Թրամփ: Մեդալի երկու կողմերը (2)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ընտրական քարոզարշավներից մեկում Թրամփին ծաղրելու, 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության վերաբերյալ Ռոբերթ Մուլլերի զեկույցի նկատմամբ հակազդեցությունների և Թրամփի ստերի մասին:
Սպիտակ Տուն մտնելուց իվեր մի շաբաթ չկա, որ թուիթերյան գրառումներով, կարծիքներով ու որոշումներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խառնաշփոթ չստեղծի: Նրա անհատականությունը, անկանխատեսելի ու քաղաքական նորմերից հեռու խոսքերն ու վերաբերմունքը պատճառ են դարձել, որ որպես նախագահ միշտ զբաղեցնի լրատվամիջոցների գլխավոր սյունակները: Ամենավերջին դեպքի ընթացքում, Վաշինգտոնում ընտրական քարոզարշավի ընթացքում մի խումբ երիտասարդներ հատուկ կերպով ծաղրել էին ԱՄՆ-ի խորհրդանշանը: Այս կապակցությամբ հրապարակած զեկույցում Վաշինգտոն փոստ օրաթերթը գրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթով հանդես եկավ Մարիոթ Մարկիս հյուրանոցում «Turning Point USA» կազմակերպության կողմից կազմակերպված արարողության ընթացքում՝ իր մի խումբ աջակողմ աջակիցների հավաքում: Ըստ այս հաղորդման, Թրամփի ելույթի ժամանակ մեծ էկրանի վրա ցուդացրվում է ԱՄՆ-ի նախագահական խորհրդանիշը: Առաջին հայացքով շատ սովորական էր երևում, սկայն ուշադիր նայելու դեպքում պարզվում էր, որ նիստը կազմակերպող ուսանողները հետաքրքիր կատակ են արել ԱՄՆ-ի հակասություններով լի նախագահի հետ և կարելի է գլխի ընկնել, որ կարևոր կետեր են թաքնված դրանում:

ԱՄՆ-ի խորհրդանշանում փոփոխված նկատելի կետերից էին՝ սպիտակ գլխով արծվի փոխարինումը ՌԴ-ն խորհրդանշող երկգլխանի արծվով, այն էլ այն դեպքում,երբ սպիտակագլուխ արծիվը ԱՄՆ-ի խորհրդանիշն է: Երկգլխանի արծիվը, ցարական Ռուսաստանի ու ներկայիս Ռուսաստանի պետական զինանշանն է, որ նաև պատկերված է Սերբիայի, Ալբանիայի և Չեռնոգորիայի դրոշակների վրա: ԱՄՆ-ի նախագահական խորհրդանշանի վրա երկգլխանի արծվի տեղադրումը անդրադառնում է Թրամփին ուղղված մեղադրանքներից մեկին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտություններին և այն հայտարարություններին, որ Թրմափը Ռուսաստանի օգնությամբ է հաղթել նախագահական ընտրություններում: Մյուս կողմից այս արծվի ձախ կողմի մագիլներում ԱՄՆ-ի նախնական 13 նահանգները խորհրդանշող 13 սլաքների փոխարեն գոլֆի փայտիկ է դրված: Այս կատակը անդրադառնում է գոլֆ մարզաձևի նկատմամբ Թրամփի մեծ հետաքրքրությանը: Վաշինգտոն փոստ օրաթերթի հաղորդմամբ Թրամփի գոլֆ խաղալը մինչ այժմ 102 մլրդ. դոլար ծախս է ունեցել ԱՄՆ-ի հարկատուների համար: Այս թռչնի աջ ճանկի մեջ, որ այնքան էլ արծվի չի նմանում ձիթենու ճյուղի փոխարեն թղթադրամ է դրված: Այս խորոհրդանշանի վրա լատիներենով գրված կարգախոսը, որ խոսում է ԱՄՆ-ի ժողովրդի միասնության ու միաբանության մասին՝ փոխարինվել է իսպաներենով գրված նախադասությամբ, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահին՝ Թրամփին անվանում է խամաճիկ: Սպիտակ Տան խոսնակներից մեկը Վաշինգտոն փոստ օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Նրանք նախագահի թինկունքում այս պատկերները ցուցադրվելուց առաջ չէին տեսել դրանց»: Թրեյնինգ Փոյնթ կազմակերպության խոսնակը նույնպես ասել է.«Չգիտեմ այս աղավաղված պատկերները ինչպես և որտեղից են հայտնվել Թրամփի թիկունքում գտնվող էկրանի վրա, սակայն դեռևս այս հարցում մեղավոր անձին գտնելու որոնումները արդյունքի չեն հասել»:
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մեջ Թրամփին ՌԴ-ի կողմից ցուցաբերված օգնության մեղադրանքը մի անգամ ևս հայտնվեց ԶԼՄ-ների գլխավոր սյունակներում՝ այդ գործը քննող դատախազ Ռոբերթ Մուլլերի կոնգրեսին ներկայացրած զեկույցից հետո: Այդուհանդերձ ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում Մուլլերի հայտարարությունները՝ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու համար նորություններ չէին պարունակում և Թրամփի ու կոնգրեսի հանրապետականների ուրախության պատճառ դարձան: Սակայն վիրտուալ միջավայրում այս հայտարարությունները Թրամփին ուղղված քննադատությունների պատճառ դարձան: Այս կապակցությամբ մի զեկույցում Նյուզվիք օրաթերթը գրել է.«Ռոբերթ Մուլլերի հայտարարություններից հետո՝ «Այժմ Թրամփին իմպիչմենտի ենթարկեք» և «Այժմ սկսեք իմպիչմենտի գործընթացը» հեշթեգները դարձան թուիթերի ամենաթեժ հեշթեգները»: Սոցիալական ցանցերի տասնյակ հազարավոր օգտատերեր ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ արեցին սկսել այդ երկրի նախագահին իմպիիչմենտի ենթարկելու գործընթացը: Կոնգրեսին նեկայացված Ռոբերթ Մուլլերի զեկույցի մեջ տարբեր և ուշագրավ կետ կա: Նա ասել է.«Հնարավոր է Թրամփին նախագահության շրջանի ավարտից հետո արդարության գործադրման կանխարգելման հետ կապված մեղադրանք ներկայացնել»: Ռոբերթ Մուլերը 6 ժամ պատասխանել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դատական ու անվտանգության կոմիտեների հարցերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության վերաբերյալ իր երկամյա հետաքննությունների մասին: Սա առաջին անգամ էր, որ Ռոբերթ Մուլլերը կոնգրեսում պատասխանում էր պատգամավորների հարցերին: Մուլլերի վկայությունից հետո «Այժմ Թրամփին իմպիչմենտի ենթարկեք» հեշթեգը ավելի քան 59000 թուիթերյան գրառումների մեջ կիրառվեց՝ այդ ցանցի օգտատերերի կողմից: Նունպես «Այժմ սկսեք իմպիչմենտի գործընթացը» հեշթեգը ավելի քան 65000 ագամ կիրառվել է թուիթերի օգտատերերի կողմից: Թուիթերի օգտատերերից մեկը գրել էր.«Մուլլերի այսօրվա վկայությունը մի անգամ ևս ցույց տվեց, որ կոնգրեսը պետք է կատարի իր գործը: Մենք պետք է հենց հիմա սկսենք Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը»: Մի այլ օգտատեր գրել էր.«Դեմոկրատ պատգամավորները հարցապնդման գործընթացը սկսելու համար սպասում են ժողովրդական աջակցության: Մենք պետք է մի բան ասենք»: Մի այլ օգտատեր գրել էր.«Այսօր Մուլլերն իր վկայությամբ պարզեց, որ Թրամփը հանցագործ է և դավաճան , որ չպետք է նախգահ լինի: Հասել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու ժամանակը»: Ուրիշ մեկը գրել էր.«Սա վավերացվեց: Թրամփը մի հանցագործ և մի խայտառակություն է ԱՄՆ-ի արդարադատության համակարգի համար»:
Ցանկացած զեկույց, որ Թրամփին արդարացնի իրեն ուղղված մեղադրանքներից դարձյալ նա ամերիկացիների մեծամասնության տեսնակյունից արժանի չէ նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար: Այդ պատճառով էլ Թրամփի ընդդիմադիրները նրա անարժանությունն ապացուցող ցանկացած նյութ գտնելու դեպքում տարածում են լայն մասշտաբով: Վերջերս երկու կարճ տեսագրություն էր հրապարակվել, որ ցույց էր տալիս ԱՄՆ-ի նախագահության ղեկը ինչպիսի անարժան մեկի ձեռքում է: Այս տեսագրություններից մեկում պատկերված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրածությունը՝ իր ռեստորանը և հավի թև գովազդելու համար: Այս տեսագրություններից մեկում Թրամփը պարում է մի խումբ պարուհիների ու մոդելների հետ: Թրամփը անբարոյականության հարուստ անցյալ ունի: Թրամփի վարքագծի առանձնահատկություններից մեկը ստելն է: ԱՄՆ-ի որոշ ԶԼՄ-ներ որոշ ժամանակ մեկ հետևում ու հաշվում են Թրամփի հնչեցրած ստերը: CNN-ը մի հաղորդմամբ քննարկել էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Դոնալդ Թրմափի» հատարարություները, ելույթներն ու թուիթերյան գրառումերը և գրել է.«Անցած շաբաթվա ընթացքում նա 61 սուտ հայտարարություն է կատարել՝ ներառյալ անարժեք չափազանցություններից մինչև մեծ ստեր»: Անդրադառնալով ճշմարտության նշանակությանը CNN-ը հայտնել է, որ այս ստերի տարածումով հետապնդում է Թրամփի քվերակողներին նախագահի ստերի մասին իրազեկելու նպատակը և գրել է.«Այդ անձինք պետք է հասկանան, որ խաբվել են»: CNN-ի զեկույցի մեջ ասված է.«Նախորդ քննարկումների համաձայն, 2017թ. հունվարից մինչև 2019թ. մայիս ամիսը Թրամփը 5276 անգամ ստել է: Սա հավասար է Սպիտակ Տուն մտնելուց հետո օրական 6 ստի հետ: Կարևոր կետը ԱՄՆ նախագահի ստերի ավելացող ընթացքն է: 2017թ. միջին հաշվով նա օրական 2.9 անգամ էր ստում, իսկ 2018-2019թթ.՝ 8.3 անգամ: Սակայն անցած շաբաթվա ընթացքում նա ռեկորդը կոտրեց և 61 սուտ հայտարարություն արեց: Այս սուտ հայտարարություններից 23-ը նա արեց «Հյուսիսային Կարոլինա» նահանգում իր ընտրական քարոզարշավի ժամանակ, 15-ը կառավարության նախորդ շաբաթվա նիստի ընթացքում, 6-ը թուիթերում ու հինգն էլ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Մնացած ստերն էլ ասվել են անցած շաբաթվա տարբեր իրադարձությունների ընթացքում: Թրամփի ամենախայտառակ սուտը կոնգրեսի դեմոկրատական պատգամավոր «Իլհան Օմարի» դեմ էր: Մինչև նախորդ շաբաթ չնայած այդ կնոջ դեմ թշնամական տրամադրության նրա հասցեին սուտ հայտարարություն չէր արել: Սակայն նախորդ շաբաթ Թրամփը «Իլհան Օմարին» մեղադրեց Ալ-Ղաիդային աջակցելու և գովելու մեջ: Մի կողմ թողած Իլհանի կողմից Ալ-Ղաիդային ցուցաբերված աջակցության սուտ լինելը, այս դեմոկրատական պատգամավորը թուիթերում կատարած գրառմամբ Սիոնիստական ռեժիմին դատապարտել էր «Չար արարքների» համար: ՆԱՏՕ-ի ծախսերի, Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության, հանրապետականների մեջ նրա ժողովրդականության, Չինաստանի տնտեսության, սոցհարցումների, Չինաստանի հետ տնտեսական պատերազմի, ներքին շուկայի և արդյունաբերության աճի, Կարոլինայի տնտեսության, անգործության, առողջապահության, կառավարության ծախսերի ու պարտքերի, դատական համակարգի, նախագահական ընտրության որոշ թեկնածուների իսկության, կոնգրեսի դեմոկրատական կանանց և այլնի մասին Թրամփի ստերը հաշվելու հետ միաժամանակ CNN-ը անդրադարձել է միջուկային համաձայնության վերաբերյալ Թրամփի սուտ հայտարարություններին: Վաշինգտոն փոստ օրաթերթը նույնպես Թրամփի նախագահության շրջանի մեկնարկից հետո, արձագանքելով ներքին ու արտաքին խնդիրների վերաբերյալ նրա կողմից կրկնվող ստերին այդ օրաթերթում «Ճշմարտության գնահատող» կոչվող հատուկ էջում պարզաբանել է այդ հայտարարություններն ու ստերը և ներկայացրել է մի զեկույց, որի համաձայն Թրամփը յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում 8 անգամ ստում է: