Կյանքն արևմուտքում. հայացք ներսից(10)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i116265-Կյանքն_արևմուտքում._հայացք_ներսից(10)
«Գենդերային արդարություն»-ն այն   կարգախոսն է, որի մասին խոսում են արևմտյան շատ ԶԼՄ-ներ, և ձևացնում են, որ արևմուտքում կանայք արագորեն առաջադիմում և զարգանում  են ,գենդերային հավասարության և տղամարդկանց հետ բոլոր համահավասար իրավունքներն ու ազատությունները վայելելու  շնորհիվ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 28, 2020 00:56 Asia/Tehran

«Գենդերային արդարություն»-ն այն   կարգախոսն է, որի մասին խոսում են արևմտյան շատ ԶԼՄ-ներ, և ձևացնում են, որ արևմուտքում կանայք արագորեն առաջադիմում և զարգանում  են ,գենդերային հավասարության և տղամարդկանց հետ բոլոր համահավասար իրավունքներն ու ազատությունները վայելելու  շնորհիվ:

 

Այսօր «Կյանքն արևմուտքում. հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկումն հատկացրել ենք արևմտյան երկրներում գենդերային արդարության թեմային: «Գենդերային արդարութիւն»-ը այն կարգախոսն է ,որի մասին խոսում են արևմտյան շատ ԶԼՄ-ներ և ձևացնում թե՝ արևմուտքում կանայք արագորեն առաջադիմում և զարգանում  են ,գենդերային հավասարության և տղամարդկանց հետ բոլոր համահավասար իրավունքներն ու ազատությունները վայելելու  շնորհիվ:Այս հաղորդման ընթացքում, մենք մտադիր ենք այս հարցը քննարկել՝ արևմտյան երկրներում աշխատավարձի , կանանց աղքատության  և կանանց նկատմամբ  գենդերային մոտեցման տեսանկյունից:Ընկերակցեք  մեզ:

Տարիներ է ինչ արևմտյան երկրները կարգախոս են հնչեցնում կանանց ու տղամարդկանց հավասրության մասին և այլ երկրների հասցեին  զանազան զեկույցներ հրապարակելով ,նրանց մեղադրում են կանանց  իրավունքները անտեսելու և գենդերային խտրականության մեջ: Մինչդեռ արևմտյան երկրներում կատարված հետազոտությունների համաձայն, այն կանայք և տղամարդիկ, որոնք աշխատանքի և աշխատանքային մակարդակի առումով նույնանման պայմաններում են գտնվում ,աշխատավարձի առումով համահավասր պայմաններ չունեն և կանայք իհամեմատություն տղամարդկանց քիչ աշխատավարձ են ստանում:

​Արևմուտքում կանանց և տղամարդկանց աշխատավարձի անհավասարությունը

 

Միառժամանակ առաջ (Eurostat)հետազոտական ինստիտուտի  կողմից հրապարակվեց  զեկույց կապված ,  Եվրամիության անդամ երկրների մեջ կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի  տարբերության հետ : Ըստ զեկույցի, ԵՄ-ում տղամարդկանց և կանանց միջին աշխատավարձերի միջեւ  տարբերությունը  ավելի քան 16 տոկոս  է:Օրինակ ,Գերմանիայում թեև գերմանացի երիտասարդ կանայք իրենց Գերմանիայի այսօրվա հասարակության մեջ տղամարդկանց հետ համահավասար քաղաքացիներ են համարում ,սակայն այդ երկրում կանանց ու տղամարդկանց աշխատավարձի տարբերությունը մոտավորապես 21․5 տոկոս է հայտարարվել: Այդ տարբերությունը Անգլիայում 21,իսկ Ավստրիայում ավելի քան 20 տոկոս է: Զեկույցի համաձայն,Ֆրանսիան,Իսպանիան և Շվեդիան այն երկրների շարքում են ,որտեղ մեծ տարբերություններ կան կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի միջև: Շվեդիայում մի կին միջին հաշվով 15 տոկոս ավելի քիչ աշխատավարձ է ստանում տղամարդու համեմատությամբ:

ԱՄՆ-ում կանայք ևս իրենց իրավունքների և աշխատավարձի առումով անհավասար պայմաններում են գտնվում: Տվյալների համաձայն, ամերիկացի կանայք իրենց աշխատանքային ժամանակաշրջանում մոտավորապես կես միլիոն դոլար ավելի քիչ աշխատավարձ են ստանում,իհամեմատություն տղամարդկանց: Ամերիկացի տղամարդու ստացած յուրաքանչյուր մեկ դոլարի դիմաց ,կանայք ստանում են 77 սենտ: Լիաժամ աշխատող կին պաշտոնյաները ևս 18 տոկոսով ավելի քիչ են վարձատրվում: Այս անարդարությունը տնօրենների մակարդակում հասնում է 20 տոկոսի,իսկ իրավական աշխատանքների բնագավառում աշխատավարձի տարբերությունը 43 -տոկոսի է հասնում: Սույն զեկույցում քննարկվող գործոնները դիտարկվում են ,որպես փոփոխվող տարրեր , որոնք կարող են ազդել կանանց աշխատավարձի ցածր մակարդակի վրա, իհամեմատություն տղամարդկանց,ինչպես օրինակ երկրի տնտեսության գծով համալսարանական վկայականը, աշխատանքը, աշխատանքային դիրքը, աշխատաժամը, աշխատանքային ստաժը,աշխատանքի մակարդակը, համալսարանը որտեղ ուսանել է տվյալ անձը ,,աշխատանքի էությունը, տարիքը,աշխարհագրական դիրքը և ամուսնական կարգավիճակը :Իվերջո զեկույցի հեղինակները   եզրակացրին ,որ այս անհավասարության և անիրավության հիմնական գործոնը գենդերային տարբերությունն է:

****

Հաղորդման այս բաժնում Իրանի Իսլ.հանրապետության ռադիոհեռուստատեսության լրագրող Մոհամմադ Դելավարիի  զեկույցի միջոցով կտեղափոխվենք Եվրոպական միության մայրաքաղաք՝ Բրյուսելի փողոցներից մեկը: Նա զեկույցը սկսում է հետևյալ ձևով.«Այս փողոցները կարելի է ճանաչել կարմիր լույսերով և օդում զգացվող  ալկոհոլի ու թմրանյութերի հոտով :Ավելի շատ նկատելի  են երկաթուղային կայանների,կամ աղքատաբնակ տարածքների մոտ: Կանայք ցուցափեղկերում են և անցորդները կարծես քայլում են ստրուկների վաճառման շուկաներում և նայում ու ընտրում են։ Նման կանանց թրաֆիքինգը կատարվել է Եվրոպայի արևելքից և կամ աղքատ երկրներից ,հանգիստ կյանքի խոստումով ,և ահավասիկ ամենաչնչին գումարի դիմաց ստիպված են իրենց մարմնավաճառություն անել:Բանդաների ղեկավարներից և խանութների տերերից բացի ,կառավարությունը ևս շահում է սեռական այս ստրուկների մարմնավաճառությունից :Նույնիսկ նրանք ովքեր դեմ չեն խնդրի էությանը ,21-րդ դարում ամաչում են և ցավում, որ մարդը գտնվում է Եվրոպական միության մայրաքաղաք՝Բրյուսելի մի  խանութի ցուցափեղկում »:

 

Ռադիոհեռուստատեսության լրագրողի զեկոյցի մեջ երիտասարդ մի կին, ով այդ գործով է զբաղվում ,այսպես է ասում.«Ես ոչ գումար ունեի և ոչ սնունդ,կյանքը շատ դժվար էր,անընդատ աշխատում էինք ,երբեմն  օրական 50 հաճախորդ:Երազում էի, որ ծնված չլինեի,լավ էր մեռնել ,քան այս ձևով ապրել»:

Զարգացած երկրներում, կանայք ավելի շատ են տառապում աղքատությունից քան տղամարդիկ,մի երևույթ որ սոցիոլոգները այն անվանում են աղքատության կանացի դառնալը: Եվրամիությանը կապված «Եվրոնյուզ »ցանցը անցյալ տարի հայտարարել է,աղքատությունը սպառնում է Եւվոպայի բնակչության մեկ չորրորդին ,և կանայք չքավորության դիմաց ամենախոցելի խավն են: 12 միլիոն կին , առավել քան տղամարդիկ չքավորության առջև  են կանգնած: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկիր ԱՄՆ-ում ,ամենաչքավորները երեխա ունեցող կանայք են: ԱՄՆ-ի պառլամենտի պատգամավորներից՝«Էլհան Օմար»-ը որոշ ժամանակ առաջ հայտարարել է,որ ԱՄՆ-ում 16 միլիոն կին ապրում են աղքատության գծից ցածր:

***

Ռեժիսոր Քերբի Դիքի (The Hunting Ground)փաստավավերագրական ֆիլմը հեռարձակվել է 2015-ին:Ֆիլմը անդրադառնում է ԱՄՆ-ի համալսարանների հանրակացարաններում ,իմասնավորի Հարվարդում   սեռական ոտնձգություններին:Ֆիլմում ռեժիսորը բացահայտում է, որ ԱՄՆ համալսարանական ուսանողուհիների մոտ մեկ քառորդը    բռնաբարության կամ սեռական բռնության են ենթարկվել  նույն համալսարանների  ուսանողների կողմից:Ֆիլմում նշվել է,որ բռնաբարության դեպքերի ավելի քան 80 տոկոսի մասին չի զեկուցվել համալսարանի պաշտոնատար անձանց, իսկ տուժածները չեն դիմել ոստիկանություն:Որովհետև համալսարանի ներքին կանոնագրությունը նրանց պարտադրում է,որ ոստիկանությանը դիմելուց առաջ ,հարցը կարգավորեն համալսարանում: Այն, ինչ (The Hunting Ground) ֆիլմի հեղինակները, մտադիր են վերջում փոխանցել իրենց  լսարանին, հետևյալն է, որ եթե Հարվարդի համալսարանը խոստովանի իր տարածքում  կատարված սեռական բռնաբարությունների քանակի մասին  , ապա նրա դռները կփակվեն  և ղեկավարությունը  ինքնասպան կլինի:

 

 

Քուին Փիաք  համալսարանի սոցհարցման բաժնի տնօրենի օգնական Յոմ Մալվին ասում է, որ 2016 թվականի նոյեմբերին կատարված հարցման արդյունքում  1415 հոգի հայտարարել են ,որ ոչ միայն կին աշխատողները սեռական բռնության են ենթարկվում իրենց  աշխատավայրում, այլև տղամարդիկ ևս ապահով  չեն այդ խնդրից:Ըստ սեռական բռնության ենթարկված կանանց ՝ նրանց համար նման դեպքերի  69 տոկոսը տեղի է ունեցել աշխատանքի վայրում, 43 տոկոսը հանրային վայրերում , 45 տոկոսը փողոցում, իսկ  14 տոկոսը տներում:Ամերիկացի տղամարդկանց 88 տոկոսը և կանանց  89 տոկոսը սեռական ոտնձգությունները համարել են ,որպես ԱՄՆ-ի հասարակության ամենակարևոր սոցիալական խնդիրը:Ըստ հացրման արդյունքների՝ յուրաքանչյուր 10 կանանցից 6-ը սեռական բռնության է ենթարկվել:

Հոլիվուդում կանանց նկատմամբ սեռական բռնության  վիճակագրությունը  սարսափելի է:Հետազոտությունները ցույց են տալիս, որ հոլիվուդյան կինոյում աշխատող  կանանց 94տոկոսը սեռական բռնության է ենթարկվել: Հոլիվուդում սեռական  սկանդալն այնքան տարածված է, որ  2017-ին արշավ մեկնարկեց  ՝ «Ես նույնպես» խորագրով:Խնդիրը  սկսվեց այն բանից հետո, երբ ավելի քան 40 կին հայց ներկայացրեց  Հոլիվուդի հանրահայտ պրոդյուսեր  Հարվի Վայնշտեյնի դեմ: Քարոզարշավն ընդլայնվելով  հրապարակվեցին  բազմաթիվ զեկույցներ կապված սեռական սկանդալներին , այդ էլ դերասանների, ռեժիսորների, հոլիվուդյան պրոդյուսերների, հաղորդավարների և նույնիսկ ամերիկացի քաղաքական գործիչների, ինչպիսիք են հայր Ջորջ  Բուշի  և Բիլ Քլինթոնի մասին:Այս հարցը նույնիսկ բարձրացվեց ԱՄՆ-ի Կոնգրեսում:Associated Press լրատվական գործակալությունը մի զեկույց հրապարակեց այն մասին թե՝ ԱՄՆ-ի խորհրդարանի  որոշ կին պատգամավորներ սեռական ոտնձգությունների են ենթարկվել  տղամարդ գործընկերների կողմից:ԱՄՆ-ի պաշտոնատարների միջև այդ սկանդալները հասան մինչև Սպիտակ տուն: Daily Mail- ը գրել է, որ Դոնալդ Թրամփի փաստաբանը 100 կանանց կաշառ  է տվել, որպեսզի նրանք չբացահայտեն Թրամփի հետ իրենց ինտիմ հարաբերությունների մասին:

Մի խումբ կանայք հայց են ներկայացրել Թրամփի դեմ

 

 

Կանանց համար անապահովությունը չի  սահմանափակվում միայն ԱՄՆ-ով, այլև Եվրոպայում ևս կանայք զանազան աշխատանքներում դեմ հանդիման են կանգնած նման հիվանդության ու ոչ բնական երևույթի : Չնայած ասվում է, որ եվրոպական երկրներում կանայք ավելի քիչ են սեռական ոտնձգության ենթարկվում ,նրանց նկատմամբ օրենքի ծավալուն աջակցության պատճառով, սակայն հրապարակված վիճակագրությունն այլ բան  է ասում:Եվրախորհրդարանում, որը ենթադրաբար պիտի խորհրդանիշը լինի   մայրցամաքում գտնվող տղամարդկանց և կանանց իրավունքների պահպանման , ըստ Sunday Times- ի հրապարակած զեկույցի, մինչ օրս Եվրախորհրդարանի անդամների կողմից սեռական ոտնձգության են ենթարկվել 87 կին և 6 տղամարդ:Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Ուուլստրոմը  միանալով «Ես նույնպես» արշավին ասել է.«Ես ևս ,որ զբաղեցնում եմ քաղաքական ամենաբարձր  պաշտոնը ,սեռական ոտնձգության եմ ենթարկվել»: Զարմանալի չէ, որ Շվեդիայի արտգործնախարարը միացել է  քարոզարշավին, քանի որ Շվեդիան, Եվրոպայում սեռական բռնության  ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է:Այդ երկրում յուրաքանչյուր չորս կանանցից մեկը բռնաբարության է ենթարկվել :

Անգլիական The Guardian օրաթերթը նաև մի զեկույցում նշել է, որ միջազգային օգնության կազմակերպություններում աշխատող կանայք ենթարկվում են տարածված, սակայն  գաղտնի բռնաբարությունների:Զեկույցում հարցման ենթարկված  կանայք The Guardian-ին ասել են , որ կանանց դեմ սեռական ոտնձգություններ գոյություն ունեն  ՄԱԿ-ին կից ամենամեծ ոչ պետական կազմակերպություններում և հարակից հիմնարկներում ,մինչև ամենափոքր բարեգործական կառույցներում  և այդ հաստատություններից և ոչ մեկում չեն հովանավորվում այդ կանայք  կամ միջոցներ չեն ձեռնարկում նման վարքերը կանխելու համար:

 

Նման  զեկույցներ այն պայմաններում են ներկայացվում, երբ արևմտյան երկրները պնդում են, որ հասարակության մեջ սեռական ազատության պայմաններում կանանց դեմ բռնաբարությունների քանակը  նվազել է, և նրանք կարողացել են հեշտացնել կանանց ներկայությունը հասարակության մեջ մի շարք խաբուսիկ հայտարարություններով , ինչպիսիք են գենդերային արդարությունը:Մինչդեռ Իսլ.հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեիի հավաստմամբ.«Արևմտյան կինը խորհրդանիշն է՝ սպառողականության,շպարման,տղամարդկանց հաճոյանալու, տղամարդու և արական սեռի սեռական ցանկությունների բավարարման»: Մյուս ամպագոռգոռ հայտարարությունները,ինչպես գենդերային արդարությունը,բոլորը լոկ խոսքեր են և հարցի մակերեսային կողմն են:Խոսքը ի՞նչ արդարության մասին է։ Դա՞ է արդարությունը։