Իսլամաֆոբիան արևմուտքում (99)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ այդ երկրի մուսուլմանների բողոքի ցույցի, Բրիտանիայի պահպանողական կուսակցությունում իսլամատյացության հարցով հետաքննության չեղարկման և Արևելյան Գերմանիայում իսլամատյացության աճի վերաբերյալ մտահոգություններին:
Ֆրանսիայում բնակվում է Եվրոպայի ամենաբազմամարդ իսլամական հասարակությունը: Միևնույն ժամանակ այս երկիրը համարվում է Ժողովրդավարության ու ազատատենչության բնօրրանը: Չնայած ազատատենչության ու հավասարության հարցով հավակնությանը Ֆրանսիայն Եվրոպայում նույնպես իսլամատյացության առաջատարներից է համարվում: Ֆրանսիայի հազարավոր մուսուլմաններ դատապարտելով այս երկրի դիվանագետների ու ԶԼՄ-ների կողմից իսլամաֆոբիայի տարածմանն ուղղված քայլերը հոկտեմբերի 27-ին Փարիզում բողոքի ցույց են անցկացրել:

Մենք Ֆրանսիացիներս ու հիջաբ կրողներս, մեր պարտականությունները կատարում ենք մեր իրավունքները ո՞ւր են: Սրանք այն կարգախոսներն էին, որ գրված էին ցուցարարների պաստառների վրա: Այս հանրահավաքի կազմակերպման կոմիտեի անդամ Լաուրեն ասել է.«Մենք քաղաքացի ենք և այն ինչ մենք պահանջում ենք դա է, որ որպես քաղաքացի հարգվեն մեր իրավունքները»: Նա ասել է.«Հեշտությամբ ուզում են արգելել Ֆրանսիայի սահմանադրության ու աշխարհիկության կողմից երաշխավորված հիջաբ կրելու, սպորտով զբաղվելու և մուսուլման լինելու իրավունքը: Հետևաբար չգիտենք մեր նկատմամբ նրանց ատելության պատճառը ինչ է, որ ամեն վայրկյան արծարծվում է ԶԼՄ-ներում և նրանք ինչո՞ւ են ուզում թաքցնել հասարակության իրական դժվարությունները»: 34-ամյա Մարիամն էլ ասել է.«Ես մուսուլման եմ հետևաբար մտահոգված եմ և այս օրերին կանգնած եմ իսլամաֆոբիայի ու իսլամի դեմ բռնությունների ալիքների դեմ»: Վերջերս Ֆրանսիացի աջամետ դիվանագետի կողմից տեղական մի նիստում մուսուլման կնոջն ուղղված վիրավորանքից հետո, 90 անձինք այդ թվում քաղաքացիական ակտիվիստներ ու արվեստագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում վերջինիս կոչ են արել դատապարտել այդ քայլը: Ֆրանսիայի աջամետ դիվանագետ Ժուլիեն Օդոլը որոշ ժամանակ առաջ պահանջել էր մուսուլման հիջաբով կինը դուրս գնար Բորգոնի - ֆրանչ – Կոնտեի տեղական նիստից: «Ալ-Արաբիայի» հաղորդմամբ, այս հիջաբ կրող մայրը ռասիստական վերաբերմունքի պատճառով դատարանում հայց է ներկայացրել աջակողմյան ծայրահեղական կուսակցության դիվանագետի դեմ: Եգիպտոսի ֆիթվայի տան հետ կապված իսլամաֆոբիայի դիտորդը հայտարարել է.«Իրավունքների խախտման և մուսուլմանների ու նրանց կրոնական խորհրդանշանների դեմ ուղղված անարգանքի պատճառով 2019 թ. հոկտեմբեր ամսին Ֆրանսիան գլխավորում էր իսլամաֆոբիայի ցուցանիշը: Այս տվյալները ձեռք են բերվել արևմուտքում իսլամաֆոբիայի և մուսուլմանների ու նրանց կրոնական խորհրդանշաններին ուղղված կարևորագույն անարգանքների ամսական դիտարկումների ու վերլուծությունների արդյուքնում:
Իսլամաֆոբիայի դիտորդի հաղորդմամբ հոկտեմբեր ամսին ԱՄՆ-ն իսլամատյացության աղյուսակի երկրորդ տեղն էր զբաղեցնում, այնպես որ այս երկրում տեղի են ունեցել մուսուլմանների դեմ հինգ հարձակումներ և իրավունքի խախտումներ, որոնց մեջ ներառվում են՝ հոգեկան հալածանքի ենթարկում, ֆիզիկական հարձակում և վարչական ոլորտում մուսուլմանների դեմ խտրականության կիրառում: Այս հաղորդման մեջ ասված է, որ մուսուլմանների ու գաղթականների իրավունքների ոտնահարման մեջ Բրիտանիան ու Բելգիան երրորդ տեղն են զբաղեցրել և չորրորդ տեղը պատկանում է Նիդերլանդներին, Իռլանդիային, Բոսնիային, Կանադային և Ավստրալիային: Այս խնդիրը խոսում է այդ երկրներում մուսուլմանների դեմ բռնությունների աճի մասին: Մուսուլմանների դեմ հարձակումները եվրոպական չորս երկրներում այդ թվում Ֆրանսիայում հասել է 59.1 տոկոսի: Այս դիտորդն իր հաղորդման ավարտին ասել է, որ մուսուլմանների ու ներգաղթյալների դեմ ամենամեծ թվով հարձակումները իրականացնում են աջակողմյան խմբերը: Նրանք հասարակության մեջ տարածում են թունավոր մտքեր և առաջացնում են աշխատանքային օրակարգեր մահմեդական խորհրդանշաններին ու մուսուլման անհատներին թիրախավորելու, ոչնչացնելու և վնասելու համար: Այս ընթացքում Ֆրանսիայի մուսուլման կանայք բազում դեպքերում այդ թվում աշխատանք գտնելու, բնակարան վարձելու, սրճարանում նստելու ու նույնիսկ փողոցում քայլելու ընթացքում մյուս քաղաքացիների կողմից խտրականությունների են ենթարկվում: Իֆափ ինստիտուտի անցկացրած սոցհարցումների արդյունքների համաձայն մուսուլման կանայք տղամարդկանցից առավել խտրականությունների են ենթարկվում: Ֆրանսիայի մուսուլման կանանց 45 տոկոսը առնվազն մի անգամ խտրականության է ենթարկվել: Այն դեպքում, երբ մուսուլման տղամարդկանց միայն 35 տոկոսն է ենթարկվել խտրականության: Մուսուլմանները բազում դեպքերում այդ թվում աշխատանք գտնելու, բնակարան վարձելու, սրճարանում նստելու ու նույնիսկ փողոցում քայլելու ընթացքում մյուս քաղաքացիների կողմից խտրականությունների են ենթարկվել: Ֆրանսիայի մուսուլմանների շրջանում այս սոցհարցումն անցկացվել է վերջերս Բայոն քաղաքի մզկիթի վրա իրականացված հարձակումից առաջ: Այս սոցհարցման արդյունքների համաձայն հարցվողների ավելի քան 42 տոկոսը ասել է, որ կրոնական համոզումների բերումով բազմիցս խրտականությունների ու անարգանքի է ենթարկվել: 22 տոկոսը բնակարան գտնելու համար խտրականության է ենթարկվել և 24 տոկոսը աշխատանք գտնելու համար դժվարությունների է հադիպել: Այս սոցհարցման ընթացքում յուրաքանչյուր 4 ֆրանսիացիներից մեկը անարգվել ու վիրավորանքի է ենթարկվել:
Բրիտանիան խտրականության ու ռասիզմի դեմ պայքարի հավակնորդ եվրոպական երկրներից մեկն է: Սակայն այս երկրում նույնպես մուսուլմանների նկատմամբ խտրականությունների ու կիրառված բռնությունների քանակը չափազանց բարձր է: Մինչև այն աստիճան, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ոչ մի կերպ չի խուսափում ծաղրել մուսուլմաններին ու հակաիսլամական արտահայտություններ կատարել: Պահպանողական կուսակցության մեջ վերջերս իսլամաֆոբիայի հետ կապված 20 դատական գործ է հարուցվել: Այս կուսակցության անդամները մուսուլմաններին չարագործ էին անվանել և ասել էին չեն ուզում մուսուլմանները մնան այդ երկրում: Որոշ ժամանակ առաջ Բրիտանիայի վարչապետը հանրային կարծիքի ու իսլամական կառույցների ճնշման տակ խոստացել էր հետաքննություններ անցկացնել պահպանողական կուսակցության մեջ իսլամաֆոբիա տարածող անդամների վերաբերյալ: Սակայն Բորիս Ջոնսոնը վերջերս հայտարարել է, որ այդ հետազոտությունը չի կատարվելու: Հիշյալ որոշումը մտահոգություններ է առաջացրել բրիտանացի մուսուլմանների շրջանում և մուսուլման կանայք մտահոգված են իրենց ու իրենց զավակների անվտանգությամբ: «Իսլամաֆոբիայի դեմ մուսուլման կանանց ձայնը» կազմակերպության հիմնադիրներից դոկտոր Սիմա Էղբալը այս կապակցությամբ ասել է.«Ուղերձը, որ փոխանցվում է այս խոսքի միջոցով սա է, որ մուսուլմանները «կարևոր» չեն և մենք, այն, չափազանց «անհանգստացնող» ենք համարում»: Դոկտոր Էղբալը լրագրողներին ասել է.«Ցավոք այն, որ Բորիս Ջոնսոնը պատրաստ չէ իսլամաֆոբիայի չափազանց իրական խնդիրը, ինչի հետ առճակատվում են երկրի ողջ շրջանների մուսուլմանները, խոշորացույցի տակ տանել զարմանալի չէ, սակայն մեզ համար բնավ ընդունելի չէ»: Նա հավելել է.«Դրա փոխարեն պահպանողական կուսակցությունը որոշել է հակադրվել նմանատիպ, բայց հակառակ թնջուկների հետ, այն դեպքում, երբ միայն հնարավոր է այդ քայլը համարել մոլորեցնող մարտավարություն ու կրոնական հասարակությունների ու փոքրամասնությունների ուշադրությունը միմյանց վրա գրավելու համար գործադրվող ջանք»: Դոկտոր Ֆաթեմե Ռեջինան մի համալսարանական մասնագետ է, որ իսլամական հասարակությունների ու մուսուլմանների հետ կապված հետազոտություններ է իրականացրել: Նա ասել է.«Սա ցույց է տալիս, որ մուսուլմանները կառավարության համար առաջնահերթություն չեն համարվում: Եվ դա այն դեպքում երբ իսլամական հասարակության անվտանգության և ծայրահեղականության դեմ պայքարի տեսնակյունից դա կարևոր թեմա է»: Դոկտոր Ռեջինան նույնպես ասել է, որ իսլամաֆոբիան նկատելի է ողջ հասարակության մեջ և կառավարության կողմից այս խնդրին անդրադառնալը չպետք է ավարտված առաքելություն համարվի:
Գերմանիան նույնպես մի եվրոպական երկիր է,որն ունի բազմամարդ մուսուլման համայնք, որտեղ ավելանում է իսլամատյացությունը: Գերմանիայի կառավարությունը Բեռլինի պատի քանդման և Արևելյան ու Արևմտյան երկու Գերմանիաների միացման տարելիցի օրը իր տարեկան զեկույցի մեջ «Գերմանիայի միասնության իրավիճակի» մասին հայտարարել է.«Բեռլինի պատի փլուզումից 3 տասնամյակ անց, Գերմանիայի պաշտոնյաներն այս երկրի արևելյան հատվածում առճակատվում էին աջակողմյան ծայրահեղականների գաղափարախոսության հետ: Գերմանիայի կառավարությունն իր հաղորդման մեջ զգուշացրել էր Արևելյան Գերմանիայում մուսուլմանների ու ներգաղթյալների նկատմամբ ատելության կապակցությամբ՝ այն համարելով հասարակական միասնությանն ու համերաշխությանն ուղղված վտանգ: Այս հաղորդման մեջ ասված է, որ Արևելյան Գերմանիայում փախստականների ու իսլամական կենտրոնների դեմ շարունակական հարձակումները վկայում են այն իրականության մասին, որ այլատյացությանը հանգեցնող բռնարարքները լուրջ սպառնալիք են Գերմանիայի ազգային անվտանգության համար: Ժողովրդավարության ու կորնական հանդուրժողականության մասին իրականացրած նոր հետազոտությունների համաձայն, գերմանացիների շուրջ կեսը մտահոգված է իսլամի հարցով: Այս մտահոգությունը բխում է իսլամի ու մուսուլմանների դեմ Գերմանիայի ԶԼՄ-ների ու քաղաքական շրջանակների համակարգված բացասական քարոզչություններից: «Bertelsmann Stiftung» ինստիտուտի կրոնական փորձագետը այս կապակցությամբ ասել է.«Իսլամի վերաբերյալ այս մտահոգությունը պատճառ է դառնում, որ աջակողմյան ծայրահեղական խմբերը այս հարցը շահարկեն իրենց հակաիսլամական նպատակների համար»: Ավելի քան 81 մլն. բնակչություն ունեցող Գերմանիան Արևմտյան Եվրոպայում Ֆրանսիայից հետո մուսուլմանների երկրորդ հայրենիքն է, այնպես որ շուրջ 4 մլն. 700 հազար մուսուլման են բնակվում այս երկրում: