ԱՄՆ դոլարի հեգեմոնիան(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i116558-ԱՄՆ_դոլարի_հեգեմոնիան(2)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք ԱՄՆ-ի դրամական ու տնտեսական շահերի հեգեմոնիան:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 03, 2020 23:08 Asia/Tehran
  • ԱՄՆ դոլարի հեգեմոնիան(2)

Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք ԱՄՆ-ի դրամական ու տնտեսական շահերի հեգեմոնիան:

Հեգեմոնիա այսինքն մի կառավարության քաղաքական, տնտեսական ու ռազմական հսկողությունն այլ կառավարությունների վրա: Այսօր կարող ենք հեգեմոնիա անվանել մի խմբի կամ ռեժիմի ծավալուն ազդեցությունը մի այլ հասարակության վրա: Այս բացատրությունը ընդգրկում է այնքան լայն շրջանակ, որ նույնիսկ ներառում է մի երկրի մշակութային ու գեոպոլիտիկական հսկողությունը միջազգային հարթակի այլ դերակատարների վրա: ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի ձևավորման գործոններից մեկն այդ երկրի դոլարն է, որ ողջ աշխարհում տարածված արժույթ է: Դրամական գերիշխանության այս համակարգի ձևավորումը կապված է այս խնդրի հետ, որ երկրները առևտրական փոխանակումներ իրականացնելու համար ստիպված են դրամական մի անկախ միավոր նկատի առնել, քանի որ հակառակ դեպքում ապրանքն ապրանքով փոխանակելուց բացի այլ ելք չեն ունենա:

Օգտագործելով դոլարի հեգեմոնիան ԱՄՆ-ն փորձում է տնտեսական, քաղաքական ու ռազմական վերահսկողություն հաստատել երկրների վրա

Չարաշահելով արժույթի համաշխարհային շուկայում գերիշխանությունն ԱՄՆ-ն մեծ քանակությամբ դոլար է տպել և դրանք օգտագործում է իր գերակայությունն ընդլայնելու համար: Փաստորեն որպես պահեստային արժույթ դոլարից աշխարհի երկրների կախավածությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տվել առանց որևէ դժվարության այս թույլ կետը չարաշահել իր իմպերիալիստական քաղաքականությունները առաջ տանելու համար: Երկրների պահեստային արժույթների մեջ դոլարի զգալի չափաբաժինը և նրանց միջև իրականացվող գարծարքները քիչ առավելություններ չեն Վաշինգտոնի համար: Այս խնդիրը նրանից բացի, որ այլ երկրների դոլարային եկամուտներից ստացած շահույթը ներարկում  է ԱՄՆ-ի տնտեսության մեջ, այս երկրի համար հնարավորություն է ստեղծում դոլարը կիրառել որպես միջոց իր տարբեր նպատակներին հասնելու համար:

ԱՄՆ-ի համար դոլարի ազդեցության շրջանակի ընդլայնումից առաջացած շահերը բաժանվում են երկու՝ տնտեսական ու քաղաքական խմբերի: Իրականում դրամական հեգեմոնիան համարվում է մի «Տնտեսական ու քաղաքական երևույթ, որ նրանում մի կառավարություն զգալի ազդեցություն է թողնում  միջազգային դրամական համակարգի վրա»: Դրամական հեգեմոնիան տնտեսական ու նույնիսկ քաղաքական հեգեմոնիայի ձևավորման ու շարունակման հիմնասյուներից մեկն է համարվում: Դրամական հեգեմոնիայի, որը նաև կոչվում է «Փափուկ կայսրություն», ազդեցությունն ու միջոցները կարելի է քննարկել չորս հիմնական բաղադրիչներով: Առաջինը միջազգային ֆինանսական ակտիվներին հասանելիությունն է, երկրորդը արտերկրյա արժութային շուկայի վրա հսկողությունը, երրորդ՝ վճարային համակարգի բարդությունների կառավարումն ու դրանցում հավասարակշռության ստեղծումը, որի ընթացքում առանց որևէ սահմանափակության դրամական հեգեմոնիան չի ներառվում «Վճարումների հավասարակշռության» մեջ և չորրորդը գլոբալ տնտեսության վրա ազդելու համար ուղղակի ուժի ձեռքբերումն է:

Դոլարի հեգեմոնիային դիմակայելը

Դրամական հեգեմոնիա դարձվածքը առաջին անգամ գործածվեց 1972թ. ամերիկացի բարձրակարգ տնտեսագետ Մայք Հադսոնի հրատարակած «Սուպեր-իմպերիալիզմ» գրքում: Դրամական հեգեմոնիան ոչ միայն խոսում է ԱՄՆ դոլարի ու գլոբալ տնտեսության անհամաչափ հարաբերության մասին, այլև տեղեկացնում է այն կազմակերպությունների մասին, որոնք հովանավորում են այս հեգեմոնիայի կառուցվածքը: Այս կազմակերպությունների շարքում ավելի շատ աչքի է ընկնում Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի անունները: Դրամական հեգեմոնիայի ճանապարհով է,որ ԱՄՆ դոլարը կարողանում է ազդել գլոբալ տնտեսության հոսքի վրա և համարվում է միջազգային փոխանակումների և նավթի ու այլ ռազմավարական ապրանքների գների որոշման համար գործածվող հիմնական արժույթը: Բ աշխարհամարտի ավարտից հետո միակ երկիրը, որ չնայած Բ աշխարհամարտի վրա թողած ազդեցությանը զերծ էր մնացել աշխարհամարտի ավերածություններից ԱՄՆ-ն էր: Այն դեպքում, երբ Եվրոպայի քաղաքական ու տնտեսական մրցակիցները առճակատվում էին աշխարհամարտի հետևանքների հետ ԱՄՆ-ն շատ շուտ կարողացավ տնտեսական զարգացմամբ գլոբալ տնտեսության վրա իշխող դարձնել իր դրամական հեգեմոնիան:

Այն Ամերիկան, որ Բ աշխարհամարտին իհայտ էր եկել պատասխանատվության ստանձնում ու մարդասիրություն կարգախոսներով և իրեն ներկայացրել էր համաշխարհային մասշտաբով տնտեսական համատեղ համագործակցությունների հեռանկարով: ԱՄՆ-ի դրամական հեգեմոնիայում տնտեսական փոխադարձ կապերը արծարծվեցին հավասարության ու անխտրականության քողի տակ: Եվրոպական երկրների խոցելիությունը և երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի առանցքային դերը բերեց այն կետին, որ միջազգային առևտուրը զարգացավ ու աճ արձանագրեց հօգուտ ԱՄՆ-ի: Այս ժամանակաշրջանում տնտեսագետներն ատոմային ռումբի վախից ընդունեցին այս պարտադրանքը, չնայած որ այն ընդունելու համար ոչ մի տրամաաբանություն գոյություն չուներ: Երկրների տնտեսությանը դոլարի պարտադրումը ավելացրեց այս արժույթի պահանջարկը: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ձեռնամուխ եղավ վարկունակություն ստեղծել ու տարածել այդ երկրի արժույթը: Այսինքն տպագրված թղթով գնեց երկրների աշխատանքի արդյունքն ու բնական պաշարները ու դեռ շարունակում է գնել:

Վերջին 60 տարիների ընթացքում երկրների առևտրական փոխանակումների դոլարային փոխարժեքն ավելի քան 300 անգամ ավելացել է: Փաստորեն ԱՄՆ-ի տնտեսության համար ստեղծվեց այն հնարավորությունը, որ կարողանա դեռ երկար տարիներ ավելի շատ ապրանք ներմուծել և քիչ արտահանել: Մինչդեռ ոչ մի երկիր երբեք չի կարողանա նման առավելության հասնել, քանի որ ներմուծումների համար արտարժույթի կարիքն ունի: Դա այն դեպքում է, որ ԱՄՆ-ն օգտագործելով դոլարը, որ ինքն է տպագրել, կարողանում է այլ երկրներից ապրանք ներմուծել: Հաշվի առնելով ոսկու դիմաց դոլարի փոխարժեքը ԱՄՆ-ն առնվազն իր տնտեսական հենակետի հիսնապատիկը դոլար է տպել: Չնայած որ այս խնդիրը ցույց է տալիս ԱՄՆ-ի հզորությունը՝ ժողովուրդների տնտեսության մեջ ներթափանցելու, սակայն նրանց համար մեծ ռիսկ է համարվում: Մեծ ռիսկ է այն պատճառով, որ եթե այլ երկրներն իրենց գործարքները իրականացնեն դոլարից բացի այլ արժույթով ԱՄՆ-ն հեշտությամբ և առանց որևէ պատերազմի կթուլանա ու կփլուզվի:
Բացի այդ Բ աշխարհամարտից հետո երկրների արժութային ակտիվները պահեստավորվել է ԱՄՆ դոլարով: Սա ցույց է տալիս, որ ապրանքների ու ծառայությունների մեծ արտահանողների ինչպես Ճապոնիայի ու Չինաստանի կրած նեղությունները, որոնք առևտրական ավելցուկ են ունեցել և էներգիայի խոշոր արտահանողների ինչպես Սաուդյան Արաբիայի ու ՌԴ-ի պաշարները ներարկվել  են ԱՄՆ-ի տնտեսության մեջ, քանի որ նրանք իրենց արտահանումների ավելցուկի դիմաց դոլար են ստացել և ձևավորել են դոլարային մեծ պաշարներ:

Բանն այն է, որ դոլարային մեծ պաշարները ի՞նչ օգուտ ունեն դրանց տերերի համար: Արդյոք ուրիշ բա՞ն է քան այն որ ԱՄՆ-ն չնչին շահույթի վճարման դիմաց այս մոլորված դոլարները կառավարում է արժեթղթերի ու ֆինանսական այլ միջոցների տեսքով և ԱՄՆ-ի հսկայական ծախսերը շարունակ ապահովվում են այլ երկրների արտադրությունների հաշվին: Բ աշխարհամարտից հետո այն գնողունակությունը, որ ԱՄՆ-ն ձեռք է բերել դոլարի միջոցով պատճառ է դարձել, որ այդ արժույթը որպես «եկամտի աղբյուր» աշխատի այս երկրի համար և չնայած վերջին 60 տարիների ընթացքում իր չափազանց շատ պարտքերին ԱՄՆ-ն սնանկացման հայտարարություն չանի: Մինչդեռ անցած 60 տարիների ընթացքում բազում երկրներ շատ չնչին պարտքերի պատճառով ճարահատված իրենց սնանկ են հայտարարել և կամ էլ հասել են սնանկացման եզրին: Նույնիսկ այս կարգի որոշ երկրներ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար և արժույթի միջազգային հիմնադրամից ու համաշխարհային բանկից օգնություն ստանալու համար չնայած իրենց դժգոհության ստիպված են եղել ենթարկվել նրանց կողմից թելադրված քաղաքականություններին: Սակայն ԱՄՆ-ն մինչ այն պահը, որ որպես միջազգային արժույթ դոլարով գնողունակություն է ձեռք բերում սնանկացումը կանխարգելելու համար ոչ միայն կարիք չունի ճաշակել հանրային անհանդուրժողականություններն ու հասարականան անհանդարտությունները, այլ բավական է որպես տպագրած դոլարներով ֆինանսական ապահովություն ստեղծի իր համար: Այնպես որ ԱՄՆ-ի բանկի վերլուծխաբան Մարկ Կաբանան հայտնել է 2019թ. 75 մլրդ. դոլարի տպագրման ու շուկայում ներմուծման մասին՝ այն համարելով սխալ մոտեցում:

Բրետտոն Վուդսի համաժողովը

1944թ. ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրում գտնվող Բրետտոն Վուդսում ՄԱԿ-ի առաջին անդամները պայմանագիր կնքեցին զարգացած երկրների արտարժույթի  փոխարժեքը կարգավորելու համար: Որպես պահեստային արժույթ ընտրվեց ԱՄՆ-ի դոլարը, քանի որ Բ աշխարհամարտից հետո միայն ԱՄՆ-ն էր կարողանում երաշխավորել իր արժույթը ոսկու վերածելու ընթացքը: Սակայն Բրետտոն Վուդսի համաձայնությունը մի թերի կետ ուներ և դա այն էր, որ բոլոր երկրները փորձում էին ավելացնել իրենց դոլարի պաշարները: Սա նշանակում էր, որ ԱՄՆ-ն որոշակի ժամանակահատվածում չկարողացավ այս պաշարները ապահովել ոսկով: Այն բանից հետո, երբ 1971թ. Ֆրանսիան ու Արևմտյան Գերմանիան իրենց դոլորային պաշարների  փոխանակումը սկսեցին իրականացնել ոսկով ԱՄՆ-ն հրաժարվեց իր հանձնառություններից և ոսկու և դոլարի կապը խզեց: ԱՄՆ-ի կողմից դոլարի ու ոսկու կապի խզման այս քայլը մեծ վնասներ հասցրեց դոլարային պաշարներ ունեցող երկրներին, սակայն մյուս կողմից այս նույն երկրները իրենց ողջ ունեցվածքը չկերցնելու համար խոչընդոտեցին միջազգային հարթակում դոլարի արժեզրկումն ու անվավեր ճանաչվելը: Այս ընթացքը մինչ այժմ շարունակվում է և այժմ Չինաստանի ու ճապոնիայի պես դոլարային մեծ պաշարներ ունեցող երկրները և էներգիայի խոշոր արտահանողները չնայած որ վնասներ են կրում դոլարի արժեզրկումից ու ԱՄՆ-ի չարաշահումներից, սակայն պատրաստ չեն եղել ամբողջությամբ հրաժարվել դոլարից: Դրանով հանդերձ որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք որպես պատժամիջոց սանձարձակորեն չարաշահվում է դոլարը, որոշ երկրներում այդ թվում ՌԴ-ում, Չինաստանում ու Իրանում առևտրական փոխանակումների համար մեծացել է ազգային արժույթների կիրառման ցանկությունը:

Երկրների կողմից դոլարը մի կողմ դնելու ընթացքի շարունակումը և երկկողմ ու բազմակողմ դրամական պայմանագրերի կնքումը կհանգեցնեն դոլարի հեգեմոնիայի պարտության: Դոլարի հեգեմոնիայի պարտությունը, նշանակում է տնտեսական ծավալապաշտ գաղափարախոսության հիմամբ ձևավորված տնտեսական հեգեմոնիայի պարտություն: Դոլարի անկումը նշանակում է ԱՄՆ-ի կայսրության ավարտը: Իսլամական Իրանը դիմադրողական տնտեսության կաղապարով ԱՄՆ-ին դիմակայելու առաջատարներից է: Այնպես որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Եթե Իրանում ժողովուրդն ու պատասխանատուները կարողանան բառիս բուն իմաստով իրականացնել դիմադրողական տնտեսությունը և երկիրը ազատագրել թշնամու «դրամական ու ֆինանսական կախարդանքից» և տնտեսական կյանքում կոտրել «դոլարի արժեքն ու գերիշխանությունը», այդպիսով նաև կփրկեն այլ երկրներին ու  նրանց համար կդառնան օրինակ»:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր այս հաղորդումը: Հաջորդ համարի ընթացքում քննարկելու ենք ԱՄՆ-ի դրամական հեգեմոնիան ու քաղաքական շահերը: