Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (9)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i116603-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից_(9)
Իսլամի մարգարեն նոր էջ բացեց մարդկային հարաբերությունների մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2020 16:11 Asia/Tehran

Իսլամի մարգարեն նոր էջ բացեց մարդկային հարաբերությունների մեջ:

Աստված Մուհամմադին, որը երկնային  ինքնություն ուներ, ուղարկեց մարդկանց և սահամանփակեց տգիտության ու չարիքի սահմանները:

Իսլամի մարգարեի ջանքերի շնորհիվ, վերացավ սոնոտիապաշտությունը և մեծ փոփոխություն առաջացավ  վայրենաբարո ու բռնատեր աշխարհում: Իսլամի մարգարեի ի հայտ գալով, աշխարհում բացվեց հարաբերությունների նոր էջ: Իսկ իսլամի սուրբ Գիրքը՝ Ղուրանը, համապարփակ ու գիտական պատասխան է շատ հարցերի համար: Այն համարվում է մարգարեի հավերժական հրաշքը:

 

Մարգարեն վերափոխեց մի քանի հարյուր միլիոն մարդկանց կյանքը: Կատարյալ հասարակություն ունենալուն ուղղված նրա կենսական ուսմունքներն օգնեցին, որպեսզի մարդիկ դժբախտությունից ուղղվեն դեպի երջանկություն և փրկություն: Սակայն այն ժամանակներից մինչ օրս, այս կապակցությամբ բազմաթիվ հետազոտություններ են հրապարակվել: Հետազոտողներն իսլամի ի հայտ գալու առաջին իսկ օրից մինչև այսօր, բազաթիվ գրքեր են հրատարակել մարգարեի առաքելության մասին, որոնք դարձել են կարևոր աղբյուրներ հետազոտողների համար: Իսլամի մարգարեն, ի հայտ եկավ ինչպես փայլուն աստղ՝ երկնքում և նրա հետևորդներն անընդատ շարունակեցին ավելանալ: Ղուրանի հրաշափառության  մասին պետք է ասել, որ բարձրյալն Աստված իր ողջյուններն է ուղարում նրան, իսկ մարգարեն այն ներկայացնում է լավագույն բնութագրումներով:

Նեսա սուրահի 113-րդ այան ասում է. «Եվ Աստված քեզ ուղարկեց իմաստնություն ու գիրք և քեզ սովորեցրեց այն, ինչ չգիտեիր: Աստծու բարությունը քեզ հետ է»:

Անկասկած, իսլամի մարգարեի զբաղեցրած տեղը չունի որևէ ուսումնասիրության կարիք, քանի որ ժամանակն անցնում է  և գիտությունը զարգանում  է ու մարգարեի առանձնահատկությունների ու գիտելիքների մասին  նոր ճշմարտություններ ի հայտ եկան: 19-րդ դարի վերջերին, մուսուլման գրողներն իսլամական  գրքեր հրատարակելով, պայքարեցին մարգարեի վերաբերյալ փաստերի խեղաթյուրման դեմ, մաքրելով փոշին իսլամի վրայից: Այդ ժամանակաշրջանից հետո, իսլամի նկատմամբ թշնամանքը նահանջեց, փոխարինելով իսլամի մարգարեին ճանաչելու ցանկութամբ: Եվ հենց այս գրողների ու արևելագետների  թիվը ավելացավ ու նրանք սկսեցին ավելի շատ ուսումնասիրել արևելքը, արևելքի մարդկանց ու նրանց կրոնը: Նրանք մեծ ոգևորությամբ հայտնաբերում էին  իրականությունն ու այն ներկայացնում աշխարհին:

Սակայն իսլամի նկատամբ թշնամանքը չէր վերանում: Ամերիկացի հետազոտող Ջոն Իռվինգը, 1849թ հրապարակեց  «Մուհամմադի կյանքն ու նրա հետևորդները» գիրքը, որպեսզի ամերիկացիներին ու եվրոպացիներին ցույց տա իսլամի մարգարեի իրական դեմքը: Դրանից տասը տարի առաջ, նա հրապարակել էր պատմվածքների  ժողովածու: 52 գիրք ուսումնասիրելուց հետո, Իռվինգը գրեց «Մուհամմադը և խալիֆաները» անունով գիրքը և պարզ լեզվով եվրոպացիներին ներկայացրեց իսլամի ճշմարտությունը: Մի կողմ թողնելով հերյուրանքներն ու վիրավորանքները, նա անկողմնակալ ձևով, մարգարեի մասին գրել է. «Մարգարեի հրավերը հռչակվելու նպատակով չէր, քանի որ նա հենց իր հայրենիքում արդեն հռչակված էր և արաբական ամենահայտնի ցեղը՝ ղորեյշը, նրան էր պատկանում: Եթե նա թագավորություն և ուժ էր ուզում,  Մեքքա քաղաքի Աստծու տունը սերնդե սերունդ փոխանցվել էր նրա ընտանիքին ու քաղաքի յուրաքանչյուր բնակիչ կախված էր այդ ընտանիքից: Բացի այդ, նա գիտեր, որ հրաժարվելով իր նախնիների հավատալիքներից, զրկվելու է բոլոր հասարակական արտոնություններից և հանդիպելու քաղաքի մարդկանց և կռապաշտների ու իր ցեղի թշնամությանը:  Այդուհանդերձ, նա խիզախ գտնվեց և երկար ժամանակով լքեց իր ծննդավայրը: Իսկ Մեքքայի բնակիչները երես թեքեցին նրանից»: Իռվինգը հավելում է. «Հետևաբար, հարց է ծագում, թե ինչու նա հրաժարվեց այս աշխարհի հարստությունից և ուժից ու հայտնվեց մարդկանց նախատինքների տակ: Մուհամմադը մարգարե հռչակվեց այն ժամանակ, երբ անցել էր կյանքի  կեսից ավելին ու հայտնի չէր, թե որքան էր ապրելու: Պատերազմում հաղթելիս, նա աչք չէր դնում որևէ մեկի հարստության վրա և գոռոզամիտ չէր: Ուժը նրա համեստության վրա չէր ազդում: Ընդհակառակը, նա գնալով ավելի համեստ էր գտնվում իրեն ենթարկվողների նկատմամբ: Բացի դրանից, Մուհամմադը երբեք չընտրեց աշխարհիկ կյանքը և այն ավարը, որ ձեռք էր բերում պատերազմում, ծախսում էր իր կրոնը տարածելու և կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: Իր կյանքի վերջին տարիներին նա գումար չուներ: Հետևաբար, նման մարդուն, որն այսքան բծախնդիր էր իր կրոնի և ուսմունքների նկատմամբ, հնարավոր չէր մեղադրել և  ասել, թե նա նոր կրոն է հորինել, կամ խելագար է: Ղուրանի բոլոր այաները խելամտորեն են գրված և իմաստալից են»:  

Ջոն Իռվինգը

 

Իռվինգին ԱՄՆ-ում ճանաչում են որպես նովելի  հայր: Նա իր ավագ եղբայրների աջակցությամբ սկսել է գրել պատանի տարիքից: Ավելի ուշ, նա դարձավ իրավաբան և սկսեց տարբեր հոդվածներ գրել թերթերում: Իռվինգը ռոմանտիզմի հետևորդ  էր և Վիկտոր Հյուգոն և Ալեքսանդր Դյումա (հայր) նրան ընդօրինակել են իրենց ստեղծագործություններում: Այս ամերիկացի հետազոտողի ասելով, Մուհամմադն ընդհանրապես նյութապաշտ մարդ չի եղել: Նա այնքան է ճնշվել իր հակառակորդների կողմից, որ ստիպված է եղել լքել իր հայրենիքը: Մուհամմադի միակ ցանկությունն այն էր, որ իր կրոնը հաստատվի: Երբ Ամենեն ծնեց Մուհամմադին, Մեքքայի շուրջը լուսավորվեց մի աստղով և Մուհամմադը, նայելով երկնքին, պարզ լեզվով ասաց. «Աստված է ամենավեհը և նրանից բացի այլ Աստված չկա: Ես Աստծու մարգարեն եմ»:  

«Մուհամմադը և նրա հետևորդները» գրքում, որը հրատարակվել է 1909թ Լոնդոնում, Իռվինգը գրում է. «Նա արդար էր և մարդկանց հետ շփումներում, ընկերների ու բոլորի հետ նույն  կերպ էր վերաբերվում: Նա այնքան բարի էր, որ մարդիկ նրան էին պատմում իրենց բողոքները: Բոլորը նրան սիրում էին: Նա  ուներ առանձնահատուկ բնավորություն, ապրում էր պարզ կյանքով և ուներ խորը գաղափարախոսություն: Նրա խոսքերը լի էին իմաստով: Ուրեմն նա սուրբ էր և վեհապանծ»: