Իսլամաֆոբիան արևմուտքում (85)
(last modified Tue, 17 Sep 2019 12:08:11 GMT )
Սեպտեմբեր 17, 2019 16:38 Asia/Tehran

Թանկագին բարեկամների այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Կանադայի Քվեբեկի նահանգային պառլամնետի կողմից վավերացված օրենքի մասին, ինչը նոր սահմանափակություններ է առաջացնում մուսուլման կանանց համար:

Կանադայի ֆրանսալեզու Քվեբեկ նահանգը Ֆրանսիայի նման աշխարիկության օրենքի անվան տակ նոր օրինագծեր է վավերացրել, որ գործնականում կառավարական վայրերում սահմանափակում է մուսուլման կանանց հատկապես հիջաբ կրող կանանց ներկայությունը: Կանադայի Քվեբեկի կառավարական վայրերում կրոնական հագուստերն արգելող օրենքի վավերացումից ավելի քիչ քան 24 ժամ անց այս քաղաքում հարյուրավոր մուսուլմաններ ցույց անցկացրին: Մուսուլմանները կոչ արեցին չեղյալ հայտարարել այս օրենքը և մուսուլման կանանց իսլամական հագուստ հագնելու ազատություն տալ: Թիվ 21 օրենք կոչվող այս օրինագիծը վավերացվեց 73 կողմ և 35 դեմ ձայներով: Այս օրենքի մեջ ներառվում են կառավարության աշխատակիցները, այդ թվում ուսուցիչները, դատավորները և ոստիակության սպաները, որոնք վարձվելու են օրենքի վավերացումից հետո: Եթե կառավարության աշխատակիցները այս օրենքը չհարգեն ապա կարգապահական քայլեր կգործադրվի նրանց դեմ: Այս օրենքի համաձայն մարտի 28-ից հետո աշխատանքի ընդունված ուսուցիչները չեն կարող կրոնական բնույթի հագուստներ հագնել: Նույնպես ավելի վաղ աշխատանքի ընդունված ուսուցիչները, եթե պաշտոնի բարձրացման ցանկություն ունեն չեն կարող կրոնական բնույթի հագուստներ հագնել: Վերջին տարիների ընթացքում Քվեբեկի կառավարություններն իրենց իշխանության աշխարհիկ էության հզորացման համար փորձել են աշխատակիցներին արգելել հիջաբ կամ այլ կրոնական հագուստներ հագնել: Կանադայի մուսուլմանների միությունը դատապարտել է այս օրինագիծը և հավելել է.«Այս օրենքի համաձայն մուսուլման կանայք անարդարացի խտրականությունների են ենթարկվում և այս երկրում իսլամաֆոբիան տարածվում է»: Քվեբեկի մուսուլման կանայք ասում են, որ այս օրենքի վավերացումից հետո նրանց դեմ գործադրվող բռնություններն ու հալածանքները խստորեն ավելացել են: Կանադայի ազգային սոցհարցման կենտրոնը 2011թ. այս երկրի մուսուլմանների թիվը շուրջ 1 մլն. 53 հազար 954 մարդ է հայտարարել այսինքն այս երկրի բնակչության 3.2 տոկոսը և իսլամը Կանադայի երկրորդ կրոնն է: Վերջին հաղորդումները ցույց են տալիս, որ Կանադայում իսլամաֆոբիան 151 տոկոս աճել է: Միայն մուսուլմանները չեն որ դեմ են Քվեբեկի նահանգային խորհրդարանի վավերացրած օրենքին: Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն նույնպես դեմ է այս օրինագծին: Ավելի վաղ այս օրինագծին դեմ արտահայտվելով  Թրյուդոն ասել էր.«Ես դեմ եմ կառավարության այս որոշմանը, որ կանանց հրահանգում է ինչ պիտի հագնել կամ ինչ չպիտի հագնել»: Թիվ 21 օրենք կոչվող օրինագծի վավերացումից հետո Կանադայի վարչապետը խստորեն դատապարտել է այն և նշել.«Չեմ կարող պատկերացնել, որ ապրում եմ մի հասարակության մեջ, որի օրենքները սահմանվում են քաղաքացիների կրոնների միջև խտրականության հիմունքով»:

Կանադայում խտրական օրենքների դեմ բողոք

Կանադայի լիբերալիստական կուսակցության փոխնախագահ Պիեր Արկանդը քննադատլեով նոր աշխարհիկ օրենքը ցավ է հայտնել այս օրենքի վավերացման կապակցությամբ և պառլամենտում օրենքի վավերացման համար քվեարկության պահը բնութագրել է որպես «Քվեբեկի տխրալի օրը»:  Նա հստակեցրել է.«Այսուհետև Քվեբեկի բնակչներից խլվում է իրենց իրավունքները»: Կանադայի մուսուլմանները, քաղաքացիական ակտիվիստները և այդ երկրում ազատատենչ կազմակերպությունների անդամները թիվ 21 օրենքի հետ կապված բողոքի նոտա են ներակայցրել Քվեբեկի գերագույն ատյանին և բողոքել են ուսուցիչների, դատավորների, իրավաբանների և ոստիկանության սպաների համար կրոնական խորհրդանշաններ կրելն արգելող քայլի դեմ: Այս գործով հայցվորներից մեկը «Կանադայի քաղաքացիական ազատությունների միությունն» է: Հիջաբ կրող ուսանողուհիներից Աշրաղ Նուր Ալ-Հաղն ասում է.«Հիջաբ կրելու կամ չկրելու որոշումն ինքս եմ կայացնում ոչ թե կառավարությունն ինձ համար որոշում ընդունի»: Նա հավելել է.«Այս օրենքը ինձ իմ երազանքներից զրկել է և պարզապես ասում է, որ ես Քվեբեկի հասարակության մասնիկը լինելու արժանիքը չունեմ: Այսքան սովորել եմ, որ Քվեբեկի լավագույն ուսուցչուհիներից մեկը դառնամ և հիմա բոլոր երազանքներս քամուն են տալիս: Ես բոլոր գործընկերներիցս ավելի շատ ժամ եմ հատկացնում սովորելու համար, որպեսզի հասնեմ այս աստիճանին որտեղ այժմ կանգնած եմ և այժմ այս օրենքը իմ թևերը կտրել է»: Երիտասարդ փաստաբան «Շահդ Սալմանը», որ հիջաբ է կրում 1980թ. Իրաքից գաղթել է Կանադայի Քվեբեկ նահանգ: Նա համոզված է, որ ցանկացած երիտասարդ, որ ցանկանա փաստաբան, ուսուցիչ կամ սպա դառնալ և կամենա հիջաբ ունենալ կխորհի այն մասին, որ Քվեբեկում ապագա չունի և պետք է հեռանա այս նահանգից: Նա հավելել է.«Այս խնդրի բերումով Քվեբեկում բնակչության երկու դասակարգ է ստեղծվել և այս քայլը չի արտացոլում այն Կանադայի ու Քվեբեկի պատկերը, որ իմ ծնողներն ընտրել են իրենց զավակների համար»: Կրոնական խորհրդանշաններն արգելող օրինագծի ներկայացնելն ու վավերացնելը Քվեբեկի տեղական կառավարության վարչապետ Ֆրանսուա Լոգոյի նախընտրական կարևորագույն խոստումներից մեկն է համարվում, որ իդեպ պառլամենտում մեծամասնություն են կազմում նրա ղեկավարած աջակողմյան չափավորական «Քվեբեկի ապագա կոալիցիա» կուսակցության պատգամավորները: Իրականում այս օրինագիծը «Մշակութային բազմազանության» հակառակ կողմն է համարվում, որի պաշտպաններից են համարվում Կանադայի լիբերալիստ վարչապետ Ջաստին Թրյուդոն:

Կանադայում խտրական օրենքների դեմ բողոք

Արևմտյան պետությունները այդ թվում դրանց գլխավորող Գերմանիան, Ֆրնասիան ու Բրիտանիան ձգտում են ընդլայնել իսլամատյացությունը և հակաիսլամական քաղաքականությունները արդարացնում են Եվրոպայում մշակութային բազմազանության քաղաքականության պարտությամբ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնը եվրոպացի այն դիվանագետներից են, որ արևմուտքում իսլամատյացության ու ծայրահեղ աջակողմյան հակումների ավելացման ուղղությամբ խոսել են մշակութային բազմազանության քաղաքականության պարտության մասին: Մշակութային բազմազանության նկատմամբ աջակցությունը լիբերալիզմի հատկանիշներից մեկն է և արևմտյան պետությունները շարունակ հպարտացել են դրանով և իրենց ներկայացրել են որպես կրոնական ու քաղաքական ազատությունների աջակցման օրինակ մյուս երկրների համար: Սակայն արևմտյան պետությունները խոստովանելով մշակութային բազմազանության պարտությունը ձգտում են արդարացնել իրենց հակաիսլամական քայլերը և մուսուլմաններին բացառել արևմուտքում կրոնական ազատություններից: Եվ այն էլ այն պատրվակով, որ ծայրահեղական հակումներով մուսուլմանները չեն համընկնում արևմտյան նորմերին և համարվում են սպառնալիք արևմտայն լիբերալիստական արժեքների համար: Արևմտյան պետությունների այս մոտեցումը իսլամի ու մուսուլմանների նկատմամբ ատելության ավելացման պատճառ է  դարձել: Երկու տարի առաջ 2017թ. հունվարի 29-ի գիշերը Կանադայի Քվեբելում տեղի ունեցավ հրազենային կրակոց, այս նահանգի Սանթ Ֆուա թաղամասի մզկիթում գտնվող Քվեբեկի իսլամական կենտրոնում: Երկու զինված անձ ժամը  20:00-ին Էշա նամազի ավարտից հետո կրակ բացեցին աղոթարարների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվեց 6 և վիրավորվեց 8 մարդ: Հարձակման ժամանակ մզկիթում կար 53 մարդ: Վերլուծելով այս դեպքը, հիշյալ մզկիթի աղոթապետն ասել է, որ Կանադայի մուսուլմանների դեմ ձևավորված քաղաքական միջավայրի ու այս մարդասպանների մեջ ուղղակի կապ գոյություն ունի: Քվեբեկի ու Կանադյի պաշտոնյաները հայտարարեցին, որ այս հրաձգությունը ահաբեկչական հարձակում է եղել: Եվրոպական երկրներում ավելացել է մուսուլմանների ու իսլամական վայրերի դեմ հարձակումների թիվը: Մուսուլմանների դեմ լայնամասշտաբ վերջին հարձակումը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում: 2019թ. մարտի 15-ին ավստրալացի մի երիտասարդ երկու մզկիթների վրա հարձակման ընթացքում սպանել է 51 մուսուլմանների: Դա այն դեպքում, երբ Նոր Զելանդիան արևմտյան ամենահանդարտ ու քիչ լարվածությամբ երկրներից մեկն է համարվում: Այս հարձակումից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը իր թուիթերյան էջում գրել է.«Նախապաշարումների ու նախանձախնդրությունների տարածման համար արևմտյան ժողովրդավարության անձեռնմխելիությունը հանգում է այս կարգի դեպքերի, որ իսրայելցի մարդասպանները մտնում են Պաղեստինի մզկիթներից մեկը և անարգում են մուսուլմաններին: Նոր Զելանդիայի ահաբեկիչներն ուղիղ հեռարձակում են 51 մուսուլմանների սպանությունը: Պետք է վերջ տրվի «Խոսքի ազատության» պատրվակով մուսուլմանների դեմ տարածվող ստի ու կեղծիքի նկատմամբ արևմուտքի աջակցությանը»:

Իրականում մուսուլմաններին սահմանափակելու և իրենց երկրներում հակաիսլամական հակումները արդարացնելու հարցում արևմուտքի քաղաքականությունները իսլամաֆոբիայի ու մուսուլմանների դեմ ատելության ու նրանց վրա հարձակումների տարածման պատճառ են դարձել: Քվեբեկի տեղական պառլամենտի կողմից վավերացված նոր օրենքը նույնպես պետք է  գնահատել այս շրջանակներում: Կանադայի վիճակագրական տվյալների համաձայն 2012-2015թթ. այդ երկրի մուսուլմանների դեմ ատելության հողի վրա իրականացվող հարձակումները շուրջ 253 տոկոս ավելացել են: