Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117075-Իրանի_խորհրդարանական_ընտրություններին_ընդառաջ_(3)
Իրանի իսլամական հանրապետությունն ունի քաղակաքան ու ընտրական ոլորտներում ամենաժողովրդավարական ու արդյունավետ համակարագերից մեկը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 17, 2020 04:52 Asia/Tehran

Իրանի իսլամական հանրապետությունն ունի քաղակաքան ու ընտրական ոլորտներում ամենաժողովրդավարական ու արդյունավետ համակարագերից մեկը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին:

Ընտրություններն Իրանում կրոնական ժողովրդավարության ամենակարևոր հիմքերից են: Հենց այդ պատճառով, ժողովրդի ներկայությունն  ընտրություններին, խիստ կարևոր է: Դա  համակարգի լեգիտմիության ամենակարևոր ցուցանիշն է: Հեղափոխությունից հետո Իրանում հաստատված ժողովրդավարության առանձնահատկութուններից էր  ընտրությունների ազատ կայացումը: Հեղափոխությանը հաջորդող տարիների ընթացքում, երկրում ամեն տարին տեղի է ունեցել միջին հաշվով մեկ ընտրություն: Այս երևույթը վկայում է երկրի վարչակարգի լեգիտիմության և առկա ժողովրդավարության մասին, որը կարելի է  ասել, եզակի է ամբողջ ախարհում: Աշխարհի շատ երկրներում, խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին մասնակցում են տարբեր կուսակցություններ ու խմբավորումներ: Իրանում նույնպես ընտրությունները խիստ կարևոր են: Դրանցից են Բանիմացների խորհրդի, խորհրդանական, գյուղական ու քաղաքային ՏԻՄ և նախագահական ընտրությունները: Դրանցից յուրաքանաչյուրն ապահովում է մարդկանց մասնակցությունը երկրի կառավարման գործին: Այս ժողովրդավարական գործընթացն օգնում է, որպեսզի ապահովվի մարդկանց վերահսկողությունը երկրի տարբեր ոլորտների ու կառույցների վրա:  

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մեծ նշանակություն է տալիս մարդկանց մասնակցությանն ընտրություններին: Նա նշում է. «Որքան շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, այնքան վարչակարգի հիմքերը կամրապնդվեն, իսկ հեղինակությունը կաճի: Իսկ պատճառն այն է, որ մեր երկրում իշխում է ժողովրդավար վարչակարգ, որը հիմնված է մարդկանց ընտրության ու ցանկության վրա: Այս կարծիքը միշտ ունեցել եմ և շարունակում եմ հետևել դրան»:

Իրանում ընտրություններն ուղեկցվում են մեծ ոգևորությամբ, ինչն առկա է եղել հետհեղափոխական տարիներին: Չնայած բոլոր խնդիրներին և թշնամիների սադրանքներին, այդ տրամադրությունները շարունակել են գոյություն ունենալ: Իրանցիները շարունակել են քաղաքական բարձր գիտակցության հիման վրա, կատարել իրենց կրոնական ու հասարակական պարտավորությունները և մասնակցել ընտրություններին: Այս գործընթացի առկայությունն ապացուցում է մարդկանց քաղաքական բարձր աշխարհայացքի և մարդկանց ու քաղաքական համակարգի միջև առկա անքակտելի կապի մասին:  Շատ երկրներում մարդկանց մասնակցությունն ընտրություններին, քաղաքական ու տնտեսկան ճգնաժամերի հետևանքով, նվազել է: Որպես օրինակ, ԱՄՆ-ում,  վերջին 100 տարիների ընթացքում, նախագահական ընտրություններին չի մասնակցում բնակչության կեսը: Իսկ Կոնգրեսի ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 30-40 տոկոս: Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը եղել է 40-60 տոկոս, երբեմն էլ  50 տոկոս: Դա այն դեպքում, երբ վերջին 40 տարիների ընթացքում, Իրանում կայացած ընտրություններին ժողովրդի մասնակցության ցուցանիշը կազմել է 50-71 տոկոս: