Իրանի ժամանակակից արվեստը փայլում է Վենետիկի արվեստի Բիենալեում
Վենետիկի արվեստի բիենալեն աշխարհի արվեստի ամենահին իրադարձություններից է: Այն անցկացվում է Իտալիայի Վենետիկ քաղաքում երկու տարին մեկ անգամ: Այս տարի ցուցադրվել են իրանցի նկարիչներ՝ Ռեզա Լավասանիի, Սամիրա Ալիխան Զադեի և Ալի Միր Ազիմիի ստեղծագործությունները:
Այս տարվա ցուցահանդեսը կոչվում է «Ապրել հետաքրքիր ժամանակներում»: Վենետիկի 58-րդ բիենալեն մեկնարկել է 2019 թ.ի մայիսի 10-ին: Այն շարունակվելու է վեց ամիս՝ մինչև նոյեմբերի 24-ը: Իրանի տաղավարը, որը կոչվում է «Լինել և երգել», այս տարի ճանաչվել է որպես արվեստի իրադարձության ամենահիասքանչ տաղավարներից մեկը:
Վենետիկի արվեստի ցուցահանդեսը աշխարհի ամենակարևոր և ամենահին արվեստի փառատոներից է, որը առաջին անգամ ստեղծվել է Վենետիկի քաղաքապետ՝ Ռիկարդո Սլավատիկոյի կողմից 1893 թվականի ապրիլի 19-ին: Որոշ ժամանակ անց այն կարողացավ գրավել աշխարհի նկարիչների ուշադրությունը: Այս գեղարվեստական իրադարձությունն այժմ կոչվում է գեղարվեստական օլիմպիադա: Իրանը ութ շրջան մասնակցել է այս փառատոնին, որոնցից երկուսը եղել է հեղափոխությանը նախորդած տարիներին, իսկ վեցը՝ իսլամական հեղափոխությունից հետո:
Փորձագետների կարծիքով, Իրանն այս շրջանում ավելի հաջողակ է ներկայացել արվեստի փառատոնին, քան նախորդ տարիներում: Չնայած Վենետիկի արվեստի ցուցահանդեսում, աշխատանքները միասին չեն համեմատվում և մրցակցություն չկա, սակայն որոշ երկրների նկարիչներն ու տաղավարները փայլում են, և նրանք ավելի բարձր դիրքում են հայտնվում արվեստագետների տեսակետից: Այս շրջանում Իրանցի նկարիչները՝ ներկայացնելով արժեքավոր արվեստի գործեր այցելուների ուշագրությունը գրավել են իրենց գործերի վրա և ճանաչվել են, որպես ստեղծագործ և նորարար նկարիչներ: Այս շրջանի ցուցահանդեսին մասնակցել են 90 երկրներ: Գանան, Մադագասկարը, Մալայզիան և Պակիստանն առաջին անգամ է, որ մասնակցում են արվեստի այս մեծ իրադարձությանը:
Իրանը Վենետիկի բիենալեին մասնակցել է երեք արվեստագետների՝ Ռեզա Լավասանիի «Կյանքը», Սամիրա Ալի Խանզադեի « Կոշտ հիշողության ուրվականը» և Ալի Միր Ազիմի « Երգի Ականատեսը» գործերով:
Ռեզա Լավասանին հայտնի է կյանքի թեմայով ստեղծագործություններով: Նա ավելի քան 30 տարի է զբաղվում է նկարչությամբ և քանդակագործությամբ: Սա առաջին անգամ է, որ նա մասնակցում է Վենետիկի բիենալեին:
Լավասանին իր գործերը ստեղծում է թղթե խմորով: Նա ասում է, որ ցուցադրում է ջահեր, աթոռներ, աշխատասեղաններ և մարդկային կյանքին վերաբերող սովորական իրեր:
Նա ասել է, որ այն ժամանակահատվածում, երբ ես գտնվում էի այնտեղ Իրանի տաղավարը ուշագրավ էր: Բոլոր խմբերից ներառյալ նկարիչներ, պատկերասրահների տնօրեններ և համալսարանի դասախոսներ այցելելում էին Իրանի տաղավարը:
Ռեզա Լավասանին իր արվեստի մասին ասել է.-«Իմ ստեղծագործությունը կոչվում է «Կյանք» և հաշվի առնելով իմ հետաքրքրությունը պարսկական գրականության նկատմամբ, իմ գործերը միշտ ասոցացվել են պարսկական պոեզիայի հետ: Վենետիկի բիենալեի այս շրջանի իմ արվեստի գործերը պատրաստվել են վերամշակված նյութերով:
Նկարիչ Սամիրա Ալիխանզադեն, ով 12 ցուցահանդես է անցկացրել Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում, երկրորդ անգամ է, որ նրա աշխատանքը ընտրվում է Վենետիկի բիենալեի համար: Այս տարի նա ստեղծել է հինգ պաստառների հերթականություն, որը կոչվում է «Կոշտ հիշողության ուրվականը»: Նա ասում է, որ նախորդ աշխատանքները շարունակելով, օգտագործել է հին լուսանկարներ և թվային տպագրություն՝ մետաղի ցանցի վրա: Հագուստի վրա կնոջ դեմքը կարծես ուրվական է և ֆոնին մի նամակ, որը վերաբերում է անցած տարիներին և հիշեցնում է անցյալի կորցրած ժամանակը: Այցելուն իրեն նույնացնում է արվեստի այդ պատկերների հետ:
Իրանի տաղավարի մասին նա ասում է, որ Իրանի տաղավարը մինչ այժմ եղել է ամենասիրված տաղավարներից մեկը, որով հետաքրքրվում են այցելուները:
Վենետիկի բիենալեի կազմակերպիչները, Իրանի տաղավարի լուսանկարները տեղադրել են վիրտուալ ցանցերում և հեղինակավոր կայքերում, որը ցույց է տալիս Իրանի տաղավարի որակը:
Տիկին Սամիրա Ալիխանզադեն ասել է, -«Իմ ստեղծագործությունը բաղկացած է հինգ առանձին կտորներից, որոնց երկարությունը մոտ 11 մետր է: Ստեղծագործությունը կոչվում է «Կոշտ հիշողության ուրվական», քանի որ մարդկանց հիշողությունները մնում են, որպես ուրվականներ մեր մտքում»:
Իրանցի երիտասարդ արվեստագետ Ալի Միր Ազիմին ծնվել է 1984 թ.-ին: Նա սովորել է արվեստի զանազան մեթոդներ և անցել է կինոյի, փիլիսոփայության և կերպարվեստի փուլերը ։ Նա իր ստեղծագործության մեջ աշխատել է հակառակ տեսքի և հակառակ խորության գաղափարի վրա: Նրա հիմնական գաղափարն է համեմատել մարդու երեխաների և անչափահաս ֆինչի լեզու սովորելու ունակությունները: Ալի Միր Ազիմին ասում է, որ ինքը հետաքրքրված է կինոյով և գրականությամբ և իր արվեստի գործը ստեղծել է ոգեշնչված լինելով ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարդի գործերից: Նա ասել է, ստեղծագործության համար օգտագործել է երկաթ, փայտ, ապակի և այլ հումքեր: Սպահանցի արվեստագետ Ալի Միր Ազիմիի ստեղծագործությունը կոչվում է «երգի վկա», որը վերաբերում է Բոսնիայի և Պաղեստինի դեպքերին:
Իտալական «Էսպոարտե Դիջիթալ» արդի արվեստի հանդեսը Վենետիկի 58-րդ արվեստի բիենալեի մասին հունիսի 4-ին հրատարակված հատուկ համարում գրել է, որ Իրանի տաղավարը հայտնվել է աշխարհում ամենակարեւոր մշակութային իրադարձություններից մեկի «Ազգային գործընկերություն» բաժնի լավագույն ցուցակում:
Անգլիական և իտալական շատ լրատվամիջոցներ նշել են, որ պետք է անպայման այցելել այս տարվա Վենետիկի արվեստի բիենալեին մասնակցող Իրանի տաղավարը:
Permozola իտալական լրատվական կայքը Իրանի տաղավարը ներառել է այն 10 տաղավարների շարքում, որը չպետք է բաց թողնել: Այս կայքը գրել է, որ Իրանի տաղավարը ունի նուրբ և կանացի ոճ: Արվեստագետներ՝ Ռեզա Լավասանին, Սամիրա Ալիխանզադեն և Ալի Միր Ազիմին աշխատել են իրանական ավանդույթի վրա:
Բրիտանական The Art Newspaper թերթը Ռեզա Լավասանիի աշխատանքի մասին գրում է, հյուրասիրության սեղանների վրա դասավորված ծաղկամանները, մրգերը, մոմակալները, խաղալիք ձիերը և գդալները լցնում են սենյակը:Հսկայական ջահը հասնում է գագաթին:
Ամբողջ այս Installation-ն իրանցի արվեստագետ Ռեզա Լավասանիի կողմից նախագծվել է, նպատակ ունենալով պատկերել կյանքի ցիկլը: Ծերունու դատարկ աթոռը նշանակում է կորուստ և մահ: Իրանի ազգային տաղավարի այս նշանակալի գործը, հինգ մեծ արկղերով նավով բերվել է Վենետիկ:
Զեկույցում նշվել է, որ իրանցի նկարիչ Սամիրա Ալիխանզադեն օգտագործել է լուսանկարներ,որպեսզի պարզ հագուստների և կոշիկների հետ միասին, թափանցիկ պատկեր ներկայացնի Իրանում անցյալի երիտասարդ կանանցից:
Վերջում պետք է նշել, որ արվեստի այս խոշոր փառատոնին մասնակցող արվեստագետները ներկայացնում են իրենց երկրի մշակույթը, արվեստը, պատմությունն ու քաղաքակրթությունը և իրենց ազգային և մշակութային ինքնությունը դրսևորել են ժամանակակից արվեստի համատեքստում: