«Դարի գործարքը»՝ միջազգային իրավունքի հեղինակազրկում
Հունվարի 28-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնապես ներկայացրեց «դարի գործարք» ռասիստական նախագիծը:Այս հաղորդման ընթացքում, կխոսենք նախագծի բովանդակության մասին:
Թրամփի կառավարության խաղաղության նախագիծը, որը հռչակված է որպես «դարի գործարք», երեք տարի ձգձգումներից հետո, ի վերջո ներկայացվեց աշխարհին: Նախագիծը տարբեր առումներով հակասում է միջազգային իրավունքին:
Նախ հարկ է նշել, որ նախագծի շնորհանդեսին ներկա էին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, և մի շարք երկրների դեսպաններ, ինչպես՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Օմանը: Սակայն Պաղեստինի ներկայացուցիչը միջոցառմանը ներկա չէր: Իսկ դա նշանակում է, որ գործարքն անօրինական է և Պաղեստինի փոխարեն, որոշում է կայացրել ԱՄՆ-ը: Դա նաև նշանակում է, որ գործարքի բոլոր կետերը բխում են Սիոնիստական ռեժիմի շահերից:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Ղեյթի ասելով. «Իսրայելցիների ու պաղեստինցիների միջև արդար ու կայուն խաղաղություն հաստատելու համար, անհրաժեշտ է, որ կողմերն իրենք համաձայնության գան և ոչ թե երրորդ կողմը»:
Երկրորդ խնդիրը «դարի գործարք» նախագծի աշխարհագրական կողմն է: Իսկ դա նշանակում է, որ այսուհետ, Դոնալդ Թրամփը Երուսաղեմը հռչակում է Իսրայելի նոր մայրաքաղաք, և ճանաչում Իսրայելի իշխանությունն Արևմտյան ափի 30 տոկոսի վրա: Մյուս կողմից, համաձայնություն է կայացվել նաև նորակառույց ավաններում Իսրայելի իշխանությունը հաստատելու շուրջ: Խոսելով այն մասին, որ Երուսաղեմն Իսրայելի անփոփոխ մայրաքաղաքն է, Թրամփը պաշտոնապես ճանաչել է Սիոնիստական ռեժիմի ինքիշխանութունն այդ քաղաքի վրա: Ուստի այն միտքը, թե այս քարտեզում Երուսաղեմի արևելքում պաղեստինցիների իշխանության համար որոշակի տեղ է հատկացվել և ԱՄՆ-ը Երուսաղեմի արևելքում դեսպանատուն է բացելու, վերաբերում է քաղաքից դուրս գտնվող մի փոքրիկ շրջանի: Այսպիսով, Թրամփը, կարելի է ասել, ծաղրել է պաղեստինցիներին: Այս նախագծում, Պաղեստինի ապագա կառավարության մայրաքաղաք է հռչակվել Աբու Դիսը՝ որն ունի 4 կմ տարածք: Նախագծի հատկապես այս կետը, որը հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին, հատկապես այն բանաձևին, որով սահմանվում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Այլ խոսքով, նախագիծը ոչ միայն Պաղեստինի կառավարության համար չի թողել իր սեփական աշխարհագրական սահմանները կազմելու հնարավորություն, այլ նաև Իսրայելի տարածքում ապրող պաղեստինցիներին իրավունք չի տալիս որոշում կայացնել իրենց երկրի ճակատագրի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Միջազգային ներում կազմակերպությունը հայտարարել է, որ չպետք է մոռանալ, որ տարածքների փոխանակման սկզբունքների համաձայն, որ առկա են գործարքում, Պաղեստինի տարածքների մեծ մասը տրվում են Իսրայելին, ինչը մարդասիրական միջազգային օրենքների խախտում է:
Երրորդ հերթին, նախագիծը Սիոնիստական ռեժիմին հնարավորություն է տալիս միակողմանիորեն իր տարածքներին կցել պաղեստինյան տարածքները և Հորդանանի հովիտը: Իսկ դա բռնազավթման վառ օրինակ է, ինչի փորձը Սիոնիստական ռեժիմն ունի:
Այլ խոսքով, այս նախագծով, ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի զավթողական քաղաքականությունը:
Չորրորդ հերթին, պաղեստինցիները պարտավոր են Պաղեստինը պաշտոնապես ճանաչել որպես հրեական պետություն: Իսկ միջազգային օրենքների համաձայն, դա պարտադիր չէ: Որպես օրինակ, այսօր շատ իսլամական երկրներ, պաշտոնապես չեն ճանաչում Իսրայել պետությունը:
Հինգերորդ խնդիրը կայանում է նրանում, որ Պաղեստինը չի կարող զարգացնել իր ռազմական կարողությունները երկրի ներսում ու դրսում: Իսկ դա նշանակում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինաթափում: Միջազգային օրենքների համաձայն, յուրաքանչյուր երկիր ունի ռազմական ուժ ունենալու իրավունք: Եվ որևէ այլ երկիր, իրավունք չունի որոշելու, թե մեկ երկիր ինչ քանակությամբ սպառազինություն պիտի ունենա: ՄԱԿ-ի կոնվենցիայի 51-րդ կետը երկրներին տալիս է պաշտպանվելու իրավունք, որի համար, երկիրը պետք է ունենա սպառազինություն: Սա շատ կարևոր է հատկապես Պաղեստինի դեպքում, քանի որ այս երկիրն ունի անվտանգության լուրջ խնդիր, քանի որ պետք է պաշտպանվի Իսրայելի զավթիչ ռեժիմից, որը բազմաթիվ պատերազմներ է պարտադրել պաղեստիցներին:
Վեցերորդ խնդիրն այն է,որ նախագծում անտեսվել են պաղեստինցի փախստականների իրավունքները: Չնայած պաղեստինցի փախստականները գտնվում են այլ երկրներում, սակայն ունեն Պաղեստինի քաղաքացիություն: Իսկ «դարի գործարք» նախագիծը փախստականներին արգելում է վերադառնալ Պաղեստին: Միջազգային իրավունքի համաձայն, որևէ մեկին չի կարելի զրկել իր քաղաքացիությունից:
Յոթերորդ հերթին պետք է ասել, որ այս նախագիծը հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին: ՄԱԿ-ն այդ թվում նաև ԱԽ-ն, 1967թվականից սկսած, բազմիցս հայտարարել է, որ արևելյան Երուսաղեմը համարվում է բռնագրավված տարածք: Իսկ ՄԱԿ-ի դատական կառույցը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում պատի կառուցումը, դեմ է միջազգային բանաձևերին: ԱԽ-ի թիվ 245 բանաձևն Իսրայելին կոչ է անում ազատագրել այն տարածքները, որ բռնագրավվել է 1947թ:
Միջազգային հարցերով փորձագետ և համալսարանի դասախոս Սաթթար Ազիզի ասելով. «Դարի գործարք» նախագիծն առնվազն երեք հիմնական կետերում հակասում է Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության նախագծին: Նախ, Երուսաղեմը չի կարող լինել Իսրայելի մայրաքաղաքը: Այդպիսով խախտվում է պաղեստինցիների իրավունքն այդ քաղաքի նկատմամբ, որի մասին շեշտվել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում: Բացի այդ, Արևմտյան ափը և Գազայի հատվածը, միջազգային օրենքի համաձայն, պատկանում են պաղեստինցիներին, իսկ այդ տարածքներում կառուցված ավաններն անօրինական են: Բացի այդ, պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի պաղեսինցի փախստականները վերադառնան իրենց երկիր: Թրամփի նախագիծն ավելի շուտ միակողմանի լուծում է, որը միանշանակ պաղեստինցիներին զրկում է այդ իրավունքից: Բացի այդ, միջազգային իրավունքի հիման վրա, Արևմտան ափը, որ ցամաքային սահման ունի Հորդանանի հետ, պատկանում է պաղեստինցիներին: Իսկ այս նախագծով, այն հանձնվում է հրեաներին: Այսինքն՝ապագա Պաղեստինյան պետության ցամաքային սահմանն ամբողջությամբ հանձնվում է Իսրայելին, իսկ Պաղեստինը այսուհետ կառավարվելու է որպես ինքնավար շրջան»:
«Դարի գործարք» նախագծում առկա բազմաթիվ խախտումները ցույց են տալիս, որ այս նախագիծը մի կողմից հեղինակազրկում է միջազգային իրավունքը, իսկ մյուս կողմից, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարևոր գործոն է համարվում այս հարցում և պատասխանատու է բոլոր այն խնդիրների համար, որ ծագելու են համաշխարհային համակարգում ընդունված իրավական նորմերի և միջազգային իրավունքի շրջանակում: