Մասնավոր հաղորդում նվիրված այգաբացի տասնօրյակին(3.Իսլամական հեղափոխությունն արդարության ու առաջընթացի ջատագով)
Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի էմամ Խոմեյնին, այս հեղափոխությունը առանձնացնում էր աշխարհի այլ հեղափոխություններից ,քանի որ այն հիմնված է այնպիսի գաղափարների վրա, որի երակներից հոսում է արդարությունն ու ոգեղենությունը , իր ամենալայն իմաստով:
Այաթ. Խամենեին ևս առաջին անգամ, 2008-ին իսլամական հեղափոխության չորրորդ տասնամյակում սահմանեց երկրի գերիշխող դիսկուրսը,որն էր արդարության և առաջընթացի դիսկուրը,նպատակ ունենալով,որ այս տասնամյակում տիրական դառնան համատարած արդարությունն ու համակողմանի առաջընթացը»:
Սրբ.Ղուրանի վկայությամբ ,բոլոր կրոնների նպատակն է արդարությունը և հենց այդ հիմամբ, Աստված «Հադիդ»սուրայի 25-րդ այայում ասում է.«Մենք հստակ պատճառներով ենք ուղարկել մեր առաքյալներին,և նրանց գիրք ու «միզան(կշեռք)» ենք ուղարկել,որպեսզի ժողովուրդը ընդվզի հանուն արդարության»: Այդ այան վկայում է այն մասին ,որ առաքյալների առաքելության,գրքի հայտնվելու և խոսքերի հայտնության նպատակը ,հասարակության մեջ արդարության իրականացումն ու տարածումն է: «Բայնաթ»,այսինքն մարգարեների կողմից ներկայացված անսակարկելի և հստակ հիմունքներ,«Գիրք»,այսինքն ՝ներկայացնել կրոնների հռչակագիրը ճանաչողության,օրենքների և պատվիրանների մասին և«Միզան(կշեռք)»այսինքն այն չափանիշներն ու սկզբունքները ,որոնց նպատակն է հասարակության ընդվզումը՝ հանուն արդարության:Նաև պատմության ընթացքում Աստծու մարգարեները միշտ իրավազրկվածների կողքին են եղել և նրանց նպատակն է եղել հասարակության մեջ արդարության իրականացումը:
Սրբ.Ղուրանում հստակեցվել է ,որ մարգարեները միշտ դեմ հանդիման են կանգնել բռնապետ խավին պատկանող «Թավաղիթ»-ներին,«մոթրաղին»-ներին և «Մալա»-իներին:Աստված «Սաբա»սուրայի 34-րդ այաում ասում է .«Մենք որևէ երկրում սարսափազդու մարգարե չենք ուղարկել ,միթե այն որ այդ երկրների շվայտ խավն այդ մասին հայտնած լինի ,մենք ուղարկել ենք անաստվածներին ուղղորդող առաքյալներ»: Բացի այդ, բոլոր կրոնները համակարծիք են, որ այս պատմական մեծ շարժումը հուսադրող է լինելու արդարության վերականգնման և Աստծո կատարյալ կրոնի հաստատման համար:«Ալե Յասին» սրբազան ուխտագնացությունից հետո հնչող աղոթքում ասվում է.«Երկրագունդը կողողվի հավասարակշռությամբ և արդարությամբ, երբ այն առլեցուն լինի դաժանությամբ ու չարությամբ»:Բոլոր մարգարեները, բոլոր կրոնները և բոլոր մարգարեությունները ակնարկել են այս հավերժությանը , և բոլորի հենակետը սկզբնակետում,ընթացքում և ավարտին հենց արդարությունն է:Իսլամը, որը Աստծո գոհունակությունը բավարարող եզակի կրոն է, արդարության և չափավորության ուսմունք է, և մուսուլմանները ներկայացվել են ,որպես միջին ժողովուրդ, որպեսզի վկան լինեն այլ ժողովուրդների:

Իրանի իսլամական հեղափոխության երկարատև նպատակներից մեկը մարգարեների մտածելակերպի իրականացումն ու բոլոր ճշմարիտ հավատացյալների իղձերի ու ձգտումների իրականացումն է:Այսինքն ստեղծել ժողովրդական հավաքականություն ,որը ապրում է իսլամի և մարգարեների ուսուցումների հիման վրա:Այդ մասին այաթ.Խամենեին ասում է.«Մենք համոզված ենք, որ մարդկանց երջանկությունը իրականանում է մարգարեների ուսուցումների շնորհիվ, որոնցից կատարելագործվածը իսլամի ուսուցումներն են,մարդը առանց մարգարեների ուսուցումների, նույնիսկ նյութական առաջընթաց չէր կարող արձանագրել ,էլ ինչ խոսք հոգևոր վսեմության և հոգեբանական խաղաղության մասին , որոնք հիմք են հանդիսանում նրա համբարձման դեպի երկնային վսեմություն: Սա է մարդկային երջանկության ճանապարհը:Մարգարեների միտքը հասարակության մեջ գերակա դարձնելու համար անհրաժեշտ էր երկարատև և երկարաժամկետ շարժում : Այս հեղափոխությունը հենց այս նպատակով հիմնադրվեց»: Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի էմամ Խոմեյնին այս հեղափոխությունը առանձնացնում էր աշխարհի այլ հեղափոխություններից քանի որ այն հիմնված է այնպիսի գաղափարների վրա, որի երակներից հոսում է արդարությունն ու ոգեղենությունը , իր ամենալայն իմաստով:Այաթ. Խամենեին ևս առաջին անգամ, 2008-ին իսլամական հեղափոխության չորրորդ տասնամյակում սահմանեց երկրի գերիշխող դիսկուրսը,որն էր արդարության և առաջընթացի դիսկուրը,նպատակ ունենալով,որ այս տասնամյակում տիրական դառնան համատարած արդարությունն ու համակողմանի առաջընթացը»:
Արդարությունն այն հասկացությունն է, որի ճշմարտությունը արմատավորված է մարդու աստվածային բնույթով:Յուրաքանչյուր ոք իր բնազդով արդարության ծարավ է , նույնիսկ անհավատ անձը, երբ զգում է անարդարություն, բղավում է: Անկասկած, արդարության իրականացումը մարդկային արժանապատվության դրսևորման գլխավոր ենթահողն է:Այդ իսկ պատճառով արդարադատության իրականացումը հիմք է հանդիսանում աստվածային մարգարեների շարժման և քայլերի:Արդարությունը ,պատմության ընթացքում եղել է իրավազրկված մարդկանց վաղեմի երազանքը: Այսօր, երբ մարդը սոցիալական համակարգերում հոգնել է մարդկային գաղափարներից, ուժի և ոսկու գերիշխանությունից ,խիստ կարոտ ու ծարավ է արդարության,որը փնտրում է, որպես անհասանելի մարգարիտ և խույս է տալիս անարդարությունից ,բռնարարքներից և ոտնձգություններից ,որոնք իր կյանքը դարձրել են դժոխք :Այդ իսկ պատճառով այաթ.Խամենեին ասում է.«Եթե հաստատվեց արդարությունը ,կապահովվեն նաև մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը և մարդիկ կհասնեն իրենց իրավունքներին ու ազատությանը:Ուստի արդարությունն ամեն բանի առանցքն է»:Արդարություն նշանակում է ամեն ինչն իր տեղում դնել և յուրաքանչյուրը վայելի ու ստանձնի իր իրավաունքը :Դատավորների առաջնորդ և բարեպաշտության ու արդարության խորհրդանիշ իմամ Ալին,հասարակության լայն մակարդակում արդարության հաստատումը անհնար է համարել , բացառությամբ այն պարագային ,որ այն սկսվի անհատի էությունից:Ըստ նրա . «Նա, ով իրեն համարում է ժողովրդի առաջնորդը, նախքան ուրիշներին ուսուցանելը, պետք է նախ իրեն կարգի հրավիրիի»:Նա իշխանության և իր կողմից այն ընդունելու նպատակը համարել է՝բռնության ու խտրականության դեմ պայքարը և իրավազրկվածին հովանավորելը:Հատկանշական է ,որ նրա քաղաքական ,իշխանական և գործնական տրամաբանության գործընթացում ամենաակնհայտ տարրը արդարությունն է:Հաշվի առնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր տեսական և գործնական մոդելը համարում է Աստվածային իշխանություն , ուստի բոլոր մարդիկ և պատասխանատուները պետք է առաջնորդվեն մարգարեի տեսական և գործնական սկզբունքով: Արաժեշտ է հավատարիմ մնալ այս առանցքային սկզբունքին ,և չի կարելի անտեսել արդարությունը: Չի կարելի անհատական ու հասարակական շահերից ելնելով առևտրի առարկա դարձնել արդարությունը:
Յուրաքանչյուր հեղափոխության և իշխանության ամենածանր փուլը արդարադատության իրականացումն է, իսկ արդարադատության իրականացումը պահանջում է քաղաքականության մշակում ,ծրագրամշակում և , պահանջում է հանդուրժել դժվարությունները և վճարվելիք գինը:Իրանի ժողովուրդն իր հեղափոխությունը արդյունավորել է կրոնական հիմունքներով ու կրոնի կանչով և Իսլամական հեղափոխության արդարատենչության ոգին է ,որ պատճառ է դարձել համաշխարհային իմպերիալիզմը պայքար մղի նրա դեմ: Ուստի, թշնամիների դիմաց Իսլամական հանարպետության համակարգի պատասխանատուների և ժողովրդի զգոնությունն և կայունությունը համարվում է արդարության իրականացման ճամփին առկա լուրջ խոչընդոտներից մեկը: Այսպիսով անհրաժեշտ է բացահայտել անարդարության դեպքերը և անհրաժեշտ է փորձել չեզոքացնել դրանք: Արիստոկրատիան, պճնամոլությունը, ագահությունը,հնարավորություններին,ռեսուրսներին և առիթներին անբավարար հասանելիությունը, հարստության և եկամտի անհավասար բաշխումը, քաղաքային և գյուղական համայնքների անհավասարությունը բարեկեցության և բարօրության առումով և այլն համարվում են անարդարության բացահայտ օրինակներ ,որոնց վերացումն անհրաժեշտություն է:
Ինչպես ասացինք իսլամական հեղափոխության չորրորդ տասնամյակում այաթ.Խամենեին երկրում գերիշխող դիսկուրսը համարել է արդարության և առաջընթացի դիսկուրսը ,դրանք միատեղելով և միմյանց լրացուցիչ համարելով :Յուրաքանչյուր հասարակության մեջ առաջընթացի մեկնաբանումը կախված է գերիշխող համակարգի գաղափարախոսությունից: Առաջընթացը նյութական աշխարհայացքում, որն մարդուն սահմանափակում է օրորոցից մինչև գերեզման ,շատ է տարբերվում աստվածային աշխարհայացքի առաջընթացից, որը մարդուն համարում է հավերժական էակ:Աստվածային աշխարհայացքում մարդը բաղկացած է հավերժական հոգուց և ոգուց, որը պարունակում է մտքերը , համոզմունքները, հույզերը և բնազդային հակումները, ինչպես նաև ելակետն է նրա բոլոր գործողությունների և վարքագծի:Ահավասիկ աստվածային աշխարհայացքում առաջընթացի հիմքը մարդու փրկությունն է ,որը ձևավորվում է ոգու բարեկրթությամբ:Հետևաբար, Իրանի իսլամական հեղափոխության մեջ առաջընթացը, որի ենթակառուցվածքը Ղուրանի տեսությունը և աստվածային աշխարհայացքն է, հիմնված է մտավոր,հավատամքային և գործնական ասպեկտների առաջընթացի վրա, որոնք կրոնական ուսուցումների շրջագծում են:Մինչդեռ արևմուտքի դիտանկյունից առաջընթացը ,նույն նյութական առաջընթացն է ,արևմուտքի հետապնդած առաջընթացը ՝հարստության, ուժի և շահույթի հավելումն է: Երբ առաջընթացը դարձավ նյութական ,բարոյականությունը և հոգևորը զոհվում է:
Հետևաբար, իսլամական-իրանական զարգացման մոդելի ենթակառուցվածքը իսլամական աշխարհայացքն է, որը հիմնված է Ղուրանի և մարգարեի գերդաստանի ավանդույթի վրա, որի նպատակն է մարդկության շահը,ուղղվածությունը՝ մարդու կատարելության հասնելը և Իսլամի կանոններն ու պատվիրանները:Այն առաջընթացը, որը բացատրվում է իսլամի և իսլամական մտայնության ձևաչափով , օգտակար է ոչ միայն մուսուլմանի ,այլև համայն մարդկության համար:Այն ինչ արծարծվեց արդարության և առաջընթացի հիմամբ , այաթ.Խամենեիի հստակ հայտարարությունը այդ մասին ,կարող է հստակեցնել արդարության և առաջընթացի լրացուցիչ տարբերակը ,նա ասում է.«Մենք աշխարհի որոշ երկրների ու համակարգերի նման միայն առաջընթացի մասին չենք մտածում,մենք առաջընթացը ուզում ենք արդարության հետ համատեղ: Կան շատ երկրներ ,որոնք գիտական առումով առաջընթաց են արձանագրել և իբր նրանց անհատների եկամուտը շատ բարձր է ,սակայն կարևորը հետևյալն է,որ անհատի եկամուտը հասարակության մեջ ինչպես է բաժանվում։ .Դա հենց այն խնդիրն է ,որն անուշադրության են մատնում ոչ-աստվածային և մեծապետական համակարգերը ,սակայն մենք չենք կարող անփույթ լինել: Մենք ցանկանում ենք առաջընթացին զուգահեռ ,երկիրը ղեկավարվի արդարության հիմունքներով :Ոչ արդարությունը առանց զարգացման է ցանկալի և ոչ էլ զարգացումը առանց արդարության»:
Բարեկամներ ավարտեցինք հաղորդումը:Ահավասիկ ամենաարդար Աստծուց հայցում ենք մեզ օգնի արդարությունը իրականացնելու ճանապարհին ,որը մարգարեների ամենաբարձր հատկանիշներից է ,որպեսզի արդարությունը իրականացնելով ամեն ինչ իր տեղը գտնի և ականատեսը լինենք հասարակության բոլոր խավերի առաջընթացի: