Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (140)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
Իրանի Ամիր Քյաբիր համալսարանի հետազոտողներն օգտվելով պոլիյուրտանից, արտադրել են արհեստական երակ, որը շատ նման լինելով բնականին, կարող է փոխարինել փակված սրտային զարկերակներին: Նախագծի հեղինակների ասելով, բիոմեխանիկայի տեսակետից, համապարփակ հետազոտություն չի իրականացվել մարդու սիրտ-անոթային համակարգի վրա: Ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացած են եղել անոթներին փոխարինող մեխանիկական հատկությունների վրա: Անոթային ու երակային գրաֆթի մեխանիկական հատկությունները անաստոմոզ շրջանում չեն համապատասխանում իրար, տեղի է ունենում հիպերպլազիա ինտիմա: Իսկ այդ վիճակը թույլ չի տալիս, որ գրաֆտն ադյունավետ աշխատի, հատկապես բնական անոթների համար, որոնց տրամաչափը պակաս է 6 միլիմետրից: Նախագծի հեղինակի ասելով, շուկայում առկա գրաֆտները չեն կարողանում փոխարինող լինել և պատճառ են դառնում, որ գրաֆտը փակվի: Այդ իսկ պատճառով, բնական անոթների փոխարինողը հուսալի է և ունի մեխանիակկան ու բիոլոգիական հատկություններ, որոնք մոտ են բնական անոթների վիճակին: Սրտի բաց վիրահատության ժամանակ որոշակի խնդիրներ են առաջանում, և հենց այս վիրահատությունների ժամանակ կիրառվում է սաֆինուզ երակը, որպես փակված երակի փոխարինող: Այս վիրահատությունների 50 տոկոսի դեպքում, 10 տարի անց, անոթները նորից փակվում են և վիրահատության կարիք է զգացվում: Իսկ եթե վիրահատության ենթակա անձի վիրահատության ժամանակ կիրառվեն հենց նրա անոթները, հետագայում կլինի հավելյալ վիրահատության կարիք, որպեսզի տեղադրվի իմպլանտ:
Խմբի հետազոտողներից մեկի ասելով. «Վերոնշյալ խնդիրները լուծելու նպատակով, համալսարանում իրականացվեցին հետազոտություններ՝ բիոմեխանիկական հատկություններով անոթներ ստեղծելու նպատակով, որոնք նման են մարդու իսկական անոթներին: Հետազոտության ժամանակ կիրառված հիմնական նյութը պոլիյուրտանն է: Այն ունի փափուկ և կոշտ մասեր, որոնք սինթեզի ժամանակ հնարավոր է կառավարել: Սա շատ գիտնականների ուշադրությունը սևեռել է իր վրա: Պետք է ասել, որ պոլիյուրտանի հիմքով ստեղծված գրաֆտներն ավելի փափուկ են և կարող են բնական անոթներին շատ նման լինել: Հետազոտության ժամանակ կիրառվել է Էլեկտրաֆիկացման մեթոդը: Բացի այդ, արհեստական երակի համար օգտագործվել են կարբոնային նանոխողովակներ և պոլիմեր»:
Ամիր Քյաբիր արդյունաբերական համալսարանի շրջանավարտի ասելով. «Նախագծում կիրառված նյութերի 70 տոկոսն արտադրվել է Իրանում, իսկ մնացածը՝ ներմուծվել: Ներկայումս պատրաստվում ենք այս նախագիծը փորձարկել ոչխարների վրա և եթե փորձարկումն արդյունավետ լինի, կստանանք համապատասխան լիցենզիա՝ մարդու մարմնում իմպլանտ տեղադրելու համար»:
Այս հետազոտության արդյունքները հրատարակվել են երկու հեղինակավոր ամսագրերում։

Դանիայում երկու կղզիների միջև իր ճանապարհորդությունը, հաջողությամբ ավարտել է աշխարհի ամենամեծ էլեկտրական նավը:
Նավն ունի էլեկտրական հզոր մարտկոցներ: Այն փոխարինել է MF Skjoldnæs դիզելային շարժիչով նավին: Վերջինս շարունակելու է իր աշխատանքը, սակայն այլ ուղղությամբ: Նավն օգտագործվել է ուղևորներին ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցներն Էրյո և Ալս կղզիների միջև տեղափոխելու համար:
Նախատեսվում է, որ այս շաբաթվանից, նավը կսկսի իր աշխատանքը, Դանիայի տարբեր կղզիների միջև, այդպիսով նվազեցնելով էկոլոգիային հասցվող վնասը:
Նավն ունի 59.5 մետր երկարություն և 12.8 մետր լայնություն: Դրա շարժիչն արտադրվել է Ֆինլանդիայում: Շվեյցարական ընկերույթան կողմից արտադրված մարտկոցն ունի 4.3 մեգավատ հզորություն, իսկ արագությունը 15.5 ծովային մղոն է: Նավը կարող է տեղափոխել 30 փոխադրամիջոց և 200 ուղևոր:
Նավը, որն օրական 7 անգամ կարող է երթևեկել երկու կղզիների միջև, կանխում է տարեկան 20 հազար տոննա ածխածնի, 42 տոննա նիտրոգենի օքսիդի և 2.5 տոննա այլ աղտոտիչներ ու 1.4 տոննա ծծմբի երկօքսիդի արտանետումը մթնոլորտ:

Մի առևտրային ընկերություն արտադրել է մաքրող սարք, որը բակտերիաները և վիրուսները ոչնչացնելու համար, օգտվում է ուլտրաձայնային ալիքներից, որոնք քայքայիչ ազդեցություն չունեն էկոլոգիայի վրա:
Սոնիքսոք ուլտարաձայնային մաքրող նյութը կիրառվում է այնպիսի ապրանքների մաքրության համար, որոնք ունեն քիմիական բաղադրություն: Դրանցից են ոսկյա զարդերը, հագուստը, միրգը, կանաչին և այլն:
Նյութը ծախսում է 50 վատ էներգիա և վայրկյանում 50 հազար ուլտրաձայնային տատանումներով, մաքրում է բակտերիաները: Արդյունքում, ապրանքի մեջ ներթափանցած բակտերիաները դուրս են գալիս դրանց միջից: Սարքն օգտագործելուց առաջ, այն պետք է դնել մաքուր ջրով լցված ամանի մեջ: Սարքի էլեկտրական հոսանքի սպառումը 15 անգամ ավելի քիչ է նման այլ սարքերի սպառած էներգիայից: Սարքի արժեքն է 250 դոլար: