Իսլամաֆոբիան արևմուտքում(97)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i116369-Իսլամաֆոբիան_արևմուտքում(97)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նոր Զելանդիայում տեսախաղի և մզկիթի նկատմամբ ֆոբիայի տարածման ու արևմուտքում դեպի իսլամ կրոն հակվածության խնդրիներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 30, 2020 11:39 Asia/Tehran
  • Իսլամաֆոբիան արևմուտքում(97)

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Նոր Զելանդիայում տեսախաղի և մզկիթի նկատմամբ ֆոբիայի տարածման ու արևմուտքում դեպի իսլամ կրոն հակվածության խնդրիներին:

Նոր Զելանդիայում Քրայստչերչի մզկիթների վրա հարձակումից 7 ամիս անց մզկիթի նկատմամբ ֆոբիայի հեղինակները դեռևս չեն դադարեցրել իրենց քայլերը, որոնք ուղղված են այս երևույթի տարածմանը՝ ոչ միյան Նոր Զելանդիայում, այլև ողջ աշխարհում: Քրայստչերչի հարձակումների հիման վրա ստեղծված  տեսախաղը միայն մի նմուշն է այդ քայլերի: Այս հարձակումների ընթացքում սպանվեց 51 մարդ: Հիշյալ տեսախաղը անվճար հասանելի է Նոր Զելանդիայում: Նոր Զելանդիայի մուսուլման կանանց խորհրդի անդամ Անջամ Ռահմանը այս տեսախաղի տարածումը համարում է մի քայլ որն ուղղված է այդ երկրի մուսուլան հասարակության մեջ վախ առաջացնելուն: Մուսուլմանները դեռևս կրում են մզկիթների վրա հարձակման հատևանքները: Այս կապակցությամբ նա ասում է.«Այս տեսագրության տարածումը, մզկիթների վրա հարձակման հետևանքով մի խումբ մարդկանց սպանության ու վիրավորվելու դեպքի չարաշահումն է: Սակայն հարց է առաջանում, ինչո՞ւ պայմաններն այնպես են դասավորվել, որ Նոր Զելանդիայիում ու աշխարհում մզկիթի նկատմամբ ֆոբիա տարածողները դեռևս համարձակություն ունեն շարունակել իրենց քայլերը: Չնայած որ սրանից առաջ էլ գոյություն ուներ մզկիթների ու իսլամական կենտրոնների վրա հարձակումների վախը, սակայն այս օրերում այս երևույթը արագ տեմպերով տարածվում է, այնպես որ նվազագույնը շաբաթը մեկ անգամ տարածվում են լուրեր մզկիթների վրա հարձակումների կամ էլ տեսախաղերի տարածման մասին, որոնք մզկիթի նկատմամբ ֆոբիա են առաջացնում երեխաների մեջ: Այս քայլերի նպատակն է՝ ոչ միայն մեծահասակները, այլև ողջ աշխարհի անչափահասները վախենան մզկիթներից և այս ֆոբիան արմատավորվի նրանց մեջ:

Քրայստչերչի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումը

Ցավոք այս երևույթը կասեցնելու համար՝ ազատատենչության հավակնորդ արևմտյան պետությունների ու մադու իրավունքների պաշտպան կառույցների կողմից նույնիսկ ամենափոքր քայլերը չեն կատարվել: Աշխարհի տարբեր վայրերում մասնավորապես Եվրոպայում, ԱՄՆ-ում ու Աֆրիկայում շարունակվում են մզկիթների վրա հարձակումները: Այս կարգի դեպքերից վերջին օրինակը Արևմտյան Աֆրիկայի Բուրկինա Ֆասոյում մի մզկիթի վրա հարձակումն է, որի հետևանքով զոհվել են 10 աղոթողներ: ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից ահաբեկչության դեմ պայքարի մասին հայտարարություններն ու քայլերը ոչ միայն չեն նպաստել ահաբեկչության ուժի նվազեցմանը, այլև ավելի են տարածվել  իսլամաֆոբիայի ու մզկիթի  նկատմամբ ֆոբիայի պես երևույթները:

Բուրկինա Ֆասոյում մի մզկիթի վրա հարձակման հատևանքով զոհվել է 16 մարդ

Իհարկե ամերիկայն ու եվրոպական մեծ թվով երկրների իսլամական հասարակությունները փորձում են օգտագործելով լրատվական բոլոր հնարավորությունները և ներկայացնելով իսլամի մարդկային վեհ արժեքները դիմակայել իսլամաֆոբիային ու իսլամատյացության երևույթին: Մուսուլմանների կողմից գործադրվող այս ջանքերը ազդեցիկ դեր են ունեցել արևմուտքում հակաիսլամական քարոզչությունների չեզոքացման ու դեպի իսլամ հակվածության գործում: Բրիտանիայի իսլամական օգնության հիմնադրամը և «Օլթիմամ Գեյմզ» ընկերությունը միջազգային մասշտաբով մուսուլմանների բարեգործական քայլերը ներկայացնելու և իսլամական հասարակության շուրջ ձևավորված բացասական տրամադրությունները փարատելու համար նախագծել են մի տեսախաղ: «Օլթիմամ Գեյմզ» համակարգչային խաղերի ընկերության գործադիր տնօրեն Շահիդ Քեմալը այս կապակցությամբ ասել է.«37 տարի է ինչ աշխատում եմ տեսախաղերի արտադրության ոլորտում, սակայն ցավոք միշտ տեսել եմ, որ մուսուլմանները տեսախաղերում որպես բացասական մարդիկ են ներկայացվել»: Նա հավելել է.«Հաճախ, երբ տեսախաղերում տենում եք մուսուլման կրոնականների՝ նրանք կամ ահաբեկիչ են կամ էլ չար մարդիկ, որոնց դուք պետք է սպանեք: Նրանք սովորաբար մուգ գույնի մորթով մարդիկ են, Ալլահ Աքբար(Մեծ է Աստված) են կանչում և զենք ունեն իրենց ձեռքին: Ես չեմ տեսել, որ իմ հասարակության անդամները տեսախաղերում ուրիշ կերպ պատկերված լինեն: Կարծես մուսուլմանների համար ուրիշ ելք չկա: Տեսախաղերում դուք երբեք չեք տեսնի սովորական և խաղաղատենչ մուսուլմանների»: Շահիդ Քեմալի ասելով «Իրական առաքինություն» կոչվող տեսախաղի հիմնական գաղափարը վերցվել է միջազգային զարգացման իրական նախագծերից, որ իրականացվում է Իսլամական օգնության կազմակերպության և աշխարհի ավելի քան 40 երկրների միջոցով, սկսած՝ Պակիստանից մինչև Մալի: Այս տեսախաղը շահարկման հանձնվեց ընթացիկ ամսվա սկզբին Շեֆիլդի տեսախաղի ազգային թանգարանում և դպրոցական աշակերտները առաջիններն են, որ փորձելու են այս խաղը: Դրա ներբեռնումը անվճար է և հասանելի է լինելու Ափել ու Գուգըլ սարքավորումներում ու սմարտֆոներում: Շեֆիլիդի Սիլդերդիլ դպրոցի համակարգչային գիտությունների տնօրեն Ադամ Ռասելը նույնպես ասել է.«Ընտրությունը, անկախությունն ու վճռական հարցումը մեր համակարգչային դասերի ծրագրի հիմքն է»: Բրիտանիայի իսլամական օգնության կազմակերպության իսլամական հաղորդակցության բաժնի տնօրեն Ջուդիթ Սքեյթանովոն նույնպես ասել է.«Մենք առաքինության իրականությունը տեսնում ենք, որպես ելք հասարակության կողմից նետված երկու մարտահրավերների համար, որոնք են՝ իսլամաֆոբիայի տարածմանն օգնելու հարցում կասկածն ու երկմտությունը»: Նա հավելել է.«Մենք մտածում ենք սա մի նոր մեթոդ է երիտասարդներին հատկապես ողջ աշխարհում կամավոր թիմերին ներգրավելու համար, որոնք ամեն տարի մասնակցում են բարեգործական շաբաթվան»:

Իսլամական բաերգործության շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին Բրիտանիայում: Իսլամական բարեգործական կազմակերպությունը հիմնադրել է այս միջոցառումը և Բրիտանիայում բարեգործական ոլորտում ակիտվ իսլամական կազմակերպություններից մեկն է: Այս կառույցը հայտարարել է, որ այս տարի Բրիտանիայի բարեգործության շաբաթը անցկացրել է «Մեր կարողությունը կենտրոնացնում ենք» կարգախոսով: Այս շաբաթվա ընթացքում բարեգործները փորձեցին աղքատ երեխաների համար ստեղծել սննդային ապահովություն, հովանավորել որբ երեխաներին և օգնություն ցուցաբերել բնական աղետներից տուժածներին: Այս օգնությունները տրամադրվել են աշխարհի տարբեր տեղերում գտնվող կարիքավոր անձանց, սկսած Հարավայի Աֆրիկայի Քեյփթաունից մինչև ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ: Այս ընթացքում հավաքվել  է 8.1 մլն ֆունտ ստեռլիգ ֆինանսական օգնություն:

Անկախ կրոնից ու համոզումներից կարիքավոր անձանց օգնելը իսլամական փոքրամասնության կողմից Եվրոպայում իսլամի մարդասիրական ուսուցումները ծանոթացնելու մեթոդներից է: Բրիտանիայում իսլամական հաստատությունների որոշ պատասխանատուներ հայտարարել են.«Հակաիսլամական քայլերի տարածմամբ հանդերձ իսլամ կրոնն ընդունող բրիտանացիների ու եվրոպացիների թիվը ավելանում է: Լոնդոնի կենտրոնական մզկիթի աղոթապետ Շեյխ «Շոքրի Ալ-Մաջուլին» այս կապակցությամբ ասել է.«Բրիտանացի ու եվրոպացի երիտասարդների կողմից իսլամի ողջունումն ու դեպի իսլամ հակվածությունը և այս կրոնի իրականության հետ ծանոթանալու ցանկությունը օրըստօրե մեծանում են»: Ալ-Մաջուլին հավելել է.«Իսլամաֆոբիայի երևույթն էլ ոչ մի բացասական ազդեցություն չի թողել դեպի իսլամ այդ երիտասարդների հակվածության վրա»: Լոնդոնի կենտրոնական մզկիթի աղոթապետն ասել է.«Բրիտանացի ու եվրոպացի երիտասարդներ իսլամանալու համար ամեն օր գալիս են այս մզկիթ: Նույնպես կան մարդիկ, որ իսլամի ուսուցումներին ծանոթանալու համար գալիս են այս մզկիթ»: Ալ-Մաջուլին շեշտել է.«Այս մզկիթը բրիտանացի ու եվրոպացի երիտասարդներին առիթ է ընձեռում ծանոթանալ իսլամ կրոնին, նույնպես նրանց օգնում է, որպեսզի ճանաչեն իսլամի ուսուցումները և ընդունեն այս կրոնը»: Իսլամը Բրիտանիայի երկրորդ մեծ կրոնն է համարվում և մուսուլմանների թիվը զգալիորեն աճում է: Ավելի քան 2.7 միլն. մուսուլմաններ բնակվում են Բրիտանիայում և Ուելսում: Արևմուտքում դեպի իսլամ հակվածությունը ցույց է տալիս, որ եթե իսլամի ուսուցումների մասին ճիշտ տեղեկություններ տրվի իսլամ կրոնը սրտերում կգտնի իր տեղը: Այն էլ այնպիսի աշխարհում, որտեղ հոգևոր մեծ դատարկություն է տիրում: Անենբերգ հետազոտական կենտրոնը, որ վերջերս հետազոտություն է անցկացրել սպիտակամորթների երկու խմբերի շրջանակներում, համոզված է, որ նպատակաուղղված տեղեկությունների տրամադրումը կարող է նպաստավոր ելք լինել հակաիսլամական բռնությունների դեմ պայքարելու համար: Անենբերգի հաղորդակցությունների ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությանը մասնակցած սպիտակամորթները բաժանվել են երկու՝ հետազոտվող ու վերահսկող խմբերի: Երկու խմբերին էլ տրամադրվել էր տեղեկություններ ԻԼԻՊ-ի ու Փարիզում 2015թ. ահաբեկչական հարձակումների մասին: Դրա կողքին տրամադրվել է մի մուսուլման կնոջ կենսագրությունը, ով մոտակայքում հացի փուռ է ունեցել և ոչ մի կապ չի ունեցել ԻԼԻՊ-ի հետ: Խմբի հետազոտողները փորձնական խմբում, երբ իմացան, որ այդ ահաբեկչական հարձակումը իրականացվել է Եվրոպայի սպիտակամորթների կողմից, այս ահաբեկչական հարձակման մեջ հավանաբար ավելի քիչ են մեղավոր ճանաչում մուսուլմաններին: Դրա դիմաց վերահսկման խմբի անդամները մուսուլմաններին են պատասխանատու ճանաչել այս դեպքի մեջ, սակայն փորձնական խմբի մեջ այլ քայլերը պատճառ դարձան, որ մյուս միջոցները վերացնեն մուսուլմաններին մեղադրելու հակումները: Չնայած որ վերահսկման խմբի անդամները առհասարակ 100 միավորից 40 միավորներով են հակազդել: Փորձնական խումբը իմացել է, որ մուսուլմանները ավելի քիչ պատասխանատվություն են կրում ահաբեկչական հարձակումների նկատմամբ: Նրանք 100 միավորից 10 միավոր են ունեցել: Հատկանշական է, որ փորձնական խմբում մինչև մեկ տարի շարունակվեց իսլամաֆոբիան: Անենեբերգի համալսարանի նյարդահոգեբանական լաբորատորիայի տնօրեն և նախագծի հիմնական հետազոտող Էմիլ Բրոնեոն ասել է, որ այս հետազոտությանը դիտում է որպես միջոց «Մուսուլմանների դեմ բռնությունը, բախումները, թշնամությունը և նրանց մեկուսացնելուն ուղղված քայլերը նվազեցնելու համար»: