Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (144)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i116264-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(144)
Հարգելի բարեկամներ «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հերթական թողարկման ընթացքում, կխոսենք աշխարհում և Իրանում արձանագրված վերջին ձեռքբերումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 27, 2020 23:54 Asia/Tehran

Հարգելի բարեկամներ «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հերթական թողարկման ընթացքում, կխոսենք աշխարհում և Իրանում արձանագրված վերջին ձեռքբերումների մասին:

Իրանում, առաջին անգամը լինելով  գիտելիքահենք ընկերության 10-ամյա ջանքերի արդյունքում մշակվել է իրանական ծրագրավորման լեզու :Երկար տարիներ է  ինչ այդ ոլորտի մասնագետները շեշտում էին իրանական ծրագրավորման լեզու մշակելու անհրաժեշտությունը, և աշխարհի շատ երկրներ միայն մի քանի  սահմանափակ երկրների  արտադրանքների սպառողներն էին։ Սրանից առաջ , միայն Չինաստանն ու Հնդկաստանն էին   մշակել տեղական  ծրագրավորման լեզու:

Ընկերության գլխավոր տնօրենի  խոսքով, , իրանական ծրագրավորման լեզուն սովորելու համար անհրաժեշտ է այլ լեզուների  համար հատկացվող ժամանակի  մեկ տասներորդը։ Անցյալ հինգ տարիներին ծրագիրը վերանայվել   և թերությունները կարգավորվել են և այսօր ծրագրի նոր տարբերակը, ավելի քան 1100 կայքերին  ծառայություններ է տրամադրում:Այդ ծրագիրը կարելի է օգտագործել յուրաքանչյուր ծրագրակազմի (սոֆթվերի),վեբ-հավելվածի (վեբ-ափլիքեյշնի) և (վեբ-կայքի վեբ-պորտալի) նախագծման համար:Այս արտադրանքը  չի համարվում  հակադարձ ճարտարագիտության արդյունք և  դիզայնը լիովին իրանական է:Ըստ հետազոտողի ՝ այս լեզվով նախագծված կայքերի հաջողությունը որոնիչների տարբեր թեստերում (SEO) վկայում է այս արտադրության  բարձր չափանիշների մասին:Այս լեզուն սովորելը լիովին անվճար է, և ցանկացողները միայն պետք է իմանան html, css- ը դրա տարրական մակարդակում :

Իրանական գիտելիքահենք ընկերությունը ստեղծել է իրանական տեղական ծրագրավորման լեզուն

 

Թեհրանի բժշկագիտության  համալսարանի Շարիաթի հիվանդանոցի դիմածնոտային  մասնագետներն ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ  ամբողջովին վերականգնել են հիվանդի  ծնոտը, այտերը և ակնախոռոչը:Այս մասնագետները բարդ վիրահատությամբ վերականգնել  են 33 ամյա հիվանդի դեմքը և ակնախոռոչը: Թեհրանի բժշկագիտական համալսարանի դիմածնոտային վիրահատությունների արդի հետազոտական կենտրոնի նախագահ դոկտ. Մոհամմադ Բայաթն ասել է,-«Այս վիրահատությունը նորարարություն է արդի տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում:Դեմքի երկկողմանի ջարդվածքի , ոչնչանալու և կրոնոմետրիկի բացակայության պատճառով ,հնարավոր չէր օգտագործել Mirroring տեխնիկան, ուստի եռաչափ տպիչի և ատլասի օգնությամբ,որը առաջին անգամը լինելով պատրաստվել է նմանատիպ հիվանդների հարցով գիտահետազոտական կենտրոնում ,հաջողեցինք այս հիվանդի համար պրոտեզ պատրաստել»:

Ըստ հետազոտողի ՝ Իրանում այս ատլասը և դրա օգտագործումը դեմքի երկկողմանի վիրահատությունների համար ,համարվում է դիմածնոտային զարգացած վիրահատությունների գիտահետազոտական կենտրոնի նորարարություններից մեկը:Պրոտեզների ու  ատլասների արտադրման ու նախագծման ,եռաչափ տպիչների,նավիգացիայի և նավիգատոր սարքի պատրաստման և նախագծման բոլոր աշխատանքները իրականացել են Թեհրանի բժշկագիտական համալսրանի դիմածնոտային արդի վիրահատությունների գիտահետազոտական կենտրոնում ,արդի տեխնոլոգիաների ֆակուլտետում եւ գիտելիքահենք մի ընկերության իրանցի մասնագետների կողմից: Որոշ երկրներ սահմանափակ ձևով իրականացնում են նման վիրահատություններ ,սակայն տարածաշրջանում մի կենտրոն ,որը կարողանա համապարփակ ձևով իմի բերել  բոլոր հնարավորությունները ,միայն Թեհրանի բժշկագիտական համալսարանի դիմածնոտային արդի վիրահատության կենտրոնն է:

Դիմածնոտային վիրահատությունների արդի կենտրոնի տեղակալ և բժշկական արդի տեխնոլոգիաների ֆակուլտետի կիրառական բջիջային գիտության և հյուսվածքների ճարտարագիտության խմբի գիտական կազմի անդամի խոսքերով՝ այս  կենտրոնում ,վիրաբույժները օգտագործելով արդի տեխնոլոգիաներ և թվային վիրահատությամբ ,բուժում են դիմածնոտային զանազան անբնական երևույթները ,տրոմաները և վիրահատում ու բուժում ՝ գլխի ու վզի քաղցկեղները :Գիտահետազոտողն ասել  է,որ վթարի հետևանքով վնասվել էին հիվանդի աչքերը, ծնոտը և բերանի խոռոչը : Նախապես դոկտ.Բայաթը վերականգնել էր մի հիվանդի աչքի խոռոչը ,սակայն  առաջին անգամ էր,որ ատլաս  նախագծելով ու  պատրաստելով և նավիգատոր սարքի օգնությամբ, նման վերականգնում է իրականանում:

 Շարիաթի հիվանդանոցում ,արդի տեխնոլոգիաներով իրանցի գիտահետազոտողները վերականգնել են մի հիվանդի դեմքը

 

 Brain Bee ուղեղի գիտության  մրցույթի այս տարվա առաջատար Քամանդ Սուֆի Աբադին,ով միաժամանակ  Իրանի ներկայացուցիչն էր  Հարավային Կորեայի Դաեգու քաղաքում անցկացվող ուղեղի հետազոտությունների միջազգային գիտաժողովի (IBRO) համաշխարհային փուլում,հաջողել է մրցույթին մասնակից 28 երկրների միջև սեղմ մրցակցության արդյունքում շահել աշխարհի երրորդ տեղը: Իրանի նևրոլոգիայի գիտության ասոցիացիայի նախագահ և ուսուցման հարցերով ճանաչողական տեխնոլոգիայների և գիտության զարգացման շտաբի գերագույն խորհրդականի խոքերով՝ ուղեղի գիտության մրցությունները ,նևրոլոգիայի գիտության ոլորտում աշակերտական մրցակցություն է,որը յուրաքանաչյուր տարի կայանում է նևրոլոգիայի համաշխարհային գիտության ասոցիացիայի վերահսկողությամբ ,աշխարհի մի որևէ երկրում  և այս ոլորտի միջազգային կարևորագույն խորհրդաժողովների հետ միաժամանակ:Հինգ տարի է ինչ  երկու փուլերով նման մրցույթ է անցկացվում Իրանում ,Իրանի նևրոլոգիայի գիտության ասոցիացիայի կողմից և ճանաչողական գիտության զարգացման շտաբի հովանավորությամբ  ,որի նպատակն է ճանաչել և ներգրավել այս ոլորտի աշակերտներին , մրցույթի հաղթողը մասնակցում  է համաշխարհային մրցություններին:Ուղեղի գիտության համաշխարհային մրցություններին մասնակից  Իրանի ներկայացուցիչները ,անցյալ չորս տարիներին միշտ եղել են մրցություններին  հաղթած առաջին հնգյակում ,իսկ այս տարի ուղեղի գիտության համաշխարհային մրցությունների երրորդ տեղը շահել է Իրանի ներկայացուցիչը:

Ուղեղի գիտության ազգային հինգերորդ մրցությունը կայացավ Իրանի նահանգների դպրոցների 13-ից 18 -տարեկան ավելի քան երեք հազար աշակերտների մասնակցությամբ ,որի առաջին փուլում գերազանց հանդիսացան 32 աշակերտներ ,անցնելով երկրորդ փուլ: Ուղեղի գիտության՝ Brain bee- 2019-ի ազգային հինգերորդ  մրցույթի երկօրյա եզրափակիչ փուլը 32 ընտրյալ աշակերտների մասնակցությամբ ,տեղի ունեցավ հուլիսին Թեհրանում,Իրանի բժշկագիտական համալսարանում: Մրցույթի առաջին փուլի ընտրյալները ,դարձան ուղեղի և ճանաչողական գիտության զարգացման միության անդամ ,վայելելով ուսումնա-հետազոտական հովանավորություններ:

Ճանաչողական գիտության զարգացման շտաբի հովանավորությամբ ուղեղի գիտությունների այս տարվա ազգային մրցույթն անցկացվեց երկու փուլով ՝ Իրանի ավագ դպրոցների մակարդակով, Իրանում Նեյրոկենսաբանությունների ասոցիացիայի և ուղեղի քարտեզագրման ազգային  լաբորատորիայի կողմից։

Ուղեղի գիտության համաշխարհային մրցություններում երրորդ տեղն է գրավել մի իրանցի

 

Բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: