիության պաշտոնատարները ևս հստակեցրել են ,որ Բրեքզիտի հարցով որևէ փոփոխություն չեն հանդուրժելու: Եվրահանձնաժողովի տեղակալ Ֆրանս Թիմերմանը ընդգծել է.«Եվրամիությունը հակառակելու է Բրեքզիտի հարցով յուրաքանչյուր փոփոխությանը: Նրանով հանդերձ որ Բրյուսելը շեշտում է թէ անփոփոխ պիտի մնա Բրեքզիտի համաձայնությունը ,սակայն որոշ ապացույցներ վկայում են ,որ Եվրամիությունը հավանաբար համաձայնվի Բրեքզիտի ժամկետի երկարաձգմանը: Այս բնագավառում Եվրահանձնաժողովի նորանշանակ նախագահ Օրսոլա Ֆոն Դեր Լայնը շեշտել է,որ եթէ Ջանսոնը նոր պատճառներ ներկայացնի ,հավանաբար Բրյուսելը երկարաձգի Լոնդոնի համար ճշտված ժամկետը: Համենայն դեպս թվում է թե Ջանսոնը մտադիր չէ երկարաձգել Բրեքզիտը և վճռակամ է ,որ մինչև հոկտեմբերի 31-ը ամեն գնով հեռանա Բրեքզիտից ,թեև գիտի ,որ  Եվրամիությունից առանց համաձայնության հեռացումը ինչ արժէ: Սակայն Եվրամիությունը միայն պահանջում է համաձայնեցված  կամ կանոնավոր  Բրեքզիտ :Եվրամիության կողմից Բրեքզիտի հարցով բարձրաստիճան բանակցող Միշել Բարնիեն այդ մասին հայտնել է.«Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Բրիտանիայի նոր վարչապետի հետ կանոնավոր Բրեքզիտի համար»:

Այսօր Բրեքզիտի հարցը առավել քան երբևէ բարդացել է և դրա քաղաքական,տնտեսական և անվտագության հետևանքները խիստ մտահոգությունների տեղիք են տվել: Փորձագետները համոզված են ,որ Եվրամիությունից առանց համաձայնության հեռացումը ,հավանաբար Բրիտանիային տնտեսական սաստիկ լճացման դիմաց կանգնեցնի: Նաև Եվրամիությունից Բրիտանիայի հեռացման լուրջ հետևանքներից է Եվրոպայից ներմուծվող ապրանքների վրա տարիֆների գործադրումը: Բորսայի հարցերով փորձագետ Լուքման Օթոնգան համոզված է.«Բորիս Ջանսոնի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց մինչև հոկտեմբերի 31-ը շուկան սաստիկ տատանումների դիմաց է կանգնելու»: Բրիտանիայի Ներքին համախառն արտադրության չափանիշը մինչև 2020 թվական 2 տոկոսով  նվազելու է:

Համենայն դեպս Ջանսոնը անուշադրության է մատնում Բրեքզիտից հեռանալու հարցով բոլոր զգուշացումները ,որոնք կարող են հանգեցնել  Բրիտանիայի տնտեսության  լճացմանը։ Նա բոլոր հաշվարկները համարում է քարոզչություն: Նա խիստ քարոզչություն է ծավալում Բրեքզիտի մասին և խիստ քննադատում է այն նախագիծը ,որը Թերեզա Մեյն էր ընդունել Եվրամիությունից հեռանալու համար ,նաև այդ մասին բանակցելու նրա գործեղանակը: Համենայն դեպս նշված բոլոր դիրքորոշումները առնչվում են այն ժամանակաշրջանին, երբ նա դեռ վարչապետ չէր ընտրվել:

Այսօր հավանական է ,որ Ջասոնը հակառակ իր անցյալի կոշտ դիրքորոշումներին ,երբ դեմ հանդիման կանգնի արտաքին իրականություններին ,վերանայի իր դիրքորոշումը և Եվրամիության նկատմամբ ճկունություն դրսևորի: