Հատուկ հաղորդում նվիրված այգաբացի տասնօրյակին(7.Նոր դարաշրջանի ֆենոմենն իսլամական հեղափոխության լույսի ներքո)
Ներկայացնում ենք այգաբացի տասնօրյակին նվիրված հաղորդաշարի հերթական թողարկումը։
Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց 1979թ․ այնպիսի պայմաններում, երբ աշխարհում տիրում էր երկբևեռ համակարգը՝ ԱՄՆ-ի ու մի շարք արևմտյան երկրների ղեկավարած արևմտյան բևեռը և ԽՍՀՄ-ի ղեկավարած արևելյան բևեռը:Արևմտյան բևեռի գաղափարախոսությունը կապիտալիզմն էր, որը 1789թ․ Ֆրանսիայի մեծ հեղափոխության ծնունդն էր: Այդ համակարգն իր ժամանակին համարվում էր խորհրդային սոցիալիստական համակարգի համար մեկ թշնամին: Վերջինս ձևավորվել էր 1917 թ․ Ռուսաստանի հեղափոխությունից հետո: Այս երկու գերհզոր բևեռների ազդեցությունն աշխարհում այնքան մեծ էր, որ որևէ քաղաքական իրադարձություն, չէր կարող տեղի ունենալ առանց դրանց մասնակցության: Եվ այս պայմաններում, հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ աշխարհի մի կետում կարող է տեղի ունենալ կրոնական հեղափոխություն: Սակայն Իրանի իսլամական հեղափոխությունը, կոտրելով կարծրատիպերն ու մշակութային և գաղափարական մեծ պաշարով զինված, հաղթեց 1979թ: Առաջին անգամ համաշխարհային պատմության մեջ, տեղի ունեցավ կրոնական հեղափոխություն, որը ներկայացրեց նաև աշխարհիկ արժեքներ ու հայտարարեց նոր ժամանակաշրջանի սկիզբը: Այս հեղափոխության առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այն ժողովրդական էր ու իսլամական: Դրա ամենակարևոր կոչն էր՝ «Ոչ՝ Արևելքին և Ոչ՝ Արևմուտքին»:

Իսլամական հեղափոխությունն արևմտայն ու արևելյան բևեռների կողքին ձևավորեց մի նոր բևեռ, և աշխարհը 20-րդ դարի 8-րդ տասնամյակում դաձավ եռաբևեռ: Իսլամական հեղափոխությունից հետո, այս բևեռը հաստատագրելու նպատակով, Իրանն այլ երկրների ժողովուրդներին խրախուսեց հետևել իսլամական հեղափոխության գաղափարախոսությանը: Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարեց. «Ես աշխարհի բոլոր չարքաշ ժողովուրդներին հորդորում եմ գնալ այս ճանապարհով, որը կապ չունի ոչ անաստված Արևելքի և ոչ էլ բռնատեր Արևմուտքի գաղափարախոսության հետ: Դրա հիմքում ընկած է իմաստնությունը, որն Աստծու շնորհն է»:
Բնականաբար, վերոնշյալ բևեռները չէին կարող անտարբեր մնալ այս նոր երևույթի հանդեպ, քանի որ դրանք փորձում էին իրենց շահն ապահովելու համար, պատերազմներ հրահրելով ու խոշտանգումներով, սեփական տեսակետները պարտադրել այլ երկրներին: Նրանք նաև իրենց թույլ տվեցին հրաժարվել միջազգային կոնվենցիայներից, այլ երկրներին պարտադրել սեփական առևտրային պայմանները, կիրառել պատժամիջոցներ ու ոտնահարել մարդու իրավուքնները: Այս բոլոր քայլերն ուղղված էին իսլամական հեղափոխության դեմ, սակայն՝ անօգուտ:
1991թ Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության փլուզմամբ, փլուզվեց նաև արևելյան բևեռը: Եռակողմ բևեռը փլուզվեց և աշխարհում ձևավորվեցին նոր բևեռներ, որոնք իսլամի տարածման ու բռնատիրության դեմ պայքարի արդյունքն էին: Իսլամական հեղափոխությունից անցել է արդեն 41 տարի, սակայն Իրանը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխության գաղափարներին, փորձելով թևակոխել պատմության նոր փուլ: Իսլամական հեղափոխությունը սնոտիապաշտության փոխարեն ներկայացրեց իսկական իսլամը: Եվ տգիտության վրա հիմնված իսլամն իր տեղը զիջեց բանականության վրա հիմնված իսլամին: Գիտության և իմաստնության իսլամը փոխարինեց անտարբերություն ու շվայտ կյանք հորդորող իսլամին: Հեղափոխության առաջնորդի ասելով. «Ճշմարիիտ իսլամը փոխարինեց ամերիկյան իսլամին»:

Իրանի իսլամական հեղափոխությունն ավելի ընդգծեց համաշխարհային ասպարեզներում իրանցիների ու իսլամի դերը և քաղաքական իսլամը: Շատ մուսուլմաններ, հետևելով իսլամական հեղափոխությանը, սկսեցին վերականգնել իրենց իսլամական ինքնությունը և բարձրացավ իսլամական զարթոնքի նոր ալիք: Կարելի է ասել, որ իսլամական հեղափոխությունը մուսուլմաններին տվեց ինքնավստահություն: Եվ դա կարևոր էր ոչ միայն մուսուլմանների, այլ ամբողջ աշխարհի համար:
Չնայած Իրանի իսլամական հեղափոխությունն այսպիսով կանգնեց միջազգային ճնշումների դիմաց, այս երևույթը պատճառ դարձավ, որ Աևմուտքը փորձի ավելի ճիշտ գնահատական տալ իսլամին: Արևմտյան երկրներում սկսվեցին իսլամիագիտական հետազոտությունները: Իսկ մինչ այդ, Արևմուտքում իրականացվում էին միայն արևելագիության թեմաներով ուսմունասիրություններ: Դա տեղի ունեցավ իսլամական հեղափոխության շնորհիվ: Իսլամական հեղափոխությունը, պնդելով, որ պետք է նորից հիմնվել ճշմարիտ իսլամի վրա, նոր երկխոսություն սկսեց: Երկխոսություն, որն աշխարհին հրավիրում է հետևել բարոյական արժենքերին: Եվ այսօրվա Իրանն այդ մշակույթի կրողն է: Այստեղ կարևոր էր նաև այն փաստը, որ իսլամական համակարգն իր հետևորդներին հրավիրում է որդեգրել նոր ապրելակերպ: Իսկ իսլամը երբեք պարտադրող չի եղել, այլ մշտապես հենվել է հրավերի վրա։ Իսլամը հիմնված է Ղուրանի արժեքների վրա, որի հիքմում ընկած են բանականությունը, բարոյական արժեքներն ու ճշմարտությունը:
Աստված, Ղուրանի այաներում դիմելով մարգարեին, ասում է. «Աստծու շնորհիվ, նրանց հետ ճկուն եղիր: Եվ եթե խիստ եղար նրանց նատմամբ, քեզանից կհեռանան»: Այսօր ամբողջ աշխարհի համար պարզ է, որ իսլամը նոր ասելիք ունի մարդկությանը և դրա ազդեության ոլորտները գնալով մեծանում են: Դա կարելի է տեսնել և ասիական և աֆրիկյան և եվրոպական հասարակություններում: Եվ դա այն դեպքում, երբ Եվրոպայում մուսուլմաններն ունեն սահմանափակումներ, իսկ Արևմուտքը շարունակում է իսլամաֆոբիայի քաղաքականությունը: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրոպայում մուսուլմանների քանակն անցած տասնամյակների համեմատ, կրկնապատկվել է: Կանխատեսվում է, որ երրորդ հազարամյակի ավարտին, Եվրոպան կստանա իսլամական դիմագիծ: Եվրոպացի հայտնի դեմքերի կողմից իսլամ ընդունելը ցույց է տաիս, որ այս աստվածային ուսմունքը մեծ ազդեցություն է թողնում և շարունակում է տարածվել Եվրոպայում ու ԱՄՆ-ում:
CNN-ը 2015թ ապրիլի 4-ին հրապարակեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, իսլամը մեծ արագությամբ տարածվում է աշխարհում: Զեկույցում ասվում է, որ իսլամն այս առումով մյուս կրոնների համեմատ ավելի արագ է տարածվում:

CBN լրատվական գործակալությունը վերջերս հրապարակեց մի զեկույց, թե ինչու են Արևմուտքում մարդիկ իսլամ ընդունում: Պատասխանելով այս հարցին, գործակալությունը գրում է. «ԱՄՆ-ում իսլամ ընդունողների մեծ մասն ունի աֆրիկյան ծագում: Սակայն նրանց թվում կան նաև անգլոսաքսոններ, որոնցից շատերն ունեն բարձրագույն կրթություն»:
ENSA իտալական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսլամն արդեն չունի սահմաններ և ներկա ճգնաժամային աշխահում վերածվել է մի համակարգի:
BBC լրատվական ծառայության լրագրող Ռոջեր Հարդին, վերջերս պատրաստել էր «Իմամ խոմեյնու զավակները» ծրագիրը: Նա նշում է. «Իսլամն այսօր Արևմուտքի ամենակարևոր խնդիրն է: Այն վերածվել է համաշխարհային խնդրի: Այն այսօր կարելի է հանդիպել նաև արևելքում և արևմուտքում: Իսլամի դեմ պայքարելը շատ դժվար է»:
Իսլամական հեղափոխությունը մուտք է գործում իր հինգերորդ տասնամյակը, փորձելով զարգանալ տնտեսապես և ներկայացնելով մի ապրելակերպ, որում կարևորվում են մարդու ինքնասիրությունը, պատիվը, գիտությունը և երկրի անկախությունն ու հզորութունը: Իսլամական հեղափոխությունը ներկայացրեց մի կրոն, որն ունի մարդու փրկության համար լուսավոր օրենքներ: Ինչպես ասում է Ղուրանը, դիմելով մարգարեին. «Քեզ ուղարկել ենք մի Գիրք, որը բացահայտում է ամեն ինչ: Դա մուսուլմանների համար շնորհ է ու փրկություն», Նահլ սուրահ 89-րդ այա:
Այսպիսով, կարելի է ասել, որ ճշմարիտ իսլամը փոխեց աշխարհի ընթացքն ու ձևավորեց իսլամական նոր քաղաքակրթություն, ինչի հետևանքով բռնատերերը հայտնվել են խառնաշփոթի մեջ: