Իսլամաֆոբիան արևմուտքում(98)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i116583-Իսլամաֆոբիան_արևմուտքում(98)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մզկիթների ու մուսուլմանների հատկապես հիջաբով կանանց վրա իրականացվող հարձակումների ավելացման վերաբերյալ Ֆրանսիայի մուսուլմանների մտահոգությունների մեծացման մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 04, 2020 11:56 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մզկիթների ու մուսուլմանների հատկապես հիջաբով կանանց վրա իրականացվող հարձակումների ավելացման վերաբերյալ Ֆրանսիայի մուսուլմանների մտահոգությունների մեծացման մասին:

Արևմուտքում իսլամաֆոբիայի բնօրրան համարվող Ֆրանսիայում իսլամատյացության ու իսլամաֆոբիայի տարածումը խորացրել է Եվրոպայում փոքրամասնություն կազմող իսլամական ամենամեծ հասարակության մտահոգությունները: Ֆրանսիայի հարյուրավոր մուսուլմաններ դատապարտելով այս երկրի դիվանագետների և հատկապես ԶԼՄ-ների կողմից տարածվող «Իսլամաֆոբիան» բողոքի երթ են անցկացրել: Ֆրանսիայի իսլամական խորհրդի գլխավոր ներկայացուցիչ և հակաիսլամաֆոբիական հասարակայնության ղեկավար Աբդուլլահ Զեքրին ասել է, որ ուզում է այս նիստն օգտագործել մուսուլմանների հատկապես կանանց կողմից հիջաբի մասին մտահգությունները արտահայտելու համար, ինչը վերջերս աջամետ ու ձախամետ դիվանագետների կողմից վերածվել է վիճելի թեմայի: «Այսպիսի նվաստացում իմ հիջաբի ազատության նկատմամբ, ֆրանսիացիներն ու հիջաբ կրողները, մենք մեր պարտականությունները կատարում ենք ո՞ւր են մեր ինրավունքները»: Սրանք այն կարգախոսներն են, որ գրված էին Փարիզում ցուցարարների պաստառների վրա: Այս հանրահավաքի կազմակերպման կոմիտեի անդամ Լաուրեն ասել է.«Մենք քաղաքացի ենք և այն ինչ մենք պահանջում ենք դա է, որ որպես քաղաքացի հարգվեն մեր իրավունքները»: Նա ասել է.«Հեշտությամբ ուզում են արգելել Ֆրանսիայի սահմանադրության ու աշխարհիկության կողմից երաշխավորված հիջաբ կրելու, սպորտով զբաղվելու և մուսուլման լինելու իրավունքը: Հետևաբար չգիտենք մեր նկատմամբ նրանց ատելության պատճառը ինչ է, որ ամեն վայրկյան արծարծվում է ԶԼՄ-ներում և նրանք ինչո՞ւ են ուզում թաքցնել հասարակության իրական դժվարությունները»: 34-ամյա Մարիամն էլ ասել է.«Ես մուսուլման եմ հետևաբար մտահոգված եմ և այս օրերին կանգնած եմ իսլամաֆոբիայի ու իսլամի դեմ բռնությունների ալիքների դեմ»:

Ֆրանսիայի հարյուրավոր մուսուլմաններ դատապարտելով դիվանագետների ու հատկապես ԶԼՄ-ների կողմից իսլամաֆոբիայի տարածումը, Փարիզում ցույց են անցկացրել

Ֆրանսիայում իսլամաֆոբիայի թեման անցյալ տարիներից իվեր հատկապես վերջին օրերի ընթացքում, որպես կարևոր ու զգայուն խնդիր արծարծվել է այս երկրի քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ներում: Վերջերս Ֆրանսիացի աջամետ դիվանագետի կողմից մուսուլման կնոջն ուղղված վիրավորանքից հետո, տեղական մի նիստում 90 անձինք այդ թվում քաղաքացիական ակտիվիստներ ու արվեստագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում վերջինիս կոչ են արել դատապարտել այդ քայլը: Ֆրանսիայի աջամետ դիվանագետ Ժուլիեն Օդոլը որոշ ժամանակ առաջ պահանջել էր մուսուլման հիջաբով կինը դուրս գնար Բորգոնի - ֆրանչ – Կոնտեի տեղական նիստից: Այս հիջաբ կրող մայրը ռասիստական վերաբերմունքի պատճառով դատարանում հայց է ներկայացրել աջակողմյան ծայրահեղական կուսակցության դիվանագետի դեմ: Այս անարգալից քայլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է.«Հանրային վայրերում ու դպրոցներում հիջաբի խնդրին խառնվելը կառավարության պարտականությունը չէ»: Մակրոնը հավելել է.«Մեր խնդիրը դպրոցներում անկողմնակալության պահպանումն է: Մենք չպետք է մեր զավակներին ուսուցանելիս օգտագործենք երևացող կրոնական խորհրդանշաններ»: Նա շեշտել է.«Այս ուղղությամբ այն ամենն ինչ պատահում է հանրային միջավայրում կառավարության կամ էլ նախագահի գործը չէ»:

Ֆրանսիայի նախագահն այն դեքպքում է ասում, որ այս երկրում հիջաբը չի վերաբերում կառավարությանը, երբ կառավարության օրինագծով ու պառլամենտի վավերացմամբ դպրոցներում ու հանրային վայրերում կանայք զրկվել են հիջաբ կրելու իրավունքից: 2004թ. խորհրդարանի վավերացրած օրենքի համաձայն աշակերտուհիները այլևս չէին կարող դպրոցում հիջաբ կրել: Անցյալ շաբաթների ընթացքում Ֆրանսիայի պառլամենտի պատգամավորներից «Ժուլիեն Օդոլը» թվիթերում տարածել էր մի մուսուլման հիջաբ կրող կնոջ ու աշակերտների հետ իր վարվելակերպը պատկերող մի տեսագրություն, որտեղ նա փորձում էր մուսուլման կնոջն ստիպել հանել իր հիջաբը: Վերջերս Ֆրանսիայի Սենատում աջակողմյան ծայրահեղական պատգամավորների կողմից ներկայացված նոր օրինագիծը, որ դպրոցներից դուրս կողմնակի աշխատանքներում հիջաբ կրող մայրերին արգելում է ուղեկցել իրնեց զավակներին, վավերացվել է 163 կողմ, 114 դեմ ու 40 ձեռնպահ ձայներով:

Ֆրանսիայի հարյուրավոր մուսուլմաններ դատապարտելով դիվանագետների ու հատկապես ԶԼՄ-ներում իսլամաֆոբիան Փարիզում ցույց են անցկացրել

Այս օրինագծի համաձայն հիշյալ մայրերը այն ժամանակ են կարող արտադպրոցային աշխատանքներում ուղեկցել իրենց աշակերտներին, երբ առանց հիջաբ լինեն: Այս երկրում հիջաբի մասին վերջին օրենքը վավերացվել է 2010թ. «Նիկոլա Սարկոզիի» նախագահության  օրոք, ինչի համաձայն կանանց համար արգելվեց լրիվ ծածկված լինելը: Ֆրանսիայում մուսուլման կանանց սահմանափակելու համար կառավարության ու կուսակցությունների կողմից իրականացված քայլերը պատճառ դարձան, որ իսլամատյացները ավելի բորբոքվեն ու Ֆրանսիայում ավելանա մուսուլմանների ու իսլամական կենտրոնների վրա հարձակումների թիվը: Ֆրանսիայի մուսուլմաններին Պառլամենտի վավերացրած օրենքներից ավելի շատ մտահոգում է իսլամատյացների կողմից գործադրվող քայլերն ու մուսուլմանների և իսլամական վայրերի վրա իրականացվող հարձակումները: Ֆիգարո օրաթերթը «Մակրոնը, առանց լուծումների» խորագրով  հոդվածում Բայոն քաղաքում մի մզկիթի վրա կատարված հարձակման մասին գրել է.«Բայոնի մզկիթի վրա իրականացված նողկալի հարձակումը զայրացրել է բոլորին: Շատերը այս հարձակումն իսլամի մասին վերջերս տեղի ունեցած հիստերիկ բանավեճերի արդյունքն են համարում»: Խմբագրական հոդվածի հեղինակը շարունակել է.«2012թ. առայսօր մեր երկրում մահապարտական հարձակումներից ոչ մեկը չի կարողացել նման մի միջավայր ստեղծել»:

Le Monde օրաթերթն էլ իր առաջին էջում անդրադարձել է մզկիթների վրա իրականացվող հարձակումներին գրելով.«Ֆրանսիայի մուսուլմանների մտահոգությունը» խորագրով հոդվածը,որում գրված է.«Փարիզի արվարձաններում գտնվող կազմակերպությունների պատասխանատուների տեսանկյունից ու նույնպես Ֆրանսիայի իսլամական հասարակության պատգամավորների համար Բայոն քաղաքում մի մզկիթի վրա իրականացված հարձակումն  անսպասելի չէ: Հղում անելով մուսուլման պատգամավորներից մեկին այս օրաթերթը գրում է, որ «Մուսուլմաններին մատնացույց անելով, հեռուստահողորդումներին թույլատրելով ատելություն տարածողների ներկայությունը և ծայրահեղականներին սնուցելով, մենք մեծարում ենք այն արմատական վարք դրսևորած  անձանց, որոնք իվերջո այսպիսի մի դրամա են ստեղծում»: Լիբերասիոն օրաթերթն էլ  Ֆրանսիայում «Անհանդուրժողականության նոր շեմին» խորագրով հոդվածում գրում է, որ այս երկրում մեծ թվով կրոնական առաջնորդներ ազգային մասշտաբով բողոքում են մի տեսակ վախի ու մտահոգության մթնոլորտի դեմ, որ օրըստօրե սաստկանում է: Նրանց ասելով ստեղծված միջավայրը այս օրերում իսլամի մասին տեղի ունեցող վեճերի արդյունքն է, որ օրըստօրե էլ խստանում է: Այս օրաթերթը նույնպես անդրադառնում է Սենատի հանրապետական պատգամավորների կողմից աշակերտների շրջագայությունների ընթացքում հիջաբ կրող ծնողների ուղեկցության հարցով ստեղծված սահմանափակություններին: Հիջաբ կրող մուսուլման կանանց համար սահմանափակություններ առաջացնելու հարցում Ֆրանսիան առաջատար է: Արևմտյան այլ երկրներում այն ինչ հանրային վայրերում, ուսումնական կենտրոններում ու դպրոցներում կրոնական խորհրդանշաններ կրելու արգելման անվան տակ վավերացվել է պառլամենտներում Ֆրանսիայում այդ թեմայով վավերացված օրենքների պատճենն է:

Կանադայում, հատկապես Քվեբեկ նահանգում, օրինագծերի ընդունումը բազմաթիվ սահմանափակումներ է առաջացրել մուսուլման կանանց համար: Այս սահմանափակումները իսլամիստներին դրդել են հարձակվել մահմեդականների, հատկապես հիջաբ կրող կանանց և իսլամական կենտրոնների վրա: 2017թ. հունվարի 29-ին կրակոց է տեղի ունեցել Քվեբեկում: Այս կրակոցը տեղի է ունեցել Քվեբեկի իսլամական կենտրոնում՝ Սանտ Ֆուա թաղամասում գտնվող մի մզկիթում: Երկու զինված անձինք երեկոյան ժամը 8-ին կրակ են բացել աղոթարարների վրա , սպանել են 6 և վիրավորվել 8 մարդ: Դա Կանադայում իսլամատյացների կողմից ամենաաննախադեպ հարձակումն էր: Կանադայի մուսուլմաններն իրենց հավաքների ընթացքում անհանգստություն են հայտնում Կանադայում իասլամատյացության ավելացման կապակցությամբ: Չնայած հորդառատ անձրևներին, հարյուրավոր մարդիկ մասնակցեցին Մոնրեալի ռասիզմի, ատելության և բռնության դեմ ամենամյա քայլերթին: Հանրահավաքի մասնակիցները դատապարտեցին աշխարհիկ օրենքների հաստատումն այդ թվում այն օրինագիծը, որ հանրային վայրերում արգելում է կրոնական խորհրդանշաններ այդ թվում հիջաբ կրելը, ինչի պատճառով Քվեբեկում տարածվել է իսլամաֆոբիան ու բացասական ազդեցություն է թողել մուսուլման կանանց վրա: Մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող մուսուլման կին Մարվա Խանաֆերը, որ նաև մասնակցել էր այդ հանրահավաքին ասում է.«Ամեն օր, որ տնից դուրս եմ գալիս զգում եմ խտարականության եմ ենթարկվում: Սակայն իմ բարեկամները, որ ուսուցչուհիներ են ավելի շատ են զգում այս խտրականությունը քանի որ հիջաբի պատճառով չեն կարողանում աշխատել»: