Կյանքն արևմուտքում. հայացք ներսից (6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114693-Կյանքն_արևմուտքում._հայացք_ներսից_(6)
Ապրելակերպը կախված է նրանից թե մենք ինչպես ենք մեկնաբանում կյանքի նպատակը և կյանքի նպատակը նույնպես նախագծվում է ըստ դպրոցի ու գաղափարախոսության:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 12:14 Asia/Tehran

Ապրելակերպը կախված է նրանից թե մենք ինչպես ենք մեկնաբանում կյանքի նպատակը և կյանքի նպատակը նույնպես նախագծվում է ըստ դպրոցի ու գաղափարախոսության:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին համոզված է, որ ապրելակերպը կախված է կյանքի նպատակի մասին մեր մեկնաբանությունից և կյանքի նպատակը նույնպես նախագծվում է ըստ դպրոցի ու գաղափարախոսության: Հետևաբար «Աննպատակությունը», «Դատարկությունը», «Անհուսությունը« և «Հասրակության ու ընտանիքի մեջ անապահովությունը» բխում է կյանքի վերաբերյալ արևմուտքում ապրող մարդու նյութական ու աշխարհիկ հայ ացքից: «Կրոն, կառավարություն և ընտանիքի ճգնաժամ» գրքի հեղինակ և հետազոտող Փոլ Վինթերը գրում է.«Առանձին ապրող ծնողներին, ամուսնալուծվածներին և քայքայված ընտանիքներին ես համարում եմ աշխարհիկ ընտանքիների լավագույն նմուշը: Այս ընտանիքները աշխարհիկ մտածողության տրամաբանական ու անխուսափելի արդյունքներն են»:

Ամերիկացի գրող և ֆուտուրոլոգ Ալվին Թոֆլերը այն համոզման էր, որ մարդկային պատմությունը թիկունքում է թողել երկու հեղափոխություն: Գյուղատնտեսական հեղափոխությունը՝ առաջին ալիք և արդյունաբերական հեղափոխությունը՝ երկրորդ ալիք և այժմ մարդկությունը գտնվում է երրորդ հեղափոխության այսինքն էլեկտրոնային հեղափոխության՝ երրորդ ալիքի շեմին: Այնպես ինչպես արդյունաբերական հեղափոխությունը գյուղատնտեսական համակարգի փլուզման պատճառ դարձավ Էլեկտրոնային հեղափոխությունն էլ քայքայելու է արդյունաբերական համակարգը: Նա արևմտյան հասարակության ներկա ճգնաժամերն այս լարված անցումային շրջանի արդյունքն էր համարում և «Երրորդ ալիք» գրքում գրել է.«Եթե նուկլեար/միջուկային ընտանիքը կազմված է աշխատող տղմարդուց, տնային տնտեսուհուց և երկու երեխաներից, ամերիկացիներից քանիսն են իսկապես այժմ էլ ապրում այսպիսի ընտանքիներում, հարցի պատասխանը ապշեցնող է: Ներկայումս ամերիկացիների 7 տոկոսն է հետևում այս օրինակին և 93 տոկոսը չի համապատասխանում այս մոդելին: Այնպես որ շատ է ասվում, որ ապագայում ընտանիքը քայքայվելու է: Ընտանքիը օրվա ամենակարևոր խնդիրն է»:

Ընտանիքը հասարակական ամենափոքր ու կարևորագույն կառույցներից մեկն է և հասրակաության ձևավորման մեջ ունեցած դերի բերումով մեծ նշանակություն ունի: Ընտանիքի ձևավորման ստվերի ներքո կինն ու տղամարդը ձեռք են բերում մարդկային կարևորագույն կարիքը՝ հանգստությունը և կարողանում են իրար կողքի և միմյանց օգնությամբ լարվածություններից զերծ, սիրով լի և ապահով միջավայր ստեղծել իրենց երեխաների դաստիարակության համար: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ծնվում ու ինքնություն է ստանում երեխան: Երեխան, խոսելը, մտածելը, սնվելը և հանգուստ ընտրելը սովորում է ընտանիքի անդամներից և պատրաստվում է տնից դուրս ու հասարակության մեջ ապրելու համար: Հասարակության մեջ սա ընտանիքի կարևորագույն գործառույթն է:

Ներկա դրությամբ արևմտյան երկրներում ապրելակերպն ու հասարակական կյանքը այնպիսին է, որ  կյանքի ընթացքում տան մեջ ծնողների առանցքային դերի համար փոխարինողներ են ներկայացվել ինչպես նորածինների համար մանկամսուրը, երեխաների համար մանկապարտեզը, երիտասարդների համար ակումբներն ու տարեցների համար ծերանոցները: Այս ապրելակերպի արդյունքը ընտանիքի անդամների միմյանցից հեռանալը և միմյանց վրա փոխազդեցության նվազելն է: Այս ընթացքի շարունակումը հանգեցրել է ընտանիքի քայքայման և արևմտյան հասարակության համար բերել է միայնություն, սթրես, անհանգստություն, ապագայի նկատմամբ վախ և անբարոյականություն։

Արքեպիսկոպոս Վինչենցո Պալիան արևմտյան ընտանիքները համարում է վեճերի ու բախումների միջավայր: Նա ասում է.«Թույլ ընտանիքը մարդկային թույլ հասարակության խորհրանիշ է և եթե կյանքերի վրա իշխի անհատական մտածողությունը դրա հետևանքները կանդրադառնան իշխանական ու հասարակական բոլոր հասարակություններին: Ցավոք այսօր արևմտյան երկրներում զարգանում է այն մտահոգիչ երևույթը, որ կանայք ու տղամարդիկ փորձում են անկախ ու միայնակ ապրել և իրենց երջանկությունը գտնում են միայնակության մեջ»:

Վերջին 30 տարիների ընթացքում ԵՄ-ին անդամակցող երկրներում բնակվող միայնակ ապրող անձանց թիվն զգալի աճ է ունեցել: Այս երկրներում ավելի ուշ են ամուսնանում և ամուսնալուծությունների թիվը նույնպես առավել քան երբևէ աճել է: Եվրահանձնաժողովի վիճակագրական գրասենյակի՝ Եվրոստատի հրապարակած տվյալների համաձայն ԵՄ-ի ադնամ երկրներում ընտանիքների թիվը 2006թ. կազմում էր 199 մլն.: 2016թ. այն հասել է 220 միլիոնի, սակայն այս թվի 33 տոկոսը մեկ հոգանոց ընտանքիներ են: Այս առումով ԵՄ-ի երկրների մեջ Շվեդիան առաջին տեղն է զբաղեցնում: Այս երկրներում ընտանիքների կեսը կազմված են մեկ մարդուց: Մյուս կողմից ԵՄ-ի երկրների ընտանիքների 25 տոկոսը կազմում են զավակ չունեցող ընտանիքները: Այս առումով Ֆինլանդիան առաջին տեղն է զբաղեցնում: Այս միության ընտանիքների միայն 20 տոկոսն է զավակներ ունենում: ԱՄՆ-ում 16 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 50 տոկոսը առանձին է ապրում: Վերջին երեք տասնամյակների ընթացքում  չամուսնացած մեծահասակների թիվը 30 տոկոսով ավելացել է: Ամուսնալուծվածները կազմում են ԱՄՆ-ի հասարակության շուրջ 20 տոկոսը:

Այսօր արևմտյան հասարակության մեջ ընտանիքի տարբեր բացատրությունների ու կերպերի հետ զուգահեռ ավանդական կամ նուկլեար/միջուկային ընտանիքների ջերմ միջավայրից զրկված մանուկները հասակ են նետում այն տներում՝ իրենց ծնողներից մեկի՝ հոր կամ մոր կողքին: Սա այն դեպքում է երբ ժամանակ առ ժամանակ ստիպված են իբրև հայր կամ մայր ընդունել նոր անձի: «Ո՞վ սպանեց ամերիկյան ընտանիքը» գրքում Ֆիլիս Աշլաֆլին գրել է.«Ամուսնության ու ընտանիքի արժեքների հարցով կարծես գոյություն ունի լուռ դավադրություն... Այսօրվա աշխարհը մեզ խրախուսում է ապահովել մեր երեխաներին: Մեզ զգուշացնում են մարզվել, առողջ սնունդ ընդունել, մոտոցիկլետ վարելիս սաղավարտ կրել, տուփերի վրա գրված բացատրությունները կարդալ, չծխել, նյութերը վերականգնել, պայքարել գլոբալ տաքացման դեմ, ատամները խոզանակել, ալկոհոլ չօգտագործել և պարբերաբար այցելել բժշկի: Սակայն երբ հերթն հասնում է ամեն ինչից առավել ապագա սերնդին վնասող խնդրին, այսինքն ընտանիքում հոր բացակայությանը լռությամբ դավաճանում ենք»:

2015թ. ՄԱԿ-ը հրատարակեց ընտանիքի փոփոխության ու մանուկների վրա դրա ազդեցության ընթացքի մասին «Ընտանիքի գլոբախ քարտեզ» զեկույցը: Այս զեկույցը վկայում է, որ վերջին 4 տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Օվկիանիայում ամուսնության բնական ու նախնական մոդելը վերածվել է արտամուսնական սեռական հարաբերությունների: Այս երևույթի արդյունքը արտամուսնական երեխաների ծնունդն է: Այնպես որ 1998թ. մինչև 2014թ. ԱՄՆ-ում ծնվածների 41 տոկոսը, Կանադայում՝ 33 տոկոսը, Ֆրանսիայում՝ 57 տոկոսը, Շվեդիայում՝54 տոկոսը, Բրիտանիայում՝ 48 տոկոսը և Ավստրալիայում՝ 33 տոկոսը արտամուսնական հարաբերությունների արդյունքում ծնվածներ են:

Միայն ԱՄՆ-ում ավելի քան 15 մլն. կին որպես ընտանքի ղեկավար պատասխանատվություն է կրում 22 մլն. մանուկների պահելու հարցում: Այս կանանց ավելի քան 36 տոկոսի երեխաները ծնվել են անօրինական հարաբերությունների ընթացքում: Այս հարաբերությունների մեջ ամենամեծ վնասը կրում են այս կարգի հարաբերություններից ծնված երեխաները: Այն երեխաները, որ ծնողներից մեկի բացակայության դեպքում ենթարկվում են դեպրեսիայի ու անհանգստությունների և երկարատևում ունայնության ու անհուսության զգացում են ապրում: Այս երեխաների կազմում են ինքնություն չունեցող և մոլորված այն երեխաների սերունդը, որ իրենց ծնողների ցանկասիրության ու անպատասխանատվության զոհ են դարձել:

Արեմտյան այսօրվա հասարակությունը բարոյական ու հասարակական բազում ճգնաժամերի դիմաց է կանգնած: Դրանց մի մասը վերաբերում են տղամարդու և կնոջ հարաբերությունների հարցով ազատություններին, որ ավերելով ընտանքի հիմքերը չափազանց ցավալի արդյունքներ են ունեցել: Համակեցության տվյալների ավելացման դիմաց պաշտոնական ամուսնությունների թվի նվազումը, արտամուսնական հարաբերություններից ծնված երեխաների աճող ընթացքը, ընտանիքի պատասխանատու կանանց, միայնակ ծնող և մի հոգանոց ընտանքիների թվի ավելացումն այն անկանոն երևույթներն են, որ արդիական մշակույթից ազդված երկրներում դրանց ականատեսն ենք: Այս երկրներում ընտանքիները ուշ են ձևավորվում, շուտ են քայքայվում և դրա արդյունքը արևմուտքում անբարոյականության ու մարմնավաճառության ավելացումն է: Այս կարգի բարոյական ու հասարակական հիվանդություններով վարակված երկրների ապագայի հեռանկարը հասարակության ու նրա գիտական, մտային ու նյութական հարստությունների ոչնչացումն է, այնպես որ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով.«Այսպիսի ապագա է սպասվում  մեծ թվով արևմտյան երկրների»: