ԱՄՆ դոլարի հեգեմոնիան (3)
Հանուն բարեգութ միակն Արարչի: Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «ԱՄՆ դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական համարով:Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ԱՄՆ-ի կողմից արժույթի միջազգային հիմնադրամը և համաշխարհային բանկն որպես գործիք օգտագործվելու մասին:
Գաղութատիրական երկրների տեսակետից, որոնք ձգտում են հաստատել իրենց տնտեսական գերիշխանությունը միջազգային համակարգում,ազատ և բաց շուկաների զարգացումն ու ընդլայնումը,պահանջում է դրամական համակարգ `իրենց նկատի առած հատկանիշներով:Որպեսզի մի երկրի ազգային արժույթը դառնա կառավարության հզորացման կարևոր աղբյուր, անհրաժեշտ է մի շարք կարևոր գործոններ:Այսպիսով, այդ տարադրամը նախ պետք է ընդունվի համաշխարհային տնտեսության բոլոր դերակատարների կողմից:Արտարժույթի ընդունման ամենակարևոր կողմը ֆինանսական և առևտրային գործարքներն են և գործարքների վճարումն ու ստացումը:Այնուհետև այդ արտարժույթով հիմնական ապրանքների արժեքային գնահատումն է և, վերջապես, դրա վերածումը միջազգային արտարժույթի:
Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսության կարևորագույն առանձնահատկություններից մեկը միջազգային տնտեսական համակարգում տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ հարաբերությունների կառավարման ֆորմալ ինստիտուտների ստեղծումն ու ամրապնդումն էր:Այդ հարցն ԱՄՆ-ի կողմից հետապնդվել է միջազգային կազմակերպությունների շրջագծում,դրամական ու ֆինանսական, առևտրային, քաղաքական և անվտանգության ռեժիմների ստեղծման միջոցով:Հաշվի առնելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի տրամադրության տակ էր գտնվում աշխարհի ոսկու պաշարների ավելի քան կեսը, ուստի հնարավոր եղավ հաստատել դրամական դրույքաչափեր `միջազգային դրամական մեխանիզմների ստեղծմամբ` իր մակրոտնտեսական նպատակները իրականացնելու միջոցով:Այսպիսով, երբ յուրաքանչյուր ոսկու օնսը գնահատվեց 35 դոլար , դոլարը դարձավ համաշխարհային արտարժույթի և առևտրի կայուն հիմք:Այլ երկրները ևս փորձում էին ,որպեսզի իրենց շրջանառվող արժույթի արժեքը ,դոլարի դիմաց կայուն պահել:Արդյունքում, եվրոպական և ասիական երկրները մնայուն կապի մեջ էին ամերիկացի պաշտոնյաների և փորձագետների հետ:Այս հանդիպումների արդյունքում հիշյալ երկրները, ԱՄՆ-ի դիմաց պարտավորություն ստանձնեցին `իրենց ազգային արժույթները կայուն պահել դոլարի նկատմամբ:Երկրների կողմից ընդունված այս պարտավորություններն ու հանձնառությունները բոլորը ընկալվեցին ,որպես արժույթի միջազգային հիմնադրամի կանոններ և օրենքներ:Փաստորեն, չնայած արժույթի միջազգային հիմնադրամի պահուստները արդյունքն էին բոլոր անդամ երկրների ոսկու և շրջանառվող արժույթի վճարումների, սակայն , դոլարն առանցքային դեր էր խաղում գլոբալ տնտեսական տենդենցները կարգավորելու համար և առավելագույն օգուտն ապահովում ԱՄՆ-ի համար:
Արժույթի միջազգային հիմնադրամը աշխարհի ամենահին հաստատություններից մեկն է և ունի լայն փոխգործակցություն աշխարհի երկրների տնտեսական բաժինների հետ:Հիմնադրամն իր Կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն, սահմանում է երկկողմանի հարաբերություն աշխարհի երկրների հետ, որի հիման վրա, այն, երկրներից հավաքում և վերլուծում է տնտեսական զանազան տեղեկություններ և, ի վերջո,երկրներին ներկայացնում է փորձագիտական զեկույցներ և ուղղիչ առաջարկություններ :Այդ քայլը նորմալ պայմաններում,կարող է համարվել նպատակահարմար, քանի որ համաշխարհային մակարդակի մասնագետների խորհրդատվայակն կարծիքների առումով օգուտ են բերում երկրներին , բայց տնտեսական պատերազմի համատեքստում, երբ տնտեսական տեղեկատվությունը տեղադրվում է երկրների կենսական տեղեկատվության գաղտնի դասակարգման մեջ, չի կարելի ընդունել ,որ այդպիսի հարաբերություն գոյություն ունենա:Տնտեսական պատերազմում ,որն այսօր իրականացվում է ԱՄՆ-ի կողմից տնտեսական ահաբեկչության շրջագծում ,կարևոր է զանազան ոլորտներում տեղեկություններին հասանելիությունը:Կարևոր է տեղեկության հասանելիությունը ինչպես հիմնական, այնպես էլ փորձագիտական տեղեկատվության մակարդակներում:Եթե ԱՄՆ-ի պես մի երկիր, որն առանցքային դեր է խաղում Արժույթի միջազգային հիմնադրամում, ձեռք բերի նման տեղեկություններ , ավելի հուժկու է հարձակվելու այն երկրի տնտեսության վրա, որը ԱՄՆ-ի հակառակորդների շարքում է: ԱՄՆ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամեծ բաժնետերն է,որը միջազգային այդ հիմնարկի մասնագիտական կառույցում խիստ ներթափանցել է:
******
Նաև նկատի առնելով այն հանգամանքը ,որ Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնատեղին գտնվում է ԱՄՆ-ում ,բնականաբար ԱՄՆ-ի տեղեկատվական ծառայությունները խիստ գերիշխում են այդ կառույցում աշխատող մասնագետներին ու պաշտոնյաներին: Նաև զանազան երկրների ,ինչպես Իրանի,Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական բաժինների միջոցով այդ կառույ ին տրամադրվող տեղեկությունները ,հեշտությամբ ԱՄՆ-ի տեղեկատվական հիմնարկների տրամադրության տակ են դրվում: Հավանական է նաև, որ ԱՄՆ-ի կառավարությունը օգտագործի այդ կառույցները , տարբեր երկրներից կարևոր տնտեսական տեղեկատվություն ստանալու համար:«Ռաշա Թուդեյ»լրատվական գործակալությունը 2019-ի փետրվարին վկայակոչելով Վիքի Լիքսի հրապարակած մի փաստաթղթի հայտարարել է.«2008-ի ռազմական և գաղտնի փաստաթղթերի համաձայն, ԱՄՆ-ի բանակը ,միջազգային ֆինանսական կառույցները ,այդ թվում համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպությունը օգտագործում է ,որպես ոչ նորմալ զենք ,որպեսզի ԱՄՆ-ի սահմաններից դուրս երկրի շահերը ապահովի: Այդ Հրահանգը, որը կոչվում է «Բանակի հատուկ նշանակության ջոկատների կողմից ոչ սովորական պատերազմ», ընդունվել է 2008 թ. սեպտեմբերին:Այս միջոցի օգտագործման ժամկետն ու ծավալը նույնպես տարբերվում է կապված հակամարտության տեսակից, այն նաև օգտագործվում է լայնամասշտաբ պատերազմների մեջ, որպեսզի այլ պետություններին համընթաց դարձնեն ԱՄՆ-ի հետ համագործակցելու համար»:
Նման միջամտության ամենավերջին օրինակը Վենեսուելայի ճգնաժամն էր, որը ստեղծեց համատարած անկայունություն:Վիքի Լիքսի հրապարակած փաստաթղթերում նշվում է նաև, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական աղբյուրներին վերահսկող հիմնարկը ,որը դիտարկում է այլ երկրների ,իշարս Վենեսուէլլայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները ,այս միջոցը օգտագործելու առումով երկար անցյալ ունի:«Բանակի հատուկ նշանակության ջոկատների կողմից« Ոչ սովորական պատերազմ»կոչվող հրամանագիրը շեշտում է ,որ ԱՄՆ-ը իրավունք ունի միջամտելով համաշխարհային տնտեսության բնական գործընթացում այն օգտագործել ,որպես ոչ սովորական պատերազմի միջոց: Բացի այդ, այն շեշտում է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը գլխավորապես պատասխանատու է արտասահմանում տնտեսական միջոցների օգտագործման համար:Փաստաթղթի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն, ինչ տասնամյակներ ասում են բազմաթիվ վերլուծաբաններ , ճշմարիտ է, և միջազգային ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմադրամը , մասնավորապես գտնվում են ԱՄՆ կառավարության ծառայության մեջ:Այդ կառույցները միջոցներ են հանդիսանում արտերկրում , ԱՄՆ-ի ծավալապաշտական և ռազմավարական նպատակների ուղղությամբ: Հաշվի առնելով, որ Համաշխարհային բանկը գտնվում է Վաշինգտոնում, և նրա նախագահը միշտ ընտրվում է ուղղակիորեն ԱՄՆ-ի Հանր.նախագահի կողմից և ամերիկացի քաղաքացիների,ուստի ԱՄՆ-ը համարվում է բանկի ամենամեծ ակտիվ դերակատարը:Համաշխարհային բանկի ներկայիս տնօրենն ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն է,ով 2016-ին Դոնալդ Թրամփի նախագահության քարոզարշավի ֆինանսների պատասխանատուն էր:
Շվեդական Dagens Nyheter պարբերականն իր 2019 հուլիսի 15-ի համարի խմբագրականում անդրադառնալով ԱՄՆ-ի գերիշխանությունը Արժույթի միջազգային հիմնադրամի նկատմամբ և միջազգային տնտեսության ու քաղաքականության մեջ ԱՄՆ-ի կողմից դոլարի չարաշահումը ,գրել է.«Վաշինգտոնը ստանձնել է Արժույթի միջազգային հիմնադրամի ծախսերի հսկա մասը:Այդ կարգավիճակն ԱՄՆ-ին մանևրի հսկա կարողություն է տալիս: Հանր.նախագահը և կոնգրեսը խիստ կապված են ուժի այդ լծակին: Թրամփի կողմից արտաքին քաղաքականության և այլ երկրների հետ առևտրական պատերազմում դոլարի զենքի չարաշահումը հարաճուն ընթացք է արձանագրում: Միջազգային տնտեսական մասնագետների կարծիքով,Արժույթի միջազգային հիմնադրամի պես կառույցներ հիմնադրվել են ԱՄՆ-ի ուղղակի հովանավորությամբ ,որոնք կարող են աշխարհի զանազան ժողովուրդների դեմ թակարդ լարելու համար ,նրանց տրամադրել հսկա գումարներով վարկեր և նրանց հիմնադրամի մնայուն պարտքատերեը դարձնել ,մի խոսքով ԱՄՆ-ի կառավարությունից կախված վիճակում պահել:
ԱՄՆ-ն Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աղբյուրների հսկա բաժինը վճարելով,վերահսկում է դրա քվեի իրավունքին ու ընդհանուր քաղաքականություններին: Արժույթի միջազգային հիմնադրամի վարկավորման հիմնական նպատակը եղել է փորձել վերացնել կամ նվազեցնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև ընթացիկ վճարային հաշվեկշիռը:Դա կատարվում է դոլարի արժեքին սատարելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամից անհրաժեշտ հնարավորությունները ստանալու հիմնական պայմաններից մեկը,այդ կառույցի միջոցով ներկայացված տնտեսական ու ֆինանսական քաղաքականությունների ուղիով ընթանալն է :ԱՄՆ-ը , օգտագործելով իր ազդեցությունն Արժույթի միջազգային հիմնադրամում և Համաշխարհային բանկում, այդ կառույցներին վերահսկող օրենքներն և կանոնակարգերը այնպես է մշակել,որ համապատասխանեն դոլարի հեգեմոնիային:
Թանկագին բարեկամներ ավարտվեց այս հաղորդումը: Հաջորդ հաղորդման ընթացքում քննարկելու ենք այն հանգամանքը թե ԱՄՆ-ն ինչպես է չարաշահում դոլարը: