Մեդիա ահաբեկչություն (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i116266-Մեդիա_ահաբեկչություն_(7)
Հարգելի բարեկամներ, նախորդ հաղորդման ընթացքում ներկայացրեցինք այն երկրների կողմից իրականացված մի շարք գործողությունները, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների ջատագովներ, սակայն դադարեցրել են Իրանի հեռուստատեսության արտասահմանյան բաժնի արբանյակային հաղորդումների հեռարձակումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 28, 2020 01:16 Asia/Tehran

Հարգելի բարեկամներ, նախորդ հաղորդման ընթացքում ներկայացրեցինք այն երկրների կողմից իրականացված մի շարք գործողությունները, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների ջատագովներ, սակայն դադարեցրել են Իրանի հեռուստատեսության արտասահմանյան բաժնի արբանյակային հաղորդումների հեռարձակումը:

 

Այս հաղորդման ժամանակ, քննարկելու ենք երկրների պատասխանատվության մակարդակն արբանյակային հեռուստաալիքների հեռարձակման հարցում:

Բարի երեկո, թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Մեդիա ահաբեկչություն» հաղորդաշարի 7-րդ թողարկումը:

Ինչպես բոլոր ոլորտներում, մեդիա ոլորտում նույնպես, ցանկացած խախտման համար սահմանված է պատասխանատվութուն: Որևէ մեդիա գործակալություն, որը   խախտում է  թույլ տալիս,  պետք է պատասխանատվություն կրի, փոխհատուցում վճարի և ներողություն խնդրի: Սակայն եթե խախտումն ավելի կոպիտ է ու ավելի գլոբալ մասշտաբով, ինչպես օրինակ մարդկանց հրահրելը ահաբեկչություն  կատարել կամ լրատվության միջոցով որևէ մեկի նկատմամբ ոտնձգություն իրականացնելը, այս դեպքում բոլոր երկրները պետք է համագործակցեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Միջազգային ցանցերի դեպքում, հաճախ քննադատվում է տվյալ գործակալության քայլը և դադարեցվում է դրան տրամադրվող նյութական աջակցությունը:

Միջազգային լրատվամիջոցները որոշակի պարտավորոթյուններ ունեն մի շարք հարցերի վերաբերյալ: Որպես օրինակ, արգելված է որևէ երկրի ներքին հարցերին միջամտելը: Կան նաև ավելի գլոբալ ոլորտներ: Որպես օրինակ, 1936թ սեպտեմբերի 23-ին հաստատվեց մի կոնվենցիա, որն անվանվեց «Հատուկ հաղորդումներ՝ խաղաղության հաստատման համար»: Կոնվենցիան ստորագրել է 19 երկիր: Անդամ երկրներն այդ կոնվենցիայի համաձայն, իրավունք չունեն մեդիա միջամտություն ցուցաբերել որևէ հարցի: Իսկ այդ պարտավորության խախտումը գլոբալ պատասխանատվություն է ենթադրում: Նման խախտման օրինակ է ԱՄՆ-ի կողմից վերջին տարիների ընթացքում միջազգային իրավունքերի խախտումը: 2017թ․ երբ Դոնալդ Թրամփը դարձավ նախագահ, խախտեց միջազգային իրավունքի  հետ կապված մի շարք օրենքներ: Որպես օրինակ, Թրամփը դուրս եկավ NPT դաշինքից, ՀԳՀԾ-ից և երկրների դեմ մաքսային պատերազմ հայտարարեց: Վաշինգտոնը հրաժարվեց նաև Փարիզի կլիմայական համաձայնագրից, Սաուդյան Արաբիային վաճառեց արգելված զենքեր, որոնք կիրառվեցին Եմենում: Այսպիսով, ԱՄՆ-ը խախտեց մարդասիրության վերաբերյալ միջազգային կոնվենցիան:  

Մեդիա ոլորտի փորձագետ Ահմադ Քազեմի ասելով. «Վաշինգտոնը միակողմանիորեն պատժամիջոցի է ենթարկում անկախ լրատվական գործակալություններին, արգելում նրանց արբանյակային հեռարձակումներն ու փակում սոցիալական ցանցերում դրանց հաշիվները: Սակայն դա հարցի միայն մի կողմն է: Միացյալ Նահանգները նաև բացահայտորեն աջակցում է այն արբանյակային ցանցերին, որոնք բացահայտ կերպով խախտում են ՄԱԿ-ի կոնվենցիան և երկրների տարածքային ամբողջականության դեմ ուղղված քարոզչություն են իրականացնում»: Որպես օրինակ Bonas TV-ն հեռարձակում է հաղորդումներ, որոնք ուղղված են Իրանի տարածքային ամբողջականության դեմ: Հեռուստաընկերությունը հաստատված է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում:

 

Պետք է ասել, որ միջազգային իրավունքը, չունենալով լծակներ՝ ոչ պետական լրատվական ծառայություններին պատասխանատվության ենթարկելու համար, թույլ է անդրադարձել  այս հարցին: Երկրները փորձում են մեդիայի պատասխանատվությունն ուսումնասիրել ներքին դատական համակարգի շրջանակներում: Իսկ այս դեպքում, արծարծվում է քրեական պատասխանատվության և ոչ թե միջազգային պատասխնատավության հարցը: Հենց այդ պատճառով էլ, մի երկրի մեդիայի կողմից իրականացված խախտումը, փորձ է արվում վերագրել տվյալ երկրին, որպեսզի միջազգային հարթակում պատասխանատվություն կրելու հարցը չբարձրացվի: Որպես օրինակ, BBC լրատվական ծառայությունը, ներկայացվում է որպես բրիտանական անկախ մեդիա գործակալություն, որն անկախ աշխատանք է վարում: Գործակալության պարտականությունն է լրատվության հաղորդումը և կրթական ու ժամանցային ծրագրերի հեռարձակումը: Հետևաբար, այս գործակալությունը չպետք է թույլ տա, որպեսզի պետական կամ մասնավոր ընկերությունները միջամտեն իր  աշխատանքին: Սակայն փաստերը վկայում են, որ գործակալությունը կախված է Բրիտանիայի թագավորական պետական համակարգից: Գործակալության լրատվական բաժինն իր բյուջեի մի մասն ուղղակիորեն ստանում է կառավարությունից:

Եթե հնարավոր լինի փաստել որևէ մեդիա  գործակալության կախվածությունը որևէ կառավարությունից, միջազգային պատասխանատվության իրավական  համակարգի օրենքները կտարածվեն այդ գործակալության վրա: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ դա անհնար է: Որևէ մեդիա գործակալություն, կարող է կախվածություն ունենալ որևէ պետական կառույցից, կառավարության կողմից վերահսկվող կուսակցությունից, կամ լինել անկախ: Պետական մեդիայի հարցը պարզ է: Սակայն անկախ մեդիայի ոլորտում խնդիրն այլ է: Գոյություն ունի օրենք, որի համաձայն, կառավարությունները մասնավոր հատվածի գործունեության համար պատասխանատու չեն, սակայն գոյություն ունեն որոշ բացառություններ: Նախ երկրների միջև պետք է գոյություն ունենա որոշակի համաձայնություն: Պետությունը պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ և երկրորդ հերթին, անկախ մեդիան  ահաբեկչական ու միջազգային հանցագործություն կամ ցեղասպանություն իրականացնելուն ուղղված հաղորդումներ է հրապարակում: Նման դեպքում, կառավարությունը պետք է դադարեցնի գործակալության աշխատանքը: 1996թ Ժնևի կոնվենցիայի 4-րդ կետն անդամ երկրներին  պարտավորեցնում է երաշխավորել այն մեդիա գործակալությունների հաղորդումների անվտանգությունը, որոնք հեռարձակվում են տվյալ երկրում:

Երկրների իրավական պարտավորություններն արբանյակային ծրագրերի հեռարձակման կապակցությամբ

 

Երկրները պատասխանատու են միջազգային հանցագործությունների, այդ թվում ցեղասանության ու ահաբեկչության համար: Այս կապակցությամբ ստորագրվել են մի շարք կոնվենցիաներ, որոնցից է Ցեղասանության հանցագործությունը դատապարտելու և կանխելու վերաբերյալ կոնվենցիան:  2006թ․ ՄԱԿ-ի թիվ 1703 կոնվենցիայում նշվում է , որ երկրները չպետք է ապաստան տան ահաբեկիչներին: Այսպիսով, մեդիա ոլորտում որևէ հրահրիչ հայտարարություն, կարող է տվյալ երկրի համար խնդիրներ առաջացնել: Որոշ պարտավորություններ վերաբերում են և՛ պետական, և՛ ոչ պետական արբանայակային հռուստաալիքներին: Որպես օրինակ, ցեղասպանություն կամ ոտնձգություն իրականացնելուն ուղղված հայտարարությունները: Ու չնայած արբանյակային ծրագրերի հեռարձակումը միջազգային շրջանակներում պետական ու ոչ պետական կազմակերպությունների իրավունքն է, սակայն դրանք իրավունք չունեն հեռարձակել հաղորդումներ՝ ուղղված որևէ երկրի ազգային և հոգևոր արժեքների քայքայմանը: Արբանյակային հեռուստաալիքների հեռարձակման հարցում, պետք է հարգել միջազգային օրենքները և բավարար վերահսկողություն սահմանել հաղորդումների բովանդակության նկատմամբ, որպեսզի չխախտվեն մարդու իրավունքների և հումանիզմի սկզբունքները: Սակայն այսօր, որոշ հեռուստատալիքներ, ինչպես Fax News-ը, փորձում են իրականոթյունը սխալ ներկայացնել: Այս հեռուստաալիքը դատապարտում է Եմենի օրինական իրավունքը Սաուդյան Արաբիայի ագրեսիայի դեմ պայքարում, կամ արդարացնում Սաուդյան Ագրեսոր ռեժիմի հարձակումը Եմենի դեմ: Այն փորձում է գլխիվայր ներկայացնել իրականությունը , ինչը կարելի է  համարել մեդիա ահաբեկչություն: