Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (2)
2020 թ. փետրվարի 21-ին միաժամանակ կայանալու են Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի և առաջնորդության բանիմցաների խորհրդի 5-րդ նստաշրջանի առաջին միջանկյալ ընտրությունները: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք խորհրդարանական ընտրությունների մեխանիզմին ,սկսած թեկնածուների արձանագրությունից մինչև նրանց արժանավորության հաստատումը:
Ընտրությունները նշանակալի տեղ են գրավում Իրանի սահմանադրության մեջ, և բոլոր մարդիկ ու պաշտոնյաներն այդ մասին պատասխանատվություն են զգում :
Խորհրդարանի պատգամավորների ընտրությունը, ինչպես մյուս ընտրություններն ունի նախադրյալներ և մեխանիզմներ, որոնք օգնում են ապահովել ընտրությունների պատշաճ կերպով անցկացումը, և թեկնածուների միջից ընտրել ամենաարժանավորին։
Առաջին քայլն ընտրությունների նախադրյալների ապահովելն է,որը Ներքին գործերի նախարարության պարտականությունն է:
Իսլամական խորհրդարանի սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն, պատգամավորները ընտրվում են ուղղակիորեն և գաղտնի քվեարկությամբ:Ընտրողների և ընտրվողների պայմանները և ընտրությունների որակը ճշտում է օրենքը:
Իսլամական խորհրդարանի պատգամավորների ժամանակաշրջանը չորս տարի է և խորհրդարանի պատգամավոների ընտրության համար ,Սահմանադրական օրենքը մեխանիզմներ է ճշտել:
Յուրաքանչյուր ընտրատարածքի կենտրոնում ,Ներքին գործերի նախարարության կողմից ընտրությունների մեկնարկի հրահանգը արձակելուց հետո ,կյանքի է կոչվում ընտրությունների գործադիր մարմինը ,որպեսզի առիթ ստեղծի օրինավոր և առողջ ընտրությունների անցկացման համար: Խորհրդարանական ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածն ընտրվողների գրանցման համար , յոթ պայման է նախատեսում,որոնք են.«Ունենալ հավատք ու նվիրվածություն Իսլամի և Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի նկատմամբ, ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն, լինել հավատարիմ Սահմանադրական օրենքի և Վալի Ֆաղիհի սկզբունքի նկատմամբ, ունենալ առնվազն մագիստրոսի կոչում կամ համարժեք վկայական, ընտրական տեղամասում չունենալ վատ համբավ,ունենալ ֆիզիկական առողջություն՝ տեսողության, լսողության և խոսքի առումներով,նվազագույնը լինել երեսուն և առավելագույնը յոթանասունհինգ տարեկան »:
Ակնհայտ է, որ սահմանադրությունում կրոնական փոքրամասնություններին ներկայացնող թեկնածուները պետք է հավատարիմ լինեն իրենց կրոնին:
Իսլամական խորհրդարանի ընտրությունների օրենսգրքի 29-րդ հոդվածը երկու մասի է բաժանում այն անձանց, ովքեր չեն կարող առաջադրել իրենց թեկնածությունը իրենց զբաղեցրած պաշտոնների կամ հանգամանքի բերումով: Առաջին խմբում նրանք են,ովքեր իրենց աշխատանքի և կամ պատասխանատվության բերումով համայն երկրի ընտրական կենտրոններում արգելվում են դնել իրենց թեկնածությունը ,միթե այն որ արձանագրությունից առնվազն վեց ամիս առաջ հրաժարված լինեն իրենց պաշտոնից: Երկրորդ խումբը նրանք են ,որոնք օրենքի շրջագծում քրեական անցյալի և օրենքով արգելված այլ հարցերի պատճառով , իրավունք չունեն ընտրություւններում առաջադրել իրենց թեկնածությունը,զբաղեցնել պետական պաշտոններ կամ անդամակցել օրգաններին կամ կազմակերպություններին:
Ակնհայտ է, որ շատ կարևոր խնդիր է որոշում կայացնել այն մարդկանց իրավասությունների մասին, ովքեր պատրաստվում են որոշում կայացնել երկրի և ազգի համար՝ Բանիմացների խորհրդում, Իսլամական խորհրդարանում և Նախագահականում , քանի որ հնարավոր չէ երկրի ղեկավարումը և ժողովրդի ճակատագիրը հանձնել ցանկացած անհատի ,առանց նկատի առնելու նրա վարքագիծը, բարոյական արժեքները ,գիտությունը և արժանավորությունը:Այդ իսկ պատճառով թեկնածուների գրանցումը ավարտվելուց հետո ,գործադիր կազմում սկսվում է արժանավորությունների քննարկումը: Խորհրդարանի ընտրություններին մասնակիցների արժանավորությունը քննարկվելու և հայտարարվելու է ըստ Սահմանադրական օրենքի:
Նախագահական ընտրությունների թենկածուների գրանցման մեխանիզմից հետո ,ըստ ընտրությունների օրենսգրքի 57-րդ հոդվածի ,պահապանների խորհուրդը 5 օր ժամանակ ունի քննարկելու և տեսակետ հայտնելու նպատակահարմար անհատների մասին:
Ընտրությունների օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն, Ներքին գործերի նախարարությունը և պահապանների խորհուրդը թեկնածուների տվյալները ստանալուց հետո, օրական պատրաստում են նրանց ցանկերը և նրանց անցյալը ուսումնասիրելու նպատակով դրանք ուղարկում են անվտանգության նախարարություն, գլխավոր դատախազություն , քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն և միջազգային ոստիկանություն(ինտերպոլ):Հիշյալ կենտրոնները պարտավոր են հինգ օրվա ընթացքում բավարար փաստարկներով արդյունքները հայտարարել ներքին գործերի նախարարությանը և պահապանների խորհրդին »:
Համաձայն 50-րդ հոդվածի,ընտրատարածքների գործադիր խորհուրդները պարտավոր են գրանցման վերջնաժամկետը լրանալուց հետո առավելագույնը տասը օրվա ընթացքում,նկատի առնելով տեղում անհրաժեշտ ուսումնասիրություններից ձեռք բերված արդյունքները և թեկնածուների արժանավորության վերաբերյալ Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարված արդյունքները , վերանայել օրենքով նշված իրավասությունները և արդյունքի մասին հայտարարել վերահսկող խորհուրդներին»:
Նույն հոդվածի հավելվածի համաձայն՝ Իսլամական խորհրդարանի պատգամավորների արժանավորության մերժումը պիտի կատարվի օրենքով հաստատված տվյալների և վավերական փաստերի համաձայն։
Նրանք ,որոնց արժանավորությունը չի հաստատվել ,իրավունք ունեն չորս օրվա ընթացքում ,նահանգի վերահսկիչ խորհրդին հայտնել իրենց հիմնավորված բողոքը,որոնց վերահասություն կտրվի օրենքի սահմաններում և կհայտարարվի արդյունքները: