Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (124)
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք « Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ » հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2019-ին ,դոկտ. Գոլալե Ասղարիին հանձնեց «Շուշա»ի մրցանակը ,իր արժանի ծառայությունների եւ Արեւելյան Միջերկրականի «Էմրո» տարածաշրջանում, սննդի համաճարակաբանական ուսումնասիրություններում ակտիվ դերակատարության համար: Գիտահետազոտողը ավարտել է սննդագիտության ֆակուլտետը ։Նա «Շահիդ Բեհեշթի» բժշկական համալսարանի էնդոկրին և նյութափոխանակության ինստիտուտի հետազոտող է:Նա արժանի ծառայություններ է մատուցել հասարակական առողջապահության զարգացման ,իմասնավորի սննդառության եւ հասարակական սննդակարգի եւ ոչ խրոնիկ հիվանդությունների ոլորտներում, հատկապես էնդոկրին գեղձերի, ինչպես դիաբետի եվ գիրության հետ դրանց առնչության մասին:
Երիտասարդ գիտահետազոտողի գիտական և հետազոտական գործերից են՝ սննդի եւ գեղձերի բնագավառում գիտահետազոտական ավելի քան 100 նախագծերի իրագործման ոլորտում համագործակցելը, միջազգային հեղինակավոր հանդեսներում սննդամթերքի եւ գեղձերի մասին ավելի քան 70 հոդվածների հրապարակումը, միջազգային խորհրդաժողովներին մասնակցությունը։Նա գիտահետազոտական կենտրոնից արտոնություն է ստացել ,որպեսզի համագործակցի սննդագիտության ուսանողների ավարտաճառերի մշակման գործում: Գիտահետազոտողն իր մասնագիտական ցենզում հետեւյալ հաջողություններն է գրանցել ՝Իրանական 1393 թվականին «Ռազի»փառատոնում ընտրվել է,որպես օրինակելի ուսանող, 1389 թվականին համալսարանի գիտահետազոտական փառատոնի գերլիսանսի ընտրյալ ուսանող, 1395 թվականին գիտահետազոտական փառատոնում դոկտորականի ընտրյալ ուսանող ,1397 թվականին «Ալբորզ»հիմնադրամի «Մողուֆէ»փառատոնի ընտրյալ ուսանող եւ ընտրյալների հիմնարկի անդամ:
«Դոկտ.Շուշա»հիմնադրամի ֆելոշիփ մրցանակը հանձնվում է նրան ,ով առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում ունենա գիտական եւ գործնական անցյալ եւ տիրապետի անգլերենին:

Նանո տեխնոլոգիայի ուսանողական օլիմպիադայի արծաթյա մեդալակիր Մոհամադ Ռեզա Մաջիդին շահել է Ժնեւի գյուտարարների 47-րդ փառատոնի ոսկյա մեդալը: Նա ով պատրաստել էր մաշկը, ռենթգենի ճառագայթներից պաշտպանող մածուկ ,Ժնեւի գյուտարարության փառատոնի հանձնախմբի կողմից ներկայացվել է ոսկյա մեդալի համար: Գիտահետազոտողի խոսքով մածուկը մաշկը պաշտպանում է ռենթգենյան ճառագայթներից:Մածուկը նաեւ օժտված է անտիբակտերիալ հատկանիշով եւ նպաստում է մաշկի խոնավությանը:Մածուկը կարելի է օգտագործել նաեւ բժշկական պատկերահանումների ժամանակ նաեւ այն վայրերում ,որտեղ զանազան ալիքների միախառնվելու խնդիր կա:

Գիտահետազոտողի խոսքով բուսական յուղերով օժտված հիշյալ արդյունաբերության վրա կատարվել են նախնական փորձերը եւ այն ուղարկվել է առողջապահության նախարարություն ,անհրաժեշտ արտոնությունների համար:Առողջապահության նախարարության կողմից արտոնությունը ստանալուն պես սկսվելու է դրա լայնամասշտաբ անդյունաբերությունը:Գիտահետազոտողը ոսկյա մեդալ շահելուց բացի արժանացել է նաեւ մասնավոր մրցանակի: Այդ մրցանակը մասնավոր ձեւով 40 երկրի կողմից հանձնվում է ընտրյալ նախագծերին:
Նշյալ ուսանողը ,ով Գոնաբադի համալսարանի բժշկագիտական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող է ,շահել է նաեւ հարավային Կորեայի Սեուլի գյուտարարների միջազգային փառատոնի արծաթյա մեդալը ,նաեւ ԱՄՆ-ի սիլիկոն Վալի գյուտարարների փառատոնի բրոնզյա մեդալը:
Հիմնարար գիտությունների մի ընկերության գիտահետազոտողներ նախագծել են մի ծրագրակազմ ,որը բանավորի է վերածում ստացվող կարճ հաղորդագրությունները,որը օգտակար է կույրերի համար: Քանի որ այսօր տեղեկատվության համար շատ տարածված է բջջայինով կարճ հաղորդագրությունները ,նաեւ բազմաթիվ են նման հաղորդագրություններ հղողները,ուստի յուրաքանչյուր անհատ երկար ժամանակ է սպառում դրանք ընթերցելու համար:Դժվար է կարճ հաղորդագրությունների ընթերցումը ,հատկապես տարեցների եւ թույլ տեսողություն ունեցող անհատների համար: Պետավտովարչության տվյաների համաձայն, մեծամասնաբար ավտովթարների պատճառը ,վարորդության ժամանակ բջջային հեռախոսները եւ կարճ հաղորդագրություններն են:
Հիմնարար գիտությունների այդ ընկերությունը ,որի անդամները «Սանաթի Շարֆ»համալսարանից են ,նկատի առնելով հասարակության կարիքները մշակել են խելացի բջջային հեռախոսների համար հաղորդագրությունը բանավորի վերածելու տարբերակը ,որպեսզի նշված դժվարությունների մի մասը լուծվեն: Պարսկերեն գրությունը բանավորի վերածող սավթվերը բարձրաձայն ընթերցում է հաղորդագրությունները ,որի արդյունքում անհրաժեշտ չէ նայել բջջայինին: Հիշյալ սաֆթվերը կարող է բանավորի վերածել նաեւ այլ հաղորդագրությունները : Զանգահարման դեպքում նախ հայտարարում է զանգահարողի անունը: Նաեւ սաֆթվերը ունի այն հնարավորությունը, որ բանավոր հաղորդագրությունը ուղարկի ուրիշներին:

Տեխասի համալսարանի գիտահետազոտողների համաձայն, Lira glutide դեղի օգտագործումը «Մեթորֆին»դեղի հետ խիստ օգտակար է այն երեխաների բուժման համար ,որոնք տառապում են 2-րդ տեսակի դիաբետով: Գիտահետազոտող խմբի անդամներից մեկն ասում է,-,դիաբետ հիվանդությամբ տառապող մեծահասակների այս դեղը խիստ օգտակար է երեխաների եւ երիտասարդների համար: Առայժմ այն երեխաների համար,որոնք տառապում են 2-րդ կարգի դիաբետով հաստատված է միայն մեթորֆինը եւ Ինսուլինը:
Գիտահետազոտողի խոսքով 2-րդ կարգի դիաբետը 18-ը չլրացրած անձանց մոտ բուժելու համար խիստ անհրաժեշտ են այլ տարբերակներ եւս: Բուժման այս նոր տարբերակը հաստատվելու դեպքում ,այն կարող է լավապես փոխարինել ինսուլինին ,որից օգտվում են 2-րդ կարգի դիաբետով 18-ը չլրացրած երիտասարդները: Ուսումնասիրության ժամանակ դիաբետով տառապող 66 երեխաներ ,26 շաբաթ բուժվել են Lira glutide եւ մեթֆորմին դեղով: Նույն ժամանակամիջոցում 68 երեխաներ ստացել են Մեթֆորմին եւ մեկ այլ դեղ: Տարիքային սահմանը 10-ից 17 էր: Երկու խմբի համեմատությունը պարզում է ,որ նրանք ովքեր ստացել են Lira glutide եւ մեթֆորմին դեղերը, ավելի գոհացուցիչ արդյունքներ են ունեցել:
