Իրանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ(4)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i117188-Իրանի_խորհրդարանական_ընտրություններին_ընդառաջ(4)
Ընտրություններն Իրանում խիստ կարևորվում են և ամրագրված են նաև Սահմանադրության մեջ:Այսօր կխոսենք «Ընտրությունները որպես ժողովրդի ու պաշտոնյաների միջև կապի ամրապնդման միջոց» թեմայի շուրջ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 18, 2020 12:37 Asia/Tehran

Ընտրություններն Իրանում խիստ կարևորվում են և ամրագրված են նաև Սահմանադրության մեջ:Այսօր կխոսենք «Ընտրությունները որպես ժողովրդի ու պաշտոնյաների միջև կապի ամրապնդման միջոց» թեմայի շուրջ:

Այն ժամանակվանից, երբ Իրանում հանրաքվեի միջոցով  հաստատվեց իսլամական վարչակարգը, երկրում տեղի  ունեցան մեծ թվով այլ ընտրություններ: Նախ պետք է ասել, որ իսլամական հանրապետության հաստատման վերաբերյալ հանրաքվեն տեղի ունեցավ  1979թ: Դա համարվում է իսլամական հանրապետության ամենակարևոր իրադարձություններից մեկը: Հանրաքվեի մասնակիցների 98 տոկոսը քվեարկեց իսլամական հանրապետության օգտին, դրանից հետո էլ մշակվեց երկրի նոր Սահմանադրությունը:

Իրանի Սահմանադրության համաձայն, մարդիկ իրենց անմիջական ընտրութամբ, մասնակից են դառնում նախագահական, խորհրդարանական,  քաղաքային ու գյուղական խորհուրդների և Բանիմացների խորհրդի ընտրություններին: Իրանում ընտրությունները հիմնված են մարդկանց ձայների և քաղաքական ու հասարակական կյանքին նրանց մասնակցության վրա: Երկրում մինչ այժմ տեղի են ունեցել մեծ թվով ընտրություններ՝ Բանիմացների խորհրդի, իսլամական խորհրդարանի, նախագահական, և մի շարք այլ ընտրություններ: Բացի այդ, տեղի են ունեցել նաև  մի շարք հանրաքվեներ:  Իրանում մյուս երկրների համեմատ, ընտրություններին մասնակցությունն ավելի բարձր է: Վիճակագրության համաձայն, Իրանի նախագահական ընտրությունների 7-րդ շրջանում մասնակցությունը կազմել է 97, 8-րդ շրջանում՝ 66.6, 9-րդ շրջանում՝  62.8 և 10-րդ շրջանում 85 տոկոս:  

Մարդիկ խորհրդարանական ընտրություններին նույնպես մեծ մասնակություն են ունեցել: Միջին  հաշվով, մասնակցությունը կազմել է 55 տոկոս: Իսկ 5-րդ շրջանի խոհրդարանական ընտրությունների ժամանակ, մասնակցությունը կազմեց 71 տոկոս, ինչն աննախադեպ էր: 6-րդ շրջանի ընտրություններին մասնակցությունը կազմեց  67.35 տոկոս, 7-րդ շրջանում 51.21, 8-րդ շրջանում 55.40 և 9-րդ շրջանում 64.2 տոկոս: Խորհրդարանական ընտրությունների 7-րդ շրջանում մասնակիցների թիվը եղել է 64 տոկոս:

Այս թվերը ցույց են տալիս, որ բոլոր ընտրություններում, չնայած դժվարություններին ու բացասական քարոզարշավին,  պատերազմին, ահաբեկչություններին ու տնտեսական պատժամիջոցներին, մարդկանց մասնակցությունն ընտրություններին, գերազանցել է 50 տոկոսը:

Այս առումով, Իրանը տարածաշրջանի երկրների թվում զբաղեցնում է առաջին տեղը:

Փետրվարի 21-ին Իրանում կկայանան 11-րդ շրջանի խորհրդարանական և Բանիմացների խորհրդի միջանկյալ ընտրությունները: Դա հատապես կարևոր է այն առումով, որ Միջին Արևելքի շատ երկրներում, ընտրությունների կայացումը դեռևս համարվում է լուրջ մարտահրավեր: Պետք է ասել, որ իսլամական հանրապետությունում ընտրությունները կանոնակարգված են: Դա այն դեպքում, երբ Միջին Արևելքի շատ երկրներում ընտրությունները կամ տեղի չեն ունենում, կամ կայանում են ոչ լիարժեք: Որպես օրինակ, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Կատարում և Հորդանանում, ընտրությունները փաստացի տեղի չեն ունենում և քաղաքացիները որևէ դերակատարություն չունեն իրենց իշխանություններին   ընտրելու հարցում: Իսկ այդ երկրներում կանանց իրավունքների խախտումների մասին  միջազգային ատյանները լռում են: Պարսիցծոցյան երկրներում ժառանգաբար փոխանցվող իշխանությունների ներկայացուցիչները ոչ մի ձևով չեն գնահատում մարդկանց դերը, քանի որ կարևորն այդ երկրներում թագավորական գերդաստաններն են, որոնք համարվում են իշխանության հիմքը: