Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (144)
Հարգելի բարեկամներ «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հերթական թողարկման ընթացքում, կխոսենք աշխարհում և Իրանում արձանագրված վերջին ձեռքբերումների մասին:
Իրանում, առաջին անգամը լինելով գիտելիքահենք ընկերության 10-ամյա ջանքերի արդյունքում մշակվել է իրանական ծրագրավորման լեզու :Երկար տարիներ է ինչ այդ ոլորտի մասնագետները շեշտում էին իրանական ծրագրավորման լեզու մշակելու անհրաժեշտությունը, և աշխարհի շատ երկրներ միայն մի քանի սահմանափակ երկրների արտադրանքների սպառողներն էին։ Սրանից առաջ , միայն Չինաստանն ու Հնդկաստանն էին մշակել տեղական ծրագրավորման լեզու:
Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով, , իրանական ծրագրավորման լեզուն սովորելու համար անհրաժեշտ է այլ լեզուների համար հատկացվող ժամանակի մեկ տասներորդը։ Անցյալ հինգ տարիներին ծրագիրը վերանայվել և թերությունները կարգավորվել են և այսօր ծրագրի նոր տարբերակը, ավելի քան 1100 կայքերին ծառայություններ է տրամադրում:Այդ ծրագիրը կարելի է օգտագործել յուրաքանչյուր ծրագրակազմի (սոֆթվերի),վեբ-հավելվածի (վեբ-ափլիքեյշնի) և (վեբ-կայքի վեբ-պորտալի) նախագծման համար:Այս արտադրանքը չի համարվում հակադարձ ճարտարագիտության արդյունք և դիզայնը լիովին իրանական է:Ըստ հետազոտողի ՝ այս լեզվով նախագծված կայքերի հաջողությունը որոնիչների տարբեր թեստերում (SEO) վկայում է այս արտադրության բարձր չափանիշների մասին:Այս լեզուն սովորելը լիովին անվճար է, և ցանկացողները միայն պետք է իմանան html, css- ը դրա տարրական մակարդակում :
Թեհրանի բժշկագիտության համալսարանի Շարիաթի հիվանդանոցի դիմածնոտային մասնագետներն ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ամբողջովին վերականգնել են հիվանդի ծնոտը, այտերը և ակնախոռոչը:Այս մասնագետները բարդ վիրահատությամբ վերականգնել են 33 ամյա հիվանդի դեմքը և ակնախոռոչը: Թեհրանի բժշկագիտական համալսարանի դիմածնոտային վիրահատությունների արդի հետազոտական կենտրոնի նախագահ դոկտ. Մոհամմադ Բայաթն ասել է,-«Այս վիրահատությունը նորարարություն է արդի տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում:Դեմքի երկկողմանի ջարդվածքի , ոչնչանալու և կրոնոմետրիկի բացակայության պատճառով ,հնարավոր չէր օգտագործել Mirroring տեխնիկան, ուստի եռաչափ տպիչի և ատլասի օգնությամբ,որը առաջին անգամը լինելով պատրաստվել է նմանատիպ հիվանդների հարցով գիտահետազոտական կենտրոնում ,հաջողեցինք այս հիվանդի համար պրոտեզ պատրաստել»:
Ըստ հետազոտողի ՝ Իրանում այս ատլասը և դրա օգտագործումը դեմքի երկկողմանի վիրահատությունների համար ,համարվում է դիմածնոտային զարգացած վիրահատությունների գիտահետազոտական կենտրոնի նորարարություններից մեկը:Պրոտեզների ու ատլասների արտադրման ու նախագծման ,եռաչափ տպիչների,նավիգացիայի և նավիգատոր սարքի պատրաստման և նախագծման բոլոր աշխատանքները իրականացել են Թեհրանի բժշկագիտական համալսրանի դիմածնոտային արդի վիրահատությունների գիտահետազոտական կենտրոնում ,արդի տեխնոլոգիաների ֆակուլտետում եւ գիտելիքահենք մի ընկերության իրանցի մասնագետների կողմից: Որոշ երկրներ սահմանափակ ձևով իրականացնում են նման վիրահատություններ ,սակայն տարածաշրջանում մի կենտրոն ,որը կարողանա համապարփակ ձևով իմի բերել բոլոր հնարավորությունները ,միայն Թեհրանի բժշկագիտական համալսարանի դիմածնոտային արդի վիրահատության կենտրոնն է:
Դիմածնոտային վիրահատությունների արդի կենտրոնի տեղակալ և բժշկական արդի տեխնոլոգիաների ֆակուլտետի կիրառական բջիջային գիտության և հյուսվածքների ճարտարագիտության խմբի գիտական կազմի անդամի խոսքերով՝ այս կենտրոնում ,վիրաբույժները օգտագործելով արդի տեխնոլոգիաներ և թվային վիրահատությամբ ,բուժում են դիմածնոտային զանազան անբնական երևույթները ,տրոմաները և վիրահատում ու բուժում ՝ գլխի ու վզի քաղցկեղները :Գիտահետազոտողն ասել է,որ վթարի հետևանքով վնասվել էին հիվանդի աչքերը, ծնոտը և բերանի խոռոչը : Նախապես դոկտ.Բայաթը վերականգնել էր մի հիվանդի աչքի խոռոչը ,սակայն առաջին անգամ էր,որ ատլաս նախագծելով ու պատրաստելով և նավիգատոր սարքի օգնությամբ, նման վերականգնում է իրականանում:
Brain Bee ուղեղի գիտության մրցույթի այս տարվա առաջատար Քամանդ Սուֆի Աբադին,ով միաժամանակ Իրանի ներկայացուցիչն էր Հարավային Կորեայի Դաեգու քաղաքում անցկացվող ուղեղի հետազոտությունների միջազգային գիտաժողովի (IBRO) համաշխարհային փուլում,հաջողել է մրցույթին մասնակից 28 երկրների միջև սեղմ մրցակցության արդյունքում շահել աշխարհի երրորդ տեղը: Իրանի նևրոլոգիայի գիտության ասոցիացիայի նախագահ և ուսուցման հարցերով ճանաչողական տեխնոլոգիայների և գիտության զարգացման շտաբի գերագույն խորհրդականի խոքերով՝ ուղեղի գիտության մրցությունները ,նևրոլոգիայի գիտության ոլորտում աշակերտական մրցակցություն է,որը յուրաքանաչյուր տարի կայանում է նևրոլոգիայի համաշխարհային գիտության ասոցիացիայի վերահսկողությամբ ,աշխարհի մի որևէ երկրում և այս ոլորտի միջազգային կարևորագույն խորհրդաժողովների հետ միաժամանակ:Հինգ տարի է ինչ երկու փուլերով նման մրցույթ է անցկացվում Իրանում ,Իրանի նևրոլոգիայի գիտության ասոցիացիայի կողմից և ճանաչողական գիտության զարգացման շտաբի հովանավորությամբ ,որի նպատակն է ճանաչել և ներգրավել այս ոլորտի աշակերտներին , մրցույթի հաղթողը մասնակցում է համաշխարհային մրցություններին:Ուղեղի գիտության համաշխարհային մրցություններին մասնակից Իրանի ներկայացուցիչները ,անցյալ չորս տարիներին միշտ եղել են մրցություններին հաղթած առաջին հնգյակում ,իսկ այս տարի ուղեղի գիտության համաշխարհային մրցությունների երրորդ տեղը շահել է Իրանի ներկայացուցիչը:
Ուղեղի գիտության ազգային հինգերորդ մրցությունը կայացավ Իրանի նահանգների դպրոցների 13-ից 18 -տարեկան ավելի քան երեք հազար աշակերտների մասնակցությամբ ,որի առաջին փուլում գերազանց հանդիսացան 32 աշակերտներ ,անցնելով երկրորդ փուլ: Ուղեղի գիտության՝ Brain bee- 2019-ի ազգային հինգերորդ մրցույթի երկօրյա եզրափակիչ փուլը 32 ընտրյալ աշակերտների մասնակցությամբ ,տեղի ունեցավ հուլիսին Թեհրանում,Իրանի բժշկագիտական համալսարանում: Մրցույթի առաջին փուլի ընտրյալները ,դարձան ուղեղի և ճանաչողական գիտության զարգացման միության անդամ ,վայելելով ուսումնա-հետազոտական հովանավորություններ:
Ճանաչողական գիտության զարգացման շտաբի հովանավորությամբ ուղեղի գիտությունների այս տարվա ազգային մրցույթն անցկացվեց երկու փուլով ՝ Իրանի ավագ դպրոցների մակարդակով, Իրանում Նեյրոկենսաբանությունների ասոցիացիայի և ուղեղի քարտեզագրման ազգային լաբորատորիայի կողմից։
Բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: