Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (125)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i110228-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(125)
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք « Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ » հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 07, 2019 17:02 Asia/Tehran

Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք « Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ » հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:

Իրանական գիտելիքահեն մի ընկերություն պատրաստել է տնային եւ արդյունաբերական ջրազտման սարք,որը կարող է  ամբողջությամբ մաքրել ջրում առկա արսենիկ թույնն ու վտանգավոր աղտոտվածությունները ,պահպանելով ջրի օգտակար նյութերը: Ընկերության տնօրենի խոսքով ջրում առկա են քիմիական 700 տեսակի վտանգավոր նյութեր,որոնք հետեւանքն են ստորգետնյա եւ ընթացող ջրերում  արդյունաբերական եւ քաղաքային կեղտաջրերի ,սանիտարական նյութերի եւ թունաքիմիկատների ներթափանցման: Արսենիկի պես նյութեր թեեւ չեն փոխում ջրի համն ու հոտը ,սակայն ջրում առկա ամենավտանգավոր էլեմենտներն են: Եթե խմելաջուրը պարունակի չափից ավելին ծանր երկաթներ ,իմասնավորի արսենիկ,սնդիկային նյութեր  կամ քրոմ,վտանգավոր է լինելու մարդու համար եւ քաղցկեղով վարակվելու ռիսկը բարձրանալու է: 

Գիտելիքահեն ընկերության տնօրենի խոսքով Էկոհամակարգի տեխնոլոգիան ,որը ջուրը վտանգավոր նյութերից մաքրելու ամենաազդեցիկ մեթոդն է ,զարգացում է արձանագրել այս ընկերության միջոցով եւ օգտագործվում է թե տնային փոքր մասշտաբի ջրազտարանների եւ թե հիմնարկությունների ,գյուղերի եւ քաղաքների պարագայում: Սարքերը ջուրը զտում են համապատասխան ստանդարտներով եւ այն դարձնում օգտագործելի: Ներկայումս գոյություն ունեցող նմանօրինակ սարքերը չեն կարողանում կատարելապես մաքրել վտանգավոր էլեմենտները, համապատասխանեցված չեն կենսոլորտին ,կարիք ունեն բարդ սարքավորումների եւ երբեմն մաքրում են նաեւ օգտաշատ հանքանյութերը եւ թողնում անընդունելի քանակությամբ կեղտաջրեր:

Գիտահետազոտողի  խոսքով Էկոհամակարգի տեխնոլոգիան, որը գրանցվել է գյուտարարության ցանկում, ջրից վտանգավոր էլեմենտները, ինչպես արսենիկը և ծանր երկաթները մաքրելու ամենաարդյունավետ մեթոդն է, որը մշակվել է ընկերության կողմից և օգտագործվել է տան, գրասենյակի, գյուղական և քաղաքային ջրերի մաքրման գործընթացներում: Իսկ չեն մաքրվում կալցիոմի պես օգտակար նյութերը: Բնակարանային պայմաններում արսենիկի եւ վտանգավոր աղտոտված նյութերի  մաքրելը ,ջրի ծանր եւ կարծր նյութերի պակսեցնելը, կատարյալ ինքնաշխատ կարգավիճակը ,խոհանոցի պատի վրա դրա տեղադրման հնարավորությունը եւ դյուրին օգտագորման եղանակը,փոքր տարածքներում օգտագործելի լինելը ,սպառողի ցանկությամբ ձեւի եւ գույնի ընտրության հնարավորությունը ,ջրի վատնելը կանխելը եւ մատչելի գինը ,տնային ջրազտման սարքերում «Էկոհամակարգի» տեխնոլոգիայի առավելություններից են:

 

Շուկայում առկա ֆոմերը համարվում են նավթային արդյունաբերություններ ,որոնց այրվելը խիստ աղտոտվածություն է առաջացնում: Սակայն իրանցի մի գիտահետազոտող  կենսոլորտին համապատասխան ֆոմ է արտադրել եւ վերացրել այդ դժվարությունը: Վաշինգտոնի համալսարանի ասիստենտ եւ գիտահետազոտող պրոֆեսոր Ամիր Ամելին ,ով հիշյալ ֆոմի արտադրողն է նշում է,որ ֆոմը ոչ միայն համապատասխանեցված է կենսոլորտին ,այլ նաեւ բնական ֆոմերի հետ համեմատությամբ էլ ավելի լավ մեկուսիչ  է համարվում: Հիշյալ ֆոմի 75 տոկոսը ցելուլոզի նանո բյուրեղներից է ,որը ոչ միայն հաջող մեկուսիչ է ,այլ կարող է դիմանալ , իր կշիռի 200 պատիկ ծանրությունը  եւս ,առանց կորցնելու իր սկզբնական ձեւը եւ տեսքը: Հնարավոր է այս ֆոմը կատարելապես ոչնչացնել:Դրա այրվելուց  հետո մոխիր չի մնում:   

 

«Ռոյան» գիտահետազոտական կենտրոնի «Թարբիաթ Մոդարեսի» եւ «Սանաթի Շարիֆ»-ի գիտահետազոտողները ուսումնասիրելով  Լիթիումի քլորիդը եւ նյարդային ցողունային բջիջների պատվաստման արդյունքները ,հայտնաբերել են դրա լաբորատորային դրական ազդեցությունը ողնուղեղից վնասված կենդանու վերականգնման վրա: Բջջագիտության գիտահետազոտողների նպատակներից է բուժել ողնուղեղի վնասվածքը: Բազմաթիվ ջանքեր են իրականացվել վնասված ողնուղեղը վերականգնելու եւ հիվանդների մոտ շարժվելու կարողականությունը վերականգնելու համար,սակայն դրանցից եւ ոչ մեկը վերջնական բուժման չեն հանգել: Բջջային բուժումը  միշտ համարվել է ողնուղեղի բուժման տարբերակներից մեկը: Լիթիումի քլորիդը եւս համարվում է ազդեցիկ նյութ  վնասված ողնուղեղի իրավիճակը բարելավելու եւ նյարդային  համակարգի կարողականությունը ավելացնելու համար:

Ողնուղեղային վնասվածքների բուժման մեթոդները գտնելու նպատակով, հիշյալ գիտահետազոտողները մի հետազոտական աշխատանք են նախագծել, որի ընթացքում ողնուղեղային վնասվածքով լաբորատորային պայմաններում քննարկվել է Նյարդային ցողունային բջիջների պատվաստման ազդեցությունը  Լիթիումի քլորիդի համատեղ օգտագործման ժամանակ եւ դրա ազդեցությունը բջիջների կենսունակության եւ բազմացման հարցով:Գիտահետազոտման ժամանակ նախ լաբորատորային կենդանիների մոտ ողնուղեղային վնասվածք է ստեղծվում ,ապա այդ նմուշները բաժանվում են չորս խմբերի: Վերահսկվող խումբը որ որեւէ բուժում չէր ստանում,երկրորդ խումբը,որին պատվաստվել էր Նյարդային ցողունային բջիջներ ,երրորդ խումբը որը ստանում էր Լիթիումի քլորիդ եւ վերջին խումբը ,որը ստանում էր նյարդային ցողունային բջիջներ եւ Լիթիումի քլորիդը միաժամանակ:Ուսումնասիրությունները պարզել են ,որ Նյարդային ցողունային բջիջների եւ Լիթիումի քլորիդի միատեղ ստացողների  , նաեւ միայն Լիթիումի քլորիդ ստացողների  մոտ շարժվելու կարողականությունը բարելավվում է: Նաեւ հյուսվածքների քննարկումը պարզել է,որ պատվաստված նյարդային ցողունային բջիջները տարբերակվելով շարժվում են ողնուղեղի երկայնքում: Առավել դրանց «Նեստին»կոչվող բջիջները, որոնք Լիթիումի քլորիդ ստացող խմբում էին այլ խմբերի հետ համեմատաբար էլ ավելիով են բազմանում եվ տարածվում :Արդյունքները ապացուցում են ,որ Լիթիումի քլորիդը  առանձին վերցրած կամ նյարդային ցողունային բջիջները պատվաստվելով լավագույն արդյունք ունեն ողնուղեղային վնասվածքների դեպքում շարժվելու կարողականությունը վերականգնելու հարցով: 

 

Թավրիզի Ազատ համալսարանի գիտահետազոտողները պատրաստել են մի կոշիկ ,որը կարող է նվազեցնել  վերքի հավանականությունը շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ,նվազեցնել նաեւ վնասված անդամի հատումը եւ կանխել հետագա վնասներն ու ծախսերը: Մասնագիտական այդ կոշիկը   կանխում է շաքարային դիաբետի հետևանքով առաջացած վերքերը :Այն պատրաստվել է Մեյսամ Ամինիի եւ իր գործընկերների  կողմից:

Գյուտարարի խոսքով՝ սարքը նախատեսված է նրանց համար,ովքեր տառապում են շաքարային դիաբետով եւ աշխատանքի բերումով երկար ժամանակ կանգնած են: Ոտքի վերքը ,որը շաքարային դիաբետի հետեւանքով է առաջանում ,նման հիվանդների մոտ շատ տարածված է եւ այդ խելացի  կոշիկը կարող է օգտագործման ընթացքում ոտքի զանազան կետերի վրա առաջացած ճնշումը չափելով ,ճնշման բարձրացման դեպքում այդ մասին իրազեկել օգտագործողին,որպեսզի իր կանգնելու կամ քայլելու վիճակը փոխի: Կոշկի մեջ տեղադրված է մի քանի էլեկտրոնիկ սենսորներ եվ ճնշաչափ  նաեւ օդափոխիչ:

Գյուտարարի խոսքով այդ կոշկի առավելություններից է շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ ոտքի վերքի նաեւ անդամահատման հավանականության նվազեցումը,բուժիչ յուրահատկությունը եւ արդյունավետությունը: