ԱՄՆ-ի ուժի թուլացումն ու դրա հետևանքները(2)
(last modified Sat, 07 Dec 2019 12:46:30 GMT )
Դեկտեմբեր 07, 2019 16:16 Asia/Tehran

ԱՄՆ-ի ուժի թուլացման մեկ այլ դրսևորումն է ՝այդ երկրում ,սոցիալական անկման հարաճուն գործընթացը և սոցիալական ճեղքվածքների խորացումը :

Ներկայումս ,ԱՄՆ-ում հաշվի առնելով հարուստների և աղքատների միջև գոյացած խորը ճեղքվածքը,որի դրսևորումներից են «Վալ Սթրիթի» շարժումը , բանտերի ու բանտարկյալների ճգնաժամը, և  նկատի առնելով  ,որ արևմտյան երկրների մեջ ԱՄՆ-ն բանտարկյալների ամենամեծ թիվն ունեցող երկիրն է , այդ երկրի  հասարակությունը դեմ հանդիման է կանգնած զանազան բարդությունների, իշարս՝ ռասայական խտրականության խորացման և սևամորթների նկատմամբ ճնշումների մեծացման, միգրացիոն ճգնաժամի և ծագումով լատինամերիկացի փախստականների  դեմ  բռնությունների աճի, այդ երկրում զենք կրելու ազատության ճգնաժամի, ամենօրյա բռնությունների տարածման, սոցիալական լարվածության սաստկացման։ Վերջին տարիներին,  սոցիալական բազմաթիվ ոլորտներում առկա բարդությունների ծավալը  բացահայտվելով , ԱՄՆ կառավարության վարչական  ուժի նկատմամբ վստահությունը կտրուկ նվազել է:Այսօր ԱՄՆ-ը ճանաչվում է ոչ թե   ազատություն, բարօրություն, տնտեսական բարգավաճում, մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքների  հարգման յուրահատկություններով  ,այլ  աղքատության, անհավասարության, խտրականության, բռնաճնշումների և  հանցագործությունների վիճակագրական տվյալներով:

Ամերիկացի սևամորթ և խառնածին ընտրողների մեծամասնությունը համոզված է,որ  Դոնալդ Թրամփի նախագահությունը նրանց համար բարդացրել է  իրավիճակը: 2019 թվականի  հոկտեմբերին այդ երկրում  սոցհարցում անցկացվեց: Հարցան մասնակիցների ավելի քան երկու երրորդը համոզված էր,որ ռասայական հարցերը կարգավորելու առումով  Թրամփի գործունեությունը   անընդունելի է եղել:Սևամորթների 81 տոկոսի կարծիքով  Թրամփի գործունեությունը ,նրանց համար ավելի է դժվարացրել կյանքի պայմանները :Նշելի է նաև, որ լատինոները, որոնք  Թրամփի միգրացիոն անմարդկային  քաղաքականության թիրախն են դարձել ,ԱՄՆ-ում ծանր պայմաններում են գտնվում: ԱՄՆ-ի Ֆեդերալ  ոստիկանություն՝FBI-ը  2019-ի նոյեմբերի կեսերին մի զեկույց հրապարակեց  ԱՄՆ-ում ծագումով լատինամերիկացի միգրանտների նկատմամբ  ռասայական  մոտեցումների շրջանակում  հանցագործությունների զոհերի թվային աճի  մասին: Ըստ  FBI-ի զեկույցի, զոհերի թիվը 2018 թվականին աճել է ավելի քան 21 տոկոսով:Լատին Ամերիկայի քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպությունը Թրամփին նման հանցագործությունների աճի պատասխանատուն համարելով հայտարարել է,որ նա միշտ ամենագարշելի ձևով է անդրադառնում Լատին Ամերիկայի քաղաքացիների մասին: ԱՄՆ-ում,Լատին Ամերիկայի քաղաքացիների քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպություն Unidos US-ի նախագահ Ժանեթ Մուրգույան զոհերի տվյալների թվային աճի պատասխանատվության մեջ է մեղադրել  նաև Թրամփին և ասել .«Նա միշտ Լատին Ամերիկայի ժողովրդի մասին խոսում է մեծ ատելությամբ: Բնականաբարար ատելությամբ լի այտարարությունները թողնում են իրենց ազդեցությունը»: Կա մտավախություն, որ հաշվի  առնելով  2020 թ.-ի  նախագահական քարոզարշավները,ավելանան լատինոների դեմ բռնությունները:

ԱՄՆ-ի հասարակության խրոնիկ խնդիրներից մեկը ,որը յուրաքանչյուր տարի խորանալով վերածվում է սոցիալական ճգնաժամի ,Միացյալ նահանգներում  հրազեն գնելու և կրելու ազատությունն է:Տվյալների համաձայն, ամերիկացիների 43 տոկոսը իր բնակարանում պահում է առնվազն մեկ զենք: Ամերիկացիների բնակարաններում  պահվում են մոտավորապես 300 միլիոն հրացան, ատրճանակ և ավտոմատ ու կիսաավտոմատ  զենք:ԱՄՆ-ում տարեկան շուրջ 30 հազար մարդ սպանվում է մի ինչ որ զենքի կրակոցով:  «Դոյչե վելե» լրատվական կայքի  հաղորդման համաձայն՝ «ԱՄՆ-ում զենքի օգտագործման բռնությանը զոհ դարձածների  թիվը յուրաքանչյուր երկու տարին մեկ հավասար է Վիետնամի պատերազմում զոհված այդ երկրի զինծառայողների թվին: Այդ խնդիրը  լուրջ մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի դեմոկրատական քաղաքական գործիչների մոտ ,քանի որ հանրապետականները զինագործարանների հետ առավել սերտ կապերի բերումով, բազմիցս դեմ են գնում զենքեր գնելու  և այն կրելու ազատությունը սահմանափակող օրենքին:ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին 2019 թվականի նոյեմբերի վերջին Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար  սենատոր Միթ Մաք Կանելից  պահանջեց  հնարավորինս արագ հաստատել զենք կրելու օրենքի բարեփոխման նախագիծը: Ըստ Փելոսիի. «Ամերիկացիների 90 տոկոսը  կողմ է  զենք գնելը, կրելը և պահելը սահմանափակող  օրենքին: Փելոսին և այլ դեմոկրատներ ցանկանում են, որ Սենատի հանրապետականները  քվեարկեն  զենքի գնելը, կրելը  և պահպանելը սահմանափակող  օրենքի օգտին:Նրանով հանդերձ ,որ ԱՄՆ-ն իր պատմության ընթացքում միշտ արյունալի կրակոցների ականատեսն է եղել,  սակայն վերջին տարիներին հատկապես դպրոցներում և հասարակական վայրերում կրակոցների քանակը և   զոհերի թիվը կտրուկ աճ  է արձանագրել  և հասարակական կարծիքը իշխանություններից պահանջում է  խստացնել զենքի վերահսկման օրենքները:

ԱՄՆ-ի սոցիալական անկման ևս մեկ կարևոր կետը `հարուստների և աղքատների միջև գոյացած ճեղքվածքի խորացում ն է, այլ կերպ ասած, դասակարգային խտրականության կտրուկ աճը:ԱՄՆ-ում 1 միլիարդ դոլար կամ ավելի մեծ հարստություն ունեցողների  թիվը 2008 թվականին կազմում էր 267  մարդ,իսկ 2018 թվականին ,այդ թիվն աճելով  հասել է 607-ի:Տնտեսագետ Ջան Մեթյույի հավաստմամբ.«. Հարուստներն ավելի են հարստացել, այդ էլ շատ արագ:Դա պատճառ է դարձել ,որ ԱՄՆ-ի հարուստ դասակարգում սպառման ցանկությունը   աճ արձանագրի:Ներկայումս ԱՄՆ-ի հասարակության հարստության 88 տոկոսը  բարձր եկամուտ ունեցող երկու խավի ձեռքում է ,մինչդեռ 39 միլիոն ամերիկացիներին  անհրաժեշտ է կառավարության կողմից պարենային  օգնություն:Անցյալ  տասնամյակի ընթացքում, սնանկանալու  վախը մեծ է եղել ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ և բնակարանի շուկան բանուկ չի եղել,ինչը ավելացրել է մտահոգությունները: Ըստ «Կոալիցիա հանուն անօթևանների» հիմնարկի՝ անցյալ  տասը տարիներին այդ  երկրում անօթևանների թիվը աճել է ավելի քան 70 տոկոսով:Դասակարգային խտրականության այս խնդիրը  տարածվել է նաև ԱՄՆ-ի  քաղաքական դաշտում , և դեմոկրատները կառավարությանը կոչ են արել ավելի մեծ  հովանավորություն ցուցաբերել    թույլ խավին և  բարձրացնել  հարուստների եկամտահարկերը:«Վալ Սթրիթ»-ի շարժումը սկսվեց  2011-ի սեպտեմբերին ՝ ի նշան բողոք ԱՄՆ-ում,սոցիալական ու տնտեսական անհավասարությունների դեմ: Շարժման կարգախոսն էր  «մենք 99 տոկոս ենք»: Շարժման նպատակն էր  հասնել սոցիալական արդարության և ոչնչացնել հասարակության մեկ տոկոսանոց բարեկեցիկ խավի գերիշխանությունը: Շարժման մասնակիցները  համոզված էին, որ կառավարության ֆինանսական քաղաքականությունները ,ընկերությունների ,բանկերի և մի խոսքով այն հարուստների օգտին է ,որոնք տնտեսական ճգնաժամի գլխավոր գործոններն են, սակայն  ժողովուրդն է, որ տուժում է այդ քայլերից:

Չնայած մարդու իրավունքների հարգման  , անհատական ու սոցիալական  ազատությունների և քաղաքացիական իրավունքների  պաշտպանության  վերաբերյալ ԱՄՆ-ի Կառավարության կարգախոսերին, այդ երկրում բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը ճիշտ հակառակն է փաստում:ԱՄՆ բանտերի ոչ ադեկվատ իրավիճակը և այդ երկրում բանտարկյալների թվային աճը պատճառ է դարձել ,որ մարդու  իրավապաշտպան կազմակերպությունները որոշ բանտեր այցելելով զեկույցներ հրապարակեն  բանտարկյալներին նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի մասին:ԱՄՆ-ի մարդու իրավունքների պաշտպան  «Քաղաքացիական ազատությունները հովանավորող հասարակություն» անվամբ կազմակերպությունը հայտարարել է,որ ԱՄՆ-ի բանտերում ընդհանրապես խախտվում է բանտարկյալների իրավունքները և հաճախ բանտարկյալներն առանց որևէ պատճառի պահվում են մենախուցերում :Որոշ դեպքերում ամերիկացի բանտարկյալները երկար տարիներ գտնվում են մենախուցերի մեջ:Մեկուսարանում բանտարկությունը պետք է օգտագործվի միայն բանտարկյալին իր կոպիտ վերաբերմունքի համար պատժելու նպատակով ,սակայն ԱՄՆ-ի բանտերում նման բանտարկությունների 90 տոկոսը ընդհանրապես չեն  վերաբերում բանտարկյալների պահվածքին: Տվյալների համաձայն,բանտերի առողջական վիճակի և բռնաբարությունների մակարդակի վերաբերյալ մտահոգություններն աճում են:ԱՄՆ-ում ,կարևոր այլ խնդիրը այդ երկրում մեծ թվով բանտարկյալների առկայությունն է,ընդ որում ԱՄՆ-ը ,իր երկրի բնակչության  թվի համեմատությամբ բանտարկյալների թվային պատկերով աշխարհում առաջին տեղն է գրավում:Ըստ Pew հետազոտական կենտրոնի  տվյալների ՝ աշխարհի բանտարկյալների մեկ քառորդը գտնվում են  ԱՄՆ բանտերում,և յուրաքանչյուր 100,000 մարդուց 754-ը բանտերում են:Այսօր բանտարկյալների մեծ թիվը ոչ միայն օրենսդիրների մտահոգությունն է, այլև այն վերածվել է սոցիալական խնդրի ,որն այդ երկրում խտրականություն առաջացնելու պատճառ է դարձել: