Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117072-Իրանի_խորհրդարանական_ընտրություններին_ընդառաջ_(1)
ԻԻՀ-ում երկրի գործերը պետք է կատարվեն ու կառավարվեն հենվելով ժողովրդի քվեների վրա: Իրանի սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն երկրի խորհրդարանը կազմվում է ժողովրդի ներկայացուցիչներից, ովքեր ուղղակիորեն ընտրվում են փակ քվեարկությամբ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 15, 2020 17:03 Asia/Tehran

ԻԻՀ-ում երկրի գործերը պետք է կատարվեն ու կառավարվեն հենվելով ժողովրդի քվեների վրա: Իրանի սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն երկրի խորհրդարանը կազմվում է ժողովրդի ներկայացուցիչներից, ովքեր ուղղակիորեն ընտրվում են փակ քվեարկությամբ:

Իրանի սահմանադրության 63-րդ հոդվածը հստակեցրել է.«Խորհրդարանի պատգամավոր լինելու շրջանը չորս տարի է և ամեն նստաշրջանի ընտրությունները պետք է անցկացվեն նախքան ընթացիկ շրջանի ավարտը: Այնպես որ երկիրը ոչ մի շրջանում չպետք է մնա առանց խորհրդարանի: Իսլամական խորհրդարանը սահմանադրական կարգի համաձայն կարող է օրենքներ սահմանել»:

Իսլամական խորհրդարանը չի կարող վավերացնել երկրի պաշտոնական կրոնի սկզբունքներին ու պատվիրաններին հակասող օրենքներ: Այս խնդրի հսկողությունը այնպես որ 96-րդ  հոդվածում  ասված է վստահված է սահմանադրության պահապանների խորհրդին: Հետևաբար իսլամական խորհրդարանն առանց սահմանադրության պահապանների խորհրդի առկայության վավերականություն չունի, բացի պատգամավորների հավատարմագրերը վավերացնելու և պահապանների խորհրդի 6 իրավագետ անդամների ընտրության պարագայից:

Սահամանադրության 91-րդ հոդվածի համաձայն, իսլամի պատվիրանները և սահմանադրությունը՝ խորհրդարանում ընդունված օրենքների հետ հավանական հակասություններից զերծ պահելու համար ձևավորվում է 12 անդամներից կազմված մի խորհուրդ, որը կոչվում է պահապանների խորհուրդ: Այս կառույցի 6 անդամները ժամանակի անհրաժեշտություններին լավածանոթ արդար կրոնագետներ են, որոնք նշանակվում են հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից: Պահապանների խորհրդի մյուս 6 անդամներն իրավական տարբեր ճյուղերին տիրապետող իրավաբաններ են: Այս իրավաբանները ընտրվում են խորհրդարանի կողմից Իրանի դատական իշխանության ներկայացրած մուսուլման իրավաբանների միջից: Պահապանների խորհուրդը փոխվում է յուրաքանչյուր 6 տարին մեկ:

Սահմանադրության 94-րդ հոդվածը  շեշտում է, որ իսլամական խորհրդարանում վավերացված բոլոր օրենքներն ու ընդունված որոշումները պետք է ուղարկվեն պահապանների խորհուրդ:

Իսլամի պատվիրաններին հակասող խնդիրը որոշվում է պահապանների խորհրդի 6 կրոնագետների ձայների մեծամասնության արդյունքում, իսկ սահմանադրությանը հակասող հարցը որոշվում է պահպանների խորհրդի բոլոր անդամների քվեների  արդյունքում։

Իսլամական խորհրդարանին վերապահված է երկրի բոլոր խնդիրների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու իրավունքը:

Դաշնագրերը, պայմանագրերը և միջազգային համաձայնագրերը պետք է վավերացվեն իսլամական խորհրդարանում:

Ցանկացած պատգամավոր պատասխանատու է ժողովրդի առաջ և նրան իրավունք է վերապահված իր տեսակետը հայտնել երկրի ներքին ու արտաքին խնդիրների մասին: Հետևաբար խորհրդարանի պատգամավորները որպես այդպիսին իրենց պարտականությունները կատարելու, տեսակետ հայտնելու և քվերակելու հարցերում ազատ են և հնարավոր չէ խորհրդարանում հայտնած կարծիքների համար կամ դեմ կամ կողմ քվերակության համար նրանց հետապնդել կամ էլ պատասխանատվության ենթարկել:

Խորհրդարանի լիազորությունների մեջ ներառվում են նաև կառավարության նախարարների արժանավորության ստուգումը և հաստատման դեպքում նրանց վստահության քվե տալը: Հետևաբար հանրապետության նախագահը կառավարության ձևավորումից հետո ցանկացած քայլից առաջ պետք է վստահության քվե ստանա խորհրդարանից: Նախագահության շրջանում նույնպես կարևոր ու վիճելի խնդիրների վերաբերյալ նա կարող է նախարարների խորհրդի համար վստահության քվե պահանջել խորհրդարանից:

Սահմանադրության 88-րդ հոդվածում ասված է, որ այն պարագաներում, երբ խորհրդարանի պատգամավորների մեկ չորրորդը նախագահից, կամ պատգամավորներից մեկը պատասխանատու նախարարից, նրանց պարտականություններից մեկի մասին, հարցում ունենա նախագահը կամ էլ պատկան նախարարը պարտավոր է ներկայանա խորհրդարան և պատասխանել հարցին:

Նույնպես սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն իսլամական խորհրդարանի պատգամավորները կարող են անհրաժեշտության դեպքում իմպիչմենտի ենթարկել  նախարարական անձնակազմին կամ էլ նախարարներից յուրաքանաչյուրին: Իմպիչմենտի  նախագիծը հնարավոր է ներկայացնել խորհրդարան այն ժամանակ, երբ ունենա պատգամավորներից 10 հոգու ստորագրությունը:Նախարարների անձնակազմը կամ էլ տվյալ նախարարի իմպիչմենտի նախագիծը խորհրդարանին ներկայացվելուց հետո 10 օրվա ընթացքում պետք է  ներկայանա խորհրդարան և պատասխանի հարցերին և վստահության քվե պահանջի պատգամավորներից: Նախարարի կամ նախարարների խորհրդի բացակայության դեպքում հիշյալ պատգամավորները  անհրաժեշտ բացատրությունները կներկայացնեն և այն դեպքում երբ խորհրդարանը տեղին կհամարի անվստահության քվե կտա: Եթե խորհրդարանը վստահության քվե չտա նախարարական անձնակազմը կամ էլ իմպիչմենտի ենթարկված  նախարարը կհեռացվի պաշտոնից:

Այն դեպքում, երբ  նախարարների ընդամենը մեկ երրորդը որոշի որպես գործադիր իշխանության ղեկավար իմպիչմենտի ենթարկել հանրապետության նախագահին, վերջինս մեկ ամսվա ընթացքում պետք է ներկա գտնվի խորհրդարանում և արծարծված խնդիրների մասին բավարար բնացատրություններ տա: Այն դեպքում, երբ կողմ ու դեմ պատգամավորների արտահայտություններից ու նախագահի ներկայացրած պատասխաններից հետո պատգամավորների երկու երրորդը քվերակի  նախագահի անարժանության օգտին,սահմանադրության 110-րդ հոդվածի 10-րդ մասով՝ գործադրման համար հանգամանքների մասին տեղեկություններ է փոխանցվում հեղափոխության մեծարգո առաջնորդին:

Սահմանադրության 90-րդ հոդվածը նույնպես նկատի է ունեցել ժողովրդի նկատմամբ խորհրդարանի պատասխանատվության հարցը և հստակեցնում է, որ ցանկացած մարդ ով դժգոհ լինի խորհրդարանի կամ գործադիր իշխանության կամ էլ դատական իշխանության գործելակերպից կարող է իր բողոքը գրավոր ներկայացնել իսլամական խորհրդարան: Խորհրդարանը պարտավոր է հաշվի առնել այս բողոքը և բավարար բացատրություն ներկայացնել և այն դեպքում, երբ բողոքը կապված է գործադիր կամ դատական իշխանության հետ, նրանցից բավարար բացատրություն պահանջի և համապատասխան ժամկետի ընթացքում արդյունքը հայտարարի և այն դեպքում, երբ արդյունքը կապված է բոլորին այդ մասին տեղեկացնի ողջ հանրությանը: