2019 թվականը ՝ Արևմուտքում բռնության աճի տարի
Այսօր, արևմտյան ԶԼՄ-ները փորձում են ամբողջ աշխարհի հայացքն ուղղել Արևմուտքի և Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող անապահովության և բռնության վրա և ծածկել սեփական ճգնաժամերն ու ներքին բռնությունները:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում սրվել են ժողովրդի նկատմամբ բռնությունները և ամեն օր լուրեր են տարածվում զանգվածային սպանությունների, զինված հարձակման, բռնաբարության, կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների մասին: Այս գործընթացն ավելացել է 2019 թվականին:Այս հաղորդման ընթացքում հպանցիկ հայացք կնետենք 2019 թվականին արևմտյան հասարակություններում օրավուր աճող բռնություններին:Ընկերակցեք մեզ:
Բռնությունն այն արարքն է, որով բռնություն կիրառող անձն օգտագործելով ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական ուժ իր կամքն է պարտադրում ուրիշներին: Հոգեբանները ցանկացած վարք, որի նպատակն է վնաս պատճառել ուիշներին բռնարարաք են անվանել: Բռնությունը լայն շրջանակ է պարունակում: Բռնությունը կարող է լինել երկու մարդու միջև ֆիզիկական բախումից մինչև պատերազմ և միլիոնավոր մարդկանց ցեղասպանություն: Այսօր շատ հասարակություններ, հատկապես արևմտյան հասարակությունները, անհանգստացած են բռնությունից և անհատական ագրեսիայից: Անհատական բռնությունը կանխամտածված արարք է, որը ենթադրում է ֆիզիկական վնաս հասցնել կամ հոգեբանական ցավ պատճառել մեկ այլ մարդու: Հոգեբանների կարծիքով, բռնության դեպքերի վրա կարող են ազդել տարբեր գործոններ, բայց դրանք տարբերվում են տարբեր հասարակություններում: Որոշ հասարակություններում տնտեսական գործոնները, աղքատությունը, անհանդուրժողականությունը, հանգում են բռնության աճին: Այլ հասարակություններում, չնայած տնտեսական բարգավաճմանը, բռնության հիմք են հանդիսանում այնպիսի գործոններ, ինչպիսիք են խտրականությունը, ռասիզմը և հոգեբանական անհավասարակշռությունը: Արևմտյան հասարակություններում մենք դրա մասին ամեն օր լսում ենք նոր լուրեր: Վերջին լուրերից մեկն է Լոնդոնի հանրահայտ Լանդնբրիջ կամուրջի վրա սառը զենքով իրականացված հարձակումը: Բրիտանիայի ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ դանակահարության հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ: Այնուամենայնիվ, սա առաջին անգամը չէր, որ Բրիտանիայում սառը զենքով հարձակման դեպքերը մեծ մտահոգություն էին առաջացրել հասարակության շրջանում: Դանակով հանցագործության առաջին զոհը Բրիտանիայում մահանում է 2019 թվականի նոր տարվա առաջին ժամերին: Ամենափոքրահասակ տուժածը ընդամենը 14 տարեկան էր, ով մահացավ 2019-ի հունվարին Լոնդոնում տեղի ունեցած դանակահարության հարձակման հետևանքով և ամենատարեց զոհը 80-ամյա մի կին էր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դանակահարության հետևանքով մահվան դեպքերի թիվը 2017-18 թվականին կազմել է 285 մարդ: Իսկ 2019 թվականի տվյալներով, յուրաքանչյուր երկու օրվա ընթացքում մեկ սպանություն է տեղի ունեցել:
Տվյալները ցույց են տալիս, որ Լոնդոնում բռնությունը 2019 թվականին աճել է: Սառը զենքով հարձակումները և դանակահարությունները դարձել են Բրիտանիայի իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկը:
Չնայած ոստիկանության բյուջեի ավելացմանը, սակայն առաջընթաց չի գրանցվել հանցագործության նվազեցման ուղղությամբ:
Չնայած ոստիկանությունը դանակահարության դեպքերը արդարացրել է ահաբեկչական գործողությունների դեպքերով, սակայն փորձագետները կարծում են, որ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու որոշումը և այլատյացության տարածումը հանցագործության աճի հիմնական պատճառն է այդ երկրում: Նմանատիպ իրադարձություններ են տեղի ունեցել եվրոպական այլ երկրներում: Հոլանդիայի Հաագայում մի մարդ դանակով հարձակվել է մի քանի մարդու վրա: Նիդերլանդների ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է երեք երիտասարդ մարդ: Որոշ ժամանակ առաջ Գերմանիայի Բաչ Հոլս քաղաքի խաղասրահում մի անձ պատանդ էր վերցրել մի քանի մարդու:
Ֆրանսիայում ոստիկանության ուժերից Մայքլ Հարփունը Փարիզի ոստիկանության կենտրոնում դանակով սպանեց իր գործընկերներից երկուսին և վիրավորեց ևս երկուսին:
Եվրոպական երկրներում 2019 թ.-ին տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ այդ միջադեպերի մեծ մասն իրականացել է սառը զենքով, մինչդեռ ԱՄՆ-ում նույն ժամանակահատվածում բռնությունների մեծ մասը եղել է հրազենով:
Եվրոպական երկրներում, այդ թվում ՝ Բրիտանիայում, հրազեն գնելն ու պահելը անօրինական չէ, և քաղաքացիները կարող են ունենալ տարբեր տեսակի զենքեր: Բայց լիցենզավորման գործընթացը բարդ է այդ երկրում: Այն տարբերվում է ԱՄՆ զենքի խանութներում և ցուցահանդեսներում զենք գնելուց, Անգլիայում և Ուելսում 1700 մարդ արտոնագրված է զենք կրել: ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձի համար կա 2,1 հրազեն: Այսպիսով, ակնհայտ է,, որ հրազենի հասանելիությունը, ավելի է մեծացնում բռնությունների վտանգը և դա հաստատում է ԱՄՆ-ում կրակոցների դեպքերի զոհերի թիվը:
Համաձայն Միացյալ Նահանգների զինված բռնության վիճակագրության կենտրոնի տվյալների՝ 2019 թվականի սկզբից գրանցվել է 27 հազար 860 հրազենային կրակոցներ, որոնց հետևանքով զոհվել է 7350, և վիրավորվել 4387 մարդ:
The Washington Post- ը գրել է.«Ամերիկայում նրանք, ովքեր ցանկանում են շատ մարդկանց սպանել, դա անում են զենքով: Վայրերը փոխվում են, մահացածների թիվը փոխվում է, բայց զենքի ընտրությունը չի փոխվում: Նման սպանությունը շատ սարսափելի է: Այս տարիներին զանգվածային կրակոցներից սպանվածները գրեթե ցանկացած ցեղի, կրոնի և սոցիալ-տնտեսական ծագում ունեն»:
ԱՄՆ-ում շարունակվում են զանգվածային սպանությունները և կրակոցները և պաշտոնյաները չեն կարողանում քայլեր ձեռնարկել զենքի ծավալները կրճատելու ուղղությամբ: Կարծես մարդկանց արյան հոսքը անհրաժեշտ է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում ՝ Միացյալ Նահանգներում զենքի գործարանների անիվները պտտելու համար:
Չնայած Միացյալ Նահանգներում իրավապաշտպանների և քաղաքացիական իրավունքների ակտիվիստների պահանջներին, զենք արտադրողների լոբբիստական ուժի պատճառով, ԱՄՆ-ի ոչ մի կառավարություն մինչ օրս չի կարողացել օրենքներ ընդունել՝ զենքի վաճառքը սահմանափակելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում զենք կրողների հիմնական աջակիցներից է: Նա ասել է, որ ամերիկացի զենք կրողների իրավունքների ութամյա սակմանափակումն ավարտվեց, և նրանք այժմ իսկական հենակետ ունեն Սպիտակ տանը:
Այսպիսով, երևում է, որ արևմտյան երկրներում բռնության արմատը մարդու և բարոյական արժեքների խախտումն է: Մինչև այն ժամանակ որ պետությունների շահերը գերակայում են ժողովրդի շահերին, այս հասարակություններում բռնության արմատները ոչ միայն չեն չորանա այլև բռնությունն օր օրի կաճի այդ երկրներում: