Իսլամաֆոբիան արևմուտքում (100)
(last modified Sat, 15 Feb 2020 23:51:12 GMT )
Փետրվար 16, 2020 03:21 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Նորվեգիայում Ղուրանի նկատմամբ անարգալից վերաբերմունքի արձագանքներին, Բրիտանիայում իսլամաֆոբիան որպես ընտրապայքարում հաղթելու միջոց կիրառման և Ավստրալիայում իսլամաֆոբիայի տարածման խնդիրներին:

Արևմուտքում ամենավերջին հակաիսլամական իրադարձության ընթացքում մի խումբ ծայրահեղականներ Նորվեգիայի Քրիստիանանդ քաղաքում այրել են Ղուրանը: Այս հանրահավաքը կազմակերպվել էր SIAN հակաիսլամական խմբի կողմից: Նախքան հանրահավաքի մեկնարկը SIAN խումբը հայտարարել էր, որ մտադիր է «Նորվեգիայում իսլամի տարածման դեմ» ի նշան բողոքի այրել Ղուրանը :

Նորվեգիայում իսլամատյացների այս քայլը առթել էր աշխարհի տարբեր վայրերում բնակվող միլիոնավոր մուսուլմանների զայրույթը: Իսլամական տարբեր երկրներում ցույցեր անցկացվեցին այս հակաիսլամական քայլի դեմ: Թեհրանում Նորվեգիայի ժամանակավոր հավատարմատարը ԱԳ նախարարություն կանչվեց և ԻԻՀ-ի խստագույն բողոքը փոխանցվեց վերջինիս: Անդրադառնալով այդ քայլի հետևանքով ողջ աշխարհում մուսուլմանների շրջանում առաջացած վրդովմունքին Իրանի ԱԳ նախարարության Հյուսիսային Եվրոպայի վարչության ղեկավարը հստակեցրել է.«Հնարավոր չէ խոսքի ազատության անվան տակ անարգել աշխարհի մեկ ու կես միլիարդ մուսուլմանների համոզումներն ու սրբությունները»: Նա Նորվեգիայի կառավարությանը կոչ է արել կանխել խռովություն առաջացնող քայլերի կրկնությունը և խիստ վերաբերմունք ցուցաբերել այս կարգի դեպքերի հեղինակների ու պատասխանատուների նկատմամբ: Պակիստանի ԱԳ նախարարությունը նույնպես հանդես գալով մի հաղորդագրությամբ այդ երկրի կառավարության ու ժողովրդի խոր մտահոգությունն էր հայտնել Նորվեգիայի քաղաքներից մեկում «Ղուրանի» նկատմամբ կատարված անարգալից արարքի կապակցությամբ և ԱԳ նախարարություն էր կանչել Պակիստանում Նորվեգիայի դեսպանին: Պակիստանի ԱԳ նախարարության խոսնակ Դոկտոր Մոհամմեդ Ֆեյսալն ասել է.«Պակիստանը Նորվեգիայի դեսպանին ԱԳ նախարարություն կանչելով դատապարտել է այս անարգալից քայլը և հստակեցրել է, որ այս քայլը նշանակում է խաղալ աշխարհի մեկ ու կես միլիարդ մուսուլմանների զգացումների հետ: Այս հաղորդագրության մեջ շեշտվել է, որ իսլամի դեմ վերջերս «խոսքի ազատություն» անվան տակ Նորվեգիայում կատարված իրադարձությունները չեն արդարացվում և Նորվեգիայի կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի այս կարգի քայլերի կանխարգելման հարցում: Այս հակաիսլամական քայլը Նորվեգիայում նույնպես արժանացավ արձագանքների: Քրիստիանանդի քաղաքապետը դատապարտել է այս քայլը և քաղաքի մուսուլմանների հետ համերաշխություն է հայտարարել: NRK ալիքին տված հարցազրույցում Հարալդ Ֆորն ասել է.«Քրիստիանանդը բոլորի քաղաքն է: Այս կարգի քայլերը հրահրիչ ու ցավալի են: Հավատ և երկխոսություն միության ղեկավար Սոլվեգ Սքաարան ասել է.«Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք սիրում ենք մուսուլմաններին: SIAN-ի անդամները ծայրահեղականներ են և Նորվեգիայում կողմնակիցներ չունեն: Նրանք այս գործը կատարել են իրենց պրոպականդելու համար: Հավատ և երկխոսությունը մի կազմակերպություն է, որ ջանքեր է գործադրում Քրիստիանանդում բնկավող տարբեր հասարակությունների միջև բարձրացնել փոխադարձ հարգանքի ու փոխհասկացողության մակարդակը:

Արևմտյան երկրների որ անկյունն էլ, որ նայենք իրենց տարբեր դրսևորումներով երևան են գալիս իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը: Արևմտյան երկրներում մուսուլմանները տարբեր կերպերով հալածանքների ու բռնությունների են ենթարկվում: Բրիտանիան այն երկրներից է, որտեղ համարյա ամեն օր լուրեր են տարածվում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության մասին: Այս երկիրը վերջերս գտնվում էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների թոհուբոհում: Բրեքսիտից բացի, իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը նույնպես ընտրական թեժ խնդիրներից էին այս երկրում: Բրիտանիայում մուսուլմանները որոշ ընտրատարածքներում որոշիչ դեր ունեն պատգամավորների ընտրության հարցում:  Բրիտանիայի պահպանողական կուսակցության նախագահ ու այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձում էր ներողություն խնդրելով մուսուլմաններից կոծկել անցյալ մի քանի տարիների ընթացքում իր հակաիսլամական վարքագիծն ու մոռացության տալ դրանք: Քրոնալ թաղամաս կատարած այցի ընթացքում Ջոնսոնն ասել էր.«Անկասկած ցանկացած ժամանակ, երբ պահպանողական կուսակցության մեջ իսլամաֆոբիայի կամ դրա նման դեպքեր տեղի ունենան մենք չենք հանդուրժի դրանք»: Սակայն Բորիս Ջոնսոնի ու պահպանողական կուսկակցության այս քաղաքականությունը չի կարողացել իսլամաֆոբիայի ավելացման հարցով փարատել այս երկրի մուսուլմանների մտահոգությունները: Այն դեպքում, երբ Բրիտանիայում դեռ թեժ պայքար էր տեղի ունենում Գարդիան օրաթերթը տարածել էր պահպանողական կուսակցության հետ կապված ներկա ու նախկին պատգամավորների թվիթերյան 25 գրառումներ: Բոլոր այս նյութերը խոսում էին մուսուլմանների նկատմամբ ատելության ու հակաիսլամական հայացքների մասին, այնպես որ այնտեղ նրանք հանդես էին եկել մզկիթները փակելու, մուսուլմաններին իրենց երկրներ վերադարձնելու և իսլամի ու ահաբեկչության միջև հարաբերություն ստեղծելու կոչով: Գարդիան օրաթերթը գրել էր, որ այս գրառումների բովանդակությունը հավաքել է դատական մի գործի մեջ և տրամադրվել է պահպանողական կուսակցության ղեկավարին դրանց հետամուտ լինելու համար: Սակայն այս ռասիստական դիրքորոշումները պատճառ չեն դարձել գերագույն խորհուրդները հետաքննություններ անցկացնեն այս կապակցությամբ: Սա այն դեպքում է, երբ բնապահպանության նախարար և պահպանողական կուսակցության ավագ անդամ Մայքել Գուֆը խոստացել էր  մինչև տարվա ավարտն անկախ հանձնաժողով կյանքի կոչել ռասիստական ու հակաիսլամական քայերը հետաքննելու համար: Միջազգային դիտորդները կարծում էին, որ պահպանողական կուսակցության նախագահ և Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կուսակցության անդամների մեջ իսլամաֆոբիայի տարածման հարցով հետաքննիչ հանձնախմբի ձևավորման գործը անընդհատ թողնում էր գալիք օրվան և սպասում էր ընտրությունների արդյունքին: Իսլամաֆոբիայի դեմ պայքարում անթափանցիկ դիրքորոշմամբ Ջոնսոնը ձգտում էր ստանալ Բրիտանիայի աջակողմյան ծայրահեղականների քվեները: Բրիտանիայում լրագրող ու գրող Փիթեր Օբրոնը Middle East կայքում տպագրած հոդվածում գրել էր.«Ցավալի իրականություն է, որ Ջոնսոը չի կարող իր կուսակցության մեջ լուծել հակաիսլամական խնդիրները»:

Մուսուլմանների մասին Ջոնսոնի կարծիքները պատճառ են դարձել, որ նա մեղադրվի Բրիտանիայում պառակտիչ տեսակետերի տարածման մեջ

Ավստրալիայի բնակչության մեծ մասը անգլո-սաքսոններ են։Արևմտյան երկրների շարքում գտնվող այդ երկրում իսլամաֆոբիան  աճող ընթացք ունի: Ավստրալիայի համալսարաններից մեկում անցկացված նոր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ավստրալիայում իսլամաֆոբիան խստացել է, այնպես որ հիջաբ կրող մուսուլման կանանց մեծ մասը ֆիզիկական հարձակման վտանգի տակ են: Ավստրալիայի Չարլզ Ստյուարտի անվան համալսրանը տարածելով իրականացված ամենավերջին հետազոտության արդյունքները հաղորդել է.«Ավստրալիայում իսլամաֆոբիան «Շարունակական երևույթ» է»: Կատարված քննարկման արդյունքների համաձայն ֆիզիկական բռնության ենթարկված ավստրալացի 113 կանանց 96 տոկոսը հիջաբ են ունեցել: Այս հաղորդման հեղինակ Դարյա Իները ասել է.«Այս հաղորդումը ցույց է տալիս, որ առհասարակ մուսուլման կանայք ու աղջիկները վաճառքի կենտրոններում ու առհասարակ տղամարդ հանցագործների կողմից  անարգանքի, ֆիզիկական բռնության ու մինչև իսկ մահվան սպառնալիքների թիրախ են դառնում»: Դարյա Իները այս խնդիրը անվտանգության առումով մտահոգիչ հարց է համարում: Չարլզ Ստյուարտի անվան համալսարանի հրապարակած զեկույցում  ասված է.«Եթե այս խնդիրը չլուծվի, իսլամաֆոբիան կարող է հանգել աղետալի արդյունքների ինչի ականատեսը եղանք Քրայստչերչ քաղաքում»: Այս հաղորդումը Ավստրալիայի կառավարությանն ու ժողովրդին ուղղված նախազգուշացում է, որպեսզի նրանք հաղթահարեն ինքնահավանությունը և լրջորեն հետամուտ լինեն կրոնական հալածանքների խնդրին:

2019թ. սկզբին մի մարդ զինյալ հարձակում իրականացրեց Նոր Զելանդիայի երկու մզկիթների աղոթարարների վրա ինչի հետևանքով սպանվեց 51 մարդ և վիրավորվեց ևս 50-ը: Հարձակվող ահաբեկիչը նույնպես ավստրալացի էր: Չարլզ Ստյուարտի հաղորդման հրապարակմանը զուգահեռ սոցիալական ցանցերի օգտատերերը տարածեցին մի տեսագրություն, որտեղ Սիդնեյի սրճարաններից մեկում մի ավստրալացի հարձակվում է մուսուլման հիջաբով կնոջ վրա: Այս տեսագրության մեջ 31-ամյա մուսուլման հղի կինը, որ իր երկու բարեկամների հետ գտնվում էր Սիդնեյի ճաշարաններից մեկում ծեծի է ենթարկվում սպիտակամորթ ավստրալացու կողմից: Այս դեպքից հետո Ավստրալիայի իսլամական խորհուրդների ֆեդերացիան հանդես գալով մի հաղորդագրությամբ դատապարտել էր այս երկրում ցանացած տեսակի իսլամաֆոբիան և պահանջել էր օրենքի շրջանակներում հետամուտ լինել այդ  խնդրին: