Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (123)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i109989-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(123)
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք « Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ » հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 31, 2019 11:23 Asia/Tehran

Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք « Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ » հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:

Իրանի գիտահետազոտական ընկերություններից մեկի փորձագետները կարողացել են ստեղծել ուղեղը խթանող սարք: Այս ընկերության  արտադրանքով, Իրանը միանում է  նման սարքեր արտադրող չորս երկրներիին: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, ուղեղի խթանման մագնիսական սարքն առաջին անգամ արտադրվել է բուժական ու հետազոտական նպատակներով: Բարձր հաճախականությունը (100 Հերց) տարբեր տեսակի ալիքների արտադրության և մինչև 1.5 տեսլա մագնիսական դաշտի ստեղծման հնարավորությունը, հանդիսանում են այս սարքի առանձնահատկությունները

Այս սարքավորումն օգտագործվում է տարբեր խանգարումների, որպես օրինակ՝ Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների, դեպրեսիայի, հոգեկան խանգարումների բուժման ժամանակ:   

Ընկերությունը հայտարարել է, որ այս սարքը կիրառվում է հիվանդանոցներում, բուժկենտրոններում և վերականգնողական կենտրոններում: Աշխարհում նման սարք արտադրող երկրներն են Գերմանիան, Սիոնիստական ռեժիմը,  Բրիտանիան և Դանիան: Եվ այսօր արդեն նրանց է միացել Իրանը: Սարքի արժեքը կազմում է  մյուս երկրներում արտադրված սարքերի արժեքի մեկ հինգերորդը: Ընկերությանը հաջողվել է ուղեղի էլեկտրական խթանման սարքը արտահանել Թուրքիա, Իրաք, Հունաստան և Դուբայ: Այս ընկերությունում նախագծված սարքն իր մակարդակով հավասար է գերմանականին և երկու անգամ գերազանցում է բրիտանական ու դանիական սարքերին:

Սարքավորումը կիրառվում է բուժման նպատակով: Հիվանդները, բժշկի հսկողությամբ անցնում են 40 րոպե տևողությամբ 10 սեանս: Սարքի վրա տեղադրված գործիքի շնորհիվ, ուղեղի էլեկտրական իմպուլսները վերածվում են մագնիսական հոսքի, և հիվանդի գլխի վրա առաջացնում մագնիսական դաշտ, ակտիվացնելով ուղեղի նեյրոնները:

Ուղեղի խթանիչ սարքի արտադրությունն Իրանի գիտելիքահենք ընկերության կողմից

 

 

Իրանը, Web Of Scinence և  Scopus կայքերում հռչակվել է  որպես տարածաշրջանում առաջին երկիրը՝ գիտական հրատարակությունների առումով:

Իրանը տարածաշրջանում առաջին երկիրն է՝ գիտական հրատարակությունների առումով

 

Իրանի գիտությունների ինստիտուտի նախագահի ասելով. «Այս մասին տվյալները հավաքագրվել են անցած տարի: Դրանք ցույց են տալիս, թե մեկ տարվա ընթացքում Իրանն ինչ ընթացք է ունեցել գիտական հոդվածների հրատարակման առումով: Հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպես՝ հրատարակությունների քանակը, համաշխարհային գիտական համագործակցությունը, ամենաշատ փնտրված հոդվածները և այլն: Ցուցանիշներից մեկը եղել է գիտական աղբյուրների մակարդակը, որի առումով, Իրանը զբաղեցնում է աշխարհում 17-րդ տեղը»:

Ինստիտուտը գործարկել է Նամա կայքը, որտեղ ներկայացվում է երկրի գիտական քաղաքականությունը:

Իրանցի հետազոտողները մամուռներից ստացել են կենսոլորտային յուղ

 

Իրանի գիտական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության մասնագետները կատարել են մի հետազոտություն, որի ընթացքում հնարավոր է դարձել  կենսոլորտից յուղ  ստանալ: Այս հետազոտությունը կօգնի հետագայում գտնել էներգիայի նոր աղբյուրներ: Այն նաև կնպաստի բիոդիզելային վառելիքի արտադրությանը: Հետազոտության նպատակն է ավելի հեշտ միջոցներով յուղ ստանալ կենսոլորտից, հատկապես՝ ջրից: Հետազոտությունը իրականացվել է  1500 C ջերմասիտճանում, որի ընթացքում, մամուռներից հնարավոր է եղել արտադրել յուղ և ծախսել ավելի քիչ էներգիա: BIOFUL կոչվող այն նյութը ստացվում է մամուռներից և համարվում է էներգիայի ձեքռբերման լավագույն աղբյուրը: Այս մեթոդի ժամանակ հնարավոր է  բարձր արագությամբ արտադրել յուղի չոր նյութը: Միկրոկալգեիններն արևի լույսից և ածխաթթու գազից արտադրում են յուղ և այլ նյութեր: Դրանք կարող են կարևոր դեր ունենալ հատկապես դեղորայքի արտադրության մեջ:

Ավստրիական Նատուրո ընկերությունը կիրրառել է նոր մեթոդ, որի ժամանակ, կաթը հնարավոր է ենթարկել ոչ ջերմային մշակման: Այս մեթոդը պաստերիզացումից ավելի արդյունավետ է և պատճառ է դառնում, որ կաթն ավելի երկար պահպանվի: Պահպանության ժամկետն այս դեպքում կարող է հասնել մինչև 90 օրվա: Կաթի պաստերիզացման ընթացքում, հեղուկը 30 րոպեում տաքանում է մինչև 600 C: Իսկ նոր մեթոդով կաթը վերամշակելիս, դրա մեջ առկա մանրէները, որոնք կարող են փչացնել կաթը, ոչնչանում են: Այս մեթոդի ժամանակ, կաթում առկա վիտամինները պահպանվում են, այն դեպքում, երբ  պաստերիզացման ժամանակ դրանք ոչնչանում են: Դեռևս պարզ չէ, թե այս մեթոդն ինչպես է գործելու: Փորձագետները ենթադրում են, որ այս մեթոդի ժամանակ օգտագործվող տեխնոլոգիաներից մեկը մեխանիկական մշակումն է, երբ հատուկ սարքը, օգտվելով օդի ճնշումից, թույլ չի տալիս, որ օրինակ ավոկադոն, կտրելուց հետո փոխի իր գույնը: